×
Աշխատությունը բավական հետաքրքիր կերպով և ակնհայտ փաստերով և Աստվածաշնչյան տարբերակների օրինակներով բացահայտել է առկա թյուրիմացությունները և սխալ սկուզբունքները, որոնք ոչ մի կապ չունեն Հիսուսի հետ: Բոլոր ուսմունքները երևան են եկել Հիսուսի ենթադրյալ մահից դարեր անց և հետագա բոլոր գաղափարները դարձել են մարդակերտ: Հեղինակը նրբանկատորեն արտահայտել է նաև Ղուրանի կարծիքը Հիսուսի և նրա ուսմունքի մասին: Ուշադիր ընթերցելով աշխատությունը կարելի է գիտակցել Ավետարանների միջև առկա տարբերությունները, որոնք էլ կարող են հիմք հանդիսանալ այն կարծիքին,որ Հիսուսը երբեք չի արտահայտել այն ինչ այժմ գոյություն ունի Քրիստոնեության մեջ: Ամենից հետո, հեղինակը հույս ունի, որ անաչառ ընթերցանությունը կարող է ձևավորել ճշգրիտ կարծիք, որն էլ կարող է ուղեկցել առ Իսլամ:

 ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՈՒՂՂՈՐԴԵՑ ԻՆՁ ԱՌ ԻՍԼԱՄ

Աբդուլ Մալիք Մ.Ջ ԼեԲլանք

—™

Թարգմանությունը:

EUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC)

& Աննա Ռ. Հակոբ

Ստուգող հանձնաժողով:

Աբու Առամ

ՀՐԱՏԱՐԱԿՉԻ ՆՇՈԻՄՆԵՐԸ

Ալլահի անունով, Բարերար, Ողորմած:

Քրիստոնեության հիմնական ուսմունքը և Հիսուս Քրիստոսի (Խ.Ա.Ո.Ն) անհատականության վիճաբանությունը, որը ժխտում է Իսլամը, հանդիսանում է իսլամի և Քրիստոնեության հիմնական տարբերությունը: Երրորդությունը, Քրիստոսի Աստվածային Որդի լինելը, Բնածին մեղքը և տանջանքը, որոնք այս ուսմունքների արդյունքն են, Հիսուս Քրիստոսի վեր լինելու ցնդաբանությունը, որից վեր էր Ալլահը դասում նրան:

Բր. Մ. Ջ. Լեբլանքի «Աստվածաշունչը ուղղորդեց ինձ առ Իսլամ» աշխատությունը թուլացնում է այս ուսմունքների իրական պատկերը այն անհատի համար, ով փնտրում է իրական ճշմարտությունը: Ընթերցելով այս հավաքագրված հետազոտական գիրքը, մենք կարող ենք համոզված լինել նախապես արված ավելի գիտական և աստվածաշնչյան ուսումնասիրություններին: Հնարավոր է, որ ավելի շատ գիտնականներ և մտածողներ, ովքեր մինչ այժմ գտնվում են Քրիստոնեության մեջ, համամիտ լինեն Իսլամի հետ: Այս գիրքը պետք է ապացույց հանդիսանա ավելի արժեքավոր արժանիքի և Մահմեդականների և Քրիստոնյաների համար և որ այն հանդես կգա որպես արդյունավետ գործիք մահմեդական քարոզիչների ջանքերում, որպեսզի հրավիրի Քրիստոնյաներին առ Իսլամ, Աստված կամենում է հակառակը, Քրիստոնյաները պետք է ավելի ուշադիր լինեն, թե փաստացի ինչ է ասում Աստվածաշունչը և ինչ է ուսուցանում Հիսուսը, Մարիամի որդին (Խ.Ա.Ո.Ն), որպես այս գրքի ուսումնասիրության արդյունք:

Մենք, Ալ Աթթիկ Հրատարակչատունը, Կանադա, որի նշանաբանն է լուսավորել մարդկության տեսադաշտը Ալլահի և ճշմարիտ Հավատքը լույսով, հույս ունենք, որ ոչ մահմեդականները, կընդունեն ճշմարտությունը և կվկայեն Ալլահի եզակիությունը և Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն) ծառա և Մարգարե լինելու գաղափարը:

Ձեր եղբայրը Իսլամի մեջ

Մ.Ռ. Աթթիկ Հրատարակիչներ

Ալ Աթթիկ Հրատարակչատուն, Կանադա

Հունվար 2000 թվական

 ԻՍԼԱՄԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

4 րդ հարկ, 124 Քուին փողոց, Դուրբան 4901

Հեռ. 027 31 3060026 Տելեքս 095 6 21816 IPCI SA Ֆաքս 027 31 3040326

05 հունվար 1999 թվական

16 Ռամադան 1419 թվական ըստ Հիջրայի

Եղբայր Աբդուլ Մալիք ԼեԲլանք

Հադիդ I.S.D

P.O Box 10053

Ալ Ջուբայլ Արդյունաբերական Քաղաք 31961

Սաուդյան Արաբիայի Թագավորություն

Պատվելի եղբայր Աբդուլ Մալիք

Աս Սալամ Ալեյքում ՈՒառահմաթուլլահ ՈՒաբարաքեթուհ

Ամբողջ փառքը Ամենաբարձրյալ Ալլահին և անհամար աղոթքները և ողջույները մեր սուրբ Մարգարե Մուհամմեդին (Խ.Ա.Ո.Ն):

Որքան ողջունելի է, որ մենք մեկ անգամ ևս ի վիճակի ենք ողջունել Սուրբ Ռամադան ամիսը, որը իր հետ բերում է ամբողջ շնորհը և հոգևոր առատությունը: Թող դուք վայելեք դրա զմայլքը և թող Ամենաբարձրյալ Ալլահը շնորհի ձեր ընտանիքին առողջություն, երջանկություն, բարգավաճություն և Տիեզերքի խաղաղություն:

Իմ սիրելի հայրը, Շեյխ Ահմեդ Դիդաթը, նույնպես փոխանցել է իր լավագույն ցանկությունները և ջերմ ողջույնները ձեզ:

Ես երախտապարտ եմ ձեր «Աստվածաշունչը ուղղորդեց ինձ առ իսլամ» աշխատությանը: Ես ընթերցեցի այն Շեյխ Ահմեդ Դիդաթին, ով ուրախությամբ ոգևորվեց գրքի որակով և բովանդակությամբ: Շեյխ Դիդաթը ասաց. «նշանավոր աշխատանք»:

Շարունակիր մեծ աշխատանքը: Թող Ալլահը օգնի քեզ քո ջանքերում: Ամեն:

Հանդիպման սկզբում, մեր սիրելի հայրը ավելին էր քան ուրախությունը, քանի որ երկու տարի առաջ նա կաթվածք էր ստացել: Նա մեզ զարմացրեց իր տանը անկողնում գամված վիճակում քրիստոնյա միսիոներների հետ քննարկմամբ: Միսիոներները եկել էին նրա տուն, որպեսզի աղոթեին նրա առողջության համար, սակայն նրանք սկսեցին քարոզել և ասել.

«Դրախտի դարպասի վրա փորագրված է մի անուն: Այդ անունը Մարգարե Մուհամմեդի, Մարգարե Սողոմոնի, Մարգարե Մովսեսին անունները չեն, այլ երևում է Հիսուսը անունը, իսկ բանալին հանդիսանում է Հիսուսի արյունը»:

Հարգարժան եղբայր, դուք չեք հավատա, թե ինչ պատահեց երբ նրան ասեցին այդ: Իմ հայրը տեղեկատվության միջոցով սկսեց նրանց հարցնել իրենց հայտարարությունների վավերականության մասին: Սա տևեց մեկ ժամ և նրանք հեռացան, երբ գիտակցեցին, որ նա նրանց գցում է շփոթության մեջ և բացահայտում է իրենց սխալները, իրենց իսկ գրքի մեջ: Ես կցում եմ մի լրագրողի հոդվածը, ով տառապում է միևնույն հիվանդությամբ ինչպես իմ հայրը: Միակ տարբերությունը հանդիսանում էր այն, որ իմ հայրը գիտակից էր և հնարավորություն ուներ հիշել այդ օրը: Ջազակուլլահ Խեյրան:

Մենք երախտապարտ ենք Ամենաբարձյալ Ալլահին, որ նա պահպանել է նրա լսելու, տեսնելու և ընկալելու ունակությունը:

Մենք ձեզ մաղթում ենք ամենայն բարիք և խնդրում ենք կապ պահպանել մեզ հետ:

Խնդրում ենք աղոթեք մեր Շեյխ Դիդաթի համար և խնդրեք ձեր ընտանիքի անդամներին և ընկերներին աղոթել մեզ հետ:

Սալամ:

Ձեր եղբայր Յուսեֆ Ահմեդ Դիդաթ:

Ես այս աշխատանքը նվիրում եմ իմ մորը, հորը, եղբայրներին, քույրերին, դստերը, Ադրինեին, նախկին կնոջը և նրա մորը, ովքեր հուսանք մեկ օր կդառնան մահմեդականներ: Նույնպես, ես ցանկություն ունեմ կիսել այս գրքի հաջողությունը Ահմեդ Դիդաթի հետ, ում 1996 թվականին հրեշտակային վիճակում ես հանդիպել եմ Արքա Ֆեյսալի Հատուկ հիվանդանոցի և Հետազոտությունների Կենտրոնում, Ռիյադ Սաուդյան Արաբիա:

Մ. Ջ. ԼեԲլանք

 ՆԱԽԱԲԱՆ

Այս աշխատանքը բոլոր այն քրիստոնյաների համար է, ովքեր գիտակցել են իրենց ներքին պատասխանատվությունը և ձգտում են Մեկ Ճշմարիտ Աստծո երկրպագության ուղղորդությանը: Երկրպագություն, որը հիմնված չէ հասարակական, աշխարհիկ կամ ընտանեկան նորմերի, այլ իր ծննդյան իրավունքի և պարտավորության վրա երկրպագել իրենց Արարչին:

Այս գիրքը հանդիսանում է տարբեր գրքերի հատվածների ժողովածու, ուղղված Քրիստոնեությանը, որը ես նախկինում ընթերցել եմ և որից հետո ես դրաձել եմ մահմեդական: Մահմեդական դառնալուց հետո, ես շարունակում էի ընթերցել Քրիստոնեության մասին գրքեր, որովհետև 28 տարի անց դժվար է գցել Քրիստոնեության «մաշկը», տարիներ, որոնք ինձ համարյա ուղղորդեցին դառնալ Աֆրիկյան Մեթոդիստական Եպիսկոպոսական եկեղեցու կառավարիչ Գրեյթ Ֆոլսում, Մոնթանայում:

Ես փորձել եմ ճշտորեն ընտրել և կազմակերպել այս խելամիտ գրքերի պատշաճ տեղեկատվությունը, այնպես որ ի վիճակի լինեմ տրամադրել կապակցված և համախմբված տեղեկություն, որը ես ցանկանում էի որ որևէ մեկը ինձ տար իմ քրիստոնյա լինելու ընթացքում: Այնուամենայնիվ, Իսլամ ընդունելու և վերադառնալու իմ ծրագիրը, եկավ որպես Ալլահի սահմանում:

Ես ցանկություն ունեմ նշել, որ երբ խոսքը գնում է «Աստծո» մասին, ես նկատի ունեմ Մեկ Գերագույն Էակի, ով չունի գործընկեր և չի հանդիսանում երրորդության մաս: Պետք է նշել, որ ըստ 1966 թվականի Բրիտանիկա Հանրագիտարանի, արաբերեն «Ալլահ» բառը Մահմեդականների պես կիրառում են նաև Քրիստոնյաները: Տես Ալլահ բառը:

Ես ձեզ խրախուսում եմ մի կողմ դնել ձեր կանխակալ պատկերացումները Քրիստոնեության և Իսլամի մասին և բաց մտքով ընդունել այն, ինչ ներկայացվում է: Հույս ունեմ Ալլահի Կամոք, որ այս ձգտումը ձեր առջև կբացի հետաքրքրության կայծը, որը հնարավորություն կտա շարունակել ընթերցել Աստվածաշնչից դուրս և երկու կրոնների ընկալումից հետո կատարել կրթված որոշում: Որոշումը, որը հիմնված է ձեր ընտրության, այլ ոչ թե ձեր ծնողների կամ տեղեկատվության վրա: Բոլոր փաստարկներից հետո, այնուհետ դուք կարող եք դնել ձեզ միակ նպատակը, ինչի համար էլ մեզ արարել են, այսինքն երկրպագել Ալլահին, Աստծուն:

 ԱՆԴԱԴԱՐ ԱՂՈԹՔ

Իմ քրիստոնյա լինելու ընթացքում, Աստվածաշնչի մեջ առկա էին շատ տարբերակներ, որոնք ինձ ստիպել էին հարցեր ուղղել կրոնին, որին ես հետևում էի: Գոյություն ուներ մեկ որոշակի տարբերակ Թեսաղոնիկիցիներ Ա 5:17 որը ասում է. «անդադար աղոթեք» և որը մեծապես ձգձգվում էր իմ մտքում: Ես հաճախ զարմանում եմ, թե ինչպես է կարող անհատը, քրիստոնյան, աղոթել, անդադար լինի երկրպագության վիճակում: Առանց որևէ աստվածաշնչյան կամ աստվածային ուղղորդության, միակ ուղղին, որը ըստ իս հնարավոր է, այն է, որ գործել բարի արարքներ և պահպանել Աստծո հիշատակությունը լեզվով և սրտով: Ամեն դեպքում, ես ինչ որ չափով անհնար գտա դա: Սակայն, երբ 1987 թվականին ես ծանոթացա Իսլամին և սկսեցի ավելի ընթերցել և ուսուցանել կյանքի այս ձևը, ես գտա, որ իսլամը ապահովել է աստվածային ուղղորդությունը և Աստծուց, Ալլահից և Մարգարե Մուհամմեդից (Խ.Ա.Ո.Ն) ըստ որի անհատը կարող է անդադար աղոթել, եթե դա հանդիսանում է Աստծո կամքը:

Լինի դա արթնանալը, սնվելը, քնելը, հագնվելը, կնոջ հետ լինելը, նրան նայելը, խանութ գնալ, լոգասենյակ գնալը, հայելու մեջ դիտելը, ճանապարհորդելը, հիվանդի այցելությունը, ոչ կրոնական հավաքի այցելությունը, լոգանք ընդունելը, սեռական հարաբերությունը, հորանջելը, եղունգներ հարդարելը, փռշտալը, մարդկանց ողջունելը, զրուցելը, տանը հյուրեր ընդունելը, զբոսնելը, վարժանք կատարելը, վիճելը, տուն մտնելը, աղոթելը և այլ գործողությունները, Իսլամը և Ղուրանի ուղղորդությունը և Մարգարե Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն) արարքները և խոսքերը տրամադրում են եղանակներ, որոնց մեջ ես կարող էի դիտարկել Թեսաղոնիկիցիներ Ա 5:17 տարբերակը: Ի լրացում, այն ինձ հնարավորություն տվեց ներդաշնակ լինել ինձ հետ և ենթարկվել Մեկ Ճշմարիտ Աստծոն, Ալլահին:

Իսլամի այս աստվածային ուղղորդությունը խորապես ուսուցանեց ինձ իմ պարտականությունները, պատասխանատվությունները և Արարչի հանդեպ ծննդյան իրավունքը և Քրիստոնեությունը: Հետևաբար, որպես մահմեդական, ավելի ընթերցելով և ուսումնասիրելով քրիստոնեությունը, Աստծո կամոք ես անհրաժեշտություն զգացի ձեզ հետ կիսել այն, թե ինչպես Աստվածաշունչը ուղղորդեց ինձ առ Իսլամ:

 ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնելով այն փաստը, որ Թորայի, Հին Կտակարանի պատմության մեջ երբեք գոյություն չուներ Աստծո կրոնը, որպեսզի կոչվի Մարգարեի անունով, «այսինքն Ադամություն, Աբրահամություն, Մովսեսություն և այլն», ես հույս ունեմ բացատրել, որ Հիսուսը չի քարոզում Քրիստոնեություն, այլ կրոն, ըստ որի ամբողջ փառքը և երկրպագությունը պատկանում է մեկ Աստծոն:

Երկրորդ անգամ հայացք գցելով քրիստոնեությանը, ես ինձ հարց ուղղեցի, թե որտեղից էր ծագել Քրիստոնեություն բառը և արդյո՞ք Հիսուսը նշել էր դա: Այո, Աստվածաշնչի մեջ ես չգտա քրիստոնեություն բառը, ոչ էլ նույնիսկ Աստվածաշնչի բառարանի մեջ: Մասնավորապես, Աստվածաշնչի մեջ ես չգտա ոչինչ, որտեղ Հիսուսը իրեն կոչեց Քրիստոնյա:

Քրիստոնյա բառը առաջին անգամ նշել են հեթանոսները, որպեսզի նկարագրեն նրանց, ովքեր հետևում են Հիսուսին: Նոր Կտակարանի մեջ, Անտիոքում, մոտավորապես 43 թվականին, հեթանոսը և հրեան մեկից երեք անգամ նշել են այն «Գործք 11:26, Գործք 26:28 և Պետրոս Ա 4:16» տարբերակների մեջ, շատ ավելի ուշ, երբ Հիսուսը լքեց երկիրը: Հեթանոսների խոսքերը արժեքավոր ընդունելու կամ աստվածայնությանը զուգակցելու համար, Հիսուսը կամ Աստվածը հակառակն է բոլոր մարգարեների ուսմունքներին:

Հիսուսը մարգարեացրեց, որ մարդիկ զուր պետք է երկրպագեն նրան և հավատք ընծայեն ուսմունքներին, որոնք կերտել են մարդիկ: (Մատթեոս 15:9)

«Սակայն, զուր են նրանք ինձ երկրպագում, ուսուցանելով ուսմունքներ, որոնք մարդու պատվիրաններն են»:

Մատթեոս 15:9 ի այս տարբերակը ավելի ուշ աջակցել է Ղուրան 5:116, 117 տարբերակների խոսքերը.

«Եվ զգուշացեք, Ալլահը կասի. Օվ Հիսուս, Մարիամի որդի, արդյո՞ք դու չես ասել մարդկանց, Վերցրեք ինձ և իմ մորը որպես երկու աստված Ալլահի փոխարեն: Նա, Հիսուսը կասի, Փառք լինի Քեզ. երբեք ես չեմ կարող ասել այն, ինչի իրավունքը չունեմ: Եթե ես ասեի այդպիսի բան, Դուք անշուշտ տեղյակ կլինեիք: Դուք տեղյակ եք թե ինչ է իմ սրտում, չնայած ես տեղյակ չեմ, թե ինչ է Քո սրտի մեջ: Քանի որ Դուք լիովին տեղյակ եք ամենին, ինչ թաքնված է: Երբեք ես չեմ ուսուցանել, բացառությամբ այն, ինչ Դուք եք պատվիրել ինձ ասել իմաստությամբ, երկրպագեք Ալլահին, իմ Տիրոջը և ձեր Տիրոջը. Եվ ես նրանց վկան էի, երբ բնակվում էի նրանց մեջ, երբ Դուք ինձ չէիք տարել Ձեր մոտ, ես նրանց դիտորդն էի և Դուք վկա եք ամենին»:

وَإِذْ قَالَ اللَّهُ يَا عِيسَى ابْنَ مَرْيَمَ أَأَنتَ قُلْتَ لِلنَّاسِ اتَّخِذُونِي وَأُمِّيَ إِلَٰهَيْنِ مِن دُونِ اللَّهِ ۖ قَالَ سُبْحَانَكَ مَا يَكُونُ لِي أَنْ أَقُولَ مَا لَيْسَ لِي بِحَقٍّ ۚ إِن كُنتُ قُلْتُهُ فَقَدْ عَلِمْتَهُ ۚ تَعْلَمُ مَا فِي نَفْسِي وَلَا أَعْلَمُ مَا فِي نَفْسِكَ ۚ إِنَّكَ أَنتَ عَلَّامُ الْغُيُوبِ ۞ مَا قُلْتُ لَهُمْ إِلَّا مَا أَمَرْتَنِي بِهِ أَنِ اعْبُدُوا اللَّهَ رَبِّي وَرَبَّكُمْ ۚ وَكُنتُ عَلَيْهِمْ شَهِيدًا مَّا دُمْتُ فِيهِمْ ۖ فَلَمَّا تَوَفَّيْتَنِي كُنتَ أَنتَ الرَّقِيبَ عَلَيْهِمْ ۚ وَأَنتَ عَلَىٰ كُلِّ شَيْءٍ شَهِيدٌ (المائدة :116-117)

Ես հասկացա, որ Աստվածաշնչյան տարբերակները, ինչպիսիք են Հովհաննես 5:30, Հովհաննես 12:49, Հովհաննես 14:28, Եսային 42:8 և Գործք 2:22, աջակցում են Ղուրանի վերոհիշյալ տարբերակներին:

 Նախքան թողնելով Քրիստոնեության թեման, որը մենք կքննարկենք այս գրքի մեջ, ես պետք է նշեմ մեկ փոքր, սակայն էական մի կետ:

Եթե քրիստոնյաները «նման են Քրիստոսին», ապա ինչու՞ նրանք միմյանց չեն ողջունում «Խաղաղություն լինի ձեզ», Սալամ Ալեյքում խոսքերով, ինչպես արել էր Հիսուսը Ղուկաս 24:36 տարբերակի մեջ: Ինչպես դուք տեղյակ եք, մահմեդականի ողջույնը մյուս մահմեդականին հանդիսանում է Ասսալամու Ալեյքում խոսքերը, որը նման է Քրիստոսի խոսքերին:

 ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԲԱԶՄԱԹԻՎ ԳՐՔԵՐ

Հարկ է նշել, որ Աստվածաշնչյան քաղվածքները, որոնք մեջ ենք բերել այս գրքի մեջ, ճշգրտորեն չեն կարող ՚ համապատասխանել ձեր կիրառության տակ գտնվող Աստվածաշնչին: Վաճառքի մեջ գոյություն ունեն շատ Աստվածաշնչեր, որոնք կիրառում են Քրիստոնեական տարբեր աղանդները և նրանք բոլորը ասում են, որ անկախ այդ գրքերի տարբերությունների, նրանք հանդիսանում է Աստծո խոսքը: Դրանց թվին են պատկանում 1952 և 1971 թվականների Վերանայված Տիպական Տարբերակը, Նոր Ամերիկյան Տիպական Աստվածաշունչը,Սուրբ Աստվածաշունչը, նոր Միջազգային Տարբերակը,Կենդանի Աստվածաշունչը, Սուրբ Գրերի Նոր Աշխարհի Թարգմանությունը, որը կիրառում են Եհովայի Վկաները, Հռոմեական Կաթոլիկ Տարբերակը և Արքա Ջեյմսի Տարբերակը: Հատուկ նշում.Այս Աստվածաշնչերի տարբերակների մեջ ես չեմ գտել մի հատված, որտեղ «Նոր Կտակարանը» իրեն այդպես է կոչել և ոչ մի տեղ «Հին Կտակարնը» իրեն չի կոչել «Հին Կտակարան»: Նույնպես «Աստվածաշունչ» բառը հայտնի չէ Աստվածաշնչի էջերի մեջ:

Ի լրացում շատ տարբեր քրիստոնեական աղանդների և Աստվածաշնչերի, ես գիտակցեցի, որ նույնպես գոյություն ունեն տարբեր մարդիկ, ոչ թե մարգարեներ, ովքեր հիմնել են այս աղանդները և կիրառել են Աստվածաշնչի տարբեր մեկնաբանություններ կամ մարդու կերտած ուսմունքները, ինչպես իրենց դավանանքը:

93 էջի աղյուսակը «Ամերիկայի Միացյալ Նահանգների Աղանդների Մեծամասնության ծագումը» անվանմբ, պատկերում է Քրիստոնեությունը, որը մեծ ազդեցություն ունի մարդ հիմնադիրներից և իրենց մարդակերտ ուսմունքներից:

Ես ցանկություն ունեմ ձեզ հետ կիսել որոշ մտքեր, որոնք դուք չեք ընթերցել կամ որոնց դուք տեղյակ չեք, որոնք էլ կապված են Աստվածաշնչի Աստծո Խոսք լինելու հետ: Հակիրճ, թույլ տվեք նշել, որ 1957 թվականի սեպտեմբերին 8-ին Եհովայի Վկաները իրենց «Արթնացիր» ամսագրի մեջ նշել են այս զարմանալի վերնագիրը. «50,000 Սխալ Աստվածաշնչի մեջ»: Եթե դուք Եհովայի Վկաներին հարցնեք այս վերնագրի մասին, նրանք ձեզ կպատասխանեն, որ այսօր այդ սխալների մեծամասնությունը վերացվել են: Քանի՞սն են վերացվել 5,000, 500 թե 50: Նույնիսկ, եթե մնա 50 սխալ, արդյո՞ք որևէ մեկը այդ սխալները կարող է վերագրել Աստծուն:

Երեմիա 8:8 տարբերակը նույնպես ասում է, որ Օրենքը, Թորան արդեն կեղծել են և այն չի հանդիսանում Աստծո լիարժեք Խոսքը:

«Ինչպե՞ս եք դուք ասում, Մենք իմաստուն ենք և Տիրոջ օրենքը մեզ հետ է: Ոչ, անշուշտ զուր է նա արել դա, դպիրների գրիչը զուր է»:

Թույլ տվեք առաջ բերել մեկ այլ հարց. Եթե ''սուրբ'' գիրքը պարունակում է հակազդող տարբերակներ, ապա ինչպե՞ս եք դուք այն շարունակում սուրբ համարել: Շատ հավանական է, որ դուք ասեք ոչ: Թույլ տվեք ձեզ հետ կիսել Հին և Նոր Կտակարանի մեջ առկա մի քանի հակազդող տարբերակներ.

Թագավորաց Բ 8:4

Մնացորդաց Ա 18:4

Թագավորաց Բ 8: 9, 10

Մնացորդաց Ա 18:9, 10

Թագավորաց Դ 8:26

Մնացորդաց Բ 22:2

Թագավորաց Բ 6:23

Թագավորաց Բ 21: 8

Ծննդոց 6: 3

Ծննդոց 9:29

Հովհաննես 5:37

Հովհաննես 14: 9

Հովհաննես 5:31

Հովհաննես 8:14

Մենք նշել ենք Նոր Կտակարանի միայն երկու հակազդությունը, սակայն կուղեկցեն մյուս հակազդությունները, երբ մենք վերանայենք Երրորդության, Հիսուս Քրիստոսի Աստվածայնության, Հիսուսի Աստվածային որդի լինելու, Բնածին Մեղքի և Քավության գաղափարները:

Ինչպե՞ս էր կարող Աստծո «ոգեշնչած խոսքը» տալ Հիսուսի սխալ ծագումնաբանությունը, Տես Մատթեոս 1:6 -16 տարբերակները, որտեղ նա հայտնում է 26 նախահայրերի մասին, մինչ մարգարե Դավիթը և Ղուկաս 3:23 -31 տարբերակները հաշվում է 41 նախահայր: Կամ այդ հարցի շուրջ տալ Հիսուսի ծագումնաբանությունը, ով հայր չուներ: Տես Թագավորաց Դ 19:1 37 տարբերակները, Այժմ ընթերցեք Եսայի 37:1 38 տարբերակը:Ինչու՞ են այս տարբերակների խոսքերը նույնական: Սակայն նրանք վերաբերվում են երկու տարբեր հեղինակներին, որոնցից մեկը անհայտ է, իսկ մյուսը հանդիսանում է Եսային, ովքեր դարեր հեռու էին միմյանցից և Քրիստոնյաները այս գրքերը համարում են Աստծո ոգեշնչություն: Այսպիսով, արդյո՞ք Ամենաբարձրյալ Աստվածը մոռացության տվեց, որ Նա մինչ այդ թելադրել է հատվածները, ուստի Նա ստիպված էր կրկին բառ առ բառ թելադրել:

Աստվածաշնչի այլ հակասությունները կարելի է գտնել «Աստվածաշնչի 101 Պարզ Հակասություններ» աշխատության մեջ, որի հեղինակն է Շաբիր Ալլին: Նմուշները կարելի է գտնել այստեղ.

#50 Արդյո՞ք Հիսուսը իր մահկանացուն կնքել է մինչ տաճարի վարագույրի պատռվելը.

Ա. Այո, (Մատթեոս 27:50 51; Մարկոս 15:37 38)

Բ. Ոչ. Վարագույրի պատռվելուց հետո, այնուհետ Հիսուսը բարձրաձայն բղավեց (Ղուկաս 23 :45- 46)

# 54 Արդյո՞ք Հիսուսը խաչելությունից անմիջապես հետո Դրախտ ելավ.

Ա. Այո. Նա ասաց գողին, ով պաշտպանեց նրան «Այսօր դու ինձ հետ կլինես Դրախտում»: (Ղուկաս 23:43)

Բ. Ոչ. Երկու օր անց նա ասաց Մարիամ Մագդաղենացուն.''Ես դեռ չեմ ելել Հոր մոտ:'' (Հովհաննես 20:17)

# 61 Ինչպե՞ ս է Հուդան կնքել իր մահկանացուն.

Ա. Գումարը տաճար նետելուց հետո, նա հեռացավ և իրեն կախեց (Մատթեոս 27 :5)

Բ.Չար արարքի գումարով հող գնելուց հետո, նա արագ ընկավ և պայթեց մեջտեղում և նրա ամբողջ աղիքները դուրս թափվեցին (Գործք 1:18)

#75 Ըստ Ավետարանների, որո՞նք էին Հիսուսի վերջին խոսքերը մահվանից առաջ:

Ա. «Հայր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին»: (Ղուկաս 23:46)

Բ. «Ավարտվեց» (Հովհաննես 19:30)

Ուսումնասիրելով «Զատիկ» բառը Նելսոնի Աստվածաշնչի բառարանի մեջ ես հասկացա, որ այդ բառը, ինչպես նշել է Գործք 12:4 տարբերակը հանդիսանում է «պասչա» հունարեն բառի սխալ թարգմանությունը, որն էլ հանդիսանում է «Զատիկ» բառը:

Ինչպես դու տեղյակ եք, Զատիկը Հրեական տոն է, ոչ թե Քրիստոնեական, որին ինչպես նշում է Մատթեոս 26:17-20 տարբերակները, իր մասնակցությունն է ցուցաբերել Հիսուսը: Այսպիսով, ինչու՞ Քրիստոնյաները Հիսուսի պես չեն նշում Զատիկը, կամ այդ դեպքում, ինչու՞ «Քրիստոնյաները» չեն հանդիսանում Հրեաներ: Ես կարծում եմ, որ բոլոր մարդկային ձեռքերը, կործանել են Աստվածաշունչը:

Ելնելով վերոհիշյալ հակիրճ կետերից և այն փաստից, որ Աստվածաշնչի գիտնականները ճանաչել են մարդկային բնույթը և աստվածաշնչի մարդկային շարադրանքը (Քուրթ Քուհլ, «Հին Կտակարնը» Ծագումը և Շարադրանքը էջ.47,51,52) Քրիստոնեական մտքի մեջ պետք է առկա լինի այն փաստի ընդունումը, որ միգուցե Աստվածաշնչի յուրաքանչյուր խոսքը չի հանդիսանում Աստծո Խոսք:

Թեմայի հետ կապված, թույլ տվեք նշել, որ որոշ քրիստոնյաներ հավատք են ընծայում նրան, որ քրիստոնյա վանականը Աստվածաշունչը թելադրել էր Մարգարե Մուհամմեդին և այդ իսկ պատճառով Ղուրանի մեջ առկա են աստվածաշնչյան որոշ հաշիվներ:Որոշակի ուսումնասիրություններից հետո, ես դա անհնար գտա, քանի որ Քրիստոնեության 6-րդ դարում, երբ ապրել և քարոզել էր Մուհամմեդը, գոյություն չուներ արաբերեն Աստվածաշունչ: Ուստի, ոչ մի արաբ, նույնիսկ Մարգարե Մուհամմեդը, ով կատարյալ անուսում էր, հնարավորություն չուներ քննելու Աստվածաշնչի գրավոր տարբերակը իր իսկ լեզվով: Ղուրան 5:15-16 տարբերակը ասում է.

«Ով Գրի մարդիկ (Հրեաներ և Քրիստոնյաներ), այժմ եկել է ձեզ մոտ Մեր Մարգարեն (Մուհամմեդը), ով բացատրել է ձեզ այն ամենի մեծամասնությունը, որը դուք սովորություն ունեք թաքցնել Գրից և անցնել (այսինքն թողնել առանց բացատրության): Իրոք, ձեզ է եկել Ալլահի լույսը (Մուհամմեդը) և պարզ Գիրքը (այս Ղուրանը), որի միջոցով Ալլահը ուղղորդում է բոլոր նրանց, ովքեր փնտրում են խաղաղության ուղղու Նրա Բարի Շնորհը և Նա, Իր կամքով, դուրս է բերում նրանց խավարից առ լույս և նրանց ուղղորդում է Ճշմարիտ Ուղղու»:

يَا أَهْلَ الْكِتَابِ قَدْ جَاءَكُمْ رَسُولُنَا يُبَيِّنُ لَكُمْ كَثِيرًا مِّمَّا كُنتُمْ تُخْفُونَ مِنَ الْكِتَابِ وَيَعْفُو عَن كَثِيرٍ ۚ قَدْ جَاءَكُم مِّنَ اللَّهِ نُورٌ وَكِتَابٌ مُّبِينٌ ۞ يَهْدِي بِهِ اللَّهُ مَنِ اتَّبَعَ رِضْوَانَهُ سُبُلَ السَّلَامِ وَيُخْرِجُهُم مِّنَ الظُّلُمَاتِ إِلَى النُّورِ بِإِذْنِهِ وَيَهْدِيهِمْ إِلَىٰ صِرَاطٍ مُّسْتَقِيمٍ

(المائدة  :15-16)

 ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐ

Եթե դուք ընթերցեք Ղուկաս 1:2-3 տարբերակը, Ինչպես ես, դուքկուսուցանեք, որ Ղուկասը, ով չէր հանդիսանում 12 աշակերտներից և երբեք չէր հանդիպել Հիսուսին, ասաց, որ նա ինքը ականատես չէր եղել Հիսուսի ներկայությանը երկրի վրա և որ նրա գիտելիքները նա հավաքագրել է ականատեսներից և ոչ թե Աստծո ոգեշնչած խոսքերից: Ի դեպ, ինչու՞ է յուրաքանչյուր «Ավետարանը» սկսվում «ԸՍՏ» ներածությամբ: Ինչու՞ «ըստ»: Պատճառը կայանում է նրանում, որ ավետարաններից ոչ մեկը չի կրում իրական հեղինակի բնագիրը: Նույնիսկ, Մատթեոս 9:9 տարբերակի ներքին ապացույցները ապացուցում են, որ Մատթեոսը չի հանդիսանում իր անունը կրող առաջին Ավետարանի հեղինակը.

«Եվ, երբ Հիսուսը առաջ անցավ, այնտեղ Նա (Հիսուսը) մի մարդ տեսավ, ում անունը Մատթեոս էր, ով նստած էր հարկատանը և Նա (Հիսուսը) ասաց Նրան (Մատթեոսին), հետևիր Ինձ (Հիսուսին): Եվ Նա (Մատթեոսը) ոտքի կանգնեց և հետևեց Նրան (Հիսուսին)»:

Առանց երևակայության որևէ նշույլի, կարելի է տեսնել, որ 'Նա' և 'Նրան' վերոհիշյալ հղումները չեն վերաբերվում Հիսուսին կամ Մատթեոսին, որպես հեղինակներ, այլ երրորդ անձին, ով գրառել է այն ինչ լսել կամ տեսել է - ասեկոսներ և ոչ թե Աստծո ոգեշնչած խոսքեր:

Հարկ է նշել և հայտնի է ամբողջ կրոնական աշխարհին, որ Նոր Կտակարանի ներկայիս չորս Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի «ավետարանները» հարկադրել է Նիկիայի Խորհուրդը ելնելով քաղաքական նպատակներից, հեթանոս կայսր Կոնստանտինի հովանու ներքո և ոչ թե Հիսուսի:

Կոնստանտինի միտքը չի լուսավորվել, այն ոչ ուսումնասիրել, ոչ էլ ոգեշնչվել է: Նա հեթանոս էր, բռնապետ և ոճրագործ, ով սպանդի էր ենթարկել իր որդուն, կնոջը և հազարավոր անմեղ անհատների, ելնելով իր քաղաքական իշխանության կրքից: Կոնստանտինը վավերացրեց Նիկիայի դավանանքի այլ որոշումներ ևս, որոնց թվում էր Քրիստոսին «Աստծո Որդի, Հոր միակ միածին» կոչելը:

Բառացիորեն, հարյուրավոր ավետարաններ և կրոնական գրեր թաքցրել են մարդկանցից: Գրերից մի քանիսը գրառել են Հիսուսի աշակերտները և նրանցից շատերը հանդիսանում էին Հիսուսի արարքների ականատեսները: Նիկիայի Խորհուրդը որոշեց կործանել բոլոր ավետարանները, որոնք գրառել են Եբրայերեն, որի արդյունքում այրեցին, ավելի քան երեք հարյուր գիրք: Եթե այդ գրքերը ավելի վավերական չէին, քան ներկայիս չորս ավետարանները, նրանք ունեին համահավասար վավերականություն: Դրանցից մի քանիսը մինչ այժմ մատչելի են, ինչպիսիք են Բարնաբայի Ավետարանը և Հերմանսի Քահանան, որը համաձայնեցվել է Ղուրանի հետ: Բարնաբայի Ավետարանը մինչ այժմ հանդիսանում է Հիսուսի կյանքի և առաքելության միակ ականատեսը: Նույնիսկ այսօր, ամբողջ Բողոքական աշխարհը, Եհովայի Վկաները, Յոթերրորդ Օրվա Ադվենտիստները և այլ աղանդները և դավանանքները դատապարտում են Աստվածաշնչի Հռոմեական Կաթոլիկ տարբերակը, որովհետև այն պարունակում է յոթ «հավելյալ» գրքեր: Բողոքականները համարձակորեն հանել են յոթ ամբողջական գրքերը իրենց «Աստծո Խոսքից»: Մերժված գրքերի թվին են պատկանում Յուդիթի, Թոբիասի, Բարուքի և Եսթերի գրքերը:

 Ինչ վերաբերվում է Հիսուսի Ավետարանի ուսմունքներին, Ինջիլին, Ավետարանի դպիրները հաճախակի նշում են Ավետարանի Հիսուսի քարոզը. (Մատթեոս 9:35, Մարկոս 8:35 և Ղուկաս 20:1): Աստվածաշնչի մեջ պարբերաբար կիրառել են «ավետարան» բառը: Ամեն դեպքում, Հունական խմբագրության Նոր Կտակարանի մեջ «եվանգելիոն» բառը կիրառում են ավետարան բառի փոխարեն, որը թարգմանաբար նշանակում է ավետիս: Հարց է ծագում, թե ո՞ր Ավետարանն է քարոզել Հիսուսը: Նոր Կտակարանի 27 գրքերից միայն մի փոքր հատվածը կարելի է ընդունել որպես Հիսուսի խոսքեր և միայն 27 գրքերից 4 հայտնի են որպես Հիսուսի Ավետարան: Ենթադրաբար Պողոսը գրառել է մնացյալ 23 գրքերը: Մահմեդականները հավատք են ընծայում, որ Հիսուսին տվել են Աստծո «Ավետիսը»: Ամեն դեպքում, նրանք չեն ճանաչում ներկայիս չորս Ավետարանները, որպես Հիսուսի խոսքեր:

Ամենավաղ Ավետարանը հանդիսանում է Մարկոսի ավետարանը, որը գրի է առնվել մոտավորապես 60-75 թվականներին: Մարկոսը հանդիսանում էր Բարնաբասի քրոջ որդին:Մատթեոսը հարկահավաք էր, մի փոքր պաշտոնյա, ով չէր ճանապարհորդել Հիսուսի հետ: Իսկ Ղուկասի Ավետարանը գրառել են ավելի ուշ և փաստացի Մարկոսի և Մատթեոսի Ավետարանների միևնույն աղբյուրներից: Ղուկասը հանդիսանում էր Պողոսի բժիշկը և ինչպես նա, երբեք չէր հանդիպել Հիսուսին: Ի միջիայլոց, արդյո՞ք դուք տեղյակ եք, որ ըստ Մատթեոս 10:2-4 տարբերակի Մարկոսի և Ղուկասի անունները չեն գտնվում Հիսուսի 12 աշակերտների ցուցակի մեջ:

Տասներկու առաքյալների անուններն են. Առաջինը Սիմոն, ում կոչեցին Պետրոս և նրա եղբայր Անդրեասը; Զեբեդիի որդի Ջեյմսը և նրա եղբայր Հովհաննեսը; Փիլիպոսը և Բարդուղեմեոսը; Թոմասը և մաքսավոր Մատթեոսը; Ալֆաեուսի որդի Ջեյմսը և Լեբբեուսը, ում ազգանունը Թադդեուս էր; Սիմոնը Քանանացին և Հուդան Իսկարոթցին, ով մատնեց նրան:

Հովհաննեսի Ավետարանի աղբյուրը այլ է, որը գրառել են մոտավորապես 100 թվականին: Նրան, Հովհաննեսին չպետք է շփոթել աշակերտ Հովհաննեսի հետ, ում 44 թվականին, երկար տարիներ մինչ ավետարանի գրառումը, գլխատեցին Ագգրփիոսը I հրամանով :Հարկ է նշել, որ երկու դար շարունակ վիճաբանության առարկա էր հանդիսանում այն փաստը, թե արդյոք Հովհաննեսի Ավետարանը պետք է ընդունել որպես Հիսուսի կյանքի վստահելի աղբյուր և որ արդյոք այն պետք է ներառել գրերի մեջ:

Ինչպես ես մի ժամանակ, Քրիստոնյաները, պարծանք են ապրում Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի Ավետարաններով: Ամեն դեպքում, եթե մենք մտածենք այդ հարցի շուրջ, մենք կարող ենք տեսնել, որ գոյություն չունի Ավետարան ըստ Հիսուսի: Ըստ Արքա Ջեյմսի Նոր Բաց Աստվածաշնչի Ուսումնասիրության հրատարակության, «Ավետարան» բառը ավելացրել են բնօրինակ «Ըստ Հովհաննեսի, Ըստ Մատթեոսի, Ըստ Ղուկասի և Ըստ Մարկոսի» վերնագրերին:

Վաղ ժամանակաշրջանում այս ավետարանին տվել են Կաթա Մաթթհայոն անվանումը, «Ըստ Մատթեոսի»: Քանի որ առաջարկեցին այս վերնագիրը, այդպես էլ նույնապես կոչեցին այլ ավետարանները, Իսկ ավետարանը բառը ավելացրել են ավելի ուշ ժամանակաշրջանում:

Ոչ Հիսուսը, ոչ էլ մեկ այլ աստվածային ուղղորդություն չի թույլատրել Ավետարանի գրառումները կոչել «Ըստ -----------» որևէ մեկի: Մատթեոսի, Ղուկասի, Մարկոսի և Հովհաննեսի այս գրառումները երբեք Ավետարան լինելու նպատակ չեն ունեցել: Ուստի, Մարկոս 1:1 տարբերակը չի կարող հանդես գալ որպես ճշմարիտ հայտարարություն, որ իր գրառումը Հիսուսի Ավետարանն է:

Հարկ է նշել, որ Մահմեդականները պետք է հավատք ընծայեն բոլոր Աստվածային բնօրինակ Գրերին, իրենց Մարգարեներին և ոչ մի տարբերություն չդնեն նրանց միջև. Սուհուֆին (Աբրահամ); Թորային (Մովսես) Սաղմոսներին (Դավիթ), Ավետարանին կամ Աստվածաշունչին (Հիսուս) և Ղուրանին (Մուհամմեդ): Ղուրան 3:3 տարբերակը հստակ հայտնում է, որ Ալլահը ուղարկել է Թորան և Ավետարանը: Ամեն դեպքում, այդ գրերից ոչ մեկը այժմ չի պահպանել իր բնօրինակը, բացառությամբ Ղուրանի, որը եկել է ամբողջ մարդկության համար ամենուր և ամեն ժամանակներում:

 Ի լրացում այլ պատճառների, թե ինչու է Ղուրանը եկել ամբողջ մարդկությանը, Ինչպես նշել է 18:4-5 տարբերակները, Այն եկել է զգուշացնելու Քրիստոնյաներին Աստծո սարսափելի պատժի մասին, Եթե նրանք չդադարեն ասել.

«Ալլահը ծնել է որդի»:

وَيُنْذِرَ الَّذِينَ قَالُوا اتَّخَذَ اللَّهُ وَلَدًا (4)

(الكهف :4)

Մահմեդականները անկեղծորեն հավատք են ընծայում, որ ամենը, ինչ քարոզել է Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) եկել է Աստծուց; Ավետարանը (Ինջիլը). հանդիսանում է Աստծո «ավետիս» և ուղղորդություն Իսրայելի Զավակներին: Ավետարանների ոչ մի հատվածի մեջ խոսք չի գնում այն մասին, որ Հիսուսը որևէ բառ է գրել, ոչ էլ նշվում է, որ Հիսուսը հրահանգել է որևէ մեկին անել դա: Այսօր առկա «Ավետարանը» հանդիսանում է երրորդ խմբի, մարդկանց ձեռքի աշխատանքը:

Ղուրան 2:79 տարբերակը ասում է.

«Եվ անեծք նրանց, ովքեր գրել են գիրքը իրենց իսկ ձեռքերով և այնուհետ ասել են. «Այս Ալլահից, (Աստծուց է)»: Որպեսզի շահարկեն այն նողկալի գնով: Այսպիսով անեծք նրանց, ինչ նրանց ձեռքերը գրել են և անեծք նրանց այն բանի համար, ինչ նրանք վաստակում են դրանից»:

فَوَيْلٌ لِّلَّذِينَ يَكْتُبُونَ الْكِتَابَ بِأَيْدِيهِمْ ثُمَّ يَقُولُونَ هَٰذَا مِنْ عِندِ اللَّهِ لِيَشْتَرُوا بِهِ ثَمَنًا قَلِيلًا ۖ فَوَيْلٌ لَّهُم مِّمَّا كَتَبَتْ أَيْدِيهِمْ وَوَيْلٌ لَّهُم مِّمَّا يَكْسِبُونَ

(البقرة :79)

Ավարտելով գլուխը, ես ցանկություն ունեմ ձեզ հետ կիսել մեկնաբանությունները, որոնք արվել են 1996 թվականի Ապրիլի 8 հրատարակված ''Հիսուսի փնտրտուքով'' հոդվածից, Ամն, Նորություններ և Աշխարհի Զեկույց, էջ.47-53

·         Ռոբերտ Ֆանկը, հայտնի աստվածաշնչյան գիտնականը և 50 կրոնական պրոֆեսորները եզրակացրեցին, որ ավելի քան 20 տոկոս խոսքերը և ավելի նվազ արարքները, որոնք վերաբերվում են Հիսուսին, վավերական են: Հեռացված գաղափարներից են Տիրոջ Աղոթքը, խոսքերը, որոնք ասվել են խաչի վրա և Հիսուսի աստվածայնության յուրաքանչյուր հայտարարությունը, կուսական ծնունդը, նրա հրաշքների մեծամասնությունը և մարմնական հարությունը: (էջ.49)

·         Ջոն Մեյերը, Վաշինգտոնի Ամերիկայի Կաթոլիկ Համալսարանի պրոֆեսորը եզրակացրեց.

·         Նա (Հիսուսը) ծնվել է մոտավորապես 7 թվականին Նազարեթում, ոչ թե Բեթլեհեմում, ինչպես ասում է Ղուկասը:

·         Անկախ պաշտոնական Կաթոլիկ ուսմունքի, որ Մրաիամը, Հիսուսի մայրը, ամբողջ իր կյանքի ընթացքում պահպանեց կուսությունը, Մեյերը ասաց, որ Հիսուսը ուներ չորս եղբայր և նվազագույնը երկու քույր, մանրամասները, որոնք հայտնվում են Մարկոսի և Հովհաննեսի ավետարանների և Պողոսի գրերի մեջ: Մեյերը ասում է, որ Հիսուսի կուսական ծնունդը, «չի կարելի ապացուցել կամ հերքել» պատմական հետազոտությամբ:

·         Գալիլեայում Նա ունեցավ հակիրճ ժամերգություն որպես ուսուցիչ, մարգարե և արարքների գործիչ, որոնցից մի քանիսը ընկալվում են որպես հրաշքներ:

·         Նրան ձերբակալեցին Երուսաղեմում և Պիղատոսի հրամանով խաչեցին ինչ որ տեղ, մոտ 30 թվականին: Նրա հետևորդները հայտնում են, որ նա հարություն է առել: (Էջ. 50)

·         Ջոն Քրոսանը, ժամանակակից փնտրող մարդկանցից ամենաբեղմնավորը, Հռոմեական Կաթոլիկ նախկին քահանան և Չիկագոյի, Դեպոլ համալսարանի պատվելի պրոֆեսորը, կարծում է, որ իր հավաքագրած վկայությունը, չի բացառում Քրիստոնեության անադույթային ուսմունքների մեծամասնությունը: Նա ասում է, որ Վերջին ընթրիքի աստվածաշնչյան հաշիվները և հարություն առած Հիսուսի տեսիլքները, ուղղակի փորձ են հանդիսանում արտահայտել իր հավատարիմ հետևորդներին իրենց «շարունակական փորձը» և Խաչելությունից հետո իր ներկայությունը: (էջ 52)

 ԱՎԵՏԱՐԱՆ- ԻՍՐԱՅԵԼԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ

Շատ քրիստոնյաներ հավատք են ընծայում, որ Հիսուսի առաքելությունը ուղղված էր բոլոր ժողովուրդներին: Երբ նրան մոտեցավ Քանանացի մի կին, ով խնդրեց Հիսուսին բժշկել իր դստերը, սկզբում նա մերժեց ասելով (Մատթեոս 15:24)

«Ինձ ուղարկել են Իսրայելի տան մոլորյալ գառների համար...»

Նույնպես, Մատթեոս 1:21 տարբերակը ասում է.

«Եվ նա կծնի որդի և կկոչի Հիսուս, քանի որ նա կփրկի իր ժողովրդին իրենց մեղքերից»:

Նույնպես, Հիսուսը իր 12 աշակերտներին հրահանգեց գնալ և քավություն քարոզել Իսրայելի տան մոլորյալ գառներին և ոչ թե Գաղաթացիներին կամ Սամարացիներին: (Մատթեոս 10:5-6)

«Այդ տասներկուսին Հիսուսը ուղարկեց և պատվիրեց նրանց ասելով. Մի գնացեք Գաղաթացիների ուղղով և մի մտեք Սամարացիների որևէ քաղաք. Այլ գնացեք Իսրայելի տան մոլորյալ գառների մոտ: Եվ հասնելուն պես քարոզեք ասելով, երկնքի արքայությունը ձեռքի մեջ է»:

Պարզ է, որ Հիսուսին և 12 աշակերտներին ուղարկել են Իսրայելի ժողովրդի, այլ ոչ թե աշխարհի համար: Այսպիսով Հովհաննես 3:16 տարբերակը ասում է. «Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ նա տվեց իր միածին որդուն, որ նա, ով հավատք կընծայի նրան, չի անհայտանա, այլ կունենա հավերժ կյանք», նա բառը չպետք է ուղղել յուրաքանչյուրին, այլ Իսրայելի զավակներին:

Ըստ Մատթեոս 5:17-18 տարբերակների, Հիսուսը մեկ այլ նշանավոր խոսքերն էին.

«Մի կարծեք, որ ես եկել եմ կործանել օրենքը (Թորան) կամ մարգարեներին. (Ադամին, Աբրահամին, Մովսեսին, Նոյին, Դավիթին և այլն): Ես չեմ եկել կործանելու, այլ լրացնելու: Քանի որ իրոք, Ես ասում եմ ձեզ երկինքը և երկիրը չեն անցնի, մինչ լիովին չի կատարվի օրենքի իմաստուն վերնագրերը»:

Մատթեոս 8:4 տարբերակի մեջ Հիսուսը արդեն առողջ բորոտին հրահանգում է «գնալ Քահանայի մոտ» և առարկել այն, ինչը սահմանել է Մովսեսը: Որոշ քրիստոնեական աղանդներ դեմ են գնում այս տարբերակին և հայտնում են, որ Հին Կտակարանը հնացած է և դրան փոխարինել է Նոր Կտակարանը: Ինչպես կարող եք հասկանալ, Հիսուսը գործ չի ունեցել Հին Կտակարանի և դրա ուսմունքների հետ: Այդ դեպքում, ինչու՞ են որոշ քրիստոնյաները անում դա:

Ահա Աստվածաշնչի Բառարանի մեջբերումը, որը վերաբերվում է մերօրյա Քրիստոնեության Տաս Պատվիրանների կիրառելիությանը.

Աստծո տված տաս օրենքները հանդիսանում են ամենօրյա կյանքի ուղղորդություն: Դրանք հանդիսանում են Աստծո և Նրա մարդկանց միջև առկա ուխտի մի մաս «Ելք 34:28; Երկրորդ Օրենք 4:13; 10:4»: Այս օրենքները հաճախ կոչում են Դեկալոգներ, որը Հունարեն բառ է, որն էլ իր հերթին թարգմանաբար նշանակում է «տաս բառեր»:

Չնայած Աստված իր Տաս Պատվիրանները տվել է Իր մարդկանց Մովսեսի միջոցով Սինա լեռան վրա ավելի քան 3000 տարի առաջ, նրանք մինչ այժմ հարմար են: Նրանք ունեն մնայուն նշանակություն, քանի որ Աստծո բնույթը անփոփոխ է: Այս օրենքները ծագում են Աստծուց և Նրա հավերժ բնույթից, ուստի, նրանց բարոյական արժեքները չեն կարող ենթարկվել փոփոխության:

Աստծո օրենքների գալուց մոտ 1300 տարի անց, Հիսուսը աջակցեց դրանց, կոչելով «պատվիրաններ» և դրանցից հինգը նշեց հարուստ երիտասարդ կառավարչի համար: (Մատթեոս 19:16-22) Լեռան վրա տեղի ունեցած քարոզի մեջ Հիսուսը ցույց տվեց, որ Իր գալուստը չի չեղարկում Պատվիրանները: Նա մասնավորապես նշում է օրենքները, որոնք դեմ են սպանությանը (Մատթեոս 5:21) և անառակությանը (Մատթեոս 5:27):

 Փաստորեն Հիսուսը շատ բարձր դասեց այս օրենքները, երբ պահանջեց պահպանել դրանց և հոգևոր, և օրինական կողմերը: Նա դրեց խրախուսության Իր հավերժ կնիքը օրենքի վրա հայտարարելով. «Մի կարծեք, որ ես եկել եմ կործանելու Օրենքը կամ Մարգարեներին: Ես չեմ եկել կործանելու, այլ լրացնելու»: (Մատթեոս 5:17-19)

Սուրբ Աստվածը Իր Պատվիրանները արձակեց Սինայ Լեռան բարձունքից ծխի և կրակի պայմաններում—որոնք հանդիսանում են Նրա հզորության, բարձրության և հեղինակության տեսանելի արտահայտությունները. (Ելք 19:16 – 20:17)Ավելի ուշ Պատվիրանները փորագրեցին քարի երկու տախտակների վրա, «գրված Աստծո մատով» (Ելք 31:1): Աստվածաշունչը մի քանի անգամ նշում է այն հոյակապ իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել օրենքի իրականացման ընթացքում, միգուցե տոնը նշելու համար:( Ելք 19:16 -19 Երկրորդ Օրենք 4:11-12)

Տաս Պատվիրանները ձևավորում են Աստծո և Նրա ժողովրդի միջև առկա հատուկ Ուխտի սիրտը: Նա ասաց նրանց, «Այժմ ուստի, եթե դուք իրոք հնազանդվեք Իմ ձայնին և պահպանեք Իմ ուխտը, դուք կլինեք հատուկ գանձը Ինձ համար, բոլորից վեր... Եվ դուք կլինեք Ինձ համար քահանաների արքայություն և սուրբ ժողովուրդ»: (Ելք 19:5) Այս տարբերակները նույնպես նշում են, որ իրենց հնազանդությունը Պատվիրաններին պետք լինի Իսրայելի գոյության հիմքը, որպես Աստծո հատուկ ժողովրդի:

Աստված երբեք մտադրություն չի ունեցել Տաս Պատվիրանները դարձնել կարգավորման հավաքածու, որի միջոցով Իսրայելի ժողովուրդը կարող է թողություն վաստակել: Աստծո շնորհը արդեն ազատորեն տրվել էր:Սա անդիմադրելի կերպով ներկայացնում է Իսրայելի համար նախատեսված Նրա փրկությունը Եգիպտական գերությունից: (Երկրորդ Օրենք 4:37) Ուստի, ուխտի հարաբերության հիմքում ընկած է աստվածային Շնորհը: Նույնիսկ, Տաս Պատվիրանները Աստված ներկայացրեց Իր փրկության հիշատակությամբ: (Ելք 20:2)

Տաս Պատվիրանները այսօր էլ արդիական են: Աշխարհը հուսահատորեն կարիք ունի տեսնելու Աստծո անունը և բնույթը, Քրիստոնյաների կյանքի դրսևորման գործում, ովքեր մինչ այժմ լուրջ են ընդունում Նրա Խոսքը: Այս Պատվիրանները, որոնք մասնավորապես զուգորդվում են Քրիստոսի ուսմունքներով, մինչ այժմ հանդիսանում են գործնական ապրելակերպի լավագույն ուղղորդությունը, որը հայտնի է մարդուն:

 Ընթերցեք Հռոմեացիներ 13:8 և 9 տարբերակները

«Ոչ ոքի ոչինչ պարտական մի եղեք, բացառությամբ դիմացինին սիրելուց, քանի որ նա, ով սիրում է դիմացինին, լրացնում է օրենքը: Այդ իսկ պատճառով դուք չպետք է անառակություն գործեք, դուք չպետք է սպանեք, դուք չպետք է գողություն անեք, դուք չպետք է կեղծ վկայություն տաք, դուք չպետք է տենչաք և եթե լինի որևէ այլ պատվիրան, Այն համառոտ իմաստավորվում է այս ասացվածքով, մասնավորապես, Դուք պետք է սիրեք ձեր հարևանին, ինչպես ձեզ»:

Կիրառելով Հռոմեացիներ 13:8-9 տարբերակի մեջ Պողոսը Քրիստոնյաներին արդարացնում է իրենց մարմնի յուրաքանչյուր հատվածով Աստծուն երկրպագելու իրենց պարտականությունից, հիմնավոր ասելով, որ այն ամենը, ինչ պետք է անի անհատը, Օրենքը լրացնելու համար, (Թորան, Հին Կտակարանը), դիմացինին սիրելն է, ինչպես ձեզ: Հիսուսը չի բացառում մեր առաջին և հիմնական պարտականությունը, որն էլ առաջին և ամենամեծ պատվիրան է, այսինքն երկրպագել միայն Մեկ աստծո և երկրորդ, ինչպես շեշտել է Մարկոս 12:29-31 տարբերակները, սիրել մեր հարևանին:

Եվ Հիսուսը պատասխանեց նրան. «Բոլոր Պատվիրաններից առաջինը հետևյալն է. Լսիր օվ Իսրայել, Տերը, մեր Աստվածը մեկ Տեր է, և դուք պետք է սիրեք Տիրոջը, ձեր Աստծուն ամբողջ ձեր սրտով և ամբողջ ձեր հոգով և ամբողջ ձեր մտքով և ամբողջ ձեր հզորությամբ, սա առաջին պատվիրանն է: Եվ երկրորդը այսպիսին է, որ դուք պետք է սիրեք ձեր հարևանին ինչպես ձեզ: Ոչ մի այլ պատվիրան ավելի հզոր չէ, քան այս մեկը»:

Գաղաթացիներ 5:2 տարբերակը ընթերցելուց հետո. «Զգուշացեք, ես, Պողոսը ասում եմ ձեզ, որ եթե դուք թլպատվեք, Քրիստոսը ձեզ ոչնչով չի օգնի», ես հասկացա, որ Պողոսը վերացրեց թլպատությունը, որը առկա էր օրենքի, Թորայի մեջ: Փաստացի Հիսուսը և Հովհաննես Մկրտիչը երկուսն էլ թլպատված էին: Պողոսի այս վերացումը հակասում է Հիսուսի և Աբրահամի ուսմունքներին: Քանի որ բոլոր Մահմեդականները և Քրիստոնյաները սերվում են Աբրահամի սերմից, ապա թլպատումը հանդիսանում է պարտադիր գործողություն: Փաստորեն, Աբրահամը ոչ Հրեա էր, ոչ էլ Քրիստոնյա և նրա կրոնը, որին մենք պետք է հետևենք, հանդիսանում է Մեկ Ճշմարիտ Աստծո երկրպագությունը:

Մտաբերելով Մատթեոս 5:17-18 տարբերակները, թույլ տվեք ներկայացնել Նոր Կտակարանի մեկ այլ անհամապատասխանությունը: Մարկոս 16:15 տարբերակը նշում է, որ Հիսուսը ասաց.

«Գնացեք դուք ամբողջ աշխարհով մեկ և քարոզեք ավետարանը յուրաքանչյուր արարածի»:

Սա հակասում է Մատթեոս 1:21, 10:5-6, 15:24 և 28:19 տարբերակներին: Անկախ ձեր ունեցած Աստվածաշնչի, որը դուք կիրառում եք, Մատթեոս 28:19 տարբերակի մեջ դուք կարող եք ընթերցել «բոլոր ազգերը» կամ «բոլորը, ազգերը», որը կարող է նշանակել Իսրայելի տասներկու ցեղերը, ինչպես ասել է Հիսուսը Մատթեոս 15:24 տարբերակի մեջ:

 ԵՐՐՈՐՈՒԹՅՈՒՆ

Երրորդությունը, որի մասին ես տեղյակ եմ, Աստվածաշնչյան չէ: Երրորդությունը բառը գոյություն չունի ոչ Աստվածաշնչի, ոչ էլ աստվածաշնչյան բառարանների մեջ: Հիսուսը երբեք չի ուսուցանել երրորդություն և երբեք չի նշել դա:

Երրորդության ձևավորումը ներկայացրել է Ալեքսանդրայի եգիպտացի սարկավագ Աթենասուսը և որը նույնպես ընդունեց Նիկիայի Ժողովը, Հիսուսի երկրից հեռանալու ավելի քան երեք դար անց: Ժողովի այլ մարդակերտ որոշումները աջակցում են Հռոմեական Կիրակի օրվա հայտարարությունը, ինչպես Քրիստոնյա Շաբբաթը և Դեկտեմբերի 25-ը որպես Հիսուսի ծննդյան օրվա գաղափարը:

Սա կատարվել է նշելու տոները, որոնք տեղի են ունենում հեթանոս աստվածների ծննդյան նույն օրերին, ինչպիսիք են Նիմրուդը, Բաբելոնյան աստվածը, Քրիշնան, Հինդու աստվածը, Միթհրան Հունա-հռոմեական աստվածը և Դիոնիսիուսը կամ Բաքոսը Հունաստանից, ում կոչել են Յուպիտերի միածին որդի և ով ծնունդ էր առել կույս մորից, ում կոչեցին Դեմետրիուս և օրը նշվեց Դեկտեմբերի 25-ը:

Ակնհայտ է, որ Աստվածաշունչը կանխատեսեց և արգելեց տոնածառի հարդարումը Երեմիա 10:2-5 տարբերակի մեջ:

«Ուստի, Տերը ասաց. Մի ուսուցանեք հեթանոսի ուղղին և մի սարսափեք երկնքի նշաններից, քանի որ հեթանոսները սարսափել են դրանցից: Քանի որ մարդկանց ավանդույթները սին են, քանի որ մեկը անտառից ծառ է կտրում, որը հանդիսանում է աշխատավորի ձեռքի աշխատանքը, կացինով: Նրանք հարդարում են այն արծաթով և ոսկով. Նրանք ամրացնում են այն մեխերով և մուրճերով, որպեսզի այն տեղափոխել չլինի»:

Մատթեոս 28:19, Հովհաննես 14:11 և Հովհաննես Ա 5:7 և 8 տարբերակները քրիստոնյաները կարող են կիրառել Երրորդությունը հաստատելու համար: Երրորդության ուսմունքը ուղղակի եզրակացրել են Հովհաննես Ա 5:7տարբերակից, որը հայտարարում է.

«Քանի որ գոյություն ունեն երեքը, որոնք վկայում են երկնքում, Հայրը, Խոսքը և Սուրբ Հոգին. և այս երեքը մեկն են»:

Այս տարբերակը վաղուց բացահայտել են որպես շինծու և Նոր Կտակարանի Հունական տեքստի անվավեր լրացում: Ավելի ուշ, Աստվածաշնչի քրիստոնյա գիտնականները գտան, որ այս ուսմունքը ընդմիջարկություն է Արքա Ջեյմսի տարբերակի մեջ: Փաստորեն ոչ նվազ քան 32 քրիստոնյա գիտնականների խումբը ամենաբարձր կարդինալի հետ, ում խորհուրդ էին տվել տարբեր 50 աղանդների ներկայացուցիչների, 1949 թվականին, հանգեցին Նոր Կտակարանի վերանայված տիպական տարբերակին և 1952 թվականի ամբողջ Աստվածաշնչին, հեռացնելով նախորդ հատվածը:

Նոր Կտակարանը Հիսուսին բազմիցս վերաբերվում է որպես Աստծո ծառայի (տես, օրինակ Մատթեոս 12:18):

Այժմ ընթերցեք Գործք 2:22 տարբերակը

«Իսրայելցիներ, լսեք. Նազովրեցի Հիսուսը մարդ էր, ում Աստված լիազորել էր ձեզ հրաշքներով, նշաններով, որոնք Աստված ձեր մեջ գործել է նրա միջոցով, ինչպես դուք ինքներդ տեղյակ եք»:

 Ապա, ինչպե՞ս է կարող Հիսուսը միևնույն ժամանակ լինել Աստծո ծառա և Աստված: Ընթերցեք Հովհաննես 17:21 տարբերակը. «Որ նրանք բոլորը կարող են լինել մեկը, ինչպես դու Հայր, իմ մեջ ես և ես քո մեջ, որ նրանք նույնպես կարող են լինել մեր մեջ. Որ աշխարհը հավատա, որ դու ուղարկել ես ինձ» և դուք եզրակացնեք, որ եթե Աստվածը, Հիսուսը և Սուրբ Հոգին կազմում են Երրորդության մեկ միություն, ապա ներառելով աշակերտներին, նրանք պետք է Աստված կազմեն, տասնհինգի միությամբ»: Ըստ Հովհաննես 14:9 տարբերակի, Հիսուսը Աստված է.

«... նա, ով տեսել է ինձ, տեսել է Հորը»:

Այժմ եկեք ընթերցենք Հովհաննես 4:24 տարբերակը «Աստված Հոգի է...» և Հովհաննես 5:37 տարբերակը. «... դուք ոչ լսել եք Նրա ձայնը երբևէ, ոչ էլ տեսել եք Նրա տեսլիքը», և Թիմոթեոս Ա 6:16 տարբերակը «... ում ոչ մի մարդ չի տեսել ոչ էլ կարող է տեսնել...»:

Ինչպես նշել է Ելք 33:20 տարբերակը, մարդկային տեսողությունը չի կարող դիմակայել տեսնելու Աստծո փառքը և ապրել, այսպիսով, ինչպե՞ս է կարող մարդկային մարմինը դիմակայել ունենալ այս Փառքը եզրափակված դրան»: Աշակերտները տեսել են Հիսուսին, մարգարեին, այլ ոչ թե Աստծուն: Հովհաննես 5:37 տարբերակը ասում է.

«...դուք երբեք չեք լսել Նրա, Աստծո ձայնը, ոչ էլ տեսել եք Նրա տեսլիքը», նույնպես հակասում է Մատթեոս 3:17 տարբերակին, որտեղ ասվում է, որ Աստծուն լսել են, ով ասել է. «սա իմ սիրելի Որդին է, ով ինձ հաճոյացել է»:

Անհնար է որոշել, թե արդյոք այն հանդիսանում է սուրբ հոգին, սուրբ ոգին, ճշմարտության ոգին, Աստծո ոգին կամ ոգին ընդհանուր առմամբ, որը ենթադրաբար կազմում է «երրորդությունը»: Քանի որ Նելսոնի Աստվածաշնչի Բառարանը նշում է, որ Սուրբ Հոգին և Սուրբ Ոգին նույնն են, որն էլ հակասում է որոշ Քրիստոնյա աղանդների հավատքին: Ամեն դեպքում, աստվածաշնչի մեջ առկա են տարբերակներ, որոնք պատկերում են տարբեր ոգիների տարբեր գործողություններին.

Տարբերակներ

Ոգիներ

Եվ հրեշտակը պատասխանեց և ասաց նրան, Սուրբ Հոգին կգա քեզ: Ղուկաս 1:35

Սուրբ Հոգին – Հրաշքներ է ներկայացնում Աստծո հրամանով.

Արդյո՞ք դուք տեղյակ չեք, որ դուք հանդիսանում եք Աստծո տաճարը և որ Աստծո Հոգին բնակվում է ձեր մեջ: Կորնթացիներ Ա 3:16

Աստծո Հոգին - Բնակվում է անհատի մեջ:

Նույնիսկ Ճշմարտության Հոգին, որը աշխարհը չի կարող ընդունել... Հովհաննես 14:17

Ճշմարտության Հոգին – որը աշխարհը չի կարող ընդունել

Տուր նրանց Սուրբ Հոգին, որը խնդրում են : Ղուկաս 11:13

Սուրբ Հոգի – Տրված է նրանց, ովքեր խնդրում են: Բնակվել այնտեղ.

Սակայն, երբ գա Մխիթարիչը, ում ես կուղարկեմ ձեզ Հորից, նույնիսկ Ճշմարտության Հոգին, որը առաջ է գալիս Հորից, նա կվկայի ինձ: Հովհաննես 15:26

Մխիթարիչը Սուրբ Հոգին, - Ով պետք է գա Հիսուսից հետո, թողեց երկիրը:

 Ճշմարտության Հոգին – Որը գալիս է Հորից:

Ում դուք նույնպես վստահում եք, դրանից հետո դուք լսում եք ճշմարտության խոսքը, ձեր փրկության ավետարանը, ում դուք նույնպես դրանից հետո դուք հավատում եք,ձեզ կնքել են խոստման այդ Սուրբ Հոգով: Եփեսացիներ 1:13

Սուրբ Հոգին – Հոգին, որը խոստացել են:

Հիսուսը պատասխանեց, «Իրոք, իրոք ես ասում եմ ձեզ, եթե մեկը ծնվեր ջրից և Հոգուց, նա չէր կարող մտնել Աստծո արքայությունը: Հովհաննես 3:5

Հոգուն, ընդհանուր առմամբ – կարող են ընդհանտել, ինչպես նշվել է, վերոհիշյալ հոգիները, ոգիները.

Եվ Աստված ուղարկեց Գաբրիել Հրեշտակին... Ղուկաս 1:26

Հրեշտակ Գաբրիելը – Նշվում է որոշակիորեն:

Այս պահին թույլ տվեք նշել, թե ինչ է ասում Ղուրանը (5:73) Երրորդության մասին.

«Նրանք, չեն հավատում, ովքեր ասում են. Ալլահը երեքից մեկն է Երրորդության մեջ, քանի որ գոյություն չունի ոչ մի աստված բացառությամբ Մեկ Աստծո: Եթե նրանք չդադարեն իրենց խոսքը, անարգանքը, իրոք, ծանր պատիժ տեղի կունենա նրանց միջի անհավատներին»:

لَّقَدْ كَفَرَ الَّذِينَ قَالُوا إِنَّ اللَّهَ ثَالِثُ ثَلَاثَةٍ ۘ وَمَا مِنْ إِلَٰهٍ إِلَّا إِلَٰهٌ وَاحِدٌ ۚ وَإِن لَّمْ يَنتَهُوا عَمَّا يَقُولُونَ لَيَمَسَّنَّ الَّذِينَ كَفَرُوا مِنْهُمْ عَذَابٌ أَلِيمٌ

(المائدة :73)

Արդյո՞ք սա այն չէ, ինչ նշել է Մովսեսի օրենքը Թորան, Հին Կտակարանը, առաջին պատվիրանի մասին – որն է Աստծո Եզակիությունը, որը Հիսուսը չէր եկել կործանելու, այլ լրացնելու, ինչպես խստորեն փոխանցել է Հովհաննես 5:46-47 տարբերակը:

«Քանի որ, եթե դուք հավատք եք ընծայել Մովսեսին, դուք պետք է հավատք ընծայեք ինձ. Քանի որ նա գրառեց իմ մասին: Սակայն, եթե դուք հավատք չեք ընծայում նրա գրառումներին, ինչպե՞ս եք դուք կարող հավատք ընծայել իմ խոսքերին»:

Ոչ Մովսեսը, ոչ էլ Հիսուսը չեն խոսել Երրորդության մասին. այսպիսով, ինչու՞ պետք է խոսեն Քրիստոնյաները:

Պետք է ավելացնել 1997 թվականի օգոստոսի 25–ին Նյուզվիքում տպագրված հատուկ հղումը, վերնագրված Փառք Մարիամին, որը վերաբերվում է Երրորդությանը.

·         Սուրբ Երրորդությունից հետո, հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու թափ առնող շարժումը ցանկություն հայտնեց, որ Պապը հայտնի նոր, հակասական ուսմունք, որ Մարիամը, Հիսուսը մայրը, հանդիսանում է համափրկիչ: Ուստի, Սուրբ Երրորդության փոխարեն պետք է երևան գա ինչ որ տեսակի Սուրբ Քառյակ, խաղալով բազմակի Հոր դստեր, Որդու մոր և Սուրբ Հոգու կողակցի դերեր:

 ՀԻՍՈՒՍԸ ԱՍՏՎԱԾ

Ընդհանուր տեսակետ է հանդիսանում այն, որ Հիսուսի աստվածայնությունը ներկայացրել է Պողոսը, ով երբեք չէր հանդիպել Հիսուսին կամ նրա հետևորդներին և որը դարեր շարունակ հաստատվել էր միլիոնավոր Քրիստոնյաների մեռած մարմինների վրա, որը առաջ քաշեց Կաստիլիուսի հայտնի դիտողությունը. «Մարդ այրելը չի ապացուցում ուսմունքը»: Ներկայացնելով Հիսուս Քրիստոսի աստվածայնության ուսմունքը, հաշվի առեք այս երկու կարևոր տարբերակները.

Մատթեոս 5:17 և 18 տարբերակները ասում են «Մի կարծեք, որ ես եկել եմ կործանելու օրենքը կամ մարգարեներին, ես չեմ եկել կործանելու, այլ լրացնելու...»

Արդյո՞ք Հիսուսը Աստված է: Որոշ Քրիստոնյաներ կարող են ասել այո և կիրառել Հովհաննես 1:1 տարբերակը, որը ասում է. «Սկզբում Խոսքն էր և Խոսքը Աստծո հետ էր և Խոսքը Աստված էր»: Սակայն հիշեք, թե ինչ է ասել Հովհաննես 5:37 տարբերակը «ոչ մի մարդ չի տեսել կամ լսել Աստծուն»: Այսպիսով, կիրառելով Հովհաննես 1:1 տարբերակը որպես աջակցություն, Հիսուսի Աստված լինելու գաղափարին, կարելի է ընկալել, որ գոյություն ունեն նվազագույնը երկու Աստված, Աստվածը և Հիսուսը:Թույլ տվեք նշել Հովհաննես 1:1 տարբերակին հակասող այլ տարբերակներ, որոնք կարելի է գտնել Երկրորդ Օրենք 4:39, Երկրորդ Օրենք 6:4, Իսահակ 43:10-11, Իսահակ 44:6 և Իսահակ 45:18 տարբերակների մեջ:Քանի որ Իսահակ 43:10-11 տարբերակը հայտնում է, որ բացի Աստծուց գոյություն չունի այլ փրկիչ և Իսահակ 45:18 տարբերակը եզրակացնում է, որ միայն Աստված է հանդիսանում Արարիչ, ոչ այլ մեկը, նույնիսկ Հիսուսը: Այլ տարբերակները, որոնք աջակցում են Աստծո եզակիության գաղափարին, ինչպես ամբողջ Ղուրանը, կարելի է գտնել Երկրորդ օրենք 4:35, Ելք 8:10, Թագավորաց Բ 7:22, Թագավորաց Գ 8:23, Մնացորդաց Ա 17:20, Սաղմոսներ 86:8, 89:6 և 113:5, Օսեե 13:4 և Զաքարիա 14:9 տարբերակների մեջ:

Նոր Կտակարանի մեջ Հիսուսը մասնավորապես ասել է, որ նա չի եկել կործանելու օրենքը և Աստծո եզակիության հետ իր հարաբերությունը նա հաստատել է Մարկոս 12:29 տարբերակի մեջ.

«Եվ Հիսուսը պատասխանեց նրան, բոլոր պատվիրաններից առաջինը հանդիսանում է. Լսիր, օվ Իսրայել. Տերը, մեր Աստվածը, մեկ Տեր է»:

Եվ Կորնթացիներ Ա 8:4 տարբերակը ասում է.

«... ոչ մի այլ Աստված այլ մեկը»:

Այժմ, արդյո՞ք Հովհաննես 1:1 տարբերակը ճիշտ է և այլ մյուս տարբերակները սխալ, թե հակառակը: Ակնհայտ է, որ Հիսուսը փորձում է Իսրայելի Զավակներին ուսուցանել Հին Կտակարանի առաջին պատվիրանները (Մարկոս 12:29-30, Ելք 20:2-5) և որ մեղքերի թողությունը անհրաժեշտ է Երկնքի Արքայության համար (Մատթեոս 4:17 և Մարկոս 1:15): Վերջապես Մատթեոս 19:16-17 տարբերակները նույնպես փոխանցում են Աստծո Եզակիությունը և տալիս են ուղղորդություն, որը հիմնված է Հին Կտակարանի պատվիրանների վրա, ըստ որոնց կարելի է հավերժ կյանք մտնել.

«Եվ տեսեք, մի մարդ եկավ և ասաց նրան, Հիսուսին, Բարի ուսուցիչ, ի՞նչ բարի գործ պետք է ես գործեմ հավերժ կյանք ունենալու համար: Այսպիսով, նա ասաց նրան, Ինչու՞ ես դու ինձ բարի կոչում. – Ոչ ոք բարի չէ բացառությամբ Մեկի, դա Աստվածն է: Սակայն, եթե դուք ցանկություն ունեք հավերժ կյանք մտնել, պահպանեք պատվիրանները»:

Հովհաննես 1:1 տարբերակը ձեզ այլ կերպ ներկայացնելու համար, եկեք տեսնենք, թե ինչ է ասում Ղուրանը Հիսուսի և Խոսքի մասին: Գլուխ 3:45-ի մեջ ասվում է.

«Տեսեք, հրեշտակները ասացին. «Օվ Մարիամ, Ալլահը քեզ տվել է Խոսքի ավետիս Իրենից. Նրա անունը կլինի Հիսուս Քրիստոս, Մարիամի որդի, պատիվ այս և Հանդերձյալ աշխարհում և Ալլահի մերձավորներից»»:

إِذْ قَالَتِ الْمَلَائِكَةُ يَا مَرْيَمُ إِنَّ اللَّهَ يُبَشِّرُكِ بِكَلِمَةٍ مِّنْهُ اسْمُهُ الْمَسِيحُ عِيسَى ابْنُ مَرْيَمَ وَجِيهًا فِي الدُّنْيَا وَالْآخِرَةِ وَمِنَ الْمُقَرَّبِينَ

(آل عمران :45)

Այս տարբերակը և Ղուրանի 3:39 և Կորնթացիներ Ա 3:32 տարբերակները Հիսուսին համարում են Ալլահի խոսք.

«Եվ դուք Քրիստոսին եք և Քրիստոսը Աստծունն է»:

Միգուցե Հովհաննես 1:1 տարբերակը պետք է գրառեր «... և Խոսքը Աստծուց էր»: Աստվածաշնչի մեջ գոյություն ունեն տարբերակներ, որոնք աջակցում են այն գաղափարին, որ Խոսքը պատկանում էր Աստծուն. Հովհաննես 5:30-31, Հովհաննես 8:40, Հովհաննես 12:49 ր Հովհաննես 17:3 տարբերակները:

Պարզ է, որ Հիսուսը երբեք չի հայտնել իր աստվածայնությունը Աստծո հետ.

«Ես ինքս ոչինչ չեմ անում», (Հովհաննես 8:28) «Իմ Հայրը ավելի հզոր է, քան ես», (Հովհաննես 14:28), «Տերը, մեր Աստվածը, մեկ Տեր է», (Մարկոս 12:29), «Իմ Աստված, իմ Աստված, ինչու՞ ես դու ինձ լքել», (Մարկոս 15:34) և «Հայր, քո ձեռքերն եմ ես հանձնում իմ հոգին»: (Ղուկաս 23:46)

Այնուհետ, Ղուկաս 4:1-13 տարբերակը մեզ ասում է, որ քառասուն օր սատանան գայթակղում է Հիսուսին: Ջեյմս 1:13 տարբերակը ասում է.

«... քանի որ Աստծոն հնարավոր չէ գայթակղել չարով...»

Վերջապես, Նոր Կտակարանը շատ անգամ Հիսուսին վերաբերվում է որպես «Աստծո ծառայի»: (տես Մատթեոս 12:18) Այդ դեպքում ինչպե՞ս է կարող Հիսուսը միաժամանակ լինել և Աստծո ծառա, և Աստված:

Մինչ եզրահանգումը, եկեք ներկայացնել ևս մեկ գաղափար: Ղուկաս 5:16 տարբերակի մեջ, երբ Հիսուսը հեռանում էր անապատ աղոթելու համար, ու՞մ է նա ուղղում այն: Իրեն, թե՞ Աստծուն: Ընթերցեք Ղուկաս 11:2-4 տարբերակները.

«Եվ նա ասաց նրանց. «Երբ դուք աղոթեք, ասեք, Մեր Հայր, որը երկնքում է, փառաբանվի քո անունը: Քո արքայությունը: Քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա: Տուր մեզ օր օրի մեր հանապազորյա հացը: Եվ ներիր մեզ մեր մեղքերը; քանի որ մենք նույնպես ներում ենք յուրաքանչյուրին, ովքեր պարտապան են մեզ: Եվ մի տար մեզ ի փորձություն, այլ փրկիր մեզ չարից»»:

Արդյո՞ք այս աղոթքի որևէ հատվածի մեջ, Հիսուսը ասել է, «Հիսուսի անունով» երբ նա աղոթում էր: Եթե այս աղոթքը հանդիսանում էր հարցի պատասխանը. Ինչպե՞ս մենք կարող ենք աղոթել: Աստվածավախ անհատը աղոթքի մեջ կարող է ստանալ ամենը, ինչի կարիք ունի: Ամենակարևորը մեր մեղքերի թողությունն է: Այս աղոթքը աջակցում է Հիսուսին այն ավետիսին, որ Աստված ներում է մեղքերը, միայն, եթե անհատը ապաշխարհի և դադարի սխալ արարքներ գործել: Ինչպես նշել է Մատթեոս 4:17 տարբեկաը, այս ուղերձը հանդիսանում է Հիսուսի ուսմունքի սկիզբը:

«Քանի որ, այդ ժամանակ Հիսուսը սկսեց քարոզել և ասել. «Ապաշխարհիր, քանի որ երկնքի արքայությունը ձեռքում է»»:

Հիսուսը մարգարեացնում էր այն փաստը, որ մարդիկ զուր կերկրպագեն նրան և հավատք կընծայեն ուսմունքներին, որոնք մարդակերտ, այլ ոչ թե Աստվածակերտ են: (Մատթեոս 15:9)

«Սակայն, սին են նրանք երկրպագում ինձ, ուսուցանելով մարդակերտ պատվիրանների ուսմունքները»:

Այս տարբերակը խոսում է Քրիստոնյաների մասին: Քանի որ գոյություն չունի որևէ այլ կրոն, որը երկրպագում է Հիսուսին, բացառությամբ Քրիստոնեության և Հիսուսի երկրպագության գործողությունը հակասում է Ելք 20:3-6, Մատթեոս 4:10 և Ղուկաս 4:8 տարբերակներին, որոնք ասում են.

Ելք 20:3-6

«Դուք չպետք է ունենաք այլ աստվածներ ինձանից առաջ: Դուք չպետք է կառուցեք ձեզ համար որևէ գերեզմանաքար, կամ նմանատիպ որևէ բան, որը երկնքից վեր է, կամ երկրի տակ է, կամ ջրի մեջ է, երկրի տակ. Դուք չպետք է խոնարհվեք նրանց, կամ ծառայեք նրանց, քանի որ Ես, Տերը, ձեր Աստվածը, խանդոտ Աստված եմ, այցելելով հայրերի ապօրինությունը զավակների երրորդ և չորրորդ սերունդներում, որպեսզի ատեն ինձ; Եվ ցույց տալ գթասրտություն հազարավորների նկատմամբ, ովքեր սիրում են ինձ և պահպանում են իմ պատվիրանները»:

Մատթեոս 4:10

Այնուհետ Հիսուսը ասաց նրան. «Ուստի, ստացել է ձեզ սատանան, քանի որ այն գրվել է, Դուք պետք է երկրպագեք Տիրոջը, ձեր Աստծուն և միայն նրան դուք պետք է ծառայեք»:

 ՀԻՍՈՒՍԸ ԱՍՏԾՈ ՈՐԴԻ

Արդյո՞ք Հիսուսը հանդիսանում է Աստծո Որդի: Ինչպես նշել ենք Մատթեոս 3:17 տարբերակը որպես հակասություն, որը վերաբերվում է Աստծո ձայնը լսելուն, սա Քրիստոնյաները կարող են կիրառել, որպեսզի աջակցեն Հիսուսի աստվածային որդի լինելուն:

Եթե Մատթեոս 3:17 տարբերակի «Եվ ահա մի ձայն երկնքից ասաց. Սա իմ սիրելի Որդինէ, որից Ես գոհ եմ», խոսքերը կիրառում են աջակցելու աստվածային որդի լինելու գաղափարին, ապա չպետք է լինի մեկ այլ տարբերակ, որը Նոր կամ Հին Կտակարանների մեջ հակասում կամ տալիս է հավասար աստվածային որդի լինելու գաղափար մեկ այլ անհատին, կամ անհատներին: Ամեն դեպքում, Հին և Նոր Կտակարանների մեջ կարելի է գտնել բազմաթիվ հղումներ, որոնք Հիսուսից բացի նշում են այլ անհատներ, ովքեր ունեն աստվածային ծագում: Տես Ելք 4:22 տարբերակը.

«Իսրայելը իմ որդին, է նույնիսկ անդրանիկ»:

Թագավորաց Բ 7:14 և Մնացորդաց Ա 22:10 տարբերակները ասում են.

«... և նա կլինի իմ որդին, (Սողոմոնը)»:

Երեմիա 31:9 տարբերակը ասում է.

«...և Եփրեմը իմ անդրանիկն է», ինչպես նաև Սաղմոս 2:7 տարբերակը:

«Որդի» բառը չպետք է ընդունել գրականորեն, որովհետև Աստված այդպես է դիմում իր շատ ընտրայալ ծառաներին: Հրեաները նույնպես հայտնում են Էզրայի Աստծո Որդի լինելը: Նոր Կտակարանի հունարեն բառերը կիրառում են «որդի» բառը, որը նշանակում է pias, որն էլ իր հերթին նշանակում է ծառա կամ որդի ծառայող, որը Աստվածաշնչի որոշ թարգմանությունների մեջ թարգմանվում է որպես որդի, երբ խոսքը գնում է Հիսուսի մասին և ծառա, երբ խոսքը վերաբերվում է մյուսներին: Այնուհետ, «Հայր» բառը, որը նշանակում է Հիսուս, ավելի շատ համապատասխանում է Ռաբբ տերմինին, այսինքն, նա, ով սնուցում և ամրացնում է, այնպես, որ Հիսուսի ուսմունքի մեջ Աստված հանդիսանում է «Հայր» – Սնուցող և Ամրացնող – բոլոր մարդկանց:

Նոր Կտակարանը նույնպես «Աստծո որդի» արտահայտությունը համարում է այլաբանական. «Քանի որ նրանք, ում ուղղորդել է Աստծո Հոգին, հանդիսանում են Աստծո որդիներ»: Հռոմեացիներ 8:14 Ավելի ուշ այս այլաբանական առաջարկը աջակցել է Հիսուսին, ում կոչել են Աստծո Միածին Որդի:

Սաղմոս 2:7 տարբերակի մեջ Տերը ասում է Դավիթին.

«... Դու իմ Որդին ես, այսօրը ես ծնել եմ քեզ»:

Այդո՞ք սա նշանակում է, որ Աստված երկու որդի ունի: Հիսուսը նույնպես ասաց, որ Աստված չի հանդիսանում միայն իր Հայրը, Այլև ձեր Հայրը (Մատթեոս 5:45, 48): Ղուկաս 3:38 տարբերակը ասում է.

«...Սեթը, ով Ադամի որդին էր, ով էլ Աստծո Որդին էր»:

Ու՞մ է նշել որպես Աստծո Որդի Հռոմեացիներ 7:3 տարբերակը: Նա Մելքիսեդեկն է, Սալեմի Արքան, ինչպես նշել է Հռոմեացիներ 7:1 տարբերակը: Նա, Մելիքսեդեկը, ավելի եզակի էր, քան Հիսուսը կամ Ադամը: Ինչու՞ նրա համար չեն նախընտրել Աստծո Որդի լինելու գաղափարը: Ավելին, Ադամը չուներ հայր, կամ մայր, սակայն Աստծո կերտած առաջին մարդ արարածն էր և Աստծո նմանությամբ, գոյություն ուներ Եդեմի Այգում և երկրի վրա: Արդյո՞ք սա Ադամին չի տալիս առավել իրավունք, ճշմարիտ իմաստով կոչվելու Աստծո որդի:

Ես ցանկություն ունեմ կիսելու ձեզ հետ Հովհաննես 3:16, Ղուկաս 10:25-28 և Մատթեոս 19:16-17 տարբերակների միջև գոյություն ունեցող հակասությունները: Հովհաննես 3:16 տարբերակը ասում է.

«Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ նա տվեց իր միածին Որդուն, այնպես, որ ով հավատք ընծայեց նրան չի ոչնչանա, այլ կունենա հավերժ կյանք»:

Այժմ եկեք ընթերցենք Ղուկաս 10:25-28 տարբերակը.

«Եվ ահա, մի օրենսգետ կանգնեց և գայթակղեց նրան ասելով, «Տեր, ի՞նչ պետք է ես անեմ հավերժ կյանք ժառանգելու համար: Նա ասաց նրան. «Ի՞նչ է գրված օրենքի մեջ: Ինչպե՞ս ես դու վերծանում այդ: «Եվ նա պատասխանեց», Դուք պետք է սիրեք Տիրոջը, ձեր Աստծուն, ամբողջ ձեր սրտով և ամբողջ ձեր հոգով և ամբողջ ձեր հզորությամբ և ամբողջ ձեր մտքով և ձեր հարևանին, ինչպես ձեզ»: Եվ նա ասաց նրան, ''Դու ճիշտ ես, վավիր այդպես և դու կապրես»»:

Այս տարբերակները մեզ պատմում են, որ հավերժ կյանքի ժառանգությունը յուրաքանչյուրի համար է, ով հավատք կընծայի և չի երկրպագի ոչ մի Աստծո, բացառությամբ Մեկ Ճշմարիտ Աստծո: Ղուկաս 10:25-28 համամիտ է Մատթեոս 19:16-17 տարբերակների հետ, որը ասում է.

«Եվ ահա, մի տղամարդ եկավ և ասաց նրան, Հիսուսին, - Բարի ուսուցիչ, ի՞նչ լավ բան ես կարող եմ անել հավերժ կյանք ունենալու համար: Այսպիսով, նա, Հիսուսը ասաց նրան, «Ինչու՞ ես ինձ բարի կոչում, Ոչ ոք բարի չէ բացառությամբ Մեկի, այսինքն Աստծո: Սակայն, եթե դուք ցանկություն ունեք հավերժ կյանք մտնել, պահպանեք պատվիրանները»»:

Գոյություն չունի ոչ մի պատվիրան, որը ասում է երկրպագել Հիսուսին, սակայն առկա է մեկը, որը մեզ ասում է երկրպագել միայն Աստծուն:

Ղուկաս 4:41 տարբերակի մեջ սատանաները մերժում են Հիսուսին Աստծո Որդի կոչել: Արդյո՞ք դուք կարծում եք, որ Հիսուսը կհանդիմանի սատանաներին, կամ որևէ այլ մեկին ճշմարտություն ասելու համար, որը կապված է այդ խնդրի հետ: Անկասկած ոչ: Հիսուսը հանդիմանում է սատանաներին, որովհետև նրանք սխալ էին, նրան Աստծո Որդի կոչելով:

Նույնպես, եթե սատանաները տեղյակ լինեին, որ Հիսուսը Քրիստոս էր, որպեսզի Հիսուսը փակեր նրանց, նրան Քրիստոս կոչելու համար, ապա այդ կհակասեր Հիսուսի առաքելությանը:

Ղուկաս 9:20 և 21 տարբերակների մեջ, Հիսուսը ասում է իր աշակերտներին.

«Սակայն ո՞վ է ասում ձեզ, որ ես եմ: Պետրոսը պատասխանեց ասելով. «Աստծո Քրիստոսը և Հիսուսը ուղիղ պահանջեց և պատվիրեց նրանց ոչ մեկին չասել այդ»»:

Հետագա տարբերակները, ինչպիսիք են Հովհաննես 3:2, Հովհաննես 6:14 Հովհաննես 7:40, Մատթեոս 21:11, Ղուկաս 7:16 և 24:19 հաստատում են, որ Հիսուսը ընդունեց ուսուցչի, մարգարեի տիտղոսը և իրեն կոչեց մարդու որդի. (Մատթեոս 8:20, 12:40, 17:9 և 12, 26:24, Ղուկաս 9:26,22:48, 22:69 և 24:7 տարբերակներ):

Ամենաեզրահանգիչ տարբերակը, որը հաստատում է Հիսուսի մարդու որդի լինելը, հանդիսանում է Մարկոս 14:62 տարբերակը, որտեղ Հիսուսը նշում է Հատուցման օրվա իր դիրքը: Հիսուսը առանձնահատուկ ասաց, որ մենք տեսնելու ենք մարդու որդի, ոչ թե Աստծո որդի, ով նստած կլինի աջ ձեռքի մոտ և կգա երկնքի ամպերով:

Ծնելու գործողությունը մարմնական է և նմանատիպ արարքը դեմ է Աստծո բնույթին: Ղուրան 19:35 տարբերակը ասում է.

«Չի համապատասխանում Ալլահի փառքին, որ Նա որդի ծնի: Փառք լինի Նրան: Երբ Նա որոշում է որևէ բան, Նա միայն ասում է «Եղիր» և այն լինում է»:

مَا كَانَ لِلَّهِ أَن يَتَّخِذَ مِن وَلَدٍ ۖ سُبْحَانَهُ ۚ إِذَا قَضَىٰ أَمْرًا فَإِنَّمَا يَقُولُ لَهُ كُن فَيَكُونُ

(مريم :35)

Հիսուսի ուսմունքները, որպես Աստծո Որդի, Նա չի քարոզել կամ ընդունել, այն ուսուցանել է Պողոսը: Գաղափարին աջակցել է Գործք 9:20 տարբերակը.

«Եվ անմիջապես նա քարոզեց Քրիստոսին սինագոգում, որ նա հանդիսանում է Աստծո Որդին»:

Արդյո՞ք Հիսուսը երբևէ հայտնել է, որ նա Աստված է կամ ասել է. «Ահա ես, ձեր Աստվածը, երկրպագեք ինձ: Պատասխանը ոչ է: Քանի որ Աստվածաշնչի մեջ առկա չէ որևէ միանշանակ հայտարարություն, որտեղ Հիսուսը իրեն հայտարարեց, «Ես Աստված եմ, ուստի, երկրպագեք ինձ»: Փաստորեն, Պողոսի նամակների ավելի քան երկու հազար տարբերակները հանդիսանում են նրա սեփական կեղծիքները, ներառելով Հռոմեացիներ 9:5 տարբերակը, որը ասում է, ըստ ձեր ընթերցած Աստվածաշնչի.

«... Քրիստոսը եկավ, ով ընդգրկուն է, հավերժ օրհնված Աստծուց»:

Քրիստոնյաները պետք է տեղյակ լինեն, որ ինքը Պողոսն է նշել իր իսկ ավետարանը, ոչ թե Հիսուսը, Հռոմեացիներին ուղղված իր նամակի մեջ նա ասում է. (Հռոմեացիներ 2:16)

«Այն օրը, երբ ըստ իմ ավետարանի Աստված կդատի մարդկանց գաղտնիքները Հիսուս Քրիստոսից»:

Փաստորեն, Պողոսի նամակները ուղղված Հռոմեացիներին, հանդիսանում են այսօրվա Քրիստոնեության հիմքը: Ուստի, Քրիստոնյաների ջանքերը այս կյանքում ապարդյուն են, քանի որ նրանք կարծում են, որ իրենց արարքներով բարիք են ձեռք բերում, այն դեպքում երբ նրանք Աստծուն գործընկեր են վերագրում, ինչպես հայտնում են Ղուրանի 18:103-106 գլուխները.

«Ասա. Արդյո՞ք մենք պետք է ասենք նրանց մասին, ովքեր կորցրել են հարգանքը իրենց արարքների նկատմամբ: Նրանց, ում ջանքերը կորել են այս կյանքում, մինչ նրանք կարծել են, որ բարիք են գործել իրենց արարքներով»: Նրանք են, ովքեր ժխտել են իրենց Տիրոջ Նշանները և Հանդերձյալ կյանքում Նրան հանդիպելու փաստը. Սին կլինեն նրանց արարքները, ոչ էլ Մենք, Դատաստանի Օրը, կտանք նրանց որևէ արժեք: Դա է նրանց պարգևը, Դժոխք, որովհետև նրանք մերժել են Հավատքը և կատակի են տվել Իմ Նշանները և Իմ Մարգարեներին»:

قُلْ هَلْ نُنَبِّئُكُم بِالْأَخْسَرِينَ أَعْمَالًا (103)الَّذِينَ ضَلَّ سَعْيُهُمْ فِي الْحَيَاةِ الدُّنْيَا وَهُمْ يَحْسَبُونَ أَنَّهُمْ يُحْسِنُونَ صُنْعًا (104) أُولَٰئِكَ الَّذِينَ كَفَرُوا بِآيَاتِ رَبِّهِمْ وَلِقَائِهِ فَحَبِطَتْ أَعْمَالُهُمْ فَلَا نُقِيمُ لَهُمْ يَوْمَ الْقِيَامَةِ وَزْنًا (105) ذَٰلِكَ جَزَاؤُهُمْ جَهَنَّمُ بِمَا كَفَرُوا وَاتَّخَذُوا آيَاتِي وَرُسُلِي هُزُوًا (106)

(الكهف :103-106)

Իրոք, տարօրինակ և հեգնական է տեղեկանալ, որ Հռոմեացիներին ուղղված Պողոսի նամակները, ավելի քան 430 տարբերակ, Հիսուսը երբեք չի ձևավորել: Պողոսը պետք է որ ուղղակի հղումներ կատարեր Հիսուսի անբիծ ուսմունքներին, եթե միայն առաքելության աստվածային ոգեշնչության նախկին հայտարարությունը իրոք ճշմարիտ էր: Փոխարենը նրա նամակների աստվածային մեջբերումների մեծամասնությունը, մասնավորապես որոնք վերաբերվում են Հռոմեացիների նամակներին, վերցվել են Հին Կտակարանից – Ծննդոց, Ելք, Ղևիտացիներ, Երկրորդ Օրենք, Թագավորաց Բ, Թագավորաց Գ, Սաղմոսներ, Առակներ, Եսայի, Եզեկել և Օսեե: Իրոք, նրա նամակները հանդիսանում են մեծ ջանքերի արդյունք, սակայն այդ Պողոսին չի դարձնում ավելի լավ, քան մյուս մարդկանց, ովքեր հեղինակել են Աստվածաշունչը, ոչ էլ դարձնում է նրան մարգարե:

Այլ գործողությունները, որոնք ընդունել է Պողոսը, ներառում են հետևյալը. Հռոմեական կիրակին, որպես Քրիստոնեական Շաբաթ, Արև աստծո ավանդույթ դարձած ծննդյան օրը, որպես Հիսուսի ծննդյան օրը, Արև աստծո խորհրդանիշը, լույսից խաչը, որը դարձել է Քրիստոնյաների խորհրդանիշը և բոլոր արարողությունների միասնականությունը, որոնք ներկայացրել են Արևի աստծո ծննդյան տոնակատարությունները:

Քանի որ ես մոտեցել եմ Քրիստոսի դիրքի գաղափարի ավարտին, ես ցանկություն ունեմ հարց ուղղել Քրիստոնյա ընթերցողին խոնարհվել և աղոթել անկեղծորեն Աստծուն և խնդրել Նրան ուղղել Իր անեծքը ձեզ, ձեր կնոջը ձեր որդիներին և դուստրերին, եթե այնին, ինչ դուք հավատք եք ընծայում կապված Քրիստոսի հետ (Քրիստոսը Աստված է, Աստծո Որդի կամ աստծո երրորդության մասը) կեղծ է:Նմանապես, ես ուսուցանել եմ, որ եթե դուք հարցը ուղղեք Մահմեդականին անկեղծորեն աղոթել Աստծուն Իր անեծքը ուղղել նրան, կնոջը, որդիներին և դուստրերին, եթե այն ինչ նա ասում է Քրիստոսի մասին (Մարգարե, Աստծո Առաքյալ, Աստծո Խոսք) կեղծ են, Մահմեդականը չի տատանվի խոնարհվել և աղոթել: Մահմեդականները հաստատուն են իրենց հավատքի մեջ, տեղյակ լինելով, որ Քրիստոսը Աստված չէ, ոչ էլ Աստծո Որդի և ոչ էլ Աստծո երրորդության մի մաս: Աստծո անեծքը ուղղելու այս գործողությունը ձեզ և ձեր ընտանիքին, կարող է մի փոքր դաժան հնչել, սակայն այն կարող է ապացուցել երկու կետ. 1. Դուք պետք է տեղյակ լինեք, որ դուք սխալ ուղղու վրա եք և 2. Այն պետք է ձեզ ճիշտ ուղղու դնի:

 ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆԸ և ՔԱՎՈՒԹՅՈՒՆԸ

Քրիստոնեության նշանակալից սյուն է հանդիսանում խաչելությունը մեղքերի քավության համար: Քրիստոնեության այս սյունը և դրա զուգորդությունը մարդակերտ ուսմունքին, պարզորեն բացատրում է Աբու Ամինահ Բիլալ Ֆիլիփսի Ապաշխարհության Քավության գրքի հետևյալ հատվածը էջ.15-17:

Հին Կտակարանի մեջ Քավությունը տարեկան ծիսակատարություն էր, որը մշակված է մաքրել տաճարը, մարգարեությունը և մարդկանց մեղքերը, մինչ նորանում են Աստծո հետ իրենց հատուկ հարաբերությունները: Ծիսակատարությունը ներառում էր պահքը և զոհաբերությունը: Հուդդայականությունը շարունակում է հետևել այդ ծիսակատարությանը, շեշտելով խոստովանությունը և մեղքերի ապաշխարհությունը Յոմ Քիպուրին, մեկ օր, որը սահմանել են որպես տարվա ամենասուրբ օր:

Աստծո, Հիսուս Քրիստոսի մարմնավորման հերետիկ հավատքի և նրա խաչի վրա ակներև մահվան արդարացման համար, Պողոսը Գաղաթացիներին և Հռոմեացիներին ուղղված իր նամակների մեջ վիճում է, որ քավությունը օրենքով պահանջում է լրացնել հնազանդությամբ, որի համար մարդը անգործունակ է: Փոխարենը Նա ներկայացնում է, որ Քրիստոսի մահը ուներ հատուցող հզորություն, ներկայացնելով քավություն մեղսագործներին, ովքեր հավատք էին ընծայում նրան:

Պողոսի տեսակետը, որ մարդու մեղքը կանխում է նրա մերձեցումը Աստծուն և որ նա կարող է միայն հաշտվել Քրիստոսի զոհաբեական մահվան միջոցով, ավելի ուշ զարգացրել է Քրիստոնյա աստվածաբան Իրենիուսը 125-202 թվ. Լիոնի Եպիսկոպոսը, ով զարգացրեց Կաթոլիկ հավատքի առաջին համակարգը: Մեկ այլ Քրիստոնյա աստվածաբան Ավգուստինիուսը Հիփոյից (334-430թվ). զարգացրեց անկման բնածին մեղքի և Նախախնամության ուսմունքները, պահպանելով այն գաղափարը, որ մարդը ժառանգաբար վարակվել է Աստծո Շնորհից Ադամի անկման մեղքով և որ Աստված անհասկանալի կերպով ընտրել է մի քանի անհատներ, ում փրկել է, հանձնելով մնացյալին հավերժ անեծքի:Ուստի, մարդը ժառանգաբար չար և մեղսագործ է և միայն Քրիստոսը զոհաբերելով իրեն մարդկության համար, կարող էր լիիրավ բավարարել Աստծո արդար պատիժը, իր դեմ գործած մարդու մեղքերի համար:Այնուհետ Սուրբ Ավգուստինուսը ուսուցանեց, որ մեղքերի արդարացումը,տեղի է ունենում շնորհի միջոցներով, որոնք ծագում են Աստծուց, սակայն առաջացած նվիրական ուղիներով:Սուրբ Թոմաս Աքինասը (1225-1274թ.) Միջնադարյան առաջատար քրիստոնյա աստվածաբանը, պաշտպանել է Սուրբ Ավգուստինուսի տեսակետը, որը այնուհետ դարձել է հիմնական անժխտելի ուսմունքը:

Մինչ խաչելության հետ կապված բազմաթիվ հակասությունների մասին խոսելը, հարկ է նշել, որ Պողոսի ավետարանը մարգարեացրել էր Հիսուսի խաչելությունը և հարությունը. (Տիմոթեոս Բ 2:8)

«Հիշեք, որ Հիսուս Քրիստոսը Դավթի սերմից, հարություն է առել ըստ իմ ավետարանի»:

Որպես լրացում, 1952 թվականին, ավետարանի հեղինակները Վերանայված Տիպական Տարբերակի Աստվածաշնչի միջից հեռացրել են հարության ավետարանը Մարկոս 16:9- 20 տարբերակները և այնուհետ, ելնելով որոշակի պատճառներից 1971 թվականի խմբագրության մեջ վերականգնել են այն: Շատ աստվածաշունչների մեջ, եթե չեն հեռացրել այդ, ապա տպագրել են մանրատառ կամ երկու փակագծերի մեջ և մեկնաբանություններով, (Տես Վերանայված Տիպական Տարբերակը, Նոր Ամերիկյան Աստվածաշունչը և Նոր Աշխարհի Թարգմանությունը Սուրբ Գրերի):

Հիսուսի խաչելության ավանդական աստվածաշնչյան կարծիք է հանդիսանում այն, որ նրան ձերբակալել և խաչել են գլխավոր քահանայի և Հրեա ավագանու պատվերներով և ծրագրերով: 1960 թվականին, Կաթոլիկ Քրիստոնյա հեղինակություն հանդիսացող Պապը, ժխտել է այս կարծիքը: Նա հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ժխտել է Հրեաների կապը Հիսուսի խաչելության հետ:

Արդյո՞ք աշակերտներից, կամ Ավետարանի հեղինակներից որևէ մեկը տեսել է խաչելությունը կամ հարությունը: Ոչ:

Մարկոս 14:50 տարբերակը ասում է, որ աշակերտները լքեցին Հիսուսին և հեռացան: Նույնիսկ Պետրոսը, ըստ Հիսուսի կանխագուշակության, աքաղաղի երեք կանչից հետո լքեց նրան.

(Մատթեոս 26:75) Եվ Պետրոսը հիշեց Հիսուսի խոսքերը, որը նա ասել էր նրան. «Մինչ աքաղաղի կանչը, դու կհրաժարվես ինձանից երեք անգամ: Եվ նա դուրս եկավ և դառը արտասվեց»:

Առավել հավանական անձիք, ովքեր կարող էին ականատես լինել Հիսուսի կյանքի այս պահին, Մարիամ Մագթաղենացին էր, կամ Հակոբի և Հովսեսի մայրը, Մարիամը, կամ էլ Զեբեդեոսի զավակների մայրը և այլ կանայք (Մատթեոս 27:55-56): Սակայն Ավետարանների մեջ գոյություն չունի ոչ մի հայտարարություն կամ կարծիք այս կանանց մասին, թե ինչպես են նրանք տեսել կամ լսել այդ:

Աշակերտները Հիսուսի գերեզմանը դատարկ գտան և եզրակացրեցին, որ նա հարություն է առել, որովհետև աշակերտները և այլ ականատեսները ենթադրյալ խաչելությունից հետո նրան տեսան կենդանի: Ոչ ոք չի տեսել նրա հարություն առնելու պահը: Հիսուսը ինքը հայտնում է, որ նա խաչի վրա չի կնքել իր մահկանացուն, ինչպես բացատրում են Ղուկաս 24:36-41 տարբերակների հատվածները:

Կիրակի, վաղ առավոտյան Մարիամ Մագթաղենացին գնաց գերեզման, որը դատարկ էր: Նա կանգնած մի մարդ տեսավ, ով նման էր այգեպանին: Խոսակցությունից հետո, նա ճանաչեց Հիսուսին և ցանկություն հայտնեց դիպչել նրան: Հիսուսն ասաց. (Հովհաննես 20:17)

«Մի դիպչիր ինձ, քանի որ ես դեռ չեմ համբարձվել իմ Հոր մոտ...»

Այժմ ընթերցեք Ղուկաս 24:36-41 տարբերակները.

«Եվ քանի որ աշակերտները այդպես խոսեցին, Հիսուսը ինքը կանգնեց նրանց միջև և ասաց նրանց, Խաղաղություն լինի ձեզ: Սակայն նրանք սարսափած էին և վախեցած և կարծեցին որ հոգի են տեսել: Եվ նա ասաց նրանց, Ինչու՞ եք դուք անհանգիստ: Եվ ինչու՞ այդպիսի մտքեր բարձրացան ձեր սրտերում: Դիպչեք իմ ձեռքերին և ոտքերին, դա ես եմ, շոշոփեք ինձ և տեսեք, քանի որ հոգին չունի մարմին և ոսկոր, ինչպես դուք տեսնում եք ես ունեմ: Եվ երբ նա ասաց դա, նա ցույց տվեց նրանց իր ձեռքերը և ոտքերը:Եվ մինչ նրանք ուրախությունից դեռ չէին հավատում և ապշած էին, նա ասաց նրանց, արդյո՞ք այստեղ միս կա: Եվ նրանք տվեցին նրան եփած ձուկ և մեղրախորիսխ: Եվ նա վերցրեց այն և կերավ նրանց առջև»:

Արդյո՞ք հոգին կամ հանգուցյալը կարող է քաղց զգալ: Հիսուսի սնվելը ապացույց էր աշակերտներին, որ նա հոգի չէր, այլ կենդանի էր և ոչ թե հանգուցյալ:

Հիսուսի կենդանի լինելը ապացուցում է նրա իսկ մարգարեությունը. (Մատթեոս 12:40)

«Որովհետև, երբ Հովնանը երեք օր ու գիշեր գտնվում էր կետի որովայնի մեջ; այսպիսով արդյո՞ք կարող էր մարդու Որդին երեք օր ու գիշեր լիներ երկրի սրտի մեջ»:

Արդյո՞ք Հիսուսը լրացրել էր այս հրաշքը: Քրիստոնյաները կարող են ասել այո, որովհետև Հիսուսը կնքեց մահկանացուն և ըստ Ղուկաս 24:26 և Մատթեոս 20:19, երեք օր անց համբարձվեց, կոչելով մի քանի տարբերակները: Ամեն դեպքում, ըստ Աստվածաշնչի, Հովնանի հրաշքին համահունչ է այն, որ Հիսուսը միայն մեկ օր և երկու գիշեր է անց կացրել շիրիմի մեջ, այլ ոչ թե երեք օր և երեք գիշեր. ինչպես ասել էր:

Հիսուսին հուղարկավորել են Ուրբաթ օրը, մինչ արևածագը, Բարի Ուրբաթ օրը և նրան գտել են անհայտացած շաբաթ օրը, Զատիկին, մինչ արևածագը: Եթե մենք մի փոքր ձգձգենք ժամկետները, կարող ենք ասել, որ Հիսուսը անց է կացրել երեք օր երկրի վրա, սակայն այդ հնարավոր չէ և ես կրկնում եմ, հնարավոր չէ, որ Հիսուսը երեք գիշեր անց կացնի երկրի վրա: Մենք չպետք է մոռանանք, որ Ավետարանները բացահայտ ասում են մեզ, որ դա «մինչ արևաձագն էր», Կիրակի առավոտը, երբ Մարիամ Մագթաղենացին գնաց Հիսուսի շիրիմը և այն դատարկ գտավ:

Հետևաբար, գոյություն ունեն որոշ անհամապատասխանություններ, թե արդյոք Հիսուսը լրացրել է իր իսկ մարգարեությունը: Արդյոք նրան իրոք խաչել են, թե արդյոք նրա մտացածին խաչելության օրը, Բարի Ուրբաթը սխալ է: Մեկ այլ կարևոր փաստ է այն, որ Հովնանը կենդանի էր կետի փորի մեջ: Քրիստոնյաները ասում են, որ Հիսուսը մահացած էր երկրի արգանդի մեջ, որը և հակասում է Հիսուսի իսկ մարգարեությանը:Ղուկաս 11:30 տարբերակի մեջ Հիսուսն ասում է.

«Ինչպես Հովնանն էր... այդպես էլ մարդու Որդին կլինի»:

Եթե Հովնանը կենդանի էր, ապա Հիսուսը նույնպես կենդանի էր:

Ենթադրյալ խաչելությանը նախորդող վճռական իրադարձությունն էր Հիսուսի օգնության աղոթքը Աստծուն: (Ղուկաս 22:42)

«Ասելով Հայր, եթե դա քո ցանկությունն է, հեռացրու մահվան այս գավաթը ինձանից. սակայն ոչ իմ կամոք, այլ քո կամոք»:

Ըստ Ղուկաս 22:43 և Հրեաներ 5:7 տարբերակների Աստված ընդունեց Հիսուսի փրկության աղոթքը: Ուստի, եթե Աստված ընդունում էր Հիսուսի բոլոր աղոթքները, ներառյալ փրկությունը խաչից, ապա ինչպե՞ս էր նա կարող խաչի վրա կնքել իր մահկանացուն:

Մատթեոս 27:46 տարբերակը ասում է, որ երբ Հիսուսը խաչի վրա էր, նա ասաց.

«էլի, էլի, լամա սաբախտանի» որը թարգմանաբար նշանակում է «Իմ Աստված, Իմ Աստված, ինչու դու ինձ չես փրկել»:

Եթե Հիսուսը ասել էր այս խոսքերը, ապա ըստ բոլոր աստվածաբանական հեղինակությունների այն ներկայացնում է անհավատության ակնհայտ հայտարարություն: Սա մեծ վիրավորանք է, քանի որ նմանատիպ խոսքերը կարող են գալ միայն Աստծո անհավատից:

Բացի այդ, անհավատալի է, որ նմանատիպ խոսքերը կարող են Աստծո Մարգարեից լինել, որովհետև Աստված երբեք չի կոտրել Իր խոստումը և Նրա Մարգարեները երբեք չեն դժգոհել Նրա խոստումից, առանձնապես երբ ընկալել են մարգարեական առաքելությունը: Կարելի է ասել որ նա, ով այս հայտարարությունը կապում է Մարգարե Հիսուսի հետ, անհավատ է:

Ինչպես հայտնում է Ղուրանը, Մահմեդականները հավատք են ընծայում, որ Հիսուսին չեն խաչել: Նրան խաչելը հանդիսանում էր իր թշնամիների մտադրություն, սակայն Ալլահը փրկեց նրան դավադրությունից: (Ղուրան 4:157)

«Որ նրանք, Հրեաները, ասացին պարծենալով, «Մենք սպանել ենք Քրիստոս Հիսուսին, Մարիամի որդուն, Ալլահի Մարգարեին» սակայն նրանք, Հրեաները չեն սպանել նրան, ոչ էլ խաչել են նրան...»

وَقَوْلِهِمْ إِنَّا قَتَلْنَا الْمَسِيحَ عِيسَى ابْنَ مَرْيَمَ رَسُولَ اللَّهِ وَمَا قَتَلُوهُ وَمَا صَلَبُوهُ وَلَٰكِن شُبِّهَ لَهُمْ ۚ وَإِنَّ الَّذِينَ اخْتَلَفُوا فِيهِ لَفِي شَكٍّ مِّنْهُ ۚ مَا لَهُم بِهِ مِنْ عِلْمٍ إِلَّا اتِّبَاعَ الظَّنِّ ۚ وَمَا قَتَلُوهُ يَقِينًا

(النساء :157)

 ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Մինչ հարության մասին քննարկելը, հարկ է նշել, որ Զատիկը, Հիսուսի ենթադրյալ հարության օրը, սկզբնապես հեթանոս տոն էր, որը նվիրված էր Էոսթերին, լույսի և գարնան Գերմանական աստվածուհուն: Գարնանային գիշերահավասարի ընթացքում(գարնան մեկ օրը, Երբ արևը անցնում է էկվատորը և օրն ու գիշերը հավասարվում են) զոհաբերություններ էին տալիս նրա պատվին: Մինչ ութերորդ դարը «Զատիկ» անունը կիրառում էին բնութագրելու Հիսուսի հարության տարեկան տոնախմբությունը:Կրկին, քրիստոնյաները վերցրել են հեթանոսության տգիտությունը և այն կապել են Հիսուսի հետ:

 Այսպիսով, որտեղի՞ց են Քրիստոնյաները վերցրել հարության հավատքը:Նրանք դա վերցրել են Պողոսի ուսմունքներից (Գործք 17:18) : Ըստ իր իսկ տարբերակի,Պողոսն ասաց, որ նա հանդիսանում էր Հիսուսի ընտրյալ առաքյալը: Նա երբեք չէր հանդիպել Հիսուսին, հայտնել որ նա Աստծո Որդի է (Գործք 9:20) և խոստովանել, որ հարությունը նրա ավետարանն է (Տիմոթեոս Բ 2:8) Այսպիսով, Քրիստոնեությունը իր իսկ ներկայիս հավատքով, որ խաչելությունը, Հարությունը անհրաժեշտ է մեղքի քավության համար չի հանդիսանում Հիսուսի ուսոմւքնը: Ինչպես նշել է Մարկոս 2:5 տարբերակը, մարդկանց մեղքերը ներվել է մինչ ենթադրյալ խաչելությունը կամ հարությունը.

«Եվ երբ Հիսուսը տեսավ նրանց հավատքը, նա ասաց անդամալույծին. 'որդյակ, քո մեղքերը ներվել են « և ըստ Ղուկաս 7:48 տարբերակի. Նա ասաց նրան» Քո մեղքերը ներվել են»:

Բացի այդ, այն բանի գիտակցումը, որ Հիսուսը ներել է մեղքերը մինչ խաչելությունը կան հարությունը, հակասում է այն հավատքին, որ Հիսուսի արյունը հեռացնում է մեղքերը: Քանի որ ըստ Երկրորդ Օրենք 24:16 տարբերակի.

«Հորը չեն դատապարտի զավակների համար, ոչ էլ զավակներին կդատապարտեն հայրերի համար, յուրաքանչյուրը կդատապարտվի իր իսկ մեղքերի համար»:

Ժամանակակից Քրիստոնեության այս հավատքը պատկանում է Պողոսին: Պողոսը իր ուսմունքը արդարացնում է կիրառելով Հռոմեացիներ 7:1-4 տարբերակները.

«Դուք տեղյակ չեք եղբայրներ (քանի որ ես խոսել եմ նրանց հետ, ովքեր տեղյակ են օրենքից), թե ինչպե՞ս է օրենքը մարդուն տիրում կյանքի ընթացքում:Քանի որ կինը, ով ունի ամուսին, կապված է օրենքով իր ամուսնուն, քանի դեռ նա կենդանի է; սակայն, եթե ամուսինը կնքի մահկանացուն, նա կորցնում է ամուսնու օրենքից: Այսպիսով, այնուհետ, եթե մինչ նրա ամուսինը կենդանի է, նա կնության գնա մեկ այլ մարդու, նրան կկոչեն անառակ, սակայն, եթե նրա ամուսինը կնքել է մահկանացուն, նա ազատ է օրենքից, այսպիսով, նա անառակ չէ, չնայած նա կնության է գնացել մեկ այլ տղամարդու: Ուստի իմ եղբայրներ դուք նույնպես կնքում եք մահկանացուն ըստ օրենքի, Քրիստոսի մարմնով; որ դուք կարող եք ամուսնանալ մեկ ուրիշի հետ, նույնիսկ նրան, ով հարություն է առել, որպեսզի մենք պտուղ տանք Աստծուն»:

Վերոհիշյալ տարբերակները պարզորոշ ցույց են տալիս, որ Պողոսը տարբերակում է Հիսուսին և Քրիստոսին: Ըստ նրա պատճառաբանությունների, օրենքը, որով կապված էին Հիսուսը և նրա հետևորդները, նրա մահից հետո այլևս կարևոր չէր: Այժմ նրանք «ամուսնացած էին» Հիսուսի, ոչ թե Քրիստոսի հետ, ով բերել էր այլ օրենք անմիջականորեն իրեն, Պողոսին հայտնությամբ: Ուստի, անհրաժեշտ էր հետևել Քրիստոսին և ոչ թե Հիսուսին: Ուստի, յուրաքանչյուրը, ով պահպանում էր Հիսուսի ուսմունքը շեղվել էր: Սա է հանդիսացել պատճառը, որ Պողոսը հավաքել էր հատուցման և քավության իր ուսմունքը: Հիսուսը երբեք չի ուսուցանել այս տեսությունը: Այն մեծ հաջողություն էր, քանի որ շատ խոսքերով այն քարոզում էր, որ մարդը կարող է անել ինչ ցանկանում է և չի հանդիպի իր գործողությունների անխուսափելի հետևանքներին, պայմանով, որ օրվա ավարտին նա կասի. «Ես հավատք եմ ընծայում Քրիստոսին»: Ամեն դեպքում, Պողոսի պատճառաբանության հիմքը կեղծ է, քանի որ Հիսուսը ոչ խաչվել է, ոչ էլ համբարձվել: Հատուցման և քավության նրա ուսմունքը մոլոր է:

 Արդյո՞ք դուք տեղյակ եք, որ քավության ուսմունքը եկեղեցին ընդունել է Հիսուսի համբարձումից երեք, չորս դար անց: Ընթերցեք Երկրորդ Օրենք 24:16, Երեմիա 31:30 և Եզեկել 18:20 տարբերակները և դուք կարող եք տեսնել, որ քավության այս ուսմունքը հակասում է Հին Կտակարանին, Օրենքին.

Երկրորդ Օրենք 24:16

«Հայրերին մահվան չեն ենթարկի զավակների համար, ոչ էլ զավակներին հայրերի. Յուրաքանչյուրը կենթարկվի մահվան իր իսկ մեղքի համար»:

Երեմիա 31:30

«... յուրաքանչյուրը կենթարկվի մահվան իր իսկ մեղքի համար»:

Եզեկել 18:20

«Զավակը չպետք է տառապի ծնողի մեղքի համար, ոչ էլ ծնողը պետք է տառապի զավակի մեղքի համար, արդարության արդարը պետք է լինի իր իսկ սեփականը և թուլության թույլը պետք է լինի իր իսկ սեփականը»:

Այժմ ընթերցեք Մատթեոս 7:1 և 2 և Կորնթացիներ 3:8 տարբերակները. Գոյություն չունի «բնածին մեղքի» քավության որևէ պատճառ, քանի որ Մատթեոս 19:14 տարբերակը պարզորոշ հայտնում է, որ երեխաները միաժամանակ պատկանում են Երկնքի արքայությանը: Այս «պատկանել Երկնքի արքայության» հասկացությունը համահունչ է Իսլամական այն հավատքին, որ.

«Յուրաքանչյուր նորածին ծնվում է Ալլահի կատարյալ հնազանդությամբ, որպես մահմեդական: Այնուհետ, նրա ծնողները փոխում են նրան Հւոդդայականի, Քրիստոնյայի կամ Մագիանիստի»:

Բացի այդ Մարկոս 11:25 և Ղուկաս 11:1-4 տարբերակների մեջ Հիսուսը հայտնում է, որ Աստված ներում է մեղքերը: Այսպիսով, ոչ մի պատճառ չկա, որպեսզի Հիսուսը քավի մեղքերը:

Մարկոս 11:25-26

«Եվ, երբ դուք կանգնում եք աղոթելով, ներեք, եթե դուք դեմ եք որևէ մեկին. Որպեսզի ձեր Հայրը նույնպես, ով երկնքում է, ների ձեզ ձեր մեղքերը: Սակայն, եթե դուք չներեք, ոչ էլ ձեր Հայրը, որը երկնքում է կների ձեր մեղքերը»:

Ղուկաս 11:1-4

Եվ այնպես ստացվեց, որ երբ նա աղոթում էր որոշակի վայրում և դադարեց, նրա աշակերտներից մեկը ասաց նրան, Տեր, ուսուցանիր մեզ աղոթք, ինչպես Հովհաննեսը ուսուցանեց իր աշակերտներին: Եվ նա ասաց նրանց. «Երբ դուք աղոթում եք, ասեք, Մեր Հայր, ով երկնքում է, Օրհնյալ լինի քո անունը: Արքայությունը գա Քո, ինչպես երկնքում այնպես էլ երկրի վրա: Օր օրի տուր մեզ մեր հանապազորյա հացը: Եվ ներիր մեզ մեր մեղքերը, քանի որ մենք նույնպես ներում ենք յուրաքանչյուրին, ով մեզ պարտապան է: Եվ մի տար մեզ ի փորձություն, այլ փրկիր մեզ չարից»:

Կրկին, Հիսուսը չի եկել կործանելու օրենքը: Պողոսն էր, ով վերացրեց Մովսեսի օրենքը: Ընթերցեք Գործք 13:39 տարբերակը.

«Եվ նրանով, որ հավատք են ընծայել, արդարացվել են ամենից, ինչից դուք չեք կարող արդարեցվել Մովսեսի օրենքով»:

«Հեղինակությունը» որ Պողոսը կուտակել էր, թույլատրեց նրան հայտնել, որ Ավետարանի օրհնանքները չեն սահմանափակվում Հրեաներով, այլ բոլոր մարդկանցով, ովքեր հավատք են ընծայել: Սա նույնպես կատարելապես հակասում է Հիսուսի առաքելությանը, նպատակին և ուսմունքին: Հիսուսի ճշմարիտ ուղերձը օրենք էր: Նույն օրենքը, որը ուղղորդեց Ադամին, Աբրահամին, Մովսեսին, Նոյին և մյուս բոլոր մարգարեներին, ներառելով Իսլամի մարգարե Մուհամմեդին, ում ըստ Ղուրանի, Աստվածաշունչը մարգարեացրել է:

 ՄՈՒՀԱՄՄԵԴԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԵՋ

Ինչպես նշել է Սուրբ Ղուրանի 7:157 տարբերակը, Հին և Նոր Կտակարանների մեջ մենք կարող ենք գտնել Մարգարե Մուհամմեդի մարգարեությունը.

«Նրանք, ովքեր հետևում են Մարգարեին, անուսում Մարգարեին, ում նրանք նշել են իրենց իսկ Գրերի, Օրենքի և Ավետարանի մեջ, ով պատվիրեց նրանց ինչ արդար է և արգելեց նրանց ինչ չարիք է, նա թույլատրեց նրանց այն ինչ բարիք է և արգելեց նրանց այն, ինչ չարիք է. Նա ազատեց նրանց իրենց ծանր բեռից և կապանքներից, որոնք նրանց վրա էին: Այսպիսով նրանք, ովքեր հավատք են ընծայել նրան, պատվել նրան, օգնել նրան և հետևել Լույսին, որը իջել է նրա հետ, կլինեն բարգավաճ»:

الَّذِينَ يَتَّبِعُونَ الرَّسُولَ النَّبِيَّ الْأُمِّيَّ الَّذِي يَجِدُونَهُ مَكْتُوبًا عِنْدَهُمْ فِي التَّوْرَاةِ وَالْإِنْجِيلِ يَأْمُرُهُمْ بِالْمَعْرُوفِ وَيَنْهَاهُمْ عَنِ الْمُنْكَرِ وَيُحِلُّ لَهُمُ الطَّيِّبَاتِ وَيُحَرِّمُ عَلَيْهِمُ الْخَبَائِثَ وَيَضَعُ عَنْهُمْ إِصْرَهُمْ وَالْأَغْلَالَ الَّتِي كَانَتْ عَلَيْهِمْ فَالَّذِينَ آمَنُوا بِهِ وَعَزَّرُوهُ وَنَصَرُوهُ وَاتَّبَعُوا النُّورَ الَّذِي أُنْزِلَ مَعَهُ أُولَئِكَ هُمُ الْمُفْلِحُونَ (157)

[الأعراف: 7]

Ես կտեղեկացնեմ և կաջակցեմ Աստվածաշնչի երկու մարգարեություններին, որոնք վերաբերվում են միայն Մարգարե Մուհամմեդին:

1. Հին Կտակարան – Այս մարգարեությունը, որը ուղղված է Մովսեսին, ասում է, որ Աստված Իսրայելցիների ''եղբայրներից''կուղարկի այնպիսի մարգարե, ինչպիսին Մովսեսն է, ով կլինի հիմնադիր, առաջնորդ և հավատացյալների համայնքի օրինակ: Ընթերցեք Երկրորդ Օրենք 18:18-20 տարբերակները.

«Ես կբարձրացնեմ նրանց համար մի մարգարե ինչպես դու, իրենց եղբայրներից և ես կդնեմ իմ խոսքերը նրա շուրթերին և նա կասի նրանց ամենը, ինչ ես կպատվիրեն նրան:Եվ, ով ուշադրություն չի դարձնի Իմ Խոսքերին, որոնք նա կասի Իմ անունից, Ես, Ինքս կպահանջեմ դա նրանից»:

Քրիստոնյաները անշուշտ կասեն, որ այս մարգարեությունը Հիսուսին է վերաբերում: Ոչ, նա Մարգարե Մուհամմեդն է, ոչ թե Հիսուսը, ով ինչպես Մովսեսը ծնվել է սովորական ծնողներից, ամուսնացել է, հիմնադրել է հավատարիմ համայնք, հաստատել է մեծ օրենք և մահացել է բնական մահով: Իսրայելցիների եղբայրները, Աբրահամի ժառանգներն են Իսահակի կողմից են, իսկ Իսմայելցիները, Աբրահամի ժառանգներն են Իսմայելի կողմից: Հիսուսը հեռու է այս մարգարեությունից, որովհետև նա Իսրայելցի է, այլապես տարբերակը կարելի է ընթերցել «Մարգարե, ձեր միջից»:

Եկեք համեմատենք Մովսեսի, Մուհամմեդի և Հիսուսի որոշ կարևոր հատկանիշները, որոնք կարող են բացահայտել «քեզ, Մովսեսի պես» մարգարեի ինքնությունը, ով պետք է գա, որը կարելի է վերցնել Քրիստոնյա –Մահմեդական Երկխոսությունից, (1984 թվական էջ.40)

Մովսես

Մուհամմեդ

Հիսուս

Ծնունդ

Բնական

Բնական

Անսովոր

Ընտանեկան կյանք

Ամուսնացած,

Զավակներ

Ամուսնացած,

զավակներ

Ամուրի

 Զավակներ առկա չեն

Մահ

Բնական

Բնական

Անսովոր

Հայտնության գրառումը

Թորա

Կյանքի ընթացքում

Ղուրան

 Կյանքի ընթացքում

Ոչինչ

 Նրանից հետո

Ուսմունքի Բնույթը

Հոգևոր. օրինական

Հոգևոր

օրինական

Հոգևոր

 Ոչ օրինական

Առաջնորդության ընդունելությունը

Մերժված, այնուհետ ընդունված

Մերժված, այնուհետ ընդունված

Մերժված,

2.Այժմ, Նոր Կտակարանի մարգարեություն, որը վերաբերում է Մարգարե Մուհամմեդին: ընթերցեք Հովհաննես 14:16 տարբերակը.

«Եվ ես կաղոթեմ Հորը և նա կտա ձեզ մեկ այլ Մխիթարիչ, ով կբնակվի ձեզ հետ հավերժ»:

Այս տարբերակը ակնհայտորեն հայտնում է, որ այլ, տարբեր մեկը, լրացուցիչ մեկը, սակայն նույն տեսակը, բայց ամբողջովին տարբեր առաջինից կգա ըստ Հիսուսի աղոթքի: Միլիոն դոլարի հարց է ծագում, թե ո՞վ է առաջին Մխիթարիչը:

Քրիստոնյա աշխարհը միաձայն կարող է ասել, որ այս Մխիթարիչը, կամ օգնականը, որին ավելացրել են, հանդիսանում է Սուրբ Հոգին կամ Սուրբ Ոգին, կախված թե որ Աստվածաշունչն եք դուք ընթերցում, և այս գաղափարին աջակցում է միայն Հովհաննես 14:26 տարբերակը, որը ասում է.

«Եվ Մխիթարիչը, որը հանդիսանում է Սուրբ Հոգին, ում հայրը կուղարկի իմ անունով...»:

Ամեն դեպքում, Հովհաննես 14:26 և Հովհաննես 14:16 տարբերակները հակասում են միմյանց, եթե 14:16 տարբերակը ասում է մեկ այլ Մխիթարչի կուղարկենք, ապա 14:26 տարբերակը ասում է, որ մեկ այլը, ում կուղարկեն, հանդիսանում է Սուրբ Հոգին, Ոգին:

Սա կարող է նշանակել, որ ընդհանուր առմամբ երկու Սուրբ Հոգի կիջնեն: Հովհաննես 14:16 տարբերակի մեջ կիրառվող «մեկ այլ» բառը նշանակում է, որ մեկը արդեն գոյություն ունի:

Ինչ վերաբերում է մեկ այլ Սուրբ Հոգուն, որը պետք է իջնի, որոշ Քրիստոնյաներ կարող են ասել, որ Սուրբ Հոգին դեռ երկրի վրա չէ: Այո, Աստվածաշնչի մեջ գոյություն ունեն բազմաթիվ դեպքեր, որոնք խոսում են Սուրբ Հոգու գալստյան և հեռանալու մասին Մեսսիայի ծննդից առաջ և հեռանալուց հետո. Ղուկաս 1:15, (Հովհաննես Մկրտիչը), Ղուկաս 1:41 (Եղիսաբեթ), Ղուկաս 1:67 (Զաքարիա) Ղուկաս 2:26 (Սիմեոն) Ղուկաս 3:22 (Հիսուս):

Սուրբ Հոգին օժանդակում էր Հիսուսին և աշակերտներին իրենց առաքելության, քարոզի և բժշկության մեջ: Եթե մինչ այժմ գոյություն ունեն կասկածներ կապված Սուրբ Հոգու աշխատանքներին, ապա խնդրում եմ ընթերցեք Հովհաննես 20:21-22 տարբերակները.

«... ինչպես իմ Հայրը ուղարկել է ինձ, նույնպես ես ուղարկել եմ ձեզ. Եվ երբ նա ասաց սա, նա փչեց նրանց վրա և ասաց նրանց, ստացեք դուք Սուրբ Հոգին«:

Հիշեք, որ այդ ժամանակ Հիսուսը դեռ չէր հեռացել երկրից: Այսպիսով, որպեսզի Մխիթարիչը գար, Հիսուսը ասաց, որ նա կհեռանա, ինչպես նշել է Հովհաննես 16:7 տարբերակը.

«Այնուամենայնիվ, Ես ասում եմ ձեզ ճշմարտությունը: Ձեր առավելությունն է, որ ես հեռանամ. Քանի որ, եթե ես չհեռանամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ; Սակայն, եթե ես հեռանամ, ես կուղարկեմ նրան ձեզ»:

Ավելին, Հովհաննես 14:26 տարբերակը հակասում է Հիսուսի մյուս բացահայտ կանխատեսումներին, որոնք կապված են Մխիթարիչի հետ: Նկատի ունեցեք, որ Աստվածաշնչի մեջ գոյություն չունի մեկ այլ տարբերակ, բացառությամբ Հովհաննես 14:26 –ի, որտեղ նշվել է, որ Հիսուսը Սուրբ Հոգուն, Ոգուն կոչեց «նա»: Աստվածաշնչի բոլոր մյուս տարբերակների մեջ, Սուրբ Հոգուն, Ոգուն կոչում կամ հայտնաբերում են որպես պարզ Սուրբ Հոգի, Ոգի:Եթե մենք ուշադիր ընթերցենք Հովհաննես 14:26 տարբերակը, կարող ենք տեսնել, որ տեղադրելով «որը Սուրբ Հոգին է» խոսքերը, հեղինակը ընթերցողին ուղղորդում է եզրահանգման: Նույնը տեղի է ունեցել Հովհաննես 14:22 տարբերակի մեջ, Երբ տեղադրել են «ոչ Իսրարիոթ» մեկնաբանությունը:

Հուդան ասաց նրան, ոչ թե Իսկարիոթը, «Տեր, ինչպե՞ս է պատահում, որ դու կ... աշխարհը»:

Ինչպես հետագա աջակցություն, կարող ենք ասել, որ ''մխիթարիչ'' բառը չի վերաբերվում Սուրբ Հոգուն, արդյո՞ք դուք տեղյակ եք, որ ''մխիթարիչ'' բառը հանդիսանում է հունարեն ''periclytos''բառի թարգմանությունը, որը հանդիսանում է արամերեն կամ եբրայերեն''Մուհամանա'' բառի թարգմանությունը, որը կիրառել է ինքը Հիսուսը և որը առնչվում է Մուհամմեդի, վերջին Մարգարեի անվան հետ, ով պետք է գար Հիսուսի երկրորդ գալուստից առաջ: Նույնպես, Նոր Կտակարանի հունական տարբերակի մեջ «ոգի» բառը վերաբերվում է ոգեշնչված անհատին, «հոգևոր հաղորդակցում ունեցող անհատին» կամ հայտնության հետ: Նա, ով ծանրաբեռնվում էր աստվածային հայտնությամբ, ինքը կոչվում էր «հոգի»:

Մյուս տարբերակներից, որոնք նշում են Մխիթարիչին, հանդիսանում է Հովհաննես 15:26 տարբերակը.

«Սակայն, երբ Մխիթարիչը գա, ում ես կուղարկեմ ձեզ Հոր կողմից, Ճշմարտության ոգին, որը բխում է Հորից, նա կվկայի իմ մասին»

Այժմ, եկեք տեսնենք Հովհաննես 16:12-14 տարբերակը, որը տալիս է Մարգարե Մուհամմեդի և Իսլամի առավել համապարփակ պատկերը.

«Ես դեռ շատ բան ունեմ ձեզ ասելու, սակայն դուք չեք կարող դիմակայել դրան: Ամեն դեպքում, երբ նա, Ճշմարտության Ոգին, Մխիթարիչը, գա, նա կուղղորդի ձեզ առ ամբողջ ճշմարտություն; քանի որ նա չի խոսի իր անունից, այլ այն, ինչ լսում է, նա կխոսի և նա կասի ձեզ գալիք բաներ: Նա կփառաբանի ինձ, քանի որ նա կվերցնի այն, ինչ ինձ է պատկանում և կհայտարարի ձեզ այն»:

Ինչպես ցույց կտան հետևյալ դիտարկումները, մխիթարիչի այս բնորոշումները կարելի է կիրառել միայն Մարգարե Մուհամմեդի համար.

1.Ղուրանը քսան անգամ ավել է նշել Հիսուսի անունը, քան Մարգարե Մուհամմեդինը: Հրեաները Հիսուսին ինքնակոչ են կոչել և նրա մորը մեղադրել են անբարոյականության մեջ: Նրանք նույնիսկ փորձել են խաչել նրան: Մարգարե Մուհամմեդը Հիսուսին համարում է մեծ Մարգարե, իսկ Ղուրանը նրան «Աստծո խոսք» է կոչում: Ղուրանը Հիսուսին մի հրաշք է վերագրում, որը չի նշել Աստվածաշունչը: Հրաշքը տեղի ունեցավ, երբ նորածին Հիսուսը խոսեց օրորոցից: Ամեն դեպքում, եթե դուք դիտեք Նազովրեցի Հիսուսի պատմությունը, որը ցուցադրում են Ծննդյան և Զատիկի տոներին, դուք կարող եք լսել այս հրաշքի մասին, որը նշվել է պատմության մեջ: Որտեղի՞ց են նրանք ստացել այս հրաշքը: Այս հրաշքը միայն նշել է Ղուրանը, երբ հարցի տակ էին դրել Մարիամի ողջախոհությունը.

«Սակայն նա, Մարիամը մատնանշեց նորածնին: Նրանք ասեցին. «Ինչպե՞ս ենք մենք կարող խոսել մեկի հետ, ով օրորոցի նորածին է»: Նա, Նորածին Հիսուսը ասաց. «Ես իրոք, Աստծո ծառան եմ. Նա ինձ տվել է հայտնություն և դարձրել է մարգարե. Եվ նա ինձ օրհնել է, որտեղ էլ որ ես լինեմ և պատվիրել է ինձ աղոթք և զաքյաթ իմ ամբողջ կյանքի ընթացքում; Նա ինձ դարձրել է բարի իմ մոր նկատմամբ և ոչ թե ամբարտավան կամ դժբախտ; Այսպիսով Խաղաղություն լինի ինձ այն օրը, երբ ես ծնվել եմ, այն օրը, երբ ես կկնքեմ իմ մահկանացուն և այն օրը, երբ ես հարություն կառնեմ կրկին»: (Ղուրան 19:29-33)

فَأَشَارَتْ إِلَيْهِ ۖ قَالُوا كَيْفَ نُكَلِّمُ مَن كَانَ فِي الْمَهْدِ صَبِيًّا (29) قَالَ إِنِّي عَبْدُ اللَّهِ آتَانِيَ الْكِتَابَ وَجَعَلَنِي نَبِيًّا (30) وَجَعَلَنِي مُبَارَكًا أَيْنَ مَا كُنتُ وَأَوْصَانِي بِالصَّلَاةِ وَالزَّكَاةِ مَا دُمْتُ حَيًّا (31) وَبَرًّا بِوَالِدَتِي وَلَمْ يَجْعَلْنِي جَبَّارًا شَقِيًّا (32) وَالسَّلَامُ عَلَيَّ يَوْمَ وُلِدتُّ وَيَوْمَ أَمُوتُ وَيَوْمَ أُبْعَثُ حَيًّا (33)

Նույնպես, Իսլամը, Մարիամին, Հիսուսի մորը համարում են ամենաառաքինի և դրախտում գտնվող լավագույն կինը: Ուստի, արդյոք Մուհամմեդը իրոք փառաբանել է Հիսուսին: Ի լրացում, Ղուրանի մեջ առկա է մեկ ամբողջ գլուխ (Սուրա), որը կոչվում է Մարիամ և նրա անունը Ղուրանի մեջ նշվել է 14 անգամ ավել, քան Աստվածաշնչի մեջ (32/18):

2.Ղուրանը Մարգարե Մուհամմեդին հայտնել է Գաբրիել հրեշտակը: Երբ Գաբրիել հրեշտակը ավարտեց ընթերցել Ղուրանի հատվածները, Մարգարե Մուհամմեդը բանավոր փոխանցեց էր իր ուղեկցորդներին այն, ինչ նա լսել էր հրեշտակից առանց լրացումների, փոփոխության կամ մոռացության:

(Նշենք, որ Գաբրիել հրեշտակը տարին մեկ անգամ էր այցելում Մարգարե Մուհամմեդին, որը տեղի էր ունենում Ռամադան սուրբ ամսվա, Պահքի ընթացքում և երկու անգամ նրա կյանքի վերջին տարվա ընթացքում, որպեսզի հաստատի Ղուրանի տեքստը): Նույնպես, Ղուրանը նկարագրում է Մարգարե Մուհամմեդին ասելով.

«Ոչ էլ նա որևէ բան է ասել ելնելով իր իսկ ցանկությունից: Այն նվազագույնը ոգեշնչություն է, որը իջել է նրան»: (Ղուրան 53:3-4)

وَمَا يَنطِقُ عَنِ الْهَوَىٰ ۞ إِنْ هُوَ إِلَّا وَحْيٌ يُوحَىٰ

(النجم :3-4)

Եթե մենք համեմատենք Ղուրանի 53:3-4 տարբերակը Հովհաննես 16:13 տարբերակի հետ, որը ասում է «Նա չի խոսի ելնելով իր իսկ հեղինակությունից», դուք կարող եք տեսնել Մխիթարիչի և Մարգարե Մուհամմեդի միջև եղած բնութագրության նկարագրությունը:

3.Մարգարե Մուհամմեդը միակ մարգարեն էր, ով հաջորդեց Հիսուսին: Նրանց միջև առկա է վեց դար ժամանակաշրջան: Հիսուսի առաքելությունը սահմանափակվում էր «Իսրայելի զավակների կորած ոչխարներով», մինչդեռ Մուհամմեդի ուղերձը տիեզերական էր, բոլոր մարդկանց համար (ներառելով Գաղաթացիներին և Սամարացիներին): Միայն Մարգարե Մուհամմեդի ուղերձն էր Աստված նախատեսել որպես տիեզերական և հավերժ ուղերձ:

 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իմ քրիստոնյա եղբայրներ և քույրեր, տալով այս գրքույկի տեղեկությունները, ես հույս ունեմ, որ դուք սկսել եք գիտակցել, այն փաստը, որ ներկայիս Քրիստոնեության սյուները. Հիսուսը Աստծո Որդին է, Երրորդությունը, և Հիսուսը մահկանացուն է կնքել խաչի վրա մեր մեղքերի համար, բոլորը կառուցվել են թույլ, կասկածելի հիմքի վրա: Հիմք, որը կառուցել են հետևյալ տարրերի վրա.

1.Ներկայիս ավետարանները վավերացրել են մարդասպանները Հիսուսի երկրից հեռանալուց երեք հարյուր տարի անց:

2. Մյուս երեք հարյուր ավետարանները ոչնչացրել են:

3. «Աստծո Որդի, Հոր միածին» խոսքերը վավերացրել է մարդասպանը:

4. «Ավետարան» բառը ավելացրել են Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի գրվածքների վերնագրերին:

5. «Ավետարանները» գրառել են 60-100 թվականներին:

6. «Ավետարանները» գրառել են երրորդ անձիք:

7. Տարբերակները Երրորդության Ուսմունքը հեռացրել և այնուհետ վերադարձրել են Աստվածաշնչին:

8. Երրորդությունը ընդունել են Հիսուսի երկրից հեռանալուց երեք դար անց:

9. Հեթանոսը առաջին անգամ նշել է քրիստոնյա բառը:

10. Ներկայիս Քրիստոնյա տոների հիմք են հանդիսանում հեթանոս ծեսերը:

11. Սխալ թարգմանությունը, բառախաղը, ընթերցողին խաբկանքի ենթարկելու համար:

12. Փաստացի, ոչ մի աշակերտ կամ ավետարանի հեղինակ ականատես չի եղել Հիսուսի մահվանը խաչի վրա:

13. Ներկայիս քրիստոնեությունը մարդակերտ ուսմունք է:

Անտրամաբանական է վավերական ընդունել Քրիստոնեության սյուներից ցանկացած մեկը, հաշվի առնելով դրա ծագումը և հիմքը: Աստվածաշունչը մեզ ասում է այն հետևանքների մասին, որոնք կարող է առաջացնել մարդը, եթե նա առանց հիմքի կառուցի իր տունը; կատարյալ կործանում: Այս մարդակերտ հիմքը, որի վրա կառուցված է ներկայիս Քրիստոնեությունը պետք է ուղղորդի ձեզ, եթե ուշ չէ, շարունակելու փնտրել կյանքի այն ուղղին, որը առավել ընդունելի է մեր Արարչին: Կենսակերպ, որը կապահովի ձեր հաջողությունը այս և Հանդերձյալ աշխարհում և կփրկր ձեզ Դժոխքի Կրակի տանջանքից:

Մինչ ավարտելը, թույլ տվեք ավելացնել կարևոր մեկնաբանություն. Այդ օրվանից սկսած, դուք չեք կարող երբևէ ասել, որ չեք լսել Իսլամի ուղերձի, Մարգարե Մուհամմեդի, կամ Ղուրանի մասին, որը արտահայտում է Ալլահին զուգընկեր տալը:Քանի որ Դատաստանի Օրը քեզ կհարցնեն, թե ինչու դուք ուշադրություն չեք դարձրել Իսլամի վրա:

Ուշադիր ընթերցեք և մտածեք Ղուրանի 18:110 տարբերակի շուրջ, որը Գաբրիել հրեշտակը հայտնել է Մարգարե Մուհամմեդին հաղորդել ամբողջ մարդկությանը.

Ասա. «Ես մարդ եմ, ինչպես դուք ինքներդ, սակայն ոգեշնչումը գալիս է ինձ, որ ձեր Աստվածը Մեկ Աստված է. Նա, ով ցանկություն ունի հանդիպել նրա Տիրոջը, թող աշխատի արդարությամբ և իր Տիրոջ երկրպագության մեջ ոչ ոքի Նրան զուգընկեր չընդունի»:

قُلْ إِنَّمَا أَنَا بَشَرٌ مِّثْلُكُمْ يُوحَىٰ إِلَيَّ أَنَّمَا إِلَٰهُكُمْ إِلَٰهٌ وَاحِدٌ ۖ فَمَن كَانَ يَرْجُو لِقَاءَ رَبِّهِ فَلْيَعْمَلْ عَمَلًا صَالِحًا وَلَا يُشْرِكْ بِعِبَادَةِ رَبِّهِ أَحَدًا

(الكهف :110)

 Մարգարե Մուհամմեդը պարզաբանեց տարբերակ 18:110, երբ նա ասաց.

«Նրանով, ում ձեռքի մեջ գտնվում է իմ կյանքը, յուրաքանչյուրը Քրիստոնյաների և Հրեաների միջից, ով լսում է իմ մասին, սակայն չի հավատում նրան, ինչ տրվել է ինձ, կլինի Դժոխքի բնակիչներից»:

Իմ Քրիստոնյա եղբայր և քույր, ես հրավիրում եմ ձեզ մի կողմ դնել ձեր ծնողների կրոնը և քայլ անել հետազոտելու, ուսուցանելու և այնուհետ ընտրելու աստվածային ուղղորդության և իմաստության կրոնը: Դառնալ Մահմեդական այսօր անկեղծ հավատքով և բարձրաձայն կրկնելով հետևյալ խոսքերը. «Ես վկայում եմ, որ գոյություն չունի ոչ մի աստված բացառությամբ Ալլահի և ես վկայում եմ, որ Մուհամմեդը, Ալլահի մարգարեն է», և սկսել հետևել բոլոր Մարգարեների բնական և վավերական ուսմունքներին: Քանի որ, եթե դուք ճշմարիտ հավատացյալ եք, Աստվածաշունչը կուղղորդի ձեզ առ Իսլամի, ինչպես ուղղորդել է ինձ և շատերին:

Ասսալամու Ալեյքում

Միացյալ Նահանգների խոշոր դավանանքների ծագումը

Անուն

Հիմնադիր

Մկրտչական, (Բապտիստ)

Ջոն Սմիթը Անգլիայում 1609 թվականին և Ռոջերթ Ուլիյամսը, Ռոդ կղզի 1638 թվականին

Մեթոդական Եկեղեցի

Պատվելի Ջոն Ուեսլին – 1738 թվականին սկսեց ավետարանական քարոզչությունը Անգլիայի Եկեղեցու ներքո, այնուհետ Մեթոդական Եպիսկոպոսական Եկեղեցին հիմնադրվել է 1784 թվականին Ամերիկայի Նահանգներում:

Լյութերական Եկեղեցի

Մարտին Լյութեր – Առաջին Լյութերական ժողովը Հյուսիսիային Ամերիկայում հիմնադրվել է 1638 թվականին Ուիլմինգթոնում, Դելավեր.

Մորմոնների Հոգեգալստյան Եկեղեցին

Ծագել է ''սուրբ շարժումից''քսաներրորդ դարի առաջին տասնամյակի ընթացքում:

Փրեսբիթերյան Եկեղեցի

Ջոն Քնոքս – Առաջին Փրեսբիթերյան եկեղեցին հիմնադրվել է Շոտլանդիայում, 1557 թվականին:

Եպիսկոպոսական Եկեղեցի, Քրիստոսի Միացյալ Եկեղեցի

Կազմավորվել է 1957 թվականին, Քրիստոնյաների Դավանանքի Ընդհանուր Ժողովի ընթացքում, Ավետարանական և Բարեփոխված Եկեղեցիների հետ

Քրիստոսի Եկեղեցին

Կազմակերպվել է Փրեսբիթերանների կողմից Քենթուկիում 1804 թվականին և Փենսիլվանյայում 1809 թվականին:

Եհովայի Վկաները

Չարլզ Թ. Ռուսսելը Ամն-ում տասնիներրորդ դարի վերջին:

Յոթերրորդ Օրվա Ադվենտիստների Եկեղեցին

Ծագել է Ուիլյամ Միլլերի ուսմունքներից 1840 թվականին, պաշտոնապես հիմնադրվել է Հյուսիսային Ամերիկայում 1863 թվականին:

 Աղբյուր. Նյու Յորքի Հասարակական Գրադարանի Գրասեղանի Քաղվածք, Երկրորդ Հրատարակություն

 ՔԱՂՎԱԾՔ

1. Սուրբ Ղուրան, Թարգմանիչ Ա. Յուսուֆ Ալի (Մեդինա 1986 թվական)

2. Նոր Կտակարան Թենեսսի (1984 թվական)

3. Արքա Ջեյմսի Նոր Տարբերակ (1982 թվական)

4.Նոր Բաց Աստվածաշունչ – Արքա Ջեյմսի Նոր Տարբերակ (Նեշվիլ, 1990 թվական)

5.Ալ-Ջոհանի, Մ. Հ. Ճշմարտությունը Հիսուսի մասին (Ռիյադ)

6.Ալ-Կահթանի, Ա.Հ Ճշմարտություն Բնական Մեղքի մասին (1994 թվական)

7. Աթա ուր-Ռահիմ, Մ. Հիսուսը Իսլամի Մարգարե (Ռիյադ, 1994 թվական )

8. Բաագիլ, Հ. Մ, Քրիստոնյա- Մահմեդական Երկխոսություն (Դամմամ, 1984 թվական)

9.Դիդաթ, Ահմեդ, Մահմեդականը Աղոթքի Ժամանակ (Ջեդդահ, 1993 թվական)

10.Դիդաթ Ահմեդ, Արդյո՞ք Աստվածաշունչը Հանդիսանում է Աստծո Խոսք(Ջեդդահ)

11.Դիդաթ Ահմեդ, Ընտրություն (Սաուդյան Արաբիա 1994 թվական)

12.Դիդաթ Ահմեդ, Հովնանի Նշանը(Դուրբան, 1995 թվական)

13.Մաբաբայա, Մարմարինթա –Ումար Փ. Աստծո Եզակիությունը (Ռիյադ 1993 թվական)

14.Մուֆֆասիր, Ս.Ս. Հիսուսը Իսլամի Մարգարե (Ինդիանա, 1993 թվական)

15. Նելսոն Պատկերազարդ Աստվածաշնչի Բառարան, Թոմաս Նելսոնի Հրատարակիչներ (1986 թվական)

Ես ցանկություն ունեմ իմ երախտագիտությունը և շնորհակալական խոսքը ուղղել հետևյալ մարդկանց, քանի որ առանց նրանց գիտության, օժանդակության և աջակցության այս ջանքը և ամենակարևորը Իսլամի իմ ստանձնումը հնարավոր չէր լինի.

Աբդուլլահ Բրուքս

Բաիր Ահմեդ

Բեթթի ԼեԲլանք

Մաստիկ Մզկիթի Եղբայրները Լոնգ Այլենդից

Ֆուզի Ռաիդ Սինադ

Մայքլ Թալլեյ

Մուհրադ Մուհամմեդ

Նուրելդին Մուբարակ Ահմեդ

Մուհամմեդ Ռաֆիկ Աթթիկ և իմ գրախանութի ընկերները

Թալիբ և Խադիջա Ռեյ

 Եվ իհարկե Միքալ Յուսուֆ

 Մելվին Աբդուլ-Մելիք ԼեԲլանք

Փաստացի այս գիրքը հանդիսանում է Պարոն, Եղբայր Մ.Ջ ԼեԲլանքի Քրիստոնեության և Իսլամի ուսմունքների հմուտ փորձի և խոր ընկալման արդյունքը: Հեղինակը հարում է այն տեսակետին, որ Քրիստոնեության ամբողջ, հսկա ուսմունքը, որը կապված է Հիսուս Քրիստոսի անհատականության հետ, հանդիսանում է Իսլամի և քրիստոնեության հիմնական տարբերությունը:

Դոգման, այսինքն «երրորդությունը» Հիսուսի Աստվածային որդի լինելը, բնածին մեղքը և տանջանքը հանդիսանում են Հիսուս Քրիստոսի գերադասությունը այն ամենից, ինչ Ալլահը ցանկություն ուներ նրան լինելու: Այս գիրքը ուսումնասիրելուց հետո, քրիստոնյաները պետք է ի վիճակի լինեն արտահայտել փաստացի թեման, որը ասում է Աստվածաշունչը և ինչը քարոզել է Հիսուսը, Մարիամի որդին (Խ.Ա.Ո.Ն):

Հեղինակը մանրակրկիտ և անվերապահորեն ուսումնասիրել է երկու կրոնները, այսինքն Քրիստոնեությունը և Իսլամը և առանց որևէ նախապաշտության, նրա ընկալումը հնարավորություն տվեց կազմել ճշգրիտ և շրջահայաց որոշում:

Սա որոշում է, որը կատարվել է ճշգրիտ ընտրությամբ, ոչ պատահական, ոչ էլ ծնողների կամ տեղեկատվության ընտրությամբ:

Աշխատությունը բավական հետաքրքիր կերպով և ակնհայտ փաստերով և Աստվածաշնչյան տարբերակների օրինակներով բացահայտել է առկա թյուրիմացությունները և սխալ սկուզբունքները, որոնք ոչ մի կապ չունեն Հիսուսի հետ: Բոլոր ուսմունքները երևան են եկել Հիսուսի ենթադրյալ մահից դարեր անց և հետագա բոլոր գաղափարները դարձել են մարդակերտ: Հեղինակը նրբանկատորեն արտահայտել է նաև Ղուրանի կարծիքը Հիսուսի և նրա ուսմունքի մասին: Ուշադիր ընթերցելով աշխատությունը կարելի է գիտակցել Ավետարանների միջև առկա տարբերությունները, որոնք էլ կարող են հիմք հանդիսանալ այն կարծիքին, որ Հիսուսը երբեք չի արտահայտել այն ինչ այժմ գոյություն ունի Քրիստոնեության մեջ: Ամենից հետո, հեղինակը հույս ունի, որ անաչառ ընթերցանությունը կարող է ձևավորել ճշգրիտ կարծիք, որն էլ կարող է ուղեկցել առ Իսլամ: