×
Տվյալ գրքույկը հակիրճ հայացք է Իսլամի վրա, մի կրոնի, որը Արևմուտքի մարդիկ դարեր շարունակ թոյւր և սխալ են ընկալում: Այն ուշագրավ կերպով նկարագրում է թե ինչ է Իսլամը, ով է Ալլահը, Իսլամի սյուները: Գրքույկը անուշադրության չի մատնում նաև մահմեդական կնոջ հագուկապը, որը կրկին Արևմուտքի մարդիկ սխալ են ըմբռնում: Գրքույկի մեջ կարելի է գտնել Իսլամի հրահանգները կապված մարդու հիգիենայի և առօրյա կյանքի հետ, որը ներառում է բոլոր ոլորտները և հասարակական և ֆինանսական և այլն: Գրքույկի մեջ կարելի է գտնել նաև հատվածներ Աստվածաշնչից, որոնք ապացուցում են Ալլահի վերջին Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) գալուստը: Անաչառ ընթերցողը կարող է գտել իր որոշ հարցրեի պատասխանները և մտածելու առիթ ստանալ:

 ՀԱԿԻՐՃ ՀԱՅԱՑՔ ԻՍԼԱՄԻՆ

Մահմուդ Ռ. Մուրադ

Խմբագրված

Ուլիյամ Ս. Փիչի

—™

Թարգմանությունը:

EUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC)

& Աննա Ռ. Հակոբ

Ստուգող հանձնաժողով:

Աբու Առամ

Ալլահի Անունով, Առ-Ռահմեն (Ամենաբարեգութ), Առ-Ռահիմ (Ամենաողորմած)

إِنَّ الدِّينَ عِندَ اللَّهِ الْإِسْلَامُ (19) سورة آل عمران

«Իրոք, կրոնը Ալլահի հետ, Իսլամն է»: (3:19)

وَمَن يَبْتَغِ غَيْرَ الْإِسْلَامِ دِينًا فَلَن يُقْبَلَ مِنْهُ وَهُوَ فِي الْآخِرَةِ مِنَ الْخَاسِرِينَ (85) سورة آل عمران

 «Եվ, ով փնտրում է կրոն այլ , քան Իսլամը , երբեք չի ընդունվի նրանից և Հետագա Կյանքում , նա կլինի պարտվողներից մեկը»:(3:85)

 ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Տվյալ ուղերձը յուրաքանչյուր ազատամիտ և լայն հայացքների տեր մարդու համար է: Այն յուրաքանչյուրի համար է, ով փնտրում է ճշմարտությունը և հնարավոր է, որ զարմանում է, թե ինչի մասին է Իսլամ կրոնը, ով է Աստված, Ալլահը և որն է մարդու գոյության առավելագույն նպատակը: Այս և նմանատիպ հարցերը ծագում են տարբեր հանգամանքներից, սակայն տարբեր պատճառներով անտեսվում են:

Արևմուտքում Իսլամը իրոք թյուր ընդունված և խեղաթյուրված կրոն է: «Այն հազիվ թե զարմանալի է», օբյեկտիվորեն դիտում է իր «Աստվածաշունչը, Ղուրանը և Գիտությունը » գրքի ներածության մեջ Ֆրանսիացի Դոկ. Մորիս Բուքեյլը:

Երբ մենք հաշվի ենք առնում կրոնական խնդիրների ուղղին, որը Արևմուտքը տվել է այսքան շատ սերունդների, որի առջև կանգնում է մարդկությունը և ընդունում է տգիտության պահպանված միջավայրը,որը կապված է Իսլամի հետ:

Հետևաբար, ոչ- մահմեդական լայն մեծամասնության համար Իսլամական գաղափարները մնում են անհասկանալի:

Տվյալ գրքույկը չի պնդում տալ ձեր բոլոր հարցերի պատասխանը: Ամեն դեպքում, այն ձեր առջև կբացի նոր տարածություն մտածելու և ձեզ հնարավորություն կընձեռնի գիտակցել ձեր դերի կարևորությունը այս տիեզերքում, որպես մարդ արարած և փոխհարաբերությունները ձեր և ձեր Արարչի, Աստծո, Ամենազոր Ալլահի միջև: Մի խոսքով, այն ձեզ ներկայացնում է Իսլամը և տրամադրում է շիտակ պատասխաններ Իսլամի և իր վստահելիության շատ հարցերի շուրջ:[1]

Ընթերցելով տվյալ գրքույկը, դուք կարող եք ուսուցանել Ալլահի, Նրա վերջին Գրերի, Նրա վերջին Մարգարեների և Առաքյալների, Իսլամի, այս կյանքում մարդու դերի և այլ կապված խնդիրների մասին:

Որպեսզի որևէ մեկը չկարծի, որ գոյություն ունի Ղուրանի անգլերեն տարբերակ, ես կցանկանամ ընթերցողի ուշադրությունը դարձնել փաստին, որ Ղուրանի միակ լեզուն արաբերենն է: Քանի դեռ Ղուրանական մեջբերումները և Մարգարեական սովորույթները մեջ են բերվում տվյալ գրքույկի մեջ, նրանք ներկայացվում են որպես Ալլահն ասաց «կամ» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց, «խոսքերով, իսկ խոսքերի անգլերեն մեկնաբանությունը տալիս է միայն իրենց բառերի ընդհանուր իմաստները:

Մահմուդ Ռ. Մուրադ

 ԳՐՔԻ ՄԵՋ ԿԻՐԱՌՎԱԾ ԲԱՆԱՁևԵՐ

Արաբերեն բանաձևը

Խորհրդանշական պատկերը

թարգմանությունը

عز وجل

عز وجل

Հզորությունը և Մեծությունը պատկանում է Նրան

صلَّ الله عليه وسلم

صلى الله عليه وسلم

Թող Ալլահի խաղաղությունը և օրհնանքները լինեն նրան

عليه السلام

Թող խաղաղություն լինի նան

رضي الله عنه

رضى الله عنه

Թող Ալլահը գոհանա նրանով

رضي الله عنها

Թող Ալլահը գոհանա նրանով

 Ո՞Վ Է ԱԼԼԱՀԸ

«Ալլահ» ճիշտ անունն է, որը կիրառում են Ճշմարիտ Աստծո համար, Ով գոյություն ունի Միայնակ և ներառում է բոլոր Իր Հոյակապ Աստվածային Անունները և Կատարյալ Ածականները: Ալլահը Միակն է և Եզակին: Նա չունի որդի, գործընկեր կամ հավասարը: Նա տիեզերքի Միակ Արարիչն է և Պահապանը: Յուրաքանչյուր արարած, կրում է Նրա Միակ լինելու, Աստվածայնության և Տիրակալության Ռուբուբիյահ[2] վկայությունը, ինչպես նաև Նրա Ածականների և Անունների եզակիությունը: Նրա Էությունը նման չէ, որևէ այլ էությունների: Ոչ ոք գոյություն չունի Նրա նմանությամբ: Նա Մեկն է, Միակը և Անբաժանելին: Նա Տերն է, առանց Ում ոչ մի հարց չի ավարտվում և վերջին հաշվով, Ում էպատկանում Տիրակալությունը: Նա ոչ ծնում է, ոչ էլ ծնվում: Նա հատուկ չէ որևէ բանում, ոչ էլ որևիցե բան հատուկ է Նրան: Բոլոր արարածները ունեն Նրա կարիքը, մինչդեռ Նա չունի որևէ մեկի կարիքը:

Ալլահը Ամենազոր և Ամենագետն է, Մեկը, Ում գիտելիքը գիտակցում է բոլոր թաքնված և հայտնի բաների ամենակատարյալ ձևը: Սակայն, Նա ավելի մեծ է, քան ինչ կարող են գիտությամբ ներառել Իր արարածները: Ալլահը, Բարձրագույն, ամենի Տերն է, ով ազատ է հեռացնելու բոլոր հարցերը: Նա Գթասսիրտ է; Մեկը, ում գթասրտությունը անսահման է և ներառում է ամենը: Նա հեռու է անարդարությունից և բռնապետությունից: Նրա արդարությունը տիեզերքում ապահովում է կարգը , որտեղ ոչինչ կարգից դուրս չէ: Գոյություն չունի ոչ ոք, ով կիսում է Նրա տիրապետությունը, ոչ էլ Նա ունի օգնական կամ աջակից Իր արարածներից: Նա աշխարհների Տերն է: Նա վեր է յոթ երկինքներից, Իր Գահից վեր այն կերպ, որը համապատասխանում է Նրա Շքեղությանը և Վեհությանը:

 Ի՞նչ է Առաքինի Ղուրանը

Ղուրանը Ալլահի Խոսքն է: Այն չի արարվել: Այն Մուհամմեդին է Խ.Ա.Ո.Ն հանձնել հրեշտակ Գաբրիելը, ով պետք է հիշեր ստացված Տարբերակները , ընթերցեր իր Ուղեկցորդներին, ովքեր նրա հետ էին և պատվիրեր նրանց անմիջապես գրառել : Մուհամմեդը Խ.Ա.Ո.Ն սովորություն ուներ իր տանը պահպանել հայտնված մասերը: Այն հանդիսանում է Ալլահի վերջին Գիրքը, որը հայտնվել է ընդհատումներով ավելի քան քսաներեք տարի: Այն բաժանված է 114 Գլուխների, Սուրայի, որոնք անհավասար երկարությամբ են: Այն հանդիսանում է Իսլամի ուսմունքների հիմնական աղբյուրները: Որոշ Գլուխներ և Տարբերակներ հայտնվել են Մեքքայում և մնացյալները Ալ-Մեդինայում: Մեքքայի Գլուխները և Տարբերակները հիմնականում վերաբերում են Հավատքի, Աքիդայի հիմնական խնդիրներին, ինչպիսիք են միաստվածությունը, Ալլահի գոյության նշանները, Հարությունը, մահից հետո կյանքը և Հարության օրը: Դավանանքը շեշտադրում է Ալլահի Եզակիությունը, ուղերձների առանցքային կետը, որոնցով Ալլահը մարդկության է ուղարկել բոլոր Մարգարեներին և Առաքյալներին, սկսած Ադամից և ավարտած Մուհամմեդով: Գլուխները, որոնք հայտնվել են Ալ-Մեդինայում, վերաբերվում են երկրպագության գործողություններին և արարքներ, որոնք կապված են կյանքի բոլոր բնագավառներին:

Առաքինի Ղուրանի վավերականությունը

Ոչ մի ազգ երբևէ հոգ չի տարել, մեծարել և պահպանել իր Աստվածային Գիրը, ինչպես Մահմեդականներն են հոգ տանում, մեծարում և պահպանում Ղուրանը: Ի տարբերություն այլ Աստվածային Գրերի, որոնք նախորդել են, Ղուրանը չեն պահել որևէ մասնավոր խմբավորման, կամ մահմեդականների միաբանության ձեռքերում, որպեսզի գայթակղության կամ փոփոխության կասկածի տեղիք լինի: Հակառակը, այն հասանելի է բոլոր Մահմեդականներին: Մահմեդականներին պատվիրել են ընթերցել այն իրենց ամենօրյա աղոթքների ընթացքում և ուղղել իրենց բոլոր վեճերը դրան, վերջնական դատաստանի համար: Ղուրանը կազմվել է այն ժամանակաընթացքում, երբ նրանք, ովքեր փորձել են հիշել այն Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) կենդանության օրոք: Ալլահը խոստացել է պահպանել այն: Այն կպահպանվի այդպես,մինչ Հարության օրը: Այսօր Մահմեդականները ընթերցում և վերարտադրում են Ղուրանական տեքստերը այնպես, ինչպես ընթերցել և վերարտադրել են Մարգարե Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն) և նրա Ուղեկցորդների կենդանության օրոք: Ոչ մի տառ չի ավելացվել Ղուրանին, ոչ էլ պակասեցվել է: Ղուրանը ուսումնասիրելուց հետո Դոկ. Մորիս Բուքեյլը եզրակացրեց.

«Ի շնորհիվ իր անվիճելի վավերականության, Ղուրանի տեքստը եզակի տեղ գրավում Հայտնության Գրքերի շարքում»:[3]

Ղուրանը, ինչպես հրաշք

Ամենաբարձրյալ Ալլահը վիճարկել է Արաբներին և ոչ-Արաբների արարել Ղուրան, որը Աստվածայինի նմանություն ունի: Վիճարկումը նվազել է մինչ տաս Գլուխ և մինչ դեռ նրանք ձախողել են անել այդ: Վերջապես, Ալլահը վիճարկել է նրանց արարել մեկ Գլուխ, որը համեմատական է Նրա արարածին: Չնայած այդ ժամանակաշրջանի արաբները ճարտասանության և հռետորիկայի վարպետներ էին, նրանք ի վիճակի չէին ընդունել վիճարկությունը: Նրանք գիտակցեցին, որ այն երբեք չի կարող լինել մեկ այլ մեկից, բացառությամբ Ալլահից, աշխարհների Տիրոջից:

Տարբերությունները նախորդ Մարգարեների հրաշքների,որոնք ապացուցում են իրենց հավաստիությունը և Ալլահի Մարգարեների, այն է, որ իրենց հրաշքները արդյունավետ էին իրենց կենդանության օրոք, մինչդեռ նրա Ղուրանի հրաշքը մնացել է և կմնա արդյուքնավետ, հավերժ և անվիճարկելի մինչ Հարության Օրը:

Ղուրանը որպես բազմակողմանի օրենսդրություն

Ղուրանը սահմանում է Իսլամի ամենաբազմակողմանի գաղափարը որոշակի մակարդակում, որպես Աստվածային Օրենք, Շարիաթ:Այն հանդիսանում է բազմակողմանի, որովհետև ներառում է օրենքը, ինչպես նաև բարոյական սկզբունքները և դավանանքը, որին պետք է համամիտ լինեն բոլոր Մահմեդականները: Իսլամական Շարիաթը համապատասխանում է ոչ միայն Մահմեդականներին, այլև բոլոր ժամանակաշրջաններում ամբողջ մարդկությանը:Իսլամական Օրենքը կառավարում է բոլոր մարդկային գործողությունները, ուրվագծելով անհատի հասարակական և մասնավոր պարտավորությունները Ալլահի և այլ մարդկանց հանդեպ:

Մարդու կերտած օրենքները ենթակա են փոփոխության և հիմնված են տեսության վրա: Ամեն անգամ, երբ սահմանադրական նոր մարմին հեղինակություն է ստանձնում կամ հայտնվում է նոր տեսություն և կոչ է անում նրանց, համապատասխանաբար փոփոխվում են օրենքները: Մյուս կողմից, Աստվածային սահմանադրությունը անփոփոխ և ժամանակից վեր է, որովհետև Մեկը, Ով դրա հեղինակն է Հավերժ ապրող և Հավերժական է: Նա Արարիչն է, ով արարել է մարդկանց և սահմանել է նրանց համար այն, ինչ համապատասխանում է իրենց կարիքներին, մինչ ժամանակի ավարտը: Այդ պատճառով, Ղուրանը, լինելով վերջին Հայտնությունը վերջինին Առաքյալներից և Մարգարեներից, փոխարինում է բոլոր նախորդ Գրերը:

Ղուրանի շատ մարգարեություններ լրացնում են ուղերձը: Ալլահը խոստացել է նրանց, ովքեր հավատում են և բարի գործեր են կատարում, որ Նա իրոք, կտա նրանց հաղթանակը երկրի վրա: Նրանք կառավարել են հսկայական տարածք, ներառելով աշխարհի շատ երկրներ: Ղուրանը կանխագուշակեց Հռոմեացիների հաղթանակը Պարսիկների դեմ:[4] Ալլահն ասում է.

غُلِبَتِ الرُّومُ (2) فِي أَدْنَى الْأَرْضِ وَهُم مِّن بَعْدِ غَلَبِهِمْ سَيَغْلِبُونَ (3) فِي بِضْعِ سِنِينَ ۗ لِلَّهِ الْأَمْرُ مِن قَبْلُ وَمِن بَعْدُ ۚ وَيَوْمَئِذٍ يَفْرَحُ الْمُؤْمِنُونَ  (4) سورة الروم

 «Հռոմեացիները պարտության են մատնվել: Ավելի մոտ տարածքում և նրանք իրենց պարտությունից հետո, հաղթանակ կունենան: Երեքից ինը տարիների ընթացքում: Խնդրի որոշումը, առաջ և հետո, միայն Ալլահի հետ է:Եվ, այդ օրը հավատացյալները, այսինքն Մահմեդականները կհրճվեն հաղթանակով, որը տվել է Ալլահը Հռոմեացիներին, ընդդեմ Պարսիկների»: (30:2-4)

Նա, ով անաչառ ընթերցում է Ղուրանը, կարող է գիտակցել, որ այնտեղ գոյություն ունեցող մարգարեույթունները շատ հեռու են ենթադրյալ և կարծողական լինելուց: Պատճառը այն, է, որ Մեկը, Ով հայտնել է դրանք, Մեկն է,Ով մինչ Հարության օրը նախասահմանել է բոլոր իրադարձությունները:

 ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ և ԱՌԱՔԻՆԻ ՂՈՒՐԱՆԸ

Մուհամմեդը (Խ.Ա.Ո.Ն) անուսում էր: Նա չէր կարող ոչ կարդալ, ոչ էլ գրել, նա մեծացել էր Մեքքայում, որտեղ դպրոցներ գոյություն չունեին: Նա բավական հեռու էր գիտական շրջաններից, որոնք գոյություն ունեին Սիրիայում, Ալեքսանդրիայում, Աթենքում կամ Հռոմում: Ավելին, Ղուրանի մեջ նշված գիտական փաստերը այդ ժամանակշրջանում,այսինքն Յոթերորդ դարում, անհայտ էին: Ուսումնասիրելով և ուսուցանելով Ղուրանի արաբերեն տեքստերը, Դոկ. Բուքեյլը հիանում է.

« Ղուրանի մեջ ես չեմ կարող գտնել ոչ մի սխալ: Ես ստիպված էի կանգ առնել և ինքս ինձ հարց տալ. Եթե Ղուրանի հեղինակը մարդ էր, ի՞նչպես էր նա կարող Յոթերորդ Դարում գրել փաստեր, որոնք ի ցույց են դրվում այսօր համահունչ ժամանակակից գիտության իմացությանը: Ես ստիպված էի գիտակցել վկայությունը իմ առջև. Ղուրանը չի ներառում որևէ հայտարարություն, որը խոցելի է ժամանակակից գիտական տեսանկյունից: Միևնույն փորձությունը ես կրկնեցի Հին Կտակարանի և Ավետարանների հետ, միշտ պահպանելով միևնույն օբյեկտիվ հեռանկարը: Ես նույնիսկ ստիպված չէի թերթել առաջին գիրքը, Ծննդոցը, որպեսզի գտնեի հայտարարություններ, որոնք լիովին համահունչ չեն ժամանակակից գիտության թուջե փաստերին»:[5]

Դոկ. Բուքեյլը ուսումնասիրեց Ղուրանի մեջ նշված շատ գիտական փաստեր,, ինչպիսիք են տիեզերքի արարումը, աստղագիտությունը, կենդանական և բուսական թագավորությունները, մարդկային վերարտադրողականությունը և այլ կապակցված խնդիրներ: Քաջության համար, ես կընտրեմ երկու վերոհիշյալ խնդիրներ, որպեսզի ընթերցողի ուշադրությունը գրավեմ տվյալ գրքույկի նպատակներից մեկին:

ԵՐԿԻՆՔՆԵՐԻ և ԵՐԿՐԻ ԱՐԱՐՈՒՄԸ

Տիեզերքի ծագման մարդկային գիտելիքը շատ սահմանափակ է: Գիտնականները առաջարկել են հիպոթեզներ և զարգացման տեսություններ, որոնք կենտրոնացել են մեկ թեմայի շուրջ. վաղեմի ասուպը և վաղեմի դարաշրջանի նյութերը և հականյութերը: Ըստ տեսությունների, տիեզերքը բաղկացած է հիմնականում խիստ փոխազդող մասնիկներից:Ըստ Բրիտանիկա Հանրագիտարանի, վաղեմի նյութը և հականյութը, վերջ ի վերջո ոչնչացնում են միմյանց: Այն մասնիկները, որոնք գոյատևել են, ձևավորել են ներկայիս տիեզերքը:[6] Ղուրանը պարզ խոսքերով ներկայացրել է տիեզերքի զարգացման հիմնական գործընթացը: Ալլահը պատվիրել է Իր Մրագարե Մուհամմեդին (Խ.Ա.Ո.Ն) անհավատներին հարցնել.

قُلْ أَئِنَّكُمْ لَتَكْفُرُونَ بِالَّذِي خَلَقَ الْأَرْضَ فِي يَوْمَيْنِ وَتَجْعَلُونَ لَهُ أَندَادًا ۚ ذَٰلِكَ رَبُّ الْعَالَمِينَ (9) وَجَعَلَ فِيهَا رَوَاسِيَ مِن فَوْقِهَا وَبَارَكَ فِيهَا وَقَدَّرَ فِيهَا أَقْوَاتَهَا فِي أَرْبَعَةِ أَيَّامٍ سَوَاءً لِّلسَّائِلِينَ (10) ثُمَّ اسْتَوَىٰ إِلَى السَّمَاءِ وَهِيَ دُخَانٌ فَقَالَ لَهَا وَلِلْأَرْضِ ائْتِيَا طَوْعًا أَوْ كَرْهًا قَالَتَا أَتَيْنَا طَائِعِينَ (11) فَقَضَاهُنَّ سَبْعَ سَمَاوَاتٍ فِي يَوْمَيْنِ وَأَوْحَىٰ فِي كُلِّ سَمَاءٍ أَمْرَهَا ۚ وَزَيَّنَّا السَّمَاءَ الدُّنْيَا بِمَصَابِيحَ وَحِفْظًا ۚ ذَٰلِكَ تَقْدِيرُ الْعَزِيزِ الْعَلِيمِ (12) سورة فصلت

 ««Ասա նրանց. «Արդյո՞ք դուք չեք հավատում Նրան, Ով արարել է երկիրը երկու օրվա ընթացքում և դուք մրցակիցներ եք ստեղծում Նրան, Ով աշխարհների Տերն է»: Եվ Նա այնտեղ տեղադրեց ամուր լեռներ երկրի մակերեսին և օրհնեց այն և չորս օրվա ընթացքում հավասարապես բաշխեց գոյության միջոցներից բոլորին, ովքեր փնտրում էին այն: Այնուհետ, Նա բարձրացրել է երկինք, երբ այն ծուխ էր, սակայն միայն գազային: Նա ասաց դրան և երկրին, «Հնազանդվեք կամա թե ակամա» Նրանք երկուսն էլ ասացին. «Մենք հնազանդվում ենք կամա հպատակությամբ»: Այնուհետ, Նա որոշեց, որ նրանք դառնան յոթ երկինքներ, երկու օրվա ընթացքում և տվեց յուրաքանչյուրին, յոթին, իր դերը: Եվ, Մենք զարդարեցինք ամենացածր երկինքը լույսերով և դարձրեցինք դրանք ապահով: Այսպիսին է Որոշումը Ամենազորի, Ամենագետի»»: (41:9-12)

Եվ Ալլահն ասաց.

أَوَلَمْ يَرَ الَّذِينَ كَفَرُوا أَنَّ السَّمَاوَاتِ وَالْأَرْضَ كَانَتَا رَتْقًا فَفَتَقْنَاهُمَا ۖ وَجَعَلْنَا مِنَ الْمَاءِ كُلَّ شَيْءٍ حَيّ  ۖ أَفَلَا يُؤْمِنُونَ (30) سورة الأنبياء

 « Արդյո՞ք անհավատները տեղյակ չեն, որ երկինքները և երկիրը մի ժամանակ մեկ էություն է, որը Մենք այնուհետ բաժանել ենք և որ Մենք կազմել ենք յուրաքանչյուր կենդանի բան ջրից:[7] Արդյո՞ք նրանք այնուհետ չեն հավատա»: (21:30)

մեկ միավորման երկու կամ ավելի մասերի բաժանման այս գաղափարը և վերոհիշյալ երկնային «ծուխը», փաստացի համապատասխանում է, գիտական տվյալներին: Բրիտանիկա Հանրագիտարանը գրեց Անգլիացի ֆիզիկոսի և աստղագետ Սեր. Ջեյմս Ջինսի մասին.

«Մենք գտել ենք, որ ինչպես Նյուտոնը առաջինը կռահել է գազի զանգվածը մոտավորապես մշտական խտությամբ և մեծ չափով, կլիներ դինամիկորեն անկայուն, միջուկներ, որոնք հակված էին ձևավորել այն, որի շուրջ ամբողջ խնդիրը ի վերջո կրճատած է»: Այս տեսության հիմքում նա առաջարկեց ,որ բոլոր երկնային օբյեկտները ծագել են մասնատման գործընթացում...[8]

 Ավելորդ է ասել. Տիեզերական ծրագիրը օգնում է հայտագործել նյութերի զարնումը, ըստ որի ձևավորվում է լուսինը, երկիրը և այլ մոլորակները: «Նման հայտարարությունները Ղուրանի մեջ, որոնք վերաբերում են արարմանը, հայտնվել է մոտավորապես տասնչորս դար առաջ»: Դոկ. Բուքեյլը եզրակացրեց, «ակնհայտորեն, չեն տալիս իրենց իսկ մարդկային բացատրությունը»:[9]

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՎԵՐԱՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մարդկային վերարտադրության բարդությունները վերծանել և գիտակցել են միայն ամենահարուստ կենսափորձով գիտական և բժշկական գործիքների հայտնագործությունից հետո, Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն) մահից հարյուրավոր տարիներ անց, սակայն Ղուրանը վերաբերվում է այն աստիճաններին, որոնց միջոցով անցնում է մարդկային էմբրիոնը: Ինչպես ասում է Ալլահը.

وَلَقَدْ خَلَقْنَا الْإِنسَانَ مِن سُلَالَةٍ مِّن طِينٍ (12) ثُمَّ جَعَلْنَاهُ نُطْفَةً فِي قَرَارٍ مَّكِينٍ (13) ثُمَّ خَلَقْنَا النُّطْفَةَ عَلَقَةً فَخَلَقْنَا الْعَلَقَةَ مُضْغَةً فَخَلَقْنَا الْمُضْغَةَ عِظَامًا فَكَسَوْنَا الْعِظَامَ لَحْمًا ثُمَّ أَنشَأْنَاهُ خَلْقًا آخَرَ ۚ فَتَبَارَكَ اللَّهُ أَحْسَنُ الْخَالِقِينَ (14) سورة المؤمنون

 « Իրոք, Մենք արարել ենք մարդուն ցեխի մարմնացմամբ: Այնուհետ, Մենք տեղադրել ենք նրան, որպես սերմի կաթիլ,ապահով պահեստարանում: Այնուհետ, Մենք ձևավորել ենք սերմի կաթիլը մի բանի, որը կառչում է և այնուհետ , Մենք ձևավորել ենք այն բանը, որը կառչում է, ծամած միանվագ մարմնի և Մենք ձևավորել ենք ծամած մարմինը ոսկորների: Այնուհետ, մենք ծածկել ենք ոսկորները անձեռնմխելի մարմնի: Այնուհետ, Մենք զարգացնում ենք այն, արարածների տարբեր ձևերի: Այսպիսով, օրհնյալ լինի Ալլահը, արարիչներից Լավագույնը »: (23:12-14)

Ինչպես գիտականորեն ապացուցվել է, մարդկային վերարտադրության աստիճաններն են.

1. Ձվաբջջի բեղնավորումը տեղի է ունենում արգանդափողի խողովակներում: Բեղնավորող ներկայացուցիչը արական սերմնահեղուկն է:

2. Բեղմանվորված ձվի արմատացումը տեղի է ունենում իգական վերարտադրողական համակարգի որոշակի կետում:[10] Այն իջնում է դեպի արգանդը և տեղավորվում է արգանդի մարմնում: Քանի դեռ էմբրիոնը տեսանելի է անզեն աչքով, այն նման է մարմնի փոքրիկ զանգվածի:Այն այնտեղ աճում է առաջադեմ փուլերով, որոնք այսօր լավ հայտնի են: Նրանք ոսկրային, մկանային, նյարդային, շրջանառության և աղիքային և այլ կառուցվածքների ձևավորումներ են:

Եզրահանգելով, Դոկ. Բուքեյլը հաստատում է.

«Մեր ժամանակից ավելի քան հազար տարի առաջ, այն ժամանակաշրջանում, երբ դեռ գերակշռում էին արտառոց վարդապետությունները, մարդիկ տեղյակ էին Ղուրանից: Իր մեջ ներառված հայտարարությունները,արտահայտում են վաղեմի նշանակության ունեցող ճշմարտությունների պարզ պայմաններ, որի հայտնագործության համար մարդուց դարեր է պահանջվել»:[11]

 Ո՞Վ Է ՄՈՒՀԱՄՄԵԴԸ (Խ.Ա.Ո.Ն)

وَمَا أَرْسَلْنَاكَ إِلَّا رَحْمَةً لِّلْعَالَمِينَ (107) سورة الأنبياء

 « Մենք ուղարկել ենք քեզ, Օվ Մուհամմեդ (Խ.Ա.Ո.Ն), միայն որպես գթասրտություն բոլոր աշխարհներին»: (21:107)

Մուհամմեդը Խ.Ա.Ո.Ն Ալլահի Մարգարեներից և Առաքյալներից վերջինն է: Նրա անունը Մուհամմեդ է, Աբդալլահի որդի: Նա ծնվել է Մեքքայում 570 թվականին: Իր երիտասարդության ընթացքում Մարգարե Մուհամմեդը Խ.Ա.Ո.Ն լավագույն հասարակական որակների համակցությունն էր: Նա ծանրակշիռ մտքի և անթերի ինտուիցիայի օրինակելի մարդ էր: Նրան շնորհվել էր խելք, մտքի յուրահատկությամբ և զգույշ նպատակների միջոցների զգույշ ընտրությամբ: Նրա երկար լռությունը բարենպաստորեն օգնեց իր խոհերի սովորության և ճշմարտության խորը հայտնագործման մեջ: Նրա վառ միտքը և անբիծ բնույթը կարևոր դեր են խաղացել փոխարկելու և հասկանալու կյանքի ուղիները, ինչպես նաև անհատներին, խմբավորումներին և համայնքներին: Նա խուսափեց սնոտիապաշտ գործելակերպից, սակայն ակտիվ մասնակցություն ցուցաբերեց օգտակար և կառուցողական գործունեություններին: Անօգուտ և կործանիչ գործարքների դեպքում, նա դիմում էր իր ինքնակառավարման միայնակության: Նա զերծ մնաց գինուց, զոհասեղաններին մորթած մսով օգտվելուց կամ կռապաշտական փառատոնների այցելելուց:

Նա իրեն ապացուցեց որպես կատարյալ տղամարդ, տիրապետելով մի անբիծ բնույթի: Նա առավել պարտավորեցնող էր իր հայրենակիցներին, ամենաազնիվը իր խոսքի մեջ և ամենամեղմը բնույթով: Նա ամենաբարեսիրտն էր, ողջախոհը և հյուրասերը և միշտ ապավորում էր մարդկանց իր անբիծ ներշնչող դեմքի արտահայտությամբ: Նա ամենաճշմարտացին էր և լավագույնը պահպանելով համաձայնագրերը: Ի շնորհիվ հոյակապ հեղինակության, նա հրճվանք էր պատճառում իր ժողովրդին և նրանք նրան տվեցին ''Վստահելի'' մականունը:

 Նմանատիպ ազդեցությունը մարդկանց վրա եզրահանգում էր երանությամբ, որը ողողում էր նրանց սրտերը և լցնում արժանապատվությամբ: Մարդկանց հարգանքը, ակնածանքը և երախտապարտությունը Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) նկատմամբ եզակի և անզուգական էր: Ամբողջ աշխարհում ոչ մի այլ մարդու այդքան չեն սիրել և պատվել: Նրանք, ովքեր լավ գիտեին նրան հիացած և հմայված էին: Նրանք պատրաստ էին զոհաբերել իրենց կյանքերը հանուն նրա անգամ եղունգի փրկության վնասից և վնասվածքից: Շատ բնագավառներում նրան շնորհվել էր կատարելություն, որը տրված չէր որևէ այլ մեկին, այսպիսով նրա Ուղեկցորդները նրան գերազանց էին գտնում և սիրում:

Երբ քառասուն տարեկան հասակում նրան հանձնարարվեց Մարգարեությունը, Ալլահը նրան հայտնեց առաջին Ղուրանական Տարբերակը Գաբրիել հրեշտակի միջոցով: Նա ասաց Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) քարոզել Ալլահի Եզակիությունը և զգուշացնել մարդկանց բազմաստվածությունից:

Մեքքացի բազմաստվածները ընդդիմացան նրան և դաժանորեն հալածեցին նրա հետևորդներին, սակայն այդ չշարժեց նրա հավատքը, ոչ էլ սասանեց նրա հաստատակամությունը: Ոչ էլ մարդկանց կանգնեցրեց ,որպեսզի նրանք պատասխանեն նրա քարոզին: Վերջապես, երբ Ալ-Մեդինայի մարդկանց մեծամասնությունը Իսլամ ընդունեցին,Մեքքայի Մահմեդականները փախուստի դիմեցին Ալ-Մեդինա: Ավելի ուշ, Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ինքը արտագաղթեց Ալ-Մեդինա, որպեսզի այնտեղ Իսլամական պետություն հաստատի: Մի քանի տարի անց, Մեքքայի բազմաստվածները և իրենց դաշնակիցները, զիջեցին Մահմեդականների աճող հզորությանը և նրանք առանց բռնության գրավեցին Մեքքան: Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) մահից մոտ երեսուն տարի անց, Իսլամը տարածվեց աշխարհով մեկ, հեռացնելով այդ ժամանակաընթացքի Պարսկական և Հռոմեական երկու ամենամեծ կայսրությունները:

Շատ արևմտյան գիտնականներ և հայտնի անձիք խոստովանել են, որ Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) բնույթի կամ վարքի մեջ չեն գտել որևէ թերություն կամ սխալ: Ուշագրավ են նրանց մի քանի դիտարկումները: Ջորջ Բեռնարդ Շոուն գրեց.

« Ես հավատում եմ, որ եթե նրա նման մարդը ստիպված լինի ստանձնել ժամանակակից աշխարհի բռնապետությունը, նա հաջողություն կունենա լուծել խնդիրները այնպես, որ կբերի շատ անհրաժեշտ խաղաղությունը և երջանկությունը: Եվրոպային սկսում է գրավել Մուհամմեդի դավանանքը: Հաջորդ դարում այն կարող է ավելի ճանաչել այդ դավանանքի օգտակարությունը, խնդիրներ լուծելու հարցում»:[12] Լամարտենը գովաբանում է Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) գրելով.

«Եթե նպատակի մեծությունը, միջոցների նվազումը և ապշեցուցիչ արդյունքները մարդկային հանճարի երեք չափանիշներ են, ապա ո՞վ է կարող հայտնել ժամանակակից պատմության հանճարներից մեկի և Մուհամմեդի համեմատությունը»:[13]

Հինդու առաջնորդ Մահաթմա Գանդին Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) մասին գրեց.

«Ես ավելի ու ավելի համոզվեցի, որ սուրը չէր, որ այս օրերին տեղ գրավեց Իսլամի համար: Այլ կոշտ պարզությունը, Մարգարեյի կատարյալ ինքնատիրապետումը, խոստումների նկատմամաբ բծախնդիր հարգանքը, նրա ուժգին նվիրումը իր ընկերներին և հետևորդներին և նրա քաջությունը, նրա անվախությունը, նրա կատարյալ հավատքը Աստծուն և իր իսկ առաքելության մեջ: Սրանք, և ոչ թե սուրը նրանց առջև իրականացրեց ամենը և հաղթահարեց յուրաքանչյուր խոչընդոտ»:[14]

 Ի՞ՆՉ Է ԻՍԼԱՄԸ

Իսլամը Աստվածային հավատքներից վերջինն է:Նրա անունը սահմանել է Ղուրանը, Հրաժեշտի Ուխտագնացության ընթացքում.

الْيَوْمَ أَكْمَلْتُ لَكُمْ دِينَكُمْ وَأَتْمَمْتُ عَلَيْكُمْ نِعْمَتِي وَرَضِيتُ لَكُمُ الْإِسْلَامَ دِينًا (3) سورة المائدة

 «Այսօր, Ես ավարտել եմ ձեր կրոնը ձեզ համար և կատարյալ եմ դարձրել Իմ շնորհը ձեզ և ընդունել եմ իսլամը, որպես կրոն ձեզ համար»: (5:3)

Իսլամը տիեզերական հավատքներից վերջինն է: Այսօր այն հաշվարկում է ավելի քան 1.25 բիլիոն հետևորդ: Աշխարհի յուրաքանչյուր երկիր ունի նվազագույնը փոքր Մահմեդական փոքրամասնությունը:Իսլամը իրեն դրսևորել է ոչ միայն որպես ամենատարածված հավատքը աշխարհում, այլև ամենադինամիկը, որը գրավում է նորադարձների ավելի արագ գործակից, քան վերջին դարերի որևէ ժամանակահատված:

«Իսլամ» արաբերեն տերմինը, որը նշանակում է «հնազանդություն» մատնանշում է հիմնական կրոնական գաղափարը, որ Մահմեդականը հնազանդվում է Ալլահի Կամքին, ներքուստ և արտաքուստ հաստատելով Նրա օրենքը: Իսլամը, նեղ իմաստով «կրոն» չէ, որը կիրառում են արևմուտքի աշխարհիկ հումանիստները, սակայն այն տիեզերական և հավերժ կրոն է, որը յուրաքանչյուր ազգին կամ խմբին, հայտնել են Մարգարեները սկսած մարդկային ցեղի ծագոիմից: Իսլամի այս կրոնը մեծ շեշտ է դնում անզիջում միաստվածության և իր դավանանքի խիստ հավատարմության և երկրպագության մեթոդի վրա: Այն կոչ է անում Ալլահի Կամքի հնազանդության և յուրաքանչյուրին համոզում է հնարավորինս մոտիկից հետևել Մարգարեներից և Առաքյալներից վերջինի, Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն) կյանքի օրինակելի ձևին:

Ալլահը արարել է տիեզերքը և այն, ինչ այնտեղ է, այնպես, որ Նրան ճանաչեն որպես Մեկ և միակ Աստծո: Նա արարել է մարդկանց և ջիներին, որպեսզի նրանք միայն նշեն Նրա փառքը և երկրպագեն Նրան: Ալլահն ասում է.

وَمَا خَلَقْتُ الْجِنَّ وَالْإِنسَ إِلَّا لِيَعْبُدُونِ (56) سورة الذاريات

 « Ես արարել եմ ջին և մարդ, միայն Ինձ երկրպագելու համար»: (51:56)

 Երկրպագության մեթոդը և ձևը չի մնացել մարդու քմահաճույքներին կամ հայեցողությանը:Ալլահը, Մեկն է, Ով պատվիրում և որոշում է երկրպագության բոլոր գործողությունները և թե ինչպես պետք է դրանք ներկայացնել: Քանի որ Իսլամը զբաղվում է կյանքի բոլոր բնագավառներով, հոգևոր և ֆիզիկական, նրա օրենսդրությունը հիմնված է դավանանքի, հրահանգի, երկրպագության և արարողությունների վրա, որոնք կապված են հասարակական, տնտեսական և քաղաքական գործարքների հետ:

Քանի որ Իսլամը կյանքի կատարյալ ձև է, այն հրամայում է պահպանել բնույթի նուրբ չափանիշները: Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Իրոք, ինձ ուղարկել են կատարյալ դարձնելու նուրբ բնույթը»:

Ալլահը գովաբանում է Իր Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) բնույթի օրինակը ասելով.

وَإِنَّكَ لَعَلَىٰ خُلُقٍ عَظِيمٍ (4) سورة القلم

 «Եվ դու, իրոք ներկայացնում ես բնավորության բարձրյալ չափանիշ»: (68:4)

Աիշան, Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) կնոջը հարցրեցին նրա բնավորության մասին: Նա ասաց.

«Նրա բնավորության չափանիշը Ղուրանն է»:

Աիշան նկատի ուներ, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) խստորեն գործում էր ըստ Ղուրանի կարգապահության կանոնների, պատվիրանների և արգելքների և բոլոր հոյակապ,գեղեցիկ և գթասիրտ ուսմունքների:Այդ պատճառով Ալլահը պատվիրում է հավատացյալներին, հետևել Իր Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) օրինակելի կյանքին:

لَّقَدْ كَانَ لَكُمْ فِي رَسُولِ اللَّهِ أُسْوَةٌ حَسَنَةٌ لِّمَن كَانَ يَرْجُو اللَّهَ وَالْيَوْمَ الْآخِرَ وَذَكَرَ اللَّهَ كَثِيرًا (21) سورة الأحزاب

 « Դուք , իրոք Ալլահի Մարգարեի միջոցով ունեք հոյակապ օրինակ...» (33:21)

Իսլամը պատվիրում է լավ բնույթ, որը պետք է արտահայտել լավ ձևերով յուրաքանչյուր պարագայում, օրինակ, ողջունելուց, նստելուց, սնվելուց, ուսուցանելուց, սովորեցնելուց, սպորտի ժամանակ, ճամփորդելուց, հագնվելուց, այցելելուց, քնելուց, մարդկանց հետ բարությամբ առնչվելուց, մասնավորապես բարեկամների և հարևանների, այսինքն, բոլոր բնագավառներում նուրբ վերաբերմունքի ծածկագրերը գնտվել են և Ղուրանի և Ալլահի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) սովորության մեջ:

Իսլամում ընտանիքը վայելում է բարձր դիրք է: Այն հանդիսանում է հասարակության կորիզը, որովհետև առողջ ընտանիք նշանակում է առողջ հասարակություն: Ուստի, Ալլահը պատվիրել է քնքշությամբ և հնազանդությամբ վերաբերվել ծնողներին, ասելով

وَقَضَىٰ رَبُّكَ أَلَّا تَعْبُدُوا إِلَّا إِيَّاهُ وَبِالْوَالِدَيْنِ إِحْسَانًا ۚ إِمَّا يَبْلُغَنَّ عِندَكَ الْكِبَرَ أَحَدُهُمَا أَوْ كِلَاهُمَا فَلَا تَقُل لَّهُمَا أُفٍّ وَلَا تَنْهَرْهُمَا وَقُل لَّهُمَا قَوْلًا كَرِيمًا (23) وَاخْفِضْ لَهُمَا جَنَاحَ الذُّلِّ مِنَ الرَّحْمَةِ وَقُل رَّبِّ ارْحَمْهُمَا كَمَا رَبَّيَانِي صَغِيرًا (24)سورة الإسراء

 « Եվ ձեր Տերը պատվիրել է, որ դուք երկրպագեք միայն Նրան և վերաբերվեք ձեր ծնողներին բարությամբ: Եթե նրանցից մեկը, կամ երկուսը հասնում են ծերության ձեր խնամակալության տակ, երբեք մի ասեք նրանց խոսք, որը առաջարկում է զզվանք, ոչ էլ նախատեք նրանց, այլ դիմեք նրանց հարգալից խոսքով: Եվ խոնարհեցրեք ձեզ գթասրտությունից ելնելով նրանց առջև և աղոթեք. «Իմ Տեր, եղիր գթասիրտ նրանց նկատմամբ իմ մանկության ընթացքում ինձ փայփայելու համար»: (17:23,24)

Անմիջապես ընտանիքին հաջորդում են ազգականները: Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց, որ Ալլահը խոստացել է բարի լինել նրա նկատմամբ, ով բարությամբ է վերաբերվում իր ազգականներին և խոչընդոտում է Իր Գթասրտությունը նրան, ով փոխհարաբերությունները խզում է իր ազգականների հետ:

 ԻՍԼԱՄԻ ՍՅՈՒՆԵՐԸ

ՀԱՎԱՏՔԻ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

Ումարը հաղորդեց.

Մեկ օր, երբ մենք նստած էինք Ալլահի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) հետ, ներս մտավ սպիտակ հագուստով սևահեր մի տղամարդ:Գոյություն չուներ Ճանապարհորդության անգամ որևէ նշան: Ոչ ոք չեր կարող էր ճանաչել նրան: Նա նստեց Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) դիմաց, իր ծնկները մոտեցնելով Մարգարեի ծնկներին: Նա դրեց իր ձեռքերը Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) ազդրերին և ասաց. «Մուհամմեդ, ասա ինձ, թե ինչ է Իսլամը»: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Իսլամը վկայում է, որ գոյություն չունի ոչ մի ճշմարիտ աստված, բացառությամբ Ալլահի և որ Մուհամմեդը Ալլահի Մարգարեն է, ներկայացնում է աղոթքներ, (Սալաթ), աղքատներին վճարում է պարտադիր բարեգործություն (Զաքյաթ) ,պահպանում է պահք, (Սաում) Ռամադան ամսվա ընթացքում և ներկայացնում է ուխտագնացություն, (Հաջ), եթե դու կարող ես թույլ տալ այդ»: Տղամարդը ասաց «Դու ասել ես ճշմարտությունը»: Ումարը ասաց, «Մենք զարմացած էինք, որ սկզբում նա հարցրեց նրան և այնուհետ ինքը խրախուսեց նրա պատասխանը»: Այնուհետ տղամարդը հարցրեց, « Ասա ինձ, թե ինչ է Հավատքը»: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց «Այն Ալլահին և Նրա Հրեշտակներին, նրա Գրքերին, Նրա Մարգարեներին և Վերջին օրվան և Աստվածային Կանխասահմանմանը (Քադային) հավատալն է իր բարի ու չար հետևանքներով»: «Դու ասում ես ճշմարտությունը», ասաց նա: Այնուհետ նա հարցրեց, «Ասա ինձ, ի՞նչ է Կատարելությունը, (իհսան)»: Նա ասաց. «Այն Ալլահին երկրպագելն է, կարծես դու տեսնում ես Նրան: Չնայած դու չես տեսնում Նրան, Նա տեսնում է քեզ»: Նա ասաց. « Ասա ինձ, թե ե՞րբ է Վերջնական Ժամը»: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Նա, ում հարցնում եք այդ մասին տեղեկություն չունի, այնպես ինչպես նա, ով հարցնում է»: Նա ասաց, «Ապա ասեք ինձ նշանների մասին»: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց, «երբ իգական սեռի ստրուկը ծնում է իր իսկ տիրուհուն և երբ դուք տեսնում եք աղքատ մերկ հովիվների, ովքեր մրցակցում են միմյանց հետ հիմնելով բարձր շենքեր»: Այնուհետ տղամարդը հեռացավ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) շարունակեց մի փոքր մտորել և այնուհետ հարցրեց ինձ, «Ումար, արդյո՞ք դու գիտես, թե ով էր հարց տվող տղամարդը»: Ես ասացի, «Ալլահը և Նրա Մարգարեն գիտեն լավագույնը»: Նա ասաց, «Դա Գաբրիելն էր: Նա եկել էր ուսուցանելու ձեր մարդկանց, ձեր կրոնը»: (Ալ-Բուխարի և Սահիհ Մուսլիմ)

Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց, որ Իսլամը կառուցված է հինգ սյուների վրա.

1. Հավատքի Վկայություն (Շահադահ)

2. Աղոթքներ (Սալաթ)

3. Պարտք Աղքատին կամ Պարտադիր բարեգործություն, (Զաքյաթ)

4. Պահք (Սաում)

5. Ուխտագնացություն (Հաջ)

ՀԱՎԱՏՔԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ (ՇԱՀԱԴԱՀ)

Հավատքի Վկայությունը, արաբերեն (Շահադահը), պետք է արտաբերի նա, ով ընդունում է Իսլամ: Դա «Լա իլահա իլլալլահ, Մուհամմադուր Ռասուլուլլահ» արտահայտությունն է, որը նշանակում է «Գոյություն չունի ճշմարիտ Աստված, բացառությամբ Ալլահի և Մուհամմեդը Ալլահի Մարգարեն է»: Սա նշանակում է, որ ոչինչ և ոչ ոք արժանի չէ երկրպագության, բացառությամբ Ալլահի և որ Նրան պետք է երկրպագել միայն ըստ Նրա Մարգարե Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն) ուսմունքի:

ԱՂՈԹՔՆԵՐ (ՍԱԼԱԹ)

Լեզվաբանորեն Արաբերեն (Սալաթ) բառը նշանակում է աղերս, սակայն ծիսականորեն, այն հանդիսանում է մի շարք և կանոնավոր ֆիզիկական ընթացիկ դիրքեր, Ղուրանի Տարբերակների ընթերցանությամբ և որոշակի համապատասխան աղերսներով:

Հետևյալները մարդու և իր Տիրոջ, (Ռաբբ), Ալլահի միջև հաղորդակցման միջոցներ են: Այնտեղ անհատը Ալլահին է ներկայացնում է իր սերը և հնազանդությունը: Այն հանդիսանում է ամենակարևոր սյունը Հավատքի Վկայության կողքին և Իսլամի ողնաշարը: Այն երկրպագության գործողություն է, որը համատեղում է կանգնելու, խոնարհվելու, ծնկաչոք լինելու և նստելու դիրքերը այնպիսի խոսքերով, ինչպիսիք են Տաքբիրը, Ալլահու Աքբար արտահայտությունը, որը նշանակում է Ալլահը Ամենամեծն է; Տասլիմ, Աս-սալամու ալայքում ուա ռահմատուլլահի ուա բարաքաթհու, որը նշանակում է Թող Խաղաղությունը, Գթասրտությունը և Օրհնանքը Ալլահի լինի նրան:

Այն համարվում է հավատացյալի լույսը, մեղքերի պաշտպանությունը և նշանակում է նախկին մեղքերի քավություն:

ՍԱԼԱԹԻ ԿԱՐևՈՐՈՒԹՅՈՒՆԸ. Սալաթը, ծիսական աղոթքը, պարտադիր է յուրաքանչյուր չափահաս Մահմեդականի համար և զավակներին աղոթք ներկայացնելը պետք է սովորեցնել յոթ տարեկան հասակում: Նրանց կարելի է խրախուսել, եթե նրանք սկսեն աղոթքը ավելի վաղ տարիքում և նրանց պետք է ասել ներկայացնել այդ, տաս տարեկան հասակում :

Արգելված է հետաձգել ծիսական աղոթքը նշված ժամանակից դուրս, առանց վավեր կամ թույլատրելի պատճառի: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

« Յուրաքանչյուր Մահմեդական, ով պարտադիր աղոթք է ներկայացնում, լվացումից հետո, (արաբերեն Վուդու, որը նշանակում է մարմնի որոշակի մասերի ծիսական լվացում), խորնարհվում և կքանստում է, մաքրում է իր նախկին մեղքերը այնքան ժամանակ,որքան նա հեռու է մեծ մեղքեր գործելուց: Սա վերաբերվում է ամբողջ կյանքի ժամանակահատվածին»:

Սալաթի ժխտումը, որպես երկրպագության պարտադիր գործողություն, սահմանում է Իսլամի հավատուրացությունը, իսկ այն անտեսելով, անհավատարմության գործողություն: Սալաթը սահմանվել է պարտադիր, երբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հրաշք ուղևորդության տեղափոխվեց յոթերորդ երկինք:

Հարության Օրը այդ կլինի առաջին հարցը, որը կտրվի մարդուն:

Կարևոր է ոչ միայն Սալաթը, այլև ամեն օր հինգ անգամ սահմանված ժամանակ ներկայացնելը: Ամենօրյա հինգ աղոթքներն են.

1.Արշալույսի Աղոթք (Սալաթ-ուլ-Ֆաջր). Այն բաղկացած է երկու պարտադիր հատվածներից, (արաբերեն լեզվով երկու Ռաքյաթ): Աղոթքի երկու կամավոր հատվածներից, Սուննա, որը նախորդում է Արշալույսի Աղոթքին: Տվյալ աղոթքի ժամանակահատվածը լուսածագից մինչ արևածագն է:

2.Կեսօրյա Աղոթք (Սալաթ –ուզ-Զուհր). Այն բաղկացած է չորս պարտադիր հատվածներից: Նախորդում են չորս կամավոր հատվածներով, (երկուական խմբերով) և հաջորդում են երկու կամավոր հատվածներով: Այն տեղի է ունենում, երբ արևը անցնում է իր զենիթից, մինչ կեսօրյա երկրորդ հատվածը, որը արաբերեն կոչվում է 'Ասր' :

3.Կեսօրյա Աղոթք (Սալաթ-ուլ-Ասր). Տվյալ աղոթքը կազմում է չորս պարտադիր հատվածներ և ներկայացվում է այն ժամանակ, երբ ուղղահայաց փայտի ստվերի երկարությունը հավասար է փայտի երկարությանը: Աղոթքի ժամանակահատվածը տևում է մինչ մայրամուտ: Պարտադիր աղոթքից առաջ կարելի է ներկայացնել չորս կամավոր հատվածներ:

4.Երեկոյան Աղոթք (Սալաթ –ուլ- Մաղրեբ). Այն բաղկացած է երեք պարտադիր հատվածներից, որին հաջորդում է երկու կամավոր հատվածները: Երեկոյան աղոթքը կարելի է ներկայացնել անմիջապես, երբ արևը ընկղմվում է հորիզոնի ներքևի հատվածը, մինչ ավարտվում է մթնշաղը:

5.Գիշերային Աղոթք (Սալաթ-ուլ-Իշհա). Հինգ ամենօրյա աղոթքներից վերջինը բաղկացած է չորս պարտադիր հատվածներից: Կարելի է նախորդել երկու կամավոր հատվածներով և հաջորդել երկուսով, այնուհետ երեք կամավոր հատվածներով, որը կոչվում է Ուիթր: Այն տեղի է ունենում արդեն, երբ կատարյալ մթնում է, մինչ լուսաբաց, սակայն գերադասելի է ներկայացնել այդ կեսգիշերից առաջ:

Պարտադիր աղոթքները կարելի է ներկայացնել միայնակ, սակայն գերադասելի է համախմբված, ղեկավարի (Իմամի) առաջնորդությամբ: Յուրաքանչյուր աղոթքից առաջ տեղի է ունենում կոչ, (Ադհան) :

Աղոթքից առաջ պետք է կատարել ծիսական մաքրություն,(Վուդու): Լվացումը ներառում է ձեռքերի լվացում, քթի և բերանի ողողում, դեմքի և թևերի լվացում, թաց ձեռքերով գլխի սրբում և ոտքերի լվացում:

Աղոթքը իսլամի ամնեալավագույն սյուներից մեկն է:Այն հանդիսանում է երկրպագության առաջին գործողությունը,որի համար մարդը պատասխանատու է Հաշվի Օրը: Եթե Ալլահը ընդունում է անհատի աղոթքը, ապա Նա նույնպես ընդունում է նրա մնացյալ բարի արարքները:[15]

ՉՆՉԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ (ԶԱՔՅԱԹ)

Զաքյաթը, Անգլիայում մոտավորապես համարժեք է հին չնչին պարտավորությանը կամ հարկին և հանդիսանում է Իսլամի երրորդ սյունը: Այս ֆինանսական հաստատությունը հիմնված է ճանաչելու փաստը, որ Ալլահը ամենի սեփականատերն է: Ուստի, Նա նույնպես ունի իրավունք սահմանելու սեփականության կանոնադրությունը, հարստության ձեռքբերման միջոցները և ծախսերի ուղիները: Զաքյաթ հիմնականում նշանակում է մաքրություն, աճ և հավելում և շարունակում է մնալ վճարման նպատակը:

Այն տեղի է ունենում ունեցվածքի որոշակի տեսակի հատկությունների հետ, որը տրվում է աղքատ Մահմեդականների որոշակի դասերին, ինչպես նշում է Ղուրանական հետևյալ հրահանգները.

إِنَّمَا الصَّدَقَاتُ لِلْفُقَرَاءِ وَالْمَسَاكِينِ وَالْعَامِلِينَ عَلَيْهَا وَالْمُؤَلَّفَةِ قُلُوبُهُمْ وَفِي الرِّقَابِ وَالْغَارِمِينَ وَفِي سَبِيلِ اللَّهِ وَابْنِ السَّبِيلِ ۖ فَرِيضَةً مِّنَ اللَّهِ ۗ وَاللَّهُ عَلِيمٌ حَكِيمٌ (60) سورة التوبة

 «Իրոք, բարեգործությունը, (այստեղ նկատի ունեն Զաքյաթը), պետք է տրվի աղքատներին, կարիքավորներին, նրանց, ում վարձում են հավաքել այն և նրանց, ում Իսլամի դավանափոխությունը հուսալի է, ազատելով ստրուկներ, պարտատերերի համար, հանուն Ալլահի, ճանապարհորդին, ինչպես պատվիրել է Ալլահը և Ալլահը Ամենագետ, Ամենաիմաստունն է»: (9:60)

Զաքյաթը մաքրում է հովանավորին ծանրությունից, ժլատությունից և ագահությունից:Այն նույնպես նշանակում է հասարակական բարեկեցության համակարգ, որը խրախուսում է եղբայրական սերը,ընկերությունը և Մահմեդականների համագործակցությունը:

Հետագայում այն կամուրջներ է բացում հարուստների և աղքատների միջև, հիմք ունենալով գթասրտությունը և բարությունը; Ավելին Ալլահը առատորեն պարգևատրում է այն: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Նա, ով Զաքյաթ է վճարում, կանխում է իր ունեցվածքի չարիքը»:

Զաքյաթը բոլոր Մահմեդականների ունեցվածքի պարտականությունն է, լինեն նրանք ծեր, թե երիտասարդ, իգական սեռի, թե արական, գիտակից, թե խելագար: Այն պարտք է հետևյալ ունեցվածքներից.

1.Ոսկի, արծաթ և գումար

2. Ընտանի անասուններ

3. Բերք

4. Առևտրական ապրանքներ և բաժնետոմսեր

5. Գանձեր և հանքեր

Եթե անհատը մահկանացուն է կնքում իր ունեցվածքից Զաքյաթ վճարելուց առաջ,ապա այն պետք է վերցնել հանգուցյալի ունեցվածքից, մինչ ժառանգներին բաժանելը:

Զաքյաթը կամ Իսլամի մեկ այլ սյունը մերժելը համարվում է դասալքություն: Ամենաբարձրյալ Ալլահը խիստ պատիժ է խոստացել նրանց, ովքեր մերժում են Զաքյաթը:

ՊԱՀՔ (ՍԱՈՒՄ)

Սաում, Ռամադան ամսվա ընթացքում պահքը, Իսլամի չորորդ սյունն է, որը Ալլահը պատվիրել է Հիջրայի[16] երկրորդ տարվա ընթացքում: Հետևել Ռամադանը յուրաքանչյուր գիտակից, չափահաս Մահմեդականի պարտքն է: Նմանատիպ պահքը ներառում է խուսափել սննդից և ըմպելիքից օրվա պահքի ժամերին, այսինքն, արևածագից մինչ մայրամուտ: Պահքը օգնում է զարգացնել տոկունությունը, համբերատարությունը, ինքնազսպումը և Ալլահի վախը: Այն նույնպես օգնում է կարեկցել ավելի քիչ հաջողակ Մահմեդականներին և ավելացնում է բարեգործության պարգևը: Ռամադան ամսվա ընթացքում, Դրախտի դարպասները բացվում են և Դժոխքինը փակվում: Ռամադան ամսվա ընթացքում, գոյություն ունի գիշեր, որի հետևելու դեպքում պահպանվում է ավելի լավ պարգև, քան հազարավոր ամիսների երկրպագությունը:

Պահքը սկսում է, երբ երևում է Ռամադան ամսվա նոր լուսինը և ավարտվում է հաջորդ Շավվալ ամսվա նոր լուսնով: Այն ավարտվում է 'Աիդ-ուլ-Ֆտր' տոնախմբությամբ, որը թարգմանաբար նշանակում է « պահքի ավարտման » տոնախմբություն: Եթե Ռամադան ամսում որևէ մեկը հարգալից պատճառով պահք չի պահում մեկ օր կամ ավելին, նա պետք է այդ լրացնի Ռամադան ամսվա ավարտից հետո:

Հետևյալ գործողությունները պահքը անվավեր են դարձնում.

·         Կամովի սնվելը, ըմպելը կամ սեռական հարաբերությունը պահքի ժամերի ընթացքում

·         Ամսական կամ հետծննդյան արյունահոսությունը

·         Դրդված փսխումը

·         Արյուն տալը

Տվյալ արարքներից մեկը մոռացկոտությամբ կատարելը պահքը անվավեր չի դրաձնում:

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ (ՀԱՋ)

Հաջը կամ Ուխտագնացությունը իսլամի հինգերորդ սյունն է: Այն ներառում է որոշակի ծեսերի պահպանությունը կամ իրագործումը Մեքքայում լուսնային Դհուլ-Հիջջահ ամսվա ընթացքում և որոշակի հարակից վայրերում: Հաջը պարտադիր է յուրաքանչյուր չափահաս, գիտակից Մահմեդականի կյանքում գոնե մեկ անգամ, ով ֆինանսապես և ֆիզիկապես ունակ է ներկայացնել այդ: Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

« Նա, ով ներկայացնում է Հաջ առանց այն ոտնահարելու սեռական գործողությամբ կամ անհնազանդության գործողությամբ, կվերադառնա տուն, որպես մեղքերից ազատված ,ինչպես ծննդյան օրը»:

Ինչպես երկրպագության որևէ այլ գործողություն, Հաջ ներկայացնելը պետք է նախորդել դրա մտադրությամբ: Այն նույնպես պահանջում է կրել օծման զգեստ (Իհրամ): Փաստորեն, տվյալ տեսակի հագուստը Հաջի կամ Ումարահի[17] (փոքր Ուխտագնացության) իրագործման մտադրությունն է: Մեկ անգամ մի մարդ մտնում է օծման իրավիճակը և հագնում է հագուստ, որը բաղկացած է լայն կտորից, որը ծածկում է մարմնի վերին հատվածը և մեկ այլը, որը մարմինը ծածկում է ստորին հատվածում: Հետևյալ գործողությունները արգելված են դառնում,մինչ օծման իրավիճակը դադարեցվում է Հաջի կամ Ուրմրայի ավարտով:

1. Մզերի կտրելը կան մարմնի որևէ հատվածից հեռացնելը

2. Ձեռքի և ոտքերի եղունգները կտրելը

3. Գլխարկ կամ այլ բան կրելը

4. Օծանելիքը

5. Ամուսնություն կքելը և

6. Սեռական հարաբերությունը.

Ուխտագնացությունը սկսվում է Քաբբայի շուրջ յոթ պտույտներով և շարունակվում է Սաֆա և Մարվա բլուրների միջև տարածության անցնելով: Դհուլ-Հիջջահ ամսվա ութերորդ օրը, ուխտագնացները շարժվում են Մինա, այնուհետ Արաֆաթ, այնուհետ Մուզդալիֆա, և ետ Մինա, որպեսզի ներկայացնեն որոշակի ծիսակարգեր և ավարտեն ընթացակարգը կենդանու զոհաբերությամբ ոչխար, այծ, կով կամ ուղտ:

 ՀԱՎԱՏՔԻ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ

Գոյություն ունեն Հավատքի վեց հոդվածներ.

1. Հավատք Ալլահին

2. Հավատք Նրա Հրեշտակներին

3. Հավատք Նրա Գրքերին

4. Հավատք Նրա Մարգարեներին

5. Հավատք Վերջին օրվան և

 6. Հավատք Աստվածային Կանխասահմանմանը և Աստվածային Վճռին (Քադա և Քադր)

ՀԱՎԱՏՔ ԱԼԼԱՀԻՆ

Սա նշանակում է հավատալ, որ Ալլահը միակ Մեկ Աստվածն է, որին պետք է երկրպագել, որ Նա ամենի Արարիչն է և ամենի Մատակարարը, որ Նա է ,Ով կյանք է տալիս և մահ պատճառում և որ Նա Եզակի է Իր Անուններով և Ածականներով:

ՀԱՎԱՏՔ ՆՐԱ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՆ

Ալլահը հրեշտակներին արարել է լույսից: Նրանք Ալլահի պատվելի ստրուկներն են,ովքեր հնազանդվում են Նրան և կատարում են Նրա Հրամանները: Ալլահը նկարագրում է նրանց.

يَا أَيُّهَا الَّذِينَ آمَنُوا قُوا أَنفُسَكُمْ وَأَهْلِيكُمْ نَارًا وَقُودُهَا النَّاسُ وَالْحِجَارَةُ عَلَيْهَا مَلَائِكَةٌ غِلَاظٌ شِدَادٌ لَّا يَعْصُونَ اللَّهَ مَا أَمَرَهُمْ وَيَفْعَلُونَ مَا يُؤْمَرُونَ (6) سورة التحريم

 «Նրանք երբեք չեն եղել անհնազանդ Ալլահի հրամաններին և նրանք անում են այնպես, ինչպես նրանց հրամայվում է»: (66:6)

Ալլահը արարել է նրանց, որպեսզի նրանք երկրպագեն Նրան և միայն Ալլահը գիտի նրանց քանակը: Հրեշտակներից են.

·         Գաբրիելը, ով պատասխանատու է Ալլահի Մարգարեներին և Առաքյալներին հայտնություններ փոխանցելու համար

·         Միքայելը, ով պատասխանատու է անձրևի համար

·         Մահմվան Հրեշտակը, ով պատասխանատու է հավաքելու մարդկային հոգիները

·         Ալլահի Գահի կրողը և

·         Դրախտի և Դժոխքի պահապանները

Նրանցից բացի գոյություն ունեն հրեշտակներ, ովքեր պահպանում են մարդկանց, մյուսները գրառում են մարդկանց արարքները և խոսքերը և այլոք, ովքեր պատասխանատու են տարբեր այլ պարտականությունների և առաջադրանքների համար:

ՀԱՎԱՏՔ ՆՐԱ ԳՐՔԵՐԻՆ

Հավատք Նրա Գրքերին նշանակում է հավատալ, որ Ամենաբարձրյալ Ալլահը հայտնել է Գրքերը Իր Մարգարեներին, որպեսզի նրանք փոխանցեն իր մարդկանց: Տվյալ Գրքերը պարունակում են Ալլահի Խոսքը: Սրանք անտարակույս հանդիսանում են առաքինի հայտնության տվյալ պահերին և երբ հայտնվում էր Գրերի Գիրքը, այն չեղյալ էր հայտարարում նախորդը: Աստվածային հայտնի Գրերն են.

1.      Թորան, Ալլահի Գիրքը, որը հայտնվել է Մովսեսին (Խ.Ա.Ո.Ն)

2.      Սաղմոսները, Գիրք, որը հայտնվել է Դավիթին (Խ.Ա.Ո.Ն)

3.      Ավետարան, որը հայտնվել է Հիսուսին (Խ.Ա.Ո.Ն)

Գրքերը, որոնք այսօր գտնվում են Քրիստոնյաների և հրեաների ձեռքում, այսինքն, Թորան և Աստվածաշունչը Հին Կտակարանով և Նոր Կտարակաով վավերական չեն, որովհետև դրանք ենթարկվել են աղավաղման, փոփոխման և գայթակղման: Ավելին, Ալլահի Վերջին Գիրքը, Ղուրանը չեղյալ է համարել դրանք:

Ղուրանը, Ալլահի Խոսքն է, Նրա վերջնական Գիրքը մարդկությանը, որը Ալլահը հայտնել է Մուհամմեդին (Խ.Ա.Ո.Ն), Իր Մարգարեներից և Առաքյալներից վերջինին, որոնց նա ուղարկել է մարդկությանը:

Ալլահը ուղարկել է այն, որպես ամենի պարզաբանում և որպես գթասրտության և առաջնորդության միջոց: Ալլահը խոստացել է պահպանել և պաշտպանել այն աղավաղումից, կրճատումից, լրացումից կամ վնասից: Նա ասաց.

إِنَّا نَحْنُ نَزَّلْنَا الذِّكْرَ وَإِنَّا لَهُ لَحَافِظُونَ (9) سورة الحجر

 « Իրոք, Մենք, ենք, Ով ուղարկել է Ղուրանը և իրոք, Մենք կպաշտպանենք այդ»: (15:9)

Ղուրանը, ինչպես երաշխավորված հանգամանքներ, հայտնվել է Մարգարե Մուհամմեդին (Խ.Ա.Ո.Ն) հատվածներով, ավելի քան քսան տարի, որոնցից տասներեքը Մեքքայում էին և տասը Ալ-Մեդինայում: Այն բաժանված է տարբեր երկարության 114 Գլուխներից, (Սուրահ):

ՀԱՎԱՏՔ ՆՐԱ ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻՆ

Մահմեդականները վկայում են, որ Ալլահը իրոք, ուղարկել է Մարգարեներ յուրաքանչյուր ազգին, հրավիրելով նրանց երկրպագել Միայն Իրեն: Այս հավատքը նույնպես հանգեցնում է չեղյալ հայտարարել բոլոր աստվածներին, որոնց երկրպագում են բացի Ալլահից, կամ Նրա փոխարեն և որ բոլոր Մարգարեները ճշմարիտ են և կատարում են իրենց պարտականությունը լավագույն ձևով: Ալլահը ուղարկել է շատ Մարգարեներ և միայն Ալլահն է տեղյակ, թե որքան:Բոլոր Մահմեդականների պարտքն է հավատալ բոլոր Մարգարեներին և Առաքյալներին: Նա, ով մերժում է նրանցից մեկին, մերժում է բոլորին: Առաջին Մարգարեն, որին Ալլահը ուղարկել է մարդկությանը Նոյն էր և վերջինը Մուհամմեդը: Ալլահն ասում է.

وَلَقَدْ بَعَثْنَا فِي كُلِّ أُمَّةٍ رَّسُولًا أَنِ اعْبُدُوا اللَّهَ وَاجْتَنِبُوا الطَّاغُوتَ ۖ فَمِنْهُم مَّنْ هَدَى اللَّهُ وَمِنْهُم مَّنْ حَقَّتْ عَلَيْهِ الضَّلَالَةُ ۚ فَسِيرُوا فِي الْأَرْضِ فَانظُرُوا كَيْفَ كَانَ عَاقِبَةُ الْمُكَذِّبِينَ (36) سورة النحل

 «Եվ. Մենք ուղարկել ենք Մարգարե յուրաքանչյուր ազգին, քարոզելով. Երկրպագեք Ալլահին և խուսափեք Տաղութից»:[18] (16:36)

Բոլոր Առաքյալները և Մարգարեները մարդ արարածներ էին: Ալլահը առանձնացնում էր նրանց առաջադրանքներով, որպես Առաքյալներ և Մարգարեներ և նրանց աջակցում էր հրաշքներով: Նրանք չունեին Աստվածային ոչ մի հատկություն և ստիպված էին մտնել Անտեսանելի աշխարհ: Սակայն Ալլահը ուղարկեց Մաուհամմեդին ամբողջ մարդկությանը, ասելով.

قُلْ يَا أَيُّهَا النَّاسُ إِنِّي رَسُولُ اللَّهِ إِلَيْكُمْ جَمِيعًا الَّذِي لَهُ مُلْكُ السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ ۖ لَا إِلَٰهَ إِلَّا هُوَ يُحْيِي وَيُمِيتُ ۖ فَآمِنُوا بِاللَّهِ وَرَسُولِهِ النَّبِيِّ الْأُمِّيِّ الَّذِي يُؤْمِنُ بِاللَّهِ وَكَلِمَاتِهِ وَاتَّبِعُوهُ لَعَلَّكُمْ تَهْتَدُونَ (158) سورة الأعراف

 ««Ասա, (օվ Մուհամմեդ Խ.Ա.Ո.Ն). «Օվ, մարդկություն,Ես Ալլահի Մարգարեն եմ ձեզ բոլորիդ....»» (7:158)

Բոլոր Մարգարեներից, միյան հինգն էին, ովքեր ամենահաստատակամ էին և վճռականը անել այն, ինչ նրանց պատվիրել էր Ալլահը: Նրանք էին Նոյը, Աբրահամը, Մովսեսը, Հիսուսը և Մուհամմեդը (Խ.Ա.Ո.Ն), ով նրանցից վերջինը և լավագույնն էր և բոլոր մարդ արարածներից մնաց լավագույնը:

ՀԱՎԱՏՔ ՎԵՐՋԻՆ ՕՐՎԱՆ

Մահմեդականները վկայում են այն ամենի ճշմարտությունը, ինչ Ալլահը և Նրա Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասում են մահվան և աշխարհի վերջի մասին: Ալլահը զուր չի արարել իր արարածներին: Նա արարել է մարդուն և ջիներին, որպեսզի նրանք երկրպագեն Նրան և որպես պարգև խոստացել է Դրախտ նրանց, ովքեր հնազանդվում են նրան և Նրա Մարգարեներին և Դժոխքի կրակ նրանց, ովքեր չեն հնազանդվում Նրան կամ Նրա Մարգարեներին: Ամբողջ տիեզերքի համար Նա սահմանել է որոշակի ժամանակ, որի ավարտը կլինի Վերջին Ժամը: Վերջին Ժամի ընթացքում, մարդկանց կհարցնեն այս աշխարհում իրենց արարքների համար: Այդ արարքները նրանց համար կշիռ կունենան: Նա, ում բարի արարքները կգերակշռեն չար արարքներից, կբարգավաճի: Նա, ում վատ արարքները կգերակշռեն բարի արարքներին, կդատապարտվի Դժոխքի կրակի: Իսլամը որևէ բարի արարքի ընդունման նախապայմանն է:

Գոյություն ունեն Վերջին Ժամվա մեծ և փոքր նշանները: Բոլոր փոքր նշանները համարյա հայտնվել են: Դրանք են Մարգարե Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն) առաքելությունը, մահվան սրընթաց ժամանակը և բարձր շենքերի կառուցման հովիվների մրցակցություն, ինչպես նաև խմիչքների սպառման տարածվածությունը, անառակությունը և շատ այլ արատներ:

Մեծ նշանները կներառեն Նեռի գալուստը, ինքնակոչի , ով կհայտարարի իր աստված լինելը: Նա կհատի ամբողջ երկիրը, սակայն ի վիճակի չի լինի մտնել Մեքքա կամ Ալ-Մեդինա: Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն)վայրէջքը երկնքից երկրորդ մեծ նշանն է: Նա կսպանի Նեռին, խոզին և այլ արարքներ կգործի: Նա կապրի որոշակի ժամանակ և Մահմեդականները կներկայացնեն նրա հոգեհանգստի աղոթքը և կհուղարկավերն նրան:Երրորդը, երկու մեծ ազգերի Ջուջ և Մաջուջ մարդկանց հայտնվելն է, ովքեր կամայացնեն երկիրը, ում կյանքը Ալլահը վերջնականապես կխլի:

Վերջին մեծ նշանը, որը կահազանգի բոլոր արարծների և իրերի ավարտը կլինի արևմուտքից արևի ծագելը: Փողի առաջին հնչյունը կնշի ավարտը: Երկրորդ հնչյունից սկսած բոլոր արարածները կբարձրանան,որպեսզի հավաքվեն Հաշվի Օրվա համար: Այդ օրը կտևի 50,000 տարի, որի ընթացքում մարդիկ կանգնած կմնան, մերկ և անթլպատ, այնպես ինչպես, որ ծնվել են: Որպես արդյունք նրանք շատ կտառապեն և կխորտակվեն իրենց իսկ քրտինքի մեջ, յուրաքանչյուրը ըստ իր չար արարքների: Ոմանք կխորտակվեն մինչ իրենց կոճերը, ոմանք մինչ իրենց ծնկները, ոմանք մինչ իրենց գոտկատեղը ,ոմանք մինչ իրենց կրծքավանդակը և ոմանք էլ մինչ իրենց բերանները: Մարգարեներից ոչ ոք, ի վիճակի չի լինի օգնել իր իսկ մարդկանց: Սակայն մարդկությունը կխնդրի Մուհամմեդին (Խ.Ա.Ո.Ն) բարեխոսել իրենց անունից, այն բանից հետո, երբ մյուս ողորմած Մարգարեները մերժել են նրանց: Նա կբարեխոսի Ալլահին իրենց անունից, այնպես, որ սկսվի հաշիվը: Ալլահը հավանություն կտա նրա բարեխոսությանը:

Հաշվից հետո յուրաքանչյուրը կստանա իր հաշիվը:Նրանք,ովքեր կստանան իրենցը աջ ձեռքով կբարգավաճեն և կընդունվեն Դրախտ, մինչդեռ նրանք, ովքեր կստանան իրենց հաշիվը իրենց ձախ ձեռքում, կամ մեջքի ետևից, կդատապարտվեն թշվառության: Կամուրջ, որը կլինի ավելի նեղ քան այտամորուքը և ավելի սուր քան ածելին, կտեղավորվի Դժոխքի վրա:Յուրաքանչյուրը պետք է անցնի կամուրջը, ոմանք այդ կանեն ապահով, մինչդեռ մնացյալը կընկնեն Դժոխք:

ԴՐԱԽՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ. Դրախտ, արաբերեն Ջեննահ, բնակավայր է, որը Ալլահը պատրաստել է հավատացյալների համար: Այն ունի հավերժ երանություն, որը ոչ մի մարդկային աչք չի կարող տեսնել, ոչ մի ականջ չեր կարող լսել կամ պատկերացնել: Այնտեղ գոյություն ունեն իգական սեռի զույգեր, կաթի գետեր, գինու գետեր, գետեր մաքուր մեղրից և ամեն տեսակի համեղ պտուղներ և միս: Նրա բնակիչները չեն զգա հոգնածություն, ձանձրույթ կամ մահ:

ԴԺՈԽՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ. Դժոխքի կրակը բնակավայր է, որը Ալլահը պատրաստել է անհավատների համար, ովքեր մերժում են Նրան և Նրա Մարգարեներին: Սնունդը անտանելի դառն է և ըմպելիքը բանտարկյալների մաշկից հոսող թարախն է: Նրա խորքերը անսահման են:Անհավատները և փարիսեցիները կապրեն հավերժ:

ՀԱՎԱՏՔ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԿԱՆԽԱՍԱՀՄԱՆՄԱՆԸ և ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՎՃՌԻՆ (ՔԱԴԱ և ՔԱԴՐ)

Ճակատագիրը (Քադա) Ալլահի ընդհանուր Որոշումն է, որ յուրաքանյուր մարդ կճաշակի մահ, մինչդեռ Աստվածային Որոշումը (Քադարը)Ալլահի որոշակի Որոշումն է, կամ Քադայի կատարումը, որ յուրաքանչյուր անհատը պետք է մահկանացուն կնքի որոշակի ժամանակում և վայրում: Ուստի, դրա հավատքը հանգեցնում է այն հավատքին, որ Ալլահը արարել է ամենը և կանխասահմանել է իր պատշաճ միջոցառումը:

ՔԱԴԱՐԻ ՀԱՏՈՒՅԹՆԵՐԸ

1. Ալլահը քաջատեղյակ է ամենից, ինչ տեղի է ունենում և Նրա Գիտությունը ներառում է ամենը:

2.Ալլահը նախնական նշանակել է ամենի բաժինները Պահպանված Աղյուսակի մեջ:

3. Երկինքներում և երկրի վրա ոչինչ տեղի չի ունենում առանց Ալլահի Կամքի և Նրա Ցանկության: Ինչ ցանկանում է Ալլահը, տեղի է ունենում և ինչ Նա չի ցանկանում, տեղի չի ունենում:

4. Ալլահը ամենի Արարիչն է: Գոյություն չունի այլ արարիչ, բացառությամբ Նրա:

 ՀԻԳԻԵՆԱՅԻ ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳԸ

Իսլամական կարգադրությունները կապված են անձնական, ինչպես նաև մարդու հասարակական կյանքի հետ, որպեսզի ապահովեն իր մարմնի, հագուստի, սննդի, միջավայրի, վարքի, սովորույթների, մտքերի և մտադրությունների մաքրությունը և անբիծությունը:

Համեմատած այլ կրոնների հետ հիգիենայի վարվելակարգը Իսլամում եզակի է: Իսլամում այն չի համարվում անհատի հայեցողություն: Ավելի շուտ լվացումը (Վուդուն)[19] երկրպագության պարտադիր գործողություն է, ծիսական աղոթքի նախապայման: Մահմեդականը ամեն օր պետք է ներկայացնի նվազագույնը հինգ պարտադիր աղոթք սրտի և մտքի մաքրությամբ, անբիծությամբ և մարմնի և հագուստի մաքրությամբ: Աղոթքը պետք է ներկայացնել անբիծ մտադրությամբ, մաքուր վայրում: Կարելի է հեշտորեն գիտակցել շահավետ արդյունքները և արդյունավետությունը , որը կարող է շահել Մահմեդականը տվյալ գործողությունը անընդհատ կրկնելու դեպքում: Նույնպես պարտադիր է լոգանք կամ ցնցուղ ընդունել, սեռական հարաբերությունից, ամսականներից և այլ առիթներից հետո:

Բացի տվյալ հիգիենայի գործողություններից, պարտադիր է մաքրել ատամները, որպեսզի կանխել ատամի քայքայումը, լնդային հիվանդությունը և բերանի խոռոչի հոտը, ձեռքի և ոտքերի եղունգների կտրելը, բեղերի ուղղելը, ինչպես նաև թևատակերի և մասնավոր մասերի մազերի սափրելը: Բոլոր այս հրահանգները ապացուցում են, որ Իսլամը գործ ունի ոչ միայն մարդու հոգևոր կարիքների ,այլև ֆիզիկական առողջության հետ:

 ԿԻՆԸ և ԸՆՏԱՆԻՔԸ ԻՍԼԱՄՈՒՄ

Իսլամը պատվել է կնոջը, տալով ապագա սերունդների դաստիարակման պատասխանատվությունը: Մինչ Իսլամը, կնոջը վերաբերվում էին որպես տնային առարկայի, զրկում նրա իրավունքները այն աստիճան, որ ավագ որդին նույնիսկ ժառանգում է իր հոր կանանց: Նախաիսլամական դարաշրջանում գոյություն ուներ իգական սեռի նորածիններին հուղարկավորելու սովորույթը: Այլ մշակույթները նույնպես սովորություն ունեին կանանց համարել մարդուց ցածր:

Իսլամը ոչ միայն պատվում է կնոջը, այլ նույնպես նրան համարում է հավասար տղամարդուն ձեռքբերումների և դատաստանի առիթներով: Ալլահը գերադասության չափանիշ է սահմանել ողջախոհությունը , այլ ոչ թե սեռը: Նա ասում է.

يَا أَيُّهَا النَّاسُ إِنَّا خَلَقْنَاكُم مِّن ذَكَرٍ وَأُنثَىٰ وَجَعَلْنَاكُمْ شُعُوبًا وَقَبَائِلَ لِتَعَارَفُوا ۚ إِنَّ أَكْرَمَكُمْ عِندَ اللَّهِ أَتْقَاكُمْ ۚ إِنَّ اللَّهَ عَلِيمٌ خَبِيرٌ (13) سورة الحجرات

 «Օվ մարդկություն, Մենք արարել ենք ձեզ արականից և իգականից և դարձրել ենք ձեզ ազգեր և ցեղեր, այնպես, որ դուք ի վիճակի լինեք ճանաչել միմյանց: Ալլահի հետ ամենապատվելին ձեր միջից ամենաբարեպաշտն է»: (49:13)

Ալլահը իրավունք է տվել նրան ունենալ սեփականություն և իրավունք տնօրինել այն իր սեփական հայեցողությամբ, քանի որ նա տեղյակ է, որ պատասխանատու է Ալլահի առջև: Նույնիսկ, եթե կինը ապահովված է, ընտանիքի մատակարարման պարտականությունը մնում է ամուսնու վրա: Նա ոչ մի իրավունք չունի պահանջելու նրա ունեցվածքից, քանի դեռ նա կամովի չի տալիս որևէ բան: Ավելին, Ալլահը ընդհանուր առմամբ ծնողներին պարգևում է մեծ կարգավիճակ, պատվիրելով երեխաներին լինել նրանց նկատմամաբ բարի , ասելով.

وَقَضَىٰ رَبُّكَ أَلَّا تَعْبُدُوا إِلَّا إِيَّاهُ وَبِالْوَالِدَيْنِ إِحْسَانًا ۚ إِمَّا يَبْلُغَنَّ عِندَكَ الْكِبَرَ أَحَدُهُمَا أَوْ كِلَاهُمَا فَلَا تَقُل لَّهُمَا أُفّ وَلَا تَنْهَرْهُمَا وَقُل لَّهُمَا قَوْلًا كَرِيمًا (23) سورة الإسراء

 «Եվ ձեր Տերը վճռել է, որ դուք չպետք է երկրպագեք որևէ մեկին, բացառությամբ Նրա և լինել բարի ծնողների նկատմամբ: Եթե նրանցից մեկը կամ երկուսը հասնում են տարեց տարիքի ձեր հետ, երբեք մի ասեք նրանց զզվանքի խոսք, ոչ էլ նախատեք նրանց, սակայն դիմեք նրանց հարգալից խոսքերով»: (17:23)

Ալլահը պատվիրել է երկրպագել Միայն Իրեն և այս հրամանով, պատվիրել է երեխաներին բարությամբ վերաբերվել ծնողներին:Տարբերակը արտահայտում է ծնողների պատվելի կարգավիճակը Իսլամում: Ամեն դեպքում, ինչպես ցույց է տալիս հետևյալ սովորույթը, մայրը արժանի է ավելի մեծ հարգանքի և բարության.

Տղամարդը հարցրեց Ալլահի Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն), «Ո՞վ է ամենից շատ արժանի իմ բարի ընկերակցությանը»: Նա ասաց. « Քո մայրը»: Նա այնուհետ հարցրեց. «Այնուհետ, ո՞վ»: Նա ասաց. «Քո մայրը», և նա կրկնեց նույն հարցը ևս երկու անգամ, և Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) տվեց նույն պատասխանը: Չորրորդ անգամ նա ասաց. « Քո հայրը»:

Հագուստի Համակարգը Կանանց համար

Ոչ-Մահմեդականների համար կնոջ հագուստի հարցը վիճաբանական է: Տարաձայնությունը առաջանում է Իսլամի և սկզբունքների չիմացությունից: Նրանք ենթադրում են, որ Մահմեդական կինը թակարդված է իր տանը, զրկված իր իրավունքներից: Նրանք Մահմեդական կնոջը դիտում են իրենց իսկ մշակույթի պատմական տեսանկյունից, որտեղ կինը ապստամբում է իր նեղացման դեմ և ազատագրում է իր անցյալի կապանքներից: Սա ավելի շուտ ոչ Մահմեդական կանանց մշակույթի մտածելակերպն է: Սա տեղի է ունենում ի շնորհիվ այն փաստի, որ արևմտյան կանայք ոչ անցյալում, ոչ էլ ներկայում չունեն իրական ազատության զգացման փորձ:

Հին ժամանակներից սկսած մինչ Միջնադար, Վերածնունդ և Արդյունաբերական Հեղափոխություն, մինչ տեխնոլոգիայի ժամանակակից դարը, նրանք անցել են ստրկության մեկ ձևից մեկ այլը, իրենց կամքով, կարծելով, որ վերջին փուլը , լիակատար ազատագրում է, մինչդեռ այն միայն ստրկություն է նոր քողարկությամբ: Նրանց դուրս են անում իրենց տներից, որպեսզի իրենց ուղղին հարթեն արական սեռի ամբոխի մեջ, պահանջելով հավասարություն, անտեսելով այն փաստը, որ իրենց ֆիզիկականը ունի որոշակի սահմաններ և որ նրանք օժտված են որոշակի գործառույթներով, որոշակի նպատակների համար:Արդյունքները պարզորոշ տեսանելի է Արևմտյան ընտանիքի կործանմամբ:

Իսլամում կնոջ քող կրելը մշակութային սովորույթ չէ, որը ժառանգել են ավելի հին մշակույթից կամ քաղաքակրթությունից: Հակառակը, այն հաստատություն է, որը պատվիրում է Մեկը, Ով արարել է մարդկությունը: Ի շնորհիվ Իր անսահման իմաստության, Նա այն պատվիրել է կնոջը:

Ալլահը և կնոջը և տղամարդուն արարել է սեռական ցանկություններով: Նա տվել է որոշակի կանոնակարգեր և նախազգուշական միջոցառումներ նվազեցնել այս ցանկությունները և յուրաքանչյուր սեռը պահպանել բոլոր տեսակի սեռական հարաբերություններից, որպեսզի պահպանեն սերունդը և ապահովեն պատշաճ փոխհարաբերություններ տղամարդու և կնոջ միջև: Տվյալ կանոնակարգերի և նախազգուշացումների պահպանումը կառաջնորդի առողջ ընտանիքի և առողջ համայնքի հաստատմանը:

 ԵԶՐԱՓԱԿՈՒՄ

Իսլամը կրոն է, որը Ալլահը ընտրել է մարդկության համար: Նա ասաց.

إِنَّ الدِّينَ عِندَ اللَّهِ الْإِسْلَامُ (19) سورة آل عمران

 «Կրոնը, որը ընդունում է Ալլահը, Իսլամն է»: (3:19)

Սա նշանակում է, որ ուղերձը տիեզերական է: Ըստ այս փաստի, մարդը կարիք չունի զարգացնել կամ հնարել նոր օրենքներ, որոնք համապատասխանում են յուրաքանչյուր տարիքի և կյանքի ոճին: Այն հանդիսանում է կյանքի ուղի, որը ազդեցություն է թողնում մարդու կյանքի, հասարակական և քաղաքական, տնտեսական և այլն ոլորտների վրա: Իսլամը ունի յուրաքանչյուր խնդրի լուծում, անկախ նրա բնույթի և լրջության: Այն Աստվածային ուղերձ է, որը Ալլահը ընտրել է Մուհամմեդին (Խ.Ա.Ո.Ն), որպեսզի նա փոխանցի մարդկությանը: Նույնպես, մարդուն Նա հայտնել է Ղուրանը, Նրա վերջին Գիրքը, որը բաղկացած է անփոփոխ սահմանադրությունից:

Այժմ, այն բանից հետո, երբ դուք ընթերցել եք տվյալ գրքույկը և ավելի եք տեղեկացել Իսլամի կենտրոնական սկզբունքներին, ընտրությունը ձերն է: Յուրաքանչյուրը ունի միևնույն աշխարհիկ ավարտը, սակայն ուղին որը նա ընտրում է ,որոշում է հետագա աշխարհի ճակատագիրը:

Ալլահը այնքան Գթասիրտ է և հեռու անարդարությունից, որ Նա ասում է.

مَّنِ اهْتَدَىٰ فَإِنَّمَا يَهْتَدِي لِنَفْسِهِ ۖ وَمَن ضَلَّ فَإِنَّمَا يَضِلُّ عَلَيْهَا ۚ وَلَا تَزِرُ وَازِرَةٌ وِزْرَ أُخْرَىٰ ۗ وَمَا كُنَّا مُعَذِّبِينَ حَتَّىٰ نَبْعَثَ رَسُولًا (15) سورة الإسراء

 «Մենք երբեք չենք պատժում, քանի դեռ Մենք չենք ուղարկել Մարգարե»: (17:15)

Ելնելով ձեր հանդեպ ունեցած մեր մտահոգությունից, մենք պատրաստել ենք այս ուղերձը ձեզ:

 ԻՍԼԱՄԻ ՄԱՍԻՆ ՂՈՒՐԱՆԱԿԱՆ ՈՐՈՇ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

ذَٰلِكَ الْكِتَابُ لَا رَيْبَ ۛ فِيهِ ۛ هُدًى لِّلْمُتَّقِينَ (2) سورة البقرة

 «Սա Գիրք է (Ղուրան),ինչի մասին ոչ մի կասկած գոյություն չունի, ուղղորդություն նրանց, ովքեր Ալ-Մոըթթաքուն {բարեպաշտ և առաքինի անհատներ, ովքեր շատ են վախենում Ալլահից (ձեռնպահ են մնում ամեն տեսակի մեղքերից և չար արարքներից, որը նա արգելել է) և շատ են սիրում Ալլահին (ներկայացնելով ամեն տեսակի բարի արարքներ,որը Նա պատվիրել է)} »: ( 2:2)

وَوَصَّىٰ بِهَا إِبْرَاهِيمُ بَنِيهِ وَيَعْقُوبُ يَا بَنِيَّ إِنَّ اللَّهَ اصْطَفَىٰ لَكُمُ الدِّينَ فَلَا تَمُوتُنَّ إِلَّا وَأَنتُم مُّسْلِمُونَ (132) سورة البقرة

 «Ալլահը ընտրել է (ճշմարիտ) կրոն, ապա մի մահացեք բացառությամբ Իսլամի Հավատքով (որպես Մահմեդականներ)»: (2:132)

وَمَن يَبْتَغِ غَيْرَ الْإِسْلَامِ دِينًا فَلَن يُقْبَلَ مِنْهُ وَهُوَ فِي الْآخِرَةِ مِنَ الْخَاسِرِينَ (85) سورة آل عمران

 «Եվ նա, ով փնտրում է կրոն, այլ քան Իսլամը, երբեք չի ընդունվի նրանից և Հետագա Կյանքում նա կլինի պարտվողներից մեկը»: (3:85)

حُرِّمَتْ عَلَيْكُمُ الْمَيْتَةُ وَالدَّمُ وَلَحْمُ الْخِنزِيرِ وَمَا أُهِلَّ لِغَيْرِ اللَّهِ بِهِ وَالْمُنْخَنِقَةُ وَالْمَوْقُوذَةُ وَالْمُتَرَدِّيَةُ وَالنَّطِيحَةُ وَمَا أَكَلَ السَّبُعُ إِلَّا مَا ذَكَّيْتُمْ وَمَا ذُبِحَ عَلَى النُّصُبِ وَأَن تَسْتَقْسِمُوا بِالْأَزْلَامِ ۚ ذَٰلِكُمْ فِسْقٌ ۗ الْيَوْمَ يَئِسَ الَّذِينَ كَفَرُوا مِن دِينِكُمْ فَلَا تَخْشَوْهُمْ وَاخْشَوْنِ ۚ الْيَوْمَ أَكْمَلْتُ لَكُمْ دِينَكُمْ وَأَتْمَمْتُ عَلَيْكُمْ نِعْمَتِي وَرَضِيتُ لَكُمُ الْإِسْلَامَ دِينًا ۚ فَمَنِ اضْطُرَّ فِي مَخْمَصَةٍ غَيْرَ مُتَجَانِفٍ لِّإِثْمٍ ۙ فَإِنَّ اللَّهَ غَفُورٌ رَّحِيمٌ (3) سورة المائدة

 «....Այս օրը ես կատարյալ եմ դարձրել ձեր կրոնը ձեզ համար, լրացրել եմ Իմ Շնորհը ձեզ վրա և ընտրել եմ ձեզ համար Իսլամը, որպես ձեր կրոն...»: (5:3)

انظُرْ كَيْفَ يَفْتَرُونَ عَلَى اللَّهِ الْكَذِبَ ۖ وَكَفَىٰ بِهِ إِثْمًا مُّبِينًا (50) سورة النساء

 ««Իրոք, նրանք, ովքեր չեն հավատացել Ալլահին և Նրա Մարգարեներին և ցանկանում են տարբերություն դնել Ալլահի և Նրա Մարգարեների միջև, (հավատալով Ալլահին և չհավատալով Նրա Մարգարեներին) ասում են, «Մենք հավատում ենք ոմանց և մերժում ենք այլոց», և ցանկանում ենք որդեգրել ուղի, որը միջինն է:»» (4:50)

هُوَ الَّذِي أَرْسَلَ رَسُولَهُ بِالْهُدَىٰ وَدِينِ الْحَقِّ لِيُظْهِرَهُ عَلَى الدِّينِ كُلِّهِ وَلَوْ كَرِهَ الْمُشْرِكُونَ (33) سورة التوبة

 «Նա է,Ով ուղարկել է Իր Մարգարեին (Մուհամմեդին Խ.Ա.Ո.Ն) առաջնորդությամբ և ճշմարտության կրոնով (Իսլամով),դարձնելով այն գերադաս բոլոր կրոններից, նույնիսկ չնայած Մուշրիկունները (բազմաստվածները, հեթանոսները, կռապաշտները, անհավատները Ալլահի Եզակիության,) ատում են (այն)»: (9:33)

أَفَمَن شَرَحَ اللَّهُ صَدْرَهُ لِلْإِسْلَامِ فَهُوَ عَلَىٰ نُورٍ مِّن رَّبِّهِ ۚ فَوَيْلٌ لِّلْقَاسِيَةِ قُلُوبُهُم مِّن ذِكْرِ اللَّهِ ۚ أُولَٰئِكَ فِي ضَلَالٍ مُّبِينٍ (22) سورة الزمر

 « Արդյո՞ք նա, ում կուրծքը Ալլահը բացել է առ Իսլամը, այնպես է կարծես նա լույսի մեջ է իր Տիրոջից (կարծես նա, ով ոչ Մահմեդական է): Այսպիսով, անեծք նրանց, ում սրտերը կարծրացել են ընդդեմ Ալլահի հիշատակության: Նրանք պարզ սխալի մեջ են»: ( 39:22 )

هُوَ الَّذِي أَرْسَلَ رَسُولَهُ بِالْهُدَىٰ وَدِينِ الْحَقِّ لِيُظْهِرَهُ عَلَى الدِّينِ كُلِّهِ ۚ وَكَفَىٰ بِاللَّهِ شَهِيدًا (28) سورة الفتح

 «Այդ Նա է,Ով ուղարկել է Իր Մարգարեին (Մուհամմեդին Խ.Ա.Ո.Ն) ուղղորդությամբ և ճշմարտության կրոնով (Իսլամով), որ Նա դարձնի այդ (Իսլամը )գերադաս բոլոր կրոններից: Եվ Ամենաբավն է Ալլահը որպես Վկա»: (48:28)

يَا أَيُّهَا النَّاسُ اعْبُدُوا رَبَّكُمُ الَّذِي خَلَقَكُمْ وَالَّذِينَ مِن قَبْلِكُمْ لَعَلَّكُمْ تَتَّقُونَ (21) سورة البقرة

 « Օվ մարդկություն: Երկրպագեք ձեր Տիրոջը (Ալլահին), Ով արարել է ձեզ և նրանց, ովքեր ձեզնից առաջ էին, այնպես, որ դուք ի վիճակի լինեք դառնալ Ալ-Մութթաքուն ( բարեպաշտ)»: (2:21)

الَّذِي جَعَلَ لَكُمُ الْأَرْضَ فِرَاشًا وَالسَّمَاءَ بِنَاءً وَأَنزَلَ مِنَ السَّمَاءِ مَاءً فَأَخْرَجَ بِهِ مِنَ الثَّمَرَاتِ رِزْقًا لَّكُمْ ۖ فَلَا تَجْعَلُوا لِلَّهِ أَندَادًا وَأَنتُمْ تَعْلَمُونَ (22) سورة البقرة

 «Ով դարձրել է երկիրը հանգստի վայր ձեզ համար և երկինքը որպես հովանոց և ուղարկում է ջուր (անձրև )երկնքից և դրանով հանում պտուղներ որպես պաշար ձեզ համար: Այնուհետ մի սահմանեք մրցակիցներ Ալլահին (երկրպագության մեջ), քանի որ դուք տեղյակ եք, (որ Նա Միակը ունի իրավունք երկրպագության)»: ( 2:22)

 ՈՐՈՇ ՊԱՏՈՒՄՆԵՐ ԻՍԼԱՄԻ ՄԱՍԻՆ

Հաղորդել է Աբդալլահ Իբն Ամրը. Մի տղամարդ հարցրեց Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) «Իսլամի որ հատկանիշներն են լավ»: Մարգարեն պատասխանեց, «Կերակրել (ուրիշներին) և ողջունել նրանց,ում դուք գիտեք և նրանց, ում դուք չգիտեք»: (Ալ-Բուխարի Պատում #11)

Հաղորդել է Աբու Սաիդ Ալ- Կուդրին. Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Եթե անձը ընդունում է Իսլամ անկեղծորեն, ապա Ալլահը ներում է բոլոր նրա անցյալ մեղքերը և դրանից հետո սկսում է հաշիվները; բարի արարքների պարգևը կլինի տաս անգամից յոթ հարյուր անգամ յուրաքանչյուր բարի արարքի համար և չար արարքը կգրառվի ինչպես որ կա, մինչ Ալլահը ների այն »: (Ալ-Բուխարի, պատում #39)

Հաղորդել է Աբու Հուրեյրան. Ալլահի Մարգարեն Խ.Ա.Ո.Ն ասաց.

« Յուրաքանչյուր երեխա ծնվում է Ֆիթրահով, (Իսլամական Միաստվածության ճշմարիտ հավատքով), սակայն նրա ծնողները փոխում են նրան Հուդդայականության, Քրիստոնեության կամ Մագիականության, ինչպես կենդանին է ծնում կատարյալ փոքրիկ կենդանի: Արդյո՞ք դուք այն խեղում եք գտնում»: Այնուհետ Աբու Հուրեյրան ընթերցեց սուրբ Տարբերակները. «Ալլահի Ֆիթրան, որով նա արարել է մարդկությունը:Ոչ մի փոփոխություն թող չլինի Խալքիլլահում, (այսինքն Ալլահի կրոնի մեջ, որը Ուղիղ Կրոնն է (Իսլամը)»: (Ալ –Բուխարի, Պատում #1359)

Հաղորդել է Աբու Հուրեյրան Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Իմ բոլոր հետևորդները կմտնեն Դրախտ, բացառությամբ նրանց, ովքեր մերժում են»: Նրանք ասացին, «Օվ Ալլահի Մարգարե, Ո՞վ է մերժում»: Նա ասաց. « Ով հնազանդվում է ինձ, կմտնի Դրախտ և ով չի հնազանդվում ինձ , մեկն է , ով մերժում է»: (Ալ-Բուխարի, պատում #7280)

 ՄՈՒՀԱՄՄԵԴԻ (Խ.Ա.Ո.Ն) ԳԱԼՍՏՅԱՆ ԲԻԲԼԻԱԿԱՆ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ

Հովհաննես 14:15-16

«Եթե դուք ինձ սիրում եք, պահեք իմ հրամանները: Եվ ես կաղոթեմ Հորը և Նա կտա ձեզ մեկ այլ Մխիթարիչ ,որ նա բնակվի ձեզ հետ հավերժ»:

Հովհաննես 15:26-27

«Սակայն, երբ Մխիթարիչը գա, ում ես կուղարկեմ ձեզ Հորից, նույնիսկ ճշմարտության Ոգին, որը առաջանում է Հորից, նա կվկայի իմ մասին, Եվ նույնպես վկայություն կտա, որովհետև դուք ինձ հետ եք սկզբից»:

Հովհաննես 16:5-8

«Սակայն այժմ, Ես գնում եմ իմ ուղղին դեպի Նա, որը ուղարկում է ինձ և ձեզանից ոչ ոք չի հարցնում ինձ,'Ու՞ր ես գնում': Սակայն , որովհետև Ես ասել եմ այս բաները ձեզ, վիշտը լցրել է ձեր սիրտը: Այնուամենայնիվ, Ես ասում եմ ձեզ ճշմարտությունը; քանի որ եթե Ես չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ; սակայն, եթե ես հեռանամ, ես կուղարկեմ նրան ձեզ մոտ: Եվ, երբ նա գա, նա կնախատի մեղքի աշխարհը և կխրախուսի առաքինությունը և դատաստանը»:

Հովհաննես 16:12-14

«Ես դեռ շատ բաներ ունեմ ասելու ձեզ, սակայն դուք չեք դիմանա դրանց այժմ: Ինչպես կլինի այդ, երբ նա, ճշմարտության Ոգին, գա, նա կուղեկցի ձեզ ճշմարտության, քանի որ նա չի խոսի իրենից; սակայն ինչ որ նա լսի, այդ նա կխոսի; և նա կհաստատի ձեզ բաներ, որոնք գալիս են: Նա կփառաբանի ինձ, քանի որ նա կստանա ինձանից և նա ցույց կտա այն ձեզ»:

Հովհաննես 16:16

« Մի փոքր ևս և դուք չեք տեսնի ինձ, և կրկին մի փոքր անց, դուք կտեսնեք ինձ, որովհետև ես գնում եմ Հոր մոտ»:

{Մահմեդական աստվածաբանները հայտնում են, որ անհատը, ում նկարագրել է Հիսուսը, ով պետք է գա նրանից հետո –վերոհիշյալ տարբերակներում-չի համապատասխանում որևէ այլ անձի, բացառությամբ Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն), Ալլահի Մարգարեին: Այդ «անհատը» ում Հիսուսը մարգարեցրել է, ով պետք է գա իրենից հետո, Աստվածաշնչի մեջ ունի 'Փարքալիիթա; անունը: Հետևյալ խոսքը մեկնաբանները և թարգմանիչները ջնջել են և այն փոխել են «Ճշմարտության Ոգու» և մեկ այլ ժամանակ «Մխիթարիչի» և դրա իմաստն է 'մեկը, ում մարդիկ գովում են անչափ:' Բառի իմաստը կիրառելի է արաբերեն «Մուհամմեդ» բառին:}

Տվյալ ուղերձը ուղղված է ազատամիտ և լայն հայացքների տեր մարդուն: Այն նաև ճշմարտությունն փնտրողի համար է, ով հնարավոր է որ մեկ անգամ զարմացել է, թե ինչի մասին է Իսլամը, ով է Աստվածը, Ալլահը , և թե ինչ վերջնական նպատակ ունի մարդու գոյությունը: Տվյալ և նմանատիպ շատ հարցեր ծագում են տարբեր պայմաններից, սակայն հեռացվում են տարբեր պատճառներով: Տվյալ գրքույկը չի հայտնում, որ պատասխան կտա հարցերին, որոնք դուք ցանկություն կունենաք ստանալ: Ամեն դեպքում, այն ձեր առջև կբացի մտածելակերպի նոր ուղղի և հնարավորություն կտա ձեզ գիտակցել ձեր դերի կարևորությունը, որպես մարդ արարած այս տիեզերքում և ձեր և ձեր Արարչի, Աստծո, Ամենաբարձրյալ Ալլահի միջև փոխհարաբերությունները:



[1] Գրքի բնօրինակը ֆրանսերեն լեզվով է, որի վերնագիրն է La Bible, le Coran et la Science (Փարիզ. Զեգհեր Հրատարակչություն, 1976) Իր առաջին Անգլերեն հրատարակչությունն է The Bible, the Quran and the Science (Աստվածաշունչը, Ղուրանը և Գիտությունը), որը թարգմանել է Ալասթեյր Դ. Փաննելը և հեղինակը, Ինդիանափոլիս, Ամերիկյան Հավտքի Հրատարակչություններ, 1979 թվական:

[2] Տիրակալությունը արաբերեն լեզվով Ռաբաբիյահն է: Այն ծագում է Ռաբբ, բառից, որը արտահայտում է «Տեր» իմաստը և ունի Արարիչ և Սնուցող լրացուցիչ իմաստը, այսինքն Մեկը, Ով տալիս է կյանք և պատճառում է մահ:

[3] Դոկ. Մորիս Բուքեյլը վիրաբույժ էր, ով մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում Ղուրանի գիտական տեսակետներին: Նա ուսումնասիրեց արաբերեն և հաջողացրեց ուսումնասիրել Ղուրանը իր բնօչինակ տեքստով: Նա ապշած էր Ղուրանի ճշգրիտ գիտական փաստերով: Իր ուսումնասիրությունների արդյունքում, Դոկ. Բուքեյլը ընդունեց Իսլամ:

[4] Տվյալ մարգարեության հղումը կարելի է գտնել Գլուխ 30-ում, որը վերնագրվել է «Առ-Ռում» Հռոմեացիներ: Սա վերաբերում է ճակատամարտին, որը տեղի ունեցավ Պարսիկների և Հռոմեացիների միջև 614 թվականին Մ.Թ., երբ Հռոմեացիները պարտության մատնվեցին: Դրանից ութ տարի անց, Հռոմեացիները պարտության մատնեցին Պարսիկներին և լրացավ Ղուրանի մարգարեությունը ուղերձի մեջ:

[5] Աստվածաշունչ, Ղուրան և Գիտություն էջ. 120

[6] Բրիտանիկա Հանրագիտարան 15-րդ հրատարակություն, Մաքրոպեդիա, հատոր 18 էջ. 1008

[7] Ոմանք սխալ են մեկնաբանել այս Տարբերակը, որպեսզի հիմնավորեն Դարվինի Էվոլյուցիայի տեսությունը: Տարբերակը նշանակում է, որ Ալլահւ ընտրում է զարգացնել տիեզերքը իր ներկայիս վիճակին, դարձնելով ջուրը հաստատված յուրաքանչյուր կենդանի բանի հիմնական նյութ:

[8] Բրիտանիկա Հանրագիտարան , 15-րդ հրատարակություն. Մակրոպեդիա, հատոր 15, էջ.1009

[9] Մակրոպեդիա հատոր 18, էջ. 1008

[10] Մակրոպեդիա, հատոր 18, էջ.1008

[11] Բուքեյլ , մեջբերում

[12] Մի քանի Վստահելի Գիտնականների գրառումների հավաքածու:1935թվ.:

[13] Թուրքիայի Պատմություն, 1855 թվական

[14] Երիտասարդ Հնդկաստան, 1922 թվական

[15] Յուրաքանչյուր անհատ անհատապես հաշվարկ կտա յուրաքանչյուր րոպեյի համար և արարքի, որ նա գործել է և միայնակ կկանգնի Հաշվարկի Օրը, որպեսզի Ալլահը հարցնի: Յուրաքանչյուրը պատասխանատու է իր արարքների համար: Հետագա Կյանքը կլինի կամ հավերժ երջանկություն կամ հավերժ տանջանք:

[16] Այն տարին, երբ Մարգարեն արտագաղթեց Ալ-Մադինահ:

[17] Իհրամը կամ օծումը այն իրավիճակի մեջ մտնելն է, որը ենթադրում է Հաջի կամ Ումրայի, Փոքր Ուխտագնացության ներկայացում: Մարդ պետք է փաթաթի անկար կտոր իր մարմինի ուրջ պորտի վերին հատվածից մինչ ծնկները: Այլ կտորը փաթաթի մարմնի վերին հատվածում, բացառության գլխի: Արգելված է կրել կարած հագուստ, զուգագուլպա կամ կոշիկ: Կարելի է կրել հողաթափի կամ նմանատիպ բան: Նույնպես արգելված է բոլոր սեռական հարաբերությունները կնոջ հետ, որսը և նմանատիպ բաները: Սովորական պայմաններում, երբ Մահմեդականը մտնում է օծման իրավիճակ, նա չի կարող կոտրել այն մինչ չավարտի Հաջի կամ Ուրայի համար նախատեսված ծիսակարգերը: Սակայ, եթե նա դադարեցնում է լրացնել Հաջը կամ Ումրան առողջական խնդիրներից ելնելով, ինչպես նաև մեծ վտանգի կամ թշնամու վախից, նա կարող է դադարեցնել իր օծման իրավիճակը և որպես քավություն զոհաբերի ոչխար, այծ, կով կամ ուղտ:

Ումարան, անգլերեն լեզվով երբեմն կոչում են փոքր ուխտագնացություն: Այն Մեքքայի այցելություն է տարվա ցանկացած ժամանակ: Ծիսակատարությունները բոլորը կատարվում են Մեքքայի Սուրբ Մզկիթում: Ումրան նաև հանդիսանում է Հաջի մաս:Այն ներառում է շրջապտույտ Քաբբայի շուրջ, որի հաջորդում է երկու հատվածից բաղկացած աղոթքը, Զամզամ ջրհորի ջուր ըմպելը, և յոթ անգամ Սաֆա և Մարվա բլուրիների միջև եղած տարածության անցնելը:

[18] Տաղուտ նշանակում է երկրպագել ցանկացած բան բացառությամբ Ալլահից, կամ Նրա փոխարեն:

[19] Ծիսական լվացում,