- ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ
- Մաքրությունը
(Տահարան ) գեղեցիկ խոսք է, որը հաճույք է
պատճառում սրտին և հատկանիշ, որ
բոլորը ցանկանում են ունենալ : Իսլամական
տեսանկյունից , մաքրությունը ունի ընդհանուր իմաստ : Այսպիսով, այն
կարող է նշանակել , մի կողմից ֆիզիկական մաքրություն , որը հանդիսանում
է մարմնի մաքրությունը կարիքները հոգալուց հետո, կամ ծիսական մաքրություն :
Մյուս կողմից , այն կարող է
նշանակել հոգևոր մաքրություն , որը հանդիսանում է հոգևոր մաքրությունը
ամեն աղտից , մեղքերից և ճնշող անհնազանդությունից և ուսմունք լավ
արարքներին և խոսքերին : Մաքրության այս համապարփակ իմաստը
արտահայտվում է Մարգարե Մուհամեդի (Խ.Ա.Ո.Ն) խոսքերում , ինչպես հաղորդել
է Աբու Հուրեյրան, թող Ալլահը գոհանա նրանով ասաց. ««Ինչ եք դուք
կարծում , եթե մեկի դռան մոտ կա գետակ , որտեղ նա հինգ անգամ
լողանում է , կլինի՞ որևէ կեղտ նրա վրա : Նրանք պատասխանեցին . « Ոչ,
ոչինչ չի մնա:» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Այդ նման է հինգ աղոթքների,
որոնց միջոցով Ալլահը հեռացնում է մեղքերը :»» (Բուխարի և Մուսլիմ)
- Ծիսական
մաքրությունը աղոթքի (Սալահ ) նախապայմանն է , որը կազմված է կամ
լվացումից, (Վուդու) փոքր անմաքրությունների դեպքում , կամ ծիսական լոգանք
(Ղուսլ ) , մեծի դեպքում : Եթե մուսուլմանը մաքրում է իրեն ըստ Ալլահի
պատվիրանների և Մարգարեյի հրահանգների, նրա աղոթքը կմաքրի նրան մեղքերից :
Իսլամը ներքին և արտաքին մաքրության կրոն է : Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)
զգուշացրել է նրանց, ովքեր աչքաթող են անում ֆիզիկական մաքրությունը ,
որը համարվում է որոշ գործողությունների նախապայման , այդպիսիք են աղոթքը
, Սուրբ Ղուրանի ընթերցելը, հպվելը նրան և այլն : Իբն Աբբասը, հաղորդեց
Ալլահի Մարգարեյի խոսքերը, երբ նա անցնում էր երկու գերեզմանների մոտով
. ««Նրանք պատիժ են կրում մի բանի համար , որը նրանց չնչին էր թվում .
այս մեկը սովորություն ուներ չմաքրել իրեն մեզից , մինչ մյուսը , սովորություն
ուներ պոչ կրել :» Հետո նա խնդրեց թաց ճյուղ, որը նա կոտրեց երկու
մասի և դրեց ամեն կեսը մի գերեզմանի վրա , հետո նա ասաց. «Այսպիսով,
պատիժը կնվազի , մինչ նրանք , (ճյուղերը ), կչորանան :»» (Բուխարի և
Մուսլիմ )
- Սովորացնելով
իր ուղեկցորդներին սիրել մաքրություն, նա սովորություն ուներ ասել
հետևյալը.
- «Օ, Ալլահ , Փառք լինի քեզ այնքան շատ, որքան լրացնում
է երկինքը և երկիրը և այնքան շատ , որքան Դու ցանկանում ես : Օ,
Ալլահ, մաքրիր ինձ ձնով , կարկուտով և պաղ ջրով: Օ, Ալլահ, մաքրիր ինձ
իմ մեղքերից , ինչպես ճերմակ զգեստ մաքրվում է աղտից :» (Ահմեդ )
- Իսլամի
ուսմունքը կոչում է մաքրության : Ջաբիրը ասաց, որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)
մեկ անգամ եկավ նրանց մոտ և տեսավ մի մարդու , գզգզված մազերով : Նա
ասաց.
- ««Չե՞ր
կարող նա գտնել որևէ բան, մազերը կարգավորելու:» Երբ նա մեկ ուրիշ
մեկին տեսավ կողտոտ հագուստով, նա ասաց. «Չե՞ր կարող այս մարդը գտնել
որևէ բան մաքրելու իր հագուստը:»» (Ահմեդ, Նասայի և Աբու Դաուդ )
- ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿՆԵՐԸ
- ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ ՇՈՇԱՓԵԼԻ ԱՆՄԱՔՐՈՒԹՅՈՒՆՆՆԵՐԻՑ
- Ի՞ՆՉ Է ՎՈՒԴՈՒՆ.
- ՎՈՒԴՈՒՅԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
- ՎՈՒԴՈՒՅԻ ԳԵՐԿԱՐևՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- ԲԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ՎՈՒԴՈՒՆ ԱՆՎԱՎԵՐ
- Վուդուն խորհուրդ է տրվում հետևյալում
- ՈՐՈՇ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՎՈՒԴՈՒՅԻ ԺԱՄԱՆԱԿ
- ՈՐՈՇ ՎՃԻՌՆԵՐ ՎՈՒԴՈՒՅԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
- ԳՈՒԼՊԱՆԵՐԻ ՎՐԱ ՄԱՔՐԵԼԸ.
- ՀԻՄՆԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ (ՂՈՒՍԼ)
- ԼԻԱՐԺԵՔ ԾԻՍԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ. (ՂՈՒՍԼ)
- ԲԱՎԱՐԱՐՈՂ ՂՈՒՍԼ
- ԴԵՊՔԵՐ, ԵՐԲ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՐՎՈՒՄ ՂՈՒՍԼ .
- ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԲՈՒ ՋԵՆԵԲԱՅԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ.
- ՈՐՈՇ ՍԽԱԼՆԵՐ և ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾԻՍԱԿԱՆ
ԼՎԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ (ՂՈՒՍԼ)
- ԹԱՅԱՄՄՈՒՄ
- ԳՈՐԾՈՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ԹԱՅԱՄՄՈՒՄԸ
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ
- ԹԱՅԱՄՄՈՒՄԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
- ԲԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՆՎԱՎԵՐ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԹԱՅԱՄՄՈՒՄԸ
- ՆՇՈՒՄՆԵՐ.
- ՈՐՈՇ ՎՃԻՌՆԵՐ ԿԱՊՎԱԾ ԹԱՅԱՄՄՈւՄԻ ՀԵՏ
- ՄԱՔՐԵԼԸ ԲԵԿԱԿԱԼՆԵՐԻ և ՎԻՐԱԿԱՊԵՐԻ ՎՐԱ
- ՈՐՈՇ ՎՃԻՌՆԵՐԻ ԲԵԿԱԿԱԼՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆԸ.
- ԻՆՉՊԵՍ ՄԱՔՐԵԼ ՏԿԱՐ ՄԱՐԴՈՒՆ
ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ
Փառք Ալլահին! Թող Ալլահը
նարձրացնի Մարգարե Մուհամեդի անունը և պահպանի նրան, նրա ընտանիքը և
ուղեկցորդներին ամեն չարիքից :
Մաքրությունը
(Տահարան ) գեղեցիկ խոսք է, որը հաճույք է
պատճառում սրտին և հատկանիշ, որ
բոլորը ցանկանում են ունենալ : Իսլամական
տեսանկյունից , մաքրությունը ունի ընդհանուր իմաստ : Այսպիսով, այն
կարող է նշանակել , մի կողմից ֆիզիկական մաքրություն , որը հանդիսանում
է մարմնի մաքրությունը կարիքները հոգալուց հետո, կամ ծիսական մաքրություն :
Մյուս կողմից , այն կարող է
նշանակել հոգևոր մաքրություն , որը հանդիսանում է հոգևոր մաքրությունը
ամեն աղտից , մեղքերից և ճնշող անհնազանդությունից և ուսմունք լավ
արարքներին և խոսքերին : Մաքրության այս համապարփակ իմաստը
արտահայտվում է Մարգարե Մուհամեդի (Խ.Ա.Ո.Ն) խոսքերում , ինչպես հաղորդել
է Աբու Հուրեյրան, թող Ալլահը գոհանա նրանով ասաց. ««Ինչ եք դուք
կարծում , եթե մեկի դռան մոտ կա գետակ , որտեղ նա հինգ անգամ
լողանում է , կլինի՞ որևէ կեղտ նրա վրա : Նրանք պատասխանեցին . « Ոչ,
ոչինչ չի մնա:» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Այդ նման է հինգ աղոթքների,
որոնց միջոցով Ալլահը հեռացնում է մեղքերը :»» (Բուխարի և Մուսլիմ)
Ծիսական
մաքրությունը աղոթքի (Սալահ ) նախապայմանն է , որը կազմված է կամ
լվացումից, (Վուդու) փոքր անմաքրությունների դեպքում , կամ ծիսական լոգանք
(Ղուսլ ) , մեծի դեպքում : Եթե մուսուլմանը մաքրում է իրեն ըստ Ալլահի
պատվիրանների և Մարգարեյի հրահանգների, նրա աղոթքը կմաքրի նրան մեղքերից :
Իսլամը ներքին և արտաքին մաքրության կրոն է : Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)
զգուշացրել է նրանց, ովքեր աչքաթող են անում ֆիզիկական մաքրությունը ,
որը համարվում է որոշ գործողությունների նախապայման , այդպիսիք են աղոթքը
, Սուրբ Ղուրանի ընթերցելը, հպվելը նրան և այլն : Իբն Աբբասը, հաղորդեց
Ալլահի Մարգարեյի խոսքերը, երբ նա անցնում էր երկու գերեզմանների մոտով
. ««Նրանք պատիժ են կրում մի բանի համար , որը նրանց չնչին էր թվում .
այս մեկը սովորություն ուներ չմաքրել իրեն մեզից , մինչ մյուսը , սովորություն
ուներ պոչ կրել :» Հետո նա խնդրեց թաց ճյուղ, որը նա կոտրեց երկու
մասի և դրեց ամեն կեսը մի գերեզմանի վրա , հետո նա ասաց. «Այսպիսով,
պատիժը կնվազի , մինչ նրանք , (ճյուղերը ), կչորանան :»» (Բուխարի և
Մուսլիմ )
Սովորացնելով
իր ուղեկցորդներին սիրել մաքրություն, նա սովորություն ուներ ասել
հետևյալը.
«Օ, Ալլահ , Փառք լինի քեզ այնքան շատ, որքան լրացնում
է երկինքը և երկիրը և այնքան շատ , որքան Դու ցանկանում ես : Օ,
Ալլահ, մաքրիր ինձ ձնով , կարկուտով և պաղ ջրով: Օ, Ալլահ, մաքրիր ինձ
իմ մեղքերից , ինչպես ճերմակ զգեստ մաքրվում է աղտից :» (Ահմեդ )
Իսլամի
ուսմունքը կոչում է մաքրության : Ջաբիրը ասաց, որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)
մեկ անգամ եկավ նրանց մոտ և տեսավ մի մարդու , գզգզված մազերով : Նա
ասաց.
««Չե՞ր
կարող նա գտնել որևէ բան, մազերը կարգավորելու:» Երբ նա մեկ ուրիշ
մեկին տեսավ կողտոտ հագուստով, նա ասաց. «Չե՞ր կարող այս մարդը գտնել
որևէ բան մաքրելու իր հագուստը:»» (Ահմեդ, Նասայի և Աբու Դաուդ )
Իբն Ալ- Քայումը ասաց. «Եթե
մարդը մաքրում է իրեն և հետո հանդիպում Ալլահին , հետագա կյանքում նա
կմտնի Դրախտ, առանց խոչընդոտների : Ամեն դեպքում , եթե նա իրեն չի մաքրում
այս աշխարհում , եթե նրա ամնաքրությունը մնում է , ինչպես անհավատներինը ,
նրան չի թույլատրվի մտնել Դրախտ , սակայն , եթե նրա անմաքրությունը
անցողիկ է , նրան կթույլատրվի մտնել Դրախտ , այն բանից հետո , երբ նա
մի որոշ ժամանակ կմաքրվի այդ անմաքրությունից Դժոխքում :» (Իգաթաթուլահֆան1
/57)
Իսլամական հեռանկարում
ցուցադրվող մաքրության իմաստը , մի փաստ է , որը արտահայտված է
Ղուրանում մեկ բառով, (Տահարա) , որը ինքնին ունի մի քանի իմաստ .
1. ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՂՔԵՐԻՑ.
Ղուրանը ասում է , կապված սրա հետ .
«Վերցրեք
ողորմություն նրանց ունեցվածքից , որպեսզի մաքրեք նրանց և սրբացնեք
նրանց դրանով :» (9 : 103)
Ըստ Իբն Աբբասի , (թող
Ալլահը գոհանա նրանով),
« Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)
սահմանեց Զաքյաթուլ-Ֆտրը , որպես մաքրում պահք պահող անձի, դատարկ ու
ամոթալի զրույցներից և որպես սնունդ աղքատներին : Եթե որևէ մեկը
վճարում է մինչ Այիդի աղոթքը , այն կընդունվի որպես Զաքյաթ , և եթե
որևէ մեկը վճարում է այն աղոթքից հետո , այն կհամարվի ողորմություն ,
ինչպես ցանկացած ուրիշ ողորմություն :» (Աբու Դաուդ և Իբն Մաջահ)
2. ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ
(ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ) ԿՈՒՌՔԵՐԻՑ , ԻՆՉՊԵՍ ՆՇՎԵԼ Է ԱՄԵՆԱԲԱՐՁՐՅԱԼ ԱԼԼԱՀԻ ԽՈՍՔԵՐՈՒՄ ,
ՈՐԻ ԻՄԱՍՏՆ Է.
« Մաքրեք Իմ Տունը
նրանց համար , ովքեր տավաուֆ (շուրջայց) են անում և նրանց համար , ովքեր
մնում են այնտեղ երկրպագության համար և նրանց , ովքեր խոնարհվում են
գետնին և տարածվում երկրպագության մեջ :»( 2 : 125)
3. ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ
ՓԱՌԱԲԱՆՄԱՆ և ՊԱՇՏԱՆՄՈՒՆՔԻ ԻՄԱՍՏՈՎ.
« Նրանք, ովքեր Գրերի
մարդկանց միջից չեն հավատացել և կռապաշտները, չեն կարող չմոլորվել,
մինչ պարզ ապացույցները չգան նրանց , մարգարե Ալլահից , ով ընթերցում է
անբիծ գրերը:» (98 :1-3)
4. ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ , ՆԱև
ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՆ.
« Նրանց վրա կլինեն
հագուստ նուրբ մետաքսից և հաստ մետաքսից : Նրանք զարդարված կլինեն
արծաթյա ապարանջաններով և իրենց Տերը կտա նրանց մաքրող ըմպելիք:» (
76 : 21)
5. ՍՐՏԻ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՍԿԱԾՆԵՐԻՑ.
« Եվ , երբ դուք
հարցնեք նրանց (Մարգարեյի կանանց) ինչ ցանկանում եք , հարցրեք նրանց
միջնորմից ետևից , այդ ավելի մաքուր է ձեր սրտերի և նրանց սրտերի համար
:»( 33 : 53)
6. ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ
ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ .
«Եվ հիշիր, երբ
հրեշտակները ասացին. Օ, Մարիամ , իրոք, Ալլահը ընտրել է քեզ և
մաքրազերծել է քեզ և գերադասել է քեզ աշխարհի (բոլոր) կանանցից (իր
ժամանակների) : » (3 :43)
7. ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ ԱՂՏԻՑ
և ԱՐՏԱԹՈԱՐՆՔԻՑ.
«
Ինչ վերաբերվում է նրանց , ովքեր հավատում և բարիք են գործում ,
Մենք նրանց թույլ կտանք մտնել այգիներ , որի ներքևը գետեր են հոսում
, նրանք կբնակվեն այնտեղ հավերժ , այնտեղ նրանց համար կան մաքուր
կողակիցներ (կանայք ) և Մենք թույլ կտանք նրանց մտնել բերքառատ
երանգ :» (4 : 57)
8. ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ
ԾԻՍԱԿԱՆ ԱՆՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԻՑ
«
Օ, դուք , ովքեր հավատացել եք : Երբ դուք արթնանում եք աղոթելու ,
լվացեք ձեր երեսները և ձեր ձեռքերը մինչ արմունկները և սրբեք ձեր
գլուխները թաց ձեռքերով և լվացեք ձեր ոտքերը մինչ կոճերը : Եվ ,
եթե դուք մեծ ծիսական անմաքրության մեջ եք (Ջանաբա) , մաքրեք ձեզ , լոգանք
ընդունելով : Եվ, եթե դուք հիվանդ եք կամ ճամփորդում եք , կամ
պատասխանել եք բնության կանչին , կամ մերձեցել եք կնոջը և դուք ջուր
չեք գտել , ապա գնացեք դեպի մաքուր հողը, և սրբեք ձեր
երեսները և ձեռքերը դրանով : Ալլահը չի ցանկանում դնել ձեզ
դժվարության մեջ , բայց Նա ցանկանում է մաքրել ձեզ և կատարյալ
դարձնել Իր օրհնությունը ձեզ , որպեսզի , դուք կարողանաք շնորհակալ
լինել :» (5 : 6)
Աիշան,
թող Ալլահը գոհանա նրանով , ասաց. Ասմեն հարցրեց Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն )
ամսականից հետո լվացվելու մասին : Նա պատասխանեց .
«
Ձեզանից բոլոր պիտի օգտագործեն ջուր , խառնած սիդար ծառի տերևների հետ
և իրենց լավ մաքրեն և հետո , լցնեն ջուր իրենց գլխին և
տրորեն ակտիվորեն , մինչ այն հասնի մազարմատներին : Հետո , նրանք
պետք է լվանան իրենց այդ մասում : Հետո , նրանք պետք է
վերցնեն բամբակի կտոր թաթախված մուշկով և մաքրեն իրենց դրանով :»
Ասմեն
ասաց. Ինչպե՞ս պետք է նա մաքրի իրեն դրանից : Որին Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն
) նկատեց.
« Շատ
հեռու է Ալլահը ամեն անկատարությունից : Նա պիտի մաքրի իրեն : Ասմեն
հետո հարցրեց սեռական հարաբերությունից հետո մաքրվելու մասին :
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. Նա պիտի լվա իրեն լավ կամ ավարտի
լվացումը և հետո լցնի ջուր իր գլխին և հետո լվա մարմնի մնացած
մասերը : Աիշան ասաց. Ի՞նչ լավն են Անսար կանայք : Նրանց
ամաչկոտությունը չի խանգարում նրանց կրոնը սովորելու:» (Բուխարի և
Մուսլիմ)
ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿՆԵՐԸ
·
Գերազանցությամբ , այն
հավասար է կես կրոնի: Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց դրա կապակցությամբ
.
«« Մաքրությունը
հավասար է կրոնի կեսին և խոսքերը . « Փառք Ալլահին, այսինքն Ալհամդու
Լիլեհ, դարձնում են բարի գործերի կշիռը ավելին : «Սուբհան Ալլահ»
խոսքերը, որը նշանակում է Ալլահը հեռու է անկատարելությունից և «
Ալհամդու Լիլեհ» , որը նշանակում է փառք Ալլահին , լցնում են
տարածքը երկրի և երկնքի միջև օրհնանքով : Սալաթը , (աղոթքը ) թեթև
է , տրվող ողորմությունը ապացույց է մարդու հավատքի և Սուրբ
Ղուրանը խնդրանք է քեզ համար կամ դեմ : Յուրաքանչյուրը սկսում է
իր առավոտը պատրաստ է իր հոգու գործարքի, ինչպես ոստ և ազատում
կամ կորցնում է այն :» (Մուսլիմ)
·
ՄԱՔՐՎԵԼԸ ՍԻՐԵԼԻ Է և
ԳՈՀԱՑՆՈՒՄ Է ԱՍՏԾՈՆ. Աբու Հուրեյրան , թող Ալլահը գոհանա նրանով ,
հաղորեդեց մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) խոսքերը.
«« Հետևյալ
տարբերակը լուսաբանվել է , կապված Քուբա մարդկանց հետ . « Ահա
մարդիկ, ովքեր սիրում են մաքրել իրենց :» Նրանք սովորություն
ունեն մաքրել իրենց հոգով և ջրով , (բնության կանչին պատասխանելուց
հետո) , այսպիսով , այս տարբերակը լուսաբանվել է նրանց մասին :»»
( Աբու Դաուդ և Թիրմիզի)
·
Այն հավատացյալների
հատկանիշներից մեկն է , որովհետև այն երկրպագության տեսակ է , որը
տեսանելի է Ալլահին : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.
« Դուք
պիտի իմանաք , որ աղոթքը ձեր արարքներից լավագույնն է : Միայն
հավատացյալն է պահպանում վուդուն : » ( Իբն Մաջահ , Դարմի և
Բայհակի )
·
Մաքրությունը պահպանելը
մի գործողություն է , որը առաջնորդում է խոսքերի հաստատմանը :
Առաքինի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
« Եթե
մուսուլմանը քուն է մտնում , մինչ նա մաքուր է , (այսինքն լվացում
է արել ), ապա , երբ նա արթնանում է գիշերվա ընթացքում , նա
հիշատակում է Ալլահի անունը և խնդրում է Ալլահին որևէ լավ բան
այս կյանքում և Հետագա , Ալլահը անկասկած տալիս է նրան խնդրածը
:» (Ահմեդ և Տաբրանի )
·
Այն նաև , Աստծո
հայացքում մեկ աստիճան բարձրացնում է մարդուն : Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն ) ասաց
Բիլալին , Ֆաջր, առավոտյան աղոթքի ժամանակ :
« Օ,
Բիլալ, ասա ինձ ամենախոստումնալից արարքի մասին, որ դու արել ես
Իսլամում , քանի որ , ես լսեցի քո կոշիկների ձայնը Դրախտային
Այգիներում : Բիլալը պատասխանեց . Ես չեմ արել ոչ մի արարք ավելի
հուսալի քան այս . ես միշտ լվացում եմ արել օրվա ընթացքում և
գիշերը , որից հետո կամավոր աղոթել եմ :» (Բուխարի և Մուսլիմ )
·
Մաքրության պահպանումը
հեռացնում է մեղքերը : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.
«
Երբ համապատասխան աղոթքի ժամը գալիս է , եթե ցանկացած մուսուլման
կատարյալ ձևով լվացվում է , հնազանդորեն խոնարհվում է , ապա , այն դառնում
է նրա անցյալ մեղքերի քավություն , այնքան ժամանակ , մինչ նա չի
գործել մեծ մեղք և այս վերաբերվում է բոլոր ժամանակներին :»
« Կարո՞ղ
եմ ես ասել մի բան, որի շնորհիվ Ալլահը ջնջում է մեղքերը և
բարձրացնում է մարդու աստիճանը : Նրանք ասացին. « Այո, Օ, Ալլահի
Մարգարե :» Նա ասաց. Կատարել լվացում, անկախ տարաձայնությունների,
առարկել ավելի շատ տեղերի համար մզկիթում և սպասել հաջորդ
աղոթքին , աղոթելուց հետո : Այս այնքան լավ է որքան Ռաբաթը (հանուն
Ալլահի գիշերը արթուն մնալը) :» (Մուսլիմ )
·
Ամր Իբն Աբսահը ,
հարցրեց Ալլահի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) լվացման մասին : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)
ասաց.
«
Ինչ վերաբերվում է լվացմանը , երբ դուք լվանում եք ձեր ձեռքերը ,
ձեր մեղքերը դուրս են գալիս ձեր եղունգներից և մատների ծայրերից :
Եթե դուք ողողեք ձեր բերանը և քթանցքները, լվանաք ձեր դեմքը և
ձեռքերը և թևերը մինչ արմունկները , սրբեք ձեր գլուխը և լվանաք
ձեր ոտքերը մինչ կոճերը , դուք կունենաք ձեր բոլոր մեղքերը
լվացված : Երբ դուք դնում եք ձեր դեմքը գետնին երկրպագելու Ալլահին
, դուք կմաքրվեք ձեր բոլոր մեղքերից , կարծես լինեք ձեր ծնված օրը :»
(Նասայի )
·
Այն իրական բնույթի
հատկանիշներից է : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
« Տաս
գործողություններ են պահանջվում իրական բնույթին: Դրանք են ,
բեղերը կտրելը , մորուք աճեցնելը , միսվակով ատամներ մաքրելը, քթի
մեջ ջուր քաշելը , եղունգներ կտրելը , մատների արանքները լվալը ,
թևատակերի մազերի հեռացնելը , սեռական օրգանների շուրջ մազերի
սափրելը և բնական ամեն կարիքից հետո մասնավոր մասերը ջրով լվալը
: Հաղորդողը ասաց. Ես մեռացա տասներրորդը , բայց այն կարող է
բերանի ողողելը լինել:» (Մուսլիմ)
·
Աբու Հուրեյրայի կողմից
ևս մեկ այլ հատկանիշ է նշված , կապված լվացման հետ : Մեկ անգամ
Ալլահի Մարգարեն այցելեց գերեզմանոց և ասաց.
« Խաղաղություն
քեզ : Հավատացյալ մարդկանց բնակավայր և մենք , եթե Ալլահը այդպես
ցանկանա , կմիանանք ձեզ : Ես սիրում եմ տեսնել իմ եղբայրներին :
Նրանք , ( նրա ուղեկցորդները) ասացին . « Մի՞թե մենք քո եղբայրները
չենք , Ալլահի Մարգարե :» Նա ասաց. « Դուք իմ ուղեկցորդներն եք և
մեր եղբայրները նրանք են , ովքեր չեն եկել աշխարհ :' Նրանք
ասացին. Ալլահի Մարգարե , ինչպե՞ս դու կճանաչես քո Ումմայի այն
մարդկանց , ովքեր դեռ չեն ծնվել : Նա ասաց. պատկերացրեք մի
մարդու , ով ունի ձիեր սպիտակ կետերով ճակատներին և ոտքեր
այն ձիերի մեջ , որոնք ամբողջովին սև են , ասեք ինձ , արդյո՞ ք
նա չի ճանաչի իր իսկ ձիերին : Նրանք ասեցին . իհարկե ,
Ալլահի Մարգարե : Նա ասաց. Նրանք կգան սպիտակ դեմքերով և թևերով
և ոտքերով լվացում կատարած և ես կհասնեմ Սիստերնին (ավազան
, որից Մարգարեն տալիս է իր հետևորդներին թարմ ջուր ըմպելու
Դատաստանի Օրը ) նրանցից առաջ : Որոշները կհեռացվեն իմ Սիստերնից ,
ինչպես թափառող ուղտ : Ես կբղավեմ . Եկեք , եկեք : Հետո ինձ կասվի .
Այս մարդիկ փոխել են իրենց , քեզանից հետո և ես կասեմ . հեռացեք
, հեռացեք :» (Մուսլիմ )
Մաքրություն
պահպանելը վարակներից պաշտպանվելու ամենամեծ ձևն է : Տարածված
կարծիք է , որ «Կանխարգելումը բուժումից լավ է :» Հին
ժամանակներում ասվել է . « Մեկ դիրհամ կանխարգելումը ավելի լավ է
, քան հարյուր քաշ բուժումը :»
Այս
գիրքը կվերաբերվի մաքրությանը շոշափելի կամ անտեսանելի
անմաքրությունններից : Ես աղոթում եմ Ալլահին , որ այն լինի օգտակար
: Ամեն:
Աբդուլռահմեն
Ալ- Շիհա
ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ ՇՈՇԱՓԵԼԻ ԱՆՄԱՔՐՈՒԹՅՈՒՆՆՆԵՐԻՑ
Յուրաքանչյուրի համար , ով մտադրվել
է աղոթել «վուդուն» (լվացումը) , պարտադիր է , քանի որ , այն
հանդիսանում է դրա նախապայման : Եթե մարդ ցանկանում է աղոթել , նա
առաջինը պիտի լվացվի , եթե ունի փոքր անմաքրություններ , կամ
ծիսական լոգանք ( ղուսլ ), եթե առկա են մեծ անմաքրությունններ ( ջանաբա):
Թեթևանալուց հետո , մեզից կամ կղղանքից , անհրաժեշտ է մաքրվել ջրով
, կամ անձեռոցիկով կամ քարերով : Եթե մարդ ընտրում է դրանցից
մեկը, ապա ջուրը ավելի լավ է , որովհետև այն մաքրում է արդյունավետ
և հեռացնում է աղտը .
·
Մեզը և մարմնի այլ արտաթորանքները ,
պետք է մաքրվեն ջրով մինչ , անմաքուր տարրը հեռացված է :
·
Այսպիսի անմաքուր տարրի հեռացումը ,կարելի
է կատարել քարերի , կտորի , թղթի, նմանատիպ բաների միջոցով :
Քարերի օգտագործման դեպքում, քանակը պիտի լինի առնվազն երեքը [1]: Եթե այն չի հեռացվում ,
ապա քարերի քանակը պիտի շատացվի , մինչ մաքրությունը կատարյալ
լինի : Սովորաբար , գերադասելի է քարերի կենտ քանակ , քանի որ
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
« Եթե մարդ
օգտագործում է քարեր , թող օգտագործի երեք անգամ :» Նա նույնպես
ասաց. « Եթե մարդ պատասխանում է բնության կանչին , նա պիտի
օգտագործի երեք քար մաքրվելու , այն կլինի արդյունավետ :» (Ահմեդ
, Աբու դաուդ և Նասայի )
· Աջ ձեռքը չպիտի օգտագործվի մաքրելու մասնավոր մասերը , քանի
որ այդ արգելված է : Այս , հաղորդված է Աբդուռ- ռահմեն իբն Զեյդի, (թող
Ալլահը գոհանա նրանով) , կողմից .
«Սալմանին հարցրեցին, արդյո՞ք Մարգարեն սովորեցրել է նրանց
ամենը , ներառյալ կարիքներից հետո մաքրվելը , որին նա պատասխանեց . «
Այո, նա արգելեց մեզ շրջվել Քիբլայի ուղղությամբ կարիքները
հոգալու ժամանակ , օգտագործել աջ ձեռքը , մաքրվելուց , օգտագործել
ամենաքիչը երեք քար , կամ մաքրել մեզ ոսկորով կամ պարարտանյութով
:» (Մուսլիմ , Աբու Դաուդ և Թիրմիզի )
Ի՞ՆՉ Է ՎՈՒԴՈՒՆ.
Այն
մարմնի որոշակի մասերի ջրով լվանալն է : Այդ մասերից են դեմքը,
երկու ձեռքերը և երկու ոտքերը : Այն նախապայման է և պարտադիր, և
կամավոր աղոթքների համար փոքր անմաքրությունններից հետո: Փոքր
անմաքրություններից են միզելը, կղղանքը, ուղտի միս ուտելը:
Վուդուն սահմանվել է աղոթքի հետ , Հիջրայից մեկ ամիս առաջ և
այն մուսուլման ազգի առավելությունն է մյուս ազգերի նկատմամբ :
Լվացումը հետևյալ գործողությունների նախապայմանն է .
· Աղոթք (Սալահ ), անկախ պարտադիր է , թե կամավոր : Մարգարեն
(Խ.Ա.Ո.Ն) ասաց.
« Ոչ ոքի աղոթքը չի ընդունվի անմաքրության վիճակում ,
մինչ չկատարվի լվացում :» (Բուխարի և Մուսլիմ )
· Տաուաֆ (Քաբբայի շուրջայց) . Ինչպես Մարգարե Մուհամեդը
(Խ.Ա.Ո.Ն ) ասաց.
« Սուրբ Տան շուրջայցը աղոթք է , միակ բացառությամբ , որ
Ալլահը թույլատրել է խոսել դրա ընթացքում :» (Մուսնադ Շաֆայի )
· Հպումը Սուրբ Գրքին (Ղուրանին ) . Աբու բաքր իբն մուհամեդ իբն
Ամրը ասաց.
«« Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) գրեց նամակ , Յեմենի մարդկանց ,
որտեղ ասվում էր . « Ոչ ոքի չի թույլատրվում հպվել Ղուրանին , մինչ
նա մաքուր չէ :»» (Նասայի, Դարքունթնի և Բայհակի)
ՎՈՒԴՈՒՅԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
· Մտադրությունը , ( նիյե) , սրտի գործողություն է , որը ոչ մի
կապ չունի լեզվի հետ : Այն նշում է ցանկություն կամ ծրագիր ,
որևէ բան անելու : Այսպիսով, մարդը մտադրված է իր սրտում
ներկայացնելու վուդու ( լվացում ) , որպեսզի կարողանա անել
գործողություններ , որոնք պահանջում են այդ : Այդպիսի
գործողություններից են աղոթքը , տաուաֆը և Ղուրանին հպվելը : Նա, նաև ,
կարող է հեռացնել անմաքրությունը առանց այդպիսի մտադրության : Չկա ոչ
մի հադիթ, որտեղ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հայտնում է մտադրության մասին ,
վուդույի , աղոթքի կամ որևէ այլ երկրպագության դեպքերում : Բացի
այդ, Ալլահը քաջատեղյակ է մարդու սրտի մտադրություններին : Մտադրության
անհրաժեշտության ապացույցը հաղորդվել է Օմարի , (թող Ալլահը գթա նրան),
կողմից, ով ասաց.
« Գործողությունների ամբողջականությունը հիմնված է
մտադրությունների վրա և յուրաքանչյուրը կպարգևատրվի ըստ իր
մտադրությունների :» (Համաձայնեցված )
· Պետք է արտաբերել «Բիսմիլեհ» խոսքը , որը թարգմանվում է
ինչպես « Ալլահի Անունով» : Այդ նշում է Աբու Հուրեյրայի հադիթը ,
որը ասում է .
« Ոչ մի աղոթք վավերական չէ առանց վուդու և ոչ մի վուդու
վավերական չէ առանց Ալլահի Անունը հիշատակելու :» (Ահմեդ , Աբու
Դաուդ , Իբն Մաջահ )
Առաքինի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նույնպես ասաց.
« Ցանկացած կարևոր բան կլինի թերի , կամ քիչ օրհնված,
եթե այն չի սկսվել Ալլահի Անունով :» (Ահմեդ )
· Անհրաժեշտ է լվալ ձեռքի ափերը երեք անգամ վուդու անելուց
առաջ : Աուս Իբն Աուս Ալ- Թակաֆին , ( թող Ալլահը գոհանա նրանով ),
ասաց.
« Ես տեսա, որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) լվաց իր ձեռքի
ափերը երեք անգամ , երբ վուդու արեց :» (Ահմեդ և Նասայի )
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) նույնպես ասաց.
« Եթե ձեզանից ցանկացած մեկը արթնանում է , նա չպիտի իր ձեռքերը
մտցնի տարրայի մեջ , մինչ չլվանա երեք անգամ , քանի որ նա
չգիտի , թե որտեղ էին դրանք կամ ինչին էին հպվում , երբ քնած
էին գիշերվա ընթացքում :» (Համաձայնեցված )
· Պետք է ողողել բերանը և քթանցքները երեք անգամ
« Ալին, ( թող Ալլահը գոհանա նրանով) , ջուր ուներ բերված իրեն
, որից նա ողողեց իր բերանը և քթածակերը, հետո նա մաքրեց իր
քիթը ձախ ձեռքով : Նա արեց այդ երեք անգամ , հետո ասաց.
Այսպիսին էր Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) լվացումը :» (Ահմեդ և
Նասայի)
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նույնպես ասաց.
« Եթե մարդ վուդու է անում , թող մաքրի քիթը և ,եթե նա
մաքրում է իրեն քարախճով միզելուց կամ կղղանքից հետո , թող անի
այդ կենտ քանակով :» (Բուխարի )
Աիշան , ( թող Ալլահը գոհանա նրանով) , ասաց Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)
խոսքերը.
« Բերանի և քթանցքների ողողումը վուդույի կարևոր մասն
է :» ( Դարքութնի )
Խորհուրդ է տրվում օգտագործել աջ ձեռքը, բերանը և քթանցքները
ողողելուց , այսինքն, ջուր ներս քաշելուց և ձախը, այն դուրս հանելուց :
Այս հիմնված է Ալի Իբն Աբի Տալիբի , (թող Ալլահը գոհանա նրանով ) ,
վարվելաձևի վրա :
« Երբ նա մտցրեց իր ձեռքը տարրայի մեջ և վերցրեց մի
ափի չափ ջուր , նա ,հետո , ողողեց իր բերանը և քթանցքները և
մաքրեց դրանք իր ձախ ձեռքով : Նա արեց այդպես երեք անգամ : Դրանից
հետո նա ասաց. Այս է Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) վուդուն :» (Նասայի )
· Անհրաժեշտ է լվանալ երեսը ամենաքիչը մեկ անգամ : Ավելի լավ է
անել այդ երեք անգամ , երեսին ջուր լցնելով : Երեսը պետք է ջրով
պատվի վերևի մասից, որտեղից աճում են մազերը , մինչ կզակը կամ
մորուքը և աջ ականջի բլթակից մինչ ձախը : Ղուրանը ասում է .
« Օ, դուք , ովքեր հավատում եք : Երբ դուք արթնանում եք
աղոթելու , լվացեք ձեր երեսները և ձեռքերը մինչ արմունկները ,
սրբեք ձեր գլուխները , անց կացնելով թաց ձեռքերը մազերի միջով
և լվացեք ձեր ոտքերը մինչ կոճերը :» ( Ալ-Մեյիդահ : 6)
· Լվանալ ձեռքերը մատների ծայրերից մինչ արմունկը , ներառելով
այն, ամենաքիչը մեկ անգամ , սակայն երեք անգամ ավելի լավ է :
Խորհուրդ է տրվում սկսել աջ ձեռքից , հետո ձախից և անել այդ
առանց մատանու կամ ժամացույցի , որպեսզի ջուրը հասնի ամեն մասի
: Այս մասին նշվում է .
« Աբու Հուրեյրան , ( թող Ալլահը գոհանա նրանով) , լվաց իր
աջ ձեռքը մինչ արմունկը , հետո ձախը նույն ձևով : Նա լվաց իր
աջ ոտքը մինչ կոճը , հետո ձախը նույն ձև : Հետո նա ասաց. Ես
տեսա Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) լվացվել է այսպես :» ( Մուսլիմ )
· Թաց ձեռքերով գլուխը սրբելը առջևից ետ , հետո դրա շուրջ
, խրախուսելի է : Աբդուլլահ Իբն Զեյդ , (թող Ալլահը գոհանա նրանով)
, ասաց.
« Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սրբում էր իր ճակատը գլխի
ետևից և հետո ճակատից ետ , իր թաց ձեռքերով :» (Սուննայի
հաղորդողներ)
· Մարգարեյի վուդույի մեկ այլ նկարագրության մեջ, նշվում է ,
որ .
« Նա սրբում էր իր գլուխը ջրով միայն մեկ անգամ :» (Համաձայնեցված
)
· Ականջները մաքրելը մեկ անգամ , ևս խրախուսելի է : Այն
արվում է ցուցամատը ականջի ներսից և բթամատը ետևից : Իբն
Աբբասը, (թող Ալլահը գոհանա նրանով), Մարգարեյի վուդույի
նկարագրությունում ասաց.
« Նա սրբեց իր գլուխը և ականջները մեկ անգամ :»
Մեկ այլ հաղորդման մեջ նա ասաց.
« Նա սրբեց իր գլուխը և հետո իր ականջները ցուցամատը
ներսի և բթամատը դրսի կողմից :» (Ահմեդ & Աբու Դաուդ )
· Լվալ ոտքերը ամենաքիչը մեկ անգամ , խրախուսելի է : Սակայն
ավելի լավ է , լվանալ երեք անգամ , մատներից մինչ կոճերը :
Կոճերը անհրաժեշտ է լվանալ նույնպես : Իբն Ամրը , (թող Ալլահը
գոհանա նրանով ) ասաց.
« Մենք ճամփորդության մեջ էինք Մարգարեյի հետ և Ալ- Ասր
աղոթքը անցել էր : Մենք լվացվում էինք և սրբում թաց ձեռքերով
մեր ոտքերը, չէինք լվանում դրանք մանրակրկիտ , երբ նա ասաց մեզ
բարձրաձայն . Անեծք կրունկներին , դժոխքի կրակների պատճառով :» (Համաձայնեցված
)
· Անհրաժեշտ է անել վերոհիշյալ քայլերը կարգով և
իրավահաջորդությամբ , ինչպես նշվել է Սուրբ Ղուրանում , որի իմաստը
թարգմանվում է հետևյալ կերպ.
« Օ, դուք , ովքեր հավատացել եք : Երբ դուք արթնանում
եք աղոթելու , լվացեք ձեր երեսները , ձեռքերը մինչ արմունկները և
թեթևակիորեն սրբեք ձեր գլուխները և լվացեք ձեր ոտքերը մինչ
կոճերը :» (Ալ- Մեյիդահ : 6)
Իրավահաջորդություն նշանակում է , որ չպետք է հետաձգել մարմնի
մի մասի լվանալը, մինչ մյուսը չորացել է: Օմարը, (թող Ալլահը
գոհանա նրանով), հաղորդեց, որ .
« Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) տեսավ մի մարդու աղոթելիս , սակայն ,
նրա ոտքերի մի մասին , այնքան մեծ որքան դիրհամը, ջուր չեր կպել
: Այսպիսով , Մարգարեն կարգադրեց նրան կրկնել վուդուն և աղոթքը
:»
ՎՈՒԴՈՒՅԻ ԳԵՐԿԱՐևՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
· Անհրաժեշտ է սկսել ամենը աջ կողմից: Աիշան , թող Ալլահը
գոհանա նրանով , ասաց, որ
« Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սիրում էր սկսել աջ կողմից , երբ
հագնում էր կոշիկ , սանրում էր մազերը , լվացվում էր և իր
ամեն գործողությունները :» (Համաձայնեցված )
Նա ( Խ.Ա.Ո.Ն) նույնպես ասաց.
«Լվացում կատարելուց , սկսեք ձեր աջ կողմից :» (Իբն Մաջահ
)
· Անհրաժեշտ է լվալ մարմնի մասերը երեք անգամ , բացի գլխից,
որը սրբում են մեկ անգամ :
« Մի բեդվին եկավ Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) մոտ ,
հարցնելու վուդույի մասին : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ցույց տվեց նրան երեք
անգամ ամեն գործողություն և ասաց. Այս է վուդուն : Եթե որևէ մեկը
սրանից ավելին է անում , նա սխալ արարք է գործում :» (Ահմեդ և
Նասայի )
· Անհրաժեշտ է օգտագործել միսվակ կամ ատամի փայտիկ: Մարգարեն (
Խ.Ա.Ո.Ն ) ասաց.
« Եթե ես չծանրաբեռնեյի իմ մարդկանց , ես կհրահանգեյի
նրանց , օգտագործել ատամի փայտիկներ , ամեն վուդույի ժամանակ :»
(Ահմեդ )
· Անհրաժեշտ է նաև մատները անց կացնել մորուքի միջով : Անասը , (
թող Ալլահը գոհանա նրանով) , ասաց, որ
« Մարգարեն , երբ վուդու էր անում, սովորություն ուներ
վերցնել ափով լի ջուր և լցնել մորուքի վրա , և մատները անց
կացնել դրա միջով և հետո ասել. Այսպես է , իմ Տերը , փառք լինի
Նրան , հրամայել է ինձ :» (Աբու Դաուդ , Բայհաքի և Հակիմ )
· Տրորել , լվացված մասերը խրախուսելի է : Աբդուլահ իբն Զեյդը , (թող
Ալլահը գոհանա նրանով ), ասաց.
« Մարգարեյին ( Խ.Ա.Ո.Ն) բերում էին Մուդի մեկ երրորդը,
այսինքն, մոտ վեց հարյուր գրամ ջուր : Նա լվացում էր անում և
տրորում էր իր ձեռքերը :» (Իբն Խուզեյմա )
· Որպեսզի ավելացվի ճակատի պայծառությունը, պետք է լվալ դրա
վերին մասից , մինչ մազարմատները , այս պետք է անել, երբ լվանում
ենք դեմքը , ինչպես նաև ձեռքերը մինչ արմունկները և ոտքերը
մինչ կոճերը : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.
« Իմ մարդիկ կգան Դատաստանի Օրը պայծառ երեսներով , ձեռքերով
և ոտքերով , վուդույի հետքերով : Եթե ձեզանից մեկը կարող է
երկարացնել պայծառությունը , թող անի այդ:» ( Համաձայնեցված )
· Անհրաժեշտ է Մատները անց կացնել ձեռքերի և ոտքերի մատների
արանքով : Իբն Աբբասը , ( թող Ալլահը գոհանա նրանով) , հաղորդեց
մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) խոսքերը.
« Երբ դու վուդու ես անում, անց կացրու մատները ձեռքերի
և ոտքերի մատների արանքով :» (Ահմեդ , Թիրմիզի և Իբն Մաջահ)
· Անհրաժեշտ է հանել մատանին, այնպես որ ջուրը հասնի այնտեղ
: Աբու Ռաֆեան, (թող Ալլահը գոհանա նրանով) , ասաց, որ
« Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն ուներ հանել իր
մատանին, երբ վուդու էր անում :»
· Խրախուսելի է նաև քթի մեջ ջուր քաշել , բացի նրանցից ,
ովքեր պահքի մեջ են : Լաքիթ իբն Սաբուրան ասաց.
«« Օ, Ալլահի Մարգարե (Խ.Ա.Ո.Ն) ,ասա ինձ վուդույի մասին :
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) պատասխանեց . Կատարիրի կատարյալ վուդու , անց
կացրու քո մատները ձեռքի և ոտքի մատների արանքով և ջուր
քաշիր քթի մեջ , եթե պահք չես պահում :»» (Սուննայի հաղորդողներ )
· Անհրաժեշտ է նաև զուր չվատնել ջուրը : Աբդուլահ իբն
Մուղաֆալը , ( թող Ալլահը գոհանա նրանով ) , լսեց , որ իր որդին ասաց.
« Օ, Ալլահ, ես խնդրում եմ Քեզ , տալ ինձ սպիտակ ապարանք
Դրախտի աջ կողմում , եթե ես մտնեմ այդտեղ :» Նա ասաց նրան . «
Զավակս, Խնդրիր Ալլահից Դրախտ և ապաստան Դժոխքից : Ես լսեցի, որ
Ալլահի Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն) ասաց.
« Այս ազգի մեջ կլինեն մարդիկ, ովքեր ոտնձգություն են
արել մաքրման և խնդրանքների հարցում :» ( Աբու Դաուդ )
Այս հարցում մեր օրինակն է մեր Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն ):
« Նա սովոր էր լոգանք ընդունել Սաայով[2] , (մոտ
2.5 լիտր ջրով ) մինչ հինգ Մուդ և վուդու անել մուդով ( մոտ 0.6
լիտր)» ( Համաձայնեցված )
· Խոսքեր , որոնք նախոչդում են դրան : Օմարը, (թող Ալլահը
գոհանա նրանով), ասաց, որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) աաց.
«« Եթե որևէ մեկը կատարյալ ձևով լվացվում է և հետո
ասում է . « Ես վկայում եմ , որ չկա ոչ մի իրական աստված քան
Ալլահը, Միակը , ով չունի զուգընկեր իր հետ և վկայում եմ , որ
Մուհամեդը Իր ստրուկն է և Մարգարեն », ապա Դրախտի ութ դարպասները
կբացվեն նրա համար , մտնելու ցանկացած մեկով :»» (Մուսլիմ )
· Խրախուսելի է ներկայացնել երկու ռաքյաթ վուդույից հետո, որը
կոչվում է վուդու աղոթք , և որը հիմնված է Մարգարեյի սովորության վրա
, որի մասին հաղորդել է Ուքբահ Իբն Ամերը, (թող Ալլահը գոհանա
նրանով) .
« Եթե մարդ լվացվում է լավ, հետո աղոթում է երկու ռաքյաթ
նվիրվածությամբ իր մամնով և սրտով , նա , անկասկած , տեղ կունենա
Դրախտում :» (Մուսլիմ )
ԲԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ՎՈՒԴՈՒՆ ԱՆՎԱՎԵՐ
· Մարմինը որևէ բանից դատարկելը, ինչպես միզելը, կեղտոտելը , կամ
քամի բաց թողնելը :
Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.
«... կամ , մեկը գալիս է բնական կարիքներից հետո :» (Ալ- Մայդահ :6)
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.
« Ձեզանից ցանկացածի աղոթքը, ով անմաքրության վիճակում է ,
(հադաթ), չի ընդունվի , մինչ չկատարվի լվացում :»
Մի մարդ հարցրեց Աբու Հուրեյրային, (թող Ալլահը գոհանա
նրանով) . Ի՞նչ է «Հադաթը» Աբու Հուրեյրա : Նա պատասխանեց . « Քամի
բաց թողնելը :» (Համաձայնեցված )
· Ուրետրալ ելքի կամ նախասերմնային հեղուկի ( մադհի) և
շագանակագեղձի սեկրեցիայի (վադի ) դեպքերում : Ալին ասաց.
« Ես մի մարդ էի, ում նախասերմնային հեղուկը հեշտությամբ
հոսում էր : Այսպիսով , ես խնդրեցի մի մարդու այդ մասին հարցնել
Ալլահի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն), (քանի որ նա կապ ուներ նրա դստեր
հետ) : Երբ նա հարցրեց Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) , նա ասաց. Լվա քո
սեռական օրգանը և լվացում արա :» (Բուխարի )
· Կատարյալ քնի դեպքում , որի ժամանակ մարդը անգիտակից է :
Ալին, (թող Ալլահը գոհանա նրանով ), հաղորդեց , որ Ալլահի Մարգարեն
(Խ.Ա.Ո.Ն) ասաց.
« Աչքը , երբ արթնանում է , կանխում է քամու բաց թողումը :
Եթե որևէ մեկը քնում է , նա պետք է կատարի լվացում :» ( Ահմեդ
, Աբու Դաուդ և Իբն Մաջահ )
Ամեն դեպքում , քնկոտությունը , որի ընթացքում մարդ գիտակից է
, անվավեր չի դրաձնում վուդուն :
· ՈՒղտի մսի օգտագործման դեպքում: Ջաբիր Իբն Սամուրահը, (թող
Ալլահը գոհանա նրանով) , հաղորդեց , որ մի մարդ հարցրեց Մարգարեյին
(Խ.Ա.Ո.Ն )
«« Անհրաժե՞շտ է , արդյոք լվացում անել ոչխարի մսի
օգտագործումից հետո :» Նա պատասխանեց . « Եթե դու ցանկանում ես
լվացում անել , այլապես, մի արա այդ :» Մարդը կրկին հարցրեց. «
Անհրաժե՞շտ է լվացում անել ուղտի մսի օգտագործումից հետո :» Նա ասաց.
« Կարո՞ղ ենք մենք աղոթել ուղտի մնացած մասերի վրա :» Նա
պատասխանեց .« Ոչ:»» (Մուսլիմ և Ահմեդ )
· Զգայության կորուստների դեպքում, որոնք կարող են պատճառ
լինել լուսնոտության , էպիլեպսիայի , գիտակցության կորստի,
թմրամոլության և հարբեցողության: Գիտակցության առկայությունը վուդույի
վավերականության նախապայմանն է :
· Ձեռքի ափով սեռական օրգաններին հպվելու դեպքում : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն
) ասաց.
« Եթե տղամարդը ձեռք է տալիս իր առնանդամը , նա պիտի
վուդու անի և եթե կինն է ձեռք տալիս իր ցայքլը, նա նույնպես
պիտի վուդու անի :» ( Ահմեդ )
· Փսխելու դեպքում : Հաղորդվել է , որ
« Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) փսխեց և այնուհետ վուդու արեց :» (Ահմեդ
)
· Անկանխատեսված արյունահոսության դեպքում: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն )
ասաց.
« Ով փսխում, քթից արյունահոսում է աղոթքի ժամանակ , պետք է
վուդու անի :»
· Կնոջը հպվելու դեպքում, որը կատարվում է ցանկությամբ և
հաջորդում է սերմնաժայթքումով: Իբն Աբբասը ասաց. Սերմնաժայթքումը
ունի լողանալու կարիք : Ինչ վերաբերվում է նախասերմնային հեղուկին, (մադհի)
և շագանակագեղձի սեկրեցիային (վադի) , նա ասաց. Լվացեք ձեր
առնանդամը և վուդու արեք , ինչպես պահանջվում է աղոթքի ժամանակ :
Վուդուն խորհուրդ է տրվում հետևյալում
· Քնելուց առաջ : Ալ- Բարա Իբն Ազիբ , (թող Ալլահը
գոհանա նրանով ), հաղորդեց .Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.
« Անկողին
մտնելուց առաջ լվացում արեք , այնպես , ինչպես աղոթքից առաջ , պառկեք
աջ կողմի վրա և ասեք.« Ալլահումա ասլամթու ուաջհի իլեյք , ուա
ֆաուադաթի ամրի իլայք , ուա ալջաթու Զահրի իլայք , ռաղբաթան ուա
ռահբաթան իլայք , լա մալջա ուա մանջա մինկա իլլա իլայք : Ալլահումա
ամանթու բիկիթաբիքալ լադհի անզալթա , ուա բինաբիյիքալ լադհի առսալթա .» ,
որը թարգմանաբար նշանակում է . Օ, Ալլահ , ես անձնատուր եմ լինում
Քեզ և վստահում եմ ամենը Քեզ և կախված եմ լինում Քո օրհնանքից,
Քո և վախով ,և հույսով : Չկա փախուստ Քեզանից և չկա պաշտպանության
որևէ վայր և ապահովություն , բացի Քեզանից : Օ, Ալլահ , ես հավատում
եմ Քո Գրքին, (Ղուրանին) , որը Դու լուսաբանել ես և Քո Մարգարեյին
((Մուհամեդին) (Խ.Ա.Ո.Ն)) , որին Դու ուղարկել ես : Ապա , եթե դու
մահանաս այդ գիշեր , դու կմահանաս իրական կրոնում , (այսինքն , Իսլամում)
: Թող հետևյալ խոսքերը լինեն քնելուց առաջ քո վերջին խոսքերը :''
(Բուխարի )
· Մեծ ծիսական անմաքրության (Ջանաբայի) դեպքում, եթե մարդ ցանկանում
է սնվել, ըմպել , քնել կամ նորից սեռական հարաբերություն ունենալ :
Ամմար Իբն Յասերը ասաց.
« Ալլահի
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) խորհուրդ տվեց մարդուն, ով Ջանաբայի մեջ է ,
վուդու անել , ինչպես անում է աղոթքի դեպքում , եթե նա ցանկանում է
սնվել, ըմպել կամ քնել :» (Ահմեդ և Թիրմիզի)
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նույնպես ասաց.
« Եթե մարդը գնում է անկողին կնոջ հետ և հետո
մտադրվել է նորից մերձենալ , թող վուդու անի :» (Հաղորդված բոլորի
կողմից, բացի Բուխարիից)
· Ծիսական լոգանքից առաջ, ջանաբայի և ամսականներից
և հետծննդյան ժամանակների դեպքում : Աիշան, ( թող Ալլահը գոհանա
նրանով), ասաց, որ
«Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) , Ջանաբայի լոգանքից
առաջ , սովորություն ուներ լվալ իր ձեռքերը և օգտագործում էր իր աջը
լցնելու ջուր իր ձախ ձեռքին, լվալու իր մասնավոր մասերը, հետո
վուդու էր անում , այնպես , ինչպես աղոթքի համար :» (Համաձայնեցված
բոլորից )
· Վուդույի թարմացում ամեն աղոթքի դեպքում : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)
ասաց.
« Եթե դժվար չլիներ իմ ազգի համար ,
մուսուլմանների , ես հրաման կտայի նրանց վուդու անել ամեն աղոթքի
ժամանակ և օգտագործել ատամի փայտիկ ամեն վուդույի հետ :» (Ահմեդ )
Նա նույնպես ասաց.
« Եթե մարդ վուդու է անում, մինչ նա
ծիսականորեն մաքուր է , նրա վուդույի պարգևը կլինի տաս բարիք, (այսինքն
տաս հասանեթ կգրվի նրան) :» (Աբու Դաուդ , Թիրմիզի և իբն Մաջահ )
ՈՐՈՇ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՎՈՒԴՈՒՅԻ ԺԱՄԱՆԱԿ
· Մտադրվելով վուդու անել : Ըստ Իբն Ալ- Քայումի ,
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն չուներ բարձրաձայն ասելու վուդույի
սկզբում . «Ես մտադրվել եմ հեռացնել ծիսական փոքր անմաքրությունը կամ
դարձնել աղոթքը թույլատրելի :» Ոչ էլ նրա ուղեկցորդները արել են այդ ,
ոչ մի խոսք չէր ասվել , լինի դա հաստատուն, կամ կասկածելի շղթայից :
Իմամ Իբն Տայմիյան ասաց. Մտադրությունը, անելու լվացում
(այսինքն վուդու , մեծ ծիսական մաքրում , (ծիսական լոգանք) ,
Տայամում , աղոթք (սալաթ), պարտադիր բարեգործություն (զաքյաթ ),
քավություն և ուրիշ երկրպագություններ) , չի պահանջում արտաբերել
որևէ բան, ինչպես համաձայնեցված է իսլամի Իմամների կողմից :
Մտադրությունը սրտում է : Եթե մարդ արտաբերում է անմտադրված ,
հակառակը, ինչ նա մտադրվել էր իր սրտում , ապա ինչ նա մտադրվել է,
այդ վավեր կլինի : (Ֆատուա Քուբրա էջ.213, Մաքրման Գիրք )
· Արտահայտություններ , վուդու անելու ժամանակ, երբ
մարդ լվանում է մարմնի մասերը , ինչպես օրինակ, երբ լվանում են
աջ ձեռքը ասեն. « Օ, Ալլահ , Տուր ինձ իմ Գրառումներիի Գիրքը
Դատաստանի Օրը աջ ձեռքը:» « Երեսը լվալուց պետք է ասել .» Օհ, Ալլահ
, Դարձրու իմ դեմքը պայծառ այն օրը , երբ որոշ դեպքեր կպայծառանան
և մյուսները կմթագնեն :» Ըստ Իբն Քայումի , ապացուցված է , որ ոչինչ
չի ասվել Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) կողմից վուդույի ժամանակ , բացի
«Բիսմիլեհ»-ից, որպես սկիզբ և վկայություն : » Չկա ոչ մի իրական
աստված բացի Ալլահից և Մուհամեդը (Խ.Ա.Ո.Ն ) Իր Մարգարեն է: Օ, Ալլահ ,
Դարձրու ինձ նրանցից, ովքեր շրջվում են դեպի Քեզ քավությամբ և
նրանցից, ովքեր մաքրում են իրենց :»
Մեկ
այլ սովորությունում, հաղորդված Նասայի կողմից , նշվել է հետևյալ
արտահայտությունները.
« Օ, Ալլահ, Փառք և Գովք լինի Քեզ : Ես վկայում
եմ , որ չկա իրական աստված , քան Դու : Ես փնտրում եմ Քո թողությունը
և շրջվում եմ առ քեզ քավությամբ :»
Պետք է սրբել պարանոցը , գլուխը սրբելուց հետո :
Իմամ իբն Տայմիյան , (թող Ալլահի գութը լինի նրան) , ասաց. Չկա որևէ
ապացույց , որ Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն) սրբեց իր պարանոցը վուդույում , և
ոչ մի Հադիթ չի հաղորդվում : Ոչ մի սովորություն , որը նկարագրում է Մարգարեյի
վուդուն , չի պարունակում նշում, որ նա սրբում է իր պարանոցը : Այսպիսով
, մուսուլմանական գիտնականների մեծամասնությունը չեն խրախուսում այս
գործողությունը : Նրանք, ովքեր խրախուսում են , հիմնվում են Աբու
Հուրեյրայի հաղորդած սովորության վրա , որը թույլ է : Եթե մարդ չի
սրբում իր պարանոցը , նրա վուդուն համարվում է վավեր : (Ֆատուա Քուբրա ,
էջ. 280, Մաքրության Գիրք)
· Վուդույի համար նախատեսված մասերի անկատար
լվացման դեպքում.
«Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) տեսավ աղոթող մարդու և
նկատեց , որ նրա ոտքերի դիրհամի չափով մասը չուներ ջրի հետքեր
: Այսպիսով, նա հրահանգեց նրան կրկնել իր վուդուն :» ( Հաղորդված
Իմամ Ահմեդի, Աբու Դաուդի կողմից, ով ավելացրեց 'և աղոթքը' բառերը և
Ալ Հակիմի կողմից.)
· Վուդույի կրկնության դեպքում, առանց աղոթքի (սալաթի),
երկու վուդուների միջև . Իմամ Իբն Տայմիյան ասաց. Իրավաբանները միայն քննարկում
են մարդու վիճակը , ով աղոթում է առաջին վուդույից հետո, արդյոք
խրախուսելի է վերականգնել վուդուն : Այն դեպքում, երբ նա չի
աղոթում դրանից հետո , չի խրախուսվում նրան վերականգնել վուդուն :
Այսպիսի վուդուն կարող է նույնիսկ հանդիսանալ հերետիկության
գործողություն , որը Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) Սուննայի և մինչ օրս բոլոր
մուսուլմանների գործնականի հետ հակամարտության մեջ է :
· Գերազանցել երեք անգամից ավել վուդուն, նույնպես
Մարգարեյի հրահանգներին դեմ է: Նա ասաց.
«Եթե մարդ նորարարություն արեց իր կրոնում մի
բան , որը դրան չի պատկանում , ապա այն կմերժվի:» (Համաձայնեցված )
· Որոշ մարդիկ, ունենալով աղտ մարմինների կամ
հագուստի վրա , ոչ միայն չեն հեռացնում այն լվալով, այլև կարծում են,
որ պետք է կրկնեն վուդուն : Շեյխ Սալեհ Ալ- Ֆոզանսը պատասխանելով տվյալ
խնդրին վերաբերվող հարցին , ասաց. Եթե աղտ կա մարդու մարմնի կամ
հագուստի վրա , նրա վուդու անելուց հետո , ապա այն չի ազդում դրա վրա
, քանի որ նա ոչինչ չի արել անվավեր համարելու այն: Միակ բանը, որ
նա պիտի անի այն է, որ լվանա աղտը մարմնից և հագուստից և աղոթի և
ոչ մի սխալ բան չկա այստեղ : (Ֆատուա նուրուն ալա- Դարբ , էջ. 107)
· Երեսը լվալու դեպքում , պետք է լվալ ամբողջ երեսը
ներառելով մորուքի և ականջների եղած տարածքը :
· Որոշ կանայք , վուդույից հետո , կարող են մաքրել
փոքրիկ երեխաների մասնավոր մասերը ձեռքերով , հետո գնալ աղոթելու ,
չնայած այն բանի , որ իրենց վուդուն անվավերական է դարձել, իրենց
երեխաների մասնավոր մասերին հպվելուց հետո :
· Որոշ կանայք ունեն մատնահարդարանք : Պետք է նշել ,
որ այս կկանխի ջրի հասնելը եղունգների, այսպիսով կդարձնի վուդուն
անկատար, անվավեր և աղոթքը կդառնա անվավեր : Այսպիսի կանայք պետք է
կրկին աղոթեն, վավեր վուդու անելուց հետո : Նույնը վերաբերվում է
մարմնի որևէ մասի ներկին կամ շպարին , որը պետք է լվալ, եթե չկա
թույլատրելի բացատրություն :
· Որոշ մարդիկ կարծում են , որ մասնավոր մասերի
լվանալը պահանջվում է ամեն վուդույի հետ, որը ճիշտ չէ : Այն պահանջվում
է մարդուց, ով պատասխանում է բնության կանչին : Քնի կամ քամու բաց
թողման դեպքում , չի պահանջվում լվալ մարմնի այդ մասերը , կարելի է
անմիջապես անել վուդու :
· Որոշ մարդիկ կարող են կարծել , որ կենդանիների
մասնավոր մասերին հպումը անվավերականացնում է վուդուն : Ըստ Իմամ Իբն
Տայմիյայի, կենդանի կամ մեռած կենդանու մասնավոր մասերին հպումը չի
անվավերականացնում վուդուն : (Ֆատուա Քուբրա էջ. 280 , Մաքրման Գիրք)
ՈՐՈՇ ՎՃԻՌՆԵՐ ՎՈՒԴՈՒՅԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
Հարց. Եթե մարդ վուդու է արել , այնուհետ գնացել
աղոթելու , արդյո՞ք նրա աղոթքը անվավեր է դառնում, այն դեպքում, երբ նա
զգում է , որ կարծես որևէ բան, ինչպես մեզը, կաթում է :
Պատասխան. Սոսկ զգացումը, որը հիմնված է կասկածի
վրա, չի անվավերականացնում աղոթքը , այսպիսով, նա չպիտի դադարեցնի իր
աղոթքը :
«Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) հարցրեցին մի մարդու մասին,
ով զգում էր, թե ինչ որ բան է կատարվում իր հետ աղոթքի ժամանակ և
նա պատասխանեց .« Նա չպիտի դադարեցնի իր աղոթքը մինչ չլսի ձայն կամ
չզգա վատ հոտ :» (Բուխարի, Մուսլիմ , Թիրմիզի , Իբն Մաջահ և Ահմեդ )
Ամեն դեպքում , եթե նա համոզված է , որ մեզի
կաթիլները իրոք, թափվում են , նրա վուդուն կլինի անվավեր և պահաջվում
է լվալ այն, մինչ մաքրվելը (և հետո նրա աղոթքը անվավեր չի լինի ,
եթե նա անի, ինչ պահանջվում է) : (Ֆատուա Քուբրա էջ. 281 Մաքրման Գիրք)
Հարց. Եթե մարդ համբուրում կամ գրկում է կնոջը և
արտազատում է նախասերմնային հեղուկ, արդյո՞ք պահանջվում է կրկնել
վուդուն, թե ոչ :
Պատասխան. Նրա վուդուն դառնում է անվավեր: Նա պետք
է մաքրի իր մասնավոր մասերը և կատարի վուդու : (Ֆատուա Քուբրա էջ. 294,
Մաքրման Գիրք)
Հարց. Եթե թարախը անդադար հոսում է տղամարդու
առնանդամից , արդյո՞ք նրա աղոթքը վավեր է:
Պատասխան. Նա չպիտի դադարի իր աղոթքը , բայց նա
պիտի աղոթի ինչպես հարմար է նրան : Եթե թարախի արտահոսքը չի դադարում
վուդու և աղոթք կատարելու ժամանակահատվածում , նա պիտի աղոթի թարախի
առկայության դեպքում : Ամեն դեպքում, նա պիտի օգտագործի որոշ պահպանիչ
միջոցներ , թարախի տարածումը կանխելու համար : (Ֆատուա Քուրբրա , էջ . 310
Մաքրման Գիրք )
Հարց. Բավակա՞ն է արդյոք, ծիսական լոգանքը (Ղուսլ) ,
որպեսզի վուդու չարվի :
Պատասխան. Եթե մարդուց պահանջվում է ծիսական լոգանք
, նրան խորհուրդ է տրվում նախորոք վուդու անել : Այսպիսով, նա կատարյալ
վուդու է անում , հետո լոգանք ընդունում : Երբ նա ավարտում է լոգանքը ,
նրանից չի պահանջվում անել վուդու : Սակայն, եթե նա ծիսական լոգանք է
ընդունում միայն , առանց վուդույի, հետևելով դրա հերթականությանը , ապա այս
դեպքում վուդուն անհրաժեշտ չէ : (Իսլամական վճիռ որոշ գիտնականներից էջ.
1/ 191)
ԳՈՒԼՊԱՆԵՐԻ ՎՐԱ ՄԱՔՐԵԼԸ.
Այս
գործողության թույլտվությունը և վավերականությունը հիմնված է Ջարիր Իբն
Աբդուլայի սովորույթի վրա .
«Ես տեսա, որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) միզեց և
հետո վուդու արեց և սրբեց իր Քուֆերը գուլպաները :» (Համաձայնեցված )
Լվացվել, հետո գուլպա հագնելը և հետո դրանց վրա
սրբելը մյուս լվացման համար , ավելի լավ է , քան դրանք հագնելը առանց
լվացման և հանելը հաջորդի համար : Ալ- Մուղիրահ Իբն Շուբահը ասաց.
««Ես Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) հետ ճամփորդության
մեջ էի : Ես մտադրվեցի հանել իր կաշվե գուլպաները , բայց նա ասաց. «Թող,
քանի որ ես դրանք հագել եմ վուդու անելուց հետո » և նա սրբեց դրանց
վրա :»» (Համաձայնեցված )
ՄԱՔՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՍԵՐԸ.
Պետք է մաքրել, սրբել գուլպաների մակերեսը , ինչպես
արել է Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն): Ալին, թող Ալլահը գոհանա նրանով ասաց.
«Եթե կրոնը հիմնված լիներ անձնական կարծիքի վրա ,
ապա գուլպաների խորը մակերես մաքրելը, սրբելը կլիներ ավելի համապատասխան
: Ես տեսա Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սրբեց իր կաշվե գուլպաների մակերեսը
:» (Աբու Դաուդ և Տաբրանի )
ԳՈՒԼՊԱՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ.
1. Կաշվե գուլպաները և դրա նման բաները , պետք է
հագնել վուդույից հետո : Այս հիմնված է Ալի Մուղիրահի վերոհիշյալ
սովորության վրա :
2. Գուլպաները պիտի մաքուր լինեն աղտից : Եթե դրանք
մաքուր չեն, ապա չի կարելի օգտագործել , սրբելու կամ աղոթքի համար :
« Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մեկ օր առաջնորդում էր
իր ուղեկցորդներին աղոթքում, իր գուլպաները հագին : Աղոթքի ընթացքում նա
հանեց դրանք , որովհետև Ջիբրիլը, Գաբրիելը ասաց, նրան , որ դրանք
մաքուր չեն:»
3.Կաշվե գուլպաների և դրա նման բաների սրբելը
պահնջվում է միայն վուդույի դեպքում, այլ ոչ թե ծիսական լոգանքի
ղուսուլ: Սաֆուան Իբն Ասսալը ասաց.
«Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց մեզ , չհանել մեր
գուլպաները մինչ մենք ճամփորդում էինք երեք օր և գիշեր, բացառության այն
դեպքերի , երբ գտնվում ենք մեծ ծիսական անմաքրության (ջանաբա ) մեջ :
Միայն միզելու , կղղանքի և քնելու դեպքում , մենք կարող ենք սրբել դրանք
:» (Ահմեդ , Թիրմիզի և Նասայի )
4. Գուլպաների սրբելը պիտի լինի որոշակի ժամանակի
սահմաններում , որը մեկ օր և գիշեր է բնակիչների և երեք օր ու գիշեր
ճանապարհորդների համար : Ալի Իբն Աբի Տալիբը հարցրեց սրբելու ժամանակի
սահմանումների մասին և Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց
«Ճանապարհորդողի համար . Երեք օր ու գիշեր , բնակչի
համար , մեկ օր ու գիեր :» (Մուսլիմ և ուրիշներ )
5. Գուլպաները պետք է ծածկեն ոտքերի այն մասերը ,
որոնք պետք է լվալ:
ԳՈՒԼՊԱՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ .
Հագնելով մաքուր գուլպաներ կամ կոշիկներ լվացումից
հետո , մուսուլմանը կարող է սրբել դրանք ջրով , հանելու և ոտքերը
լվալու փոխարեն : Նա պետք է անց կացնի իր թաց աջ ձեռքը իր աջ ոտքով,
ոտնաթաթերից մինչ վերին մասերը , հետո թաց ձախ ձեռքը ,ձախ ոտքին
նույնապես: Ալ-Մուհիրա Իբն Շուբահը, ( թող Ալլահը գոհանա նրանով ),
նկարագրեց Մարգարեյի վուդուն ասելով.
« Հետո նա վուդու արեց և սրբեց գուլպաները դնելով
իր աջ ձեռքը աջ գուլպային և իր ձախ ձեռքը ձախ գուլպային , հետո սրբեց
նրանց մակերեսը մեկ անգամ, կարծես ես տեսնում եմ նրա մատների հետքերը
գուլպաների վրա հիմա :»
ԺԱՄԱՆԱԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ.
· Երեք օր ու գիշեր ճանապարհորդի և մեկ օր ու գիշեր
բնակչի համար, ըստ Ալիի վերոհիշյալ սովորության :
· Ժամանակահատվածը սկսվում է առաջին մաքրումից , փոքր
ծիսական անմաքրությունից (հադաթ ) հետո , որը հիմնված է գիտնականների վճռի
վրա և ավարտվում է 24 ժամում բնակչի և 72 ժամում ճանապարհորդի համար :
ԲԱՆԵՐ , ՈՐՈՆՔ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՔՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ.
Դրանցից են.
· Մեծ ծիսական անմաքրությունը, ջանաբա, հիմնված վերը
հիշված սովորության վրա ,հաղորդված Սաֆուանից :
· Մաքրելու կամ սրբելու նշված ժամանակահատվածի ավարտի
դեպքում , որն է մեկ օր ու գիշեր բնակչի համար և երեք օր ու գիշեր
ճանապարհորդի համար, ինչպես նել է Ալի Իբն Աբի Տալիբը , (թող Ալլահը
գոհանա նրանով) :
· Երկու կամ մեկ գուլպայի հանելու դեպքում:
ՀԻՄՆԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ (ՂՈՒՍԼ)
Այն
նշանակում է լվալ ամբողջ մարմինը ջրով : Այն անհրաժեշտությունն է .
· Սերմնահեղուկի զատման դեպքում, ինքնաբավարարման , թաց
երազների և հարաբերությունների հետևանքով :
«Եթե դու ջանաբայի վիճակում ես , (այսինքն,
սեռական հարաբերությունից հետո ), մաքրիր քեզ ( լվա քո ամբողջ մարմինը)
:» (Ալ- Մայիդահ: 6)
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.
« Ղուսլ, (հիմնական ծիսական լոգանքը) պարտադիր է
սերմնազատումից հետո :» (Թիրմիզի, Իբն Մաջահ և Ահմեդ)
· Սեռական հարաբերության դեպքում, նույնիսկ եթե
սերմնազատում տեղի չի ունեցել : Տվյալ դեպքում երկու ամուսիններն էլ
պիտի լոգանք ընդունեն ղուսլ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
«Եթե ամուսինը նստում է նրա, (կնոջ) ոտքերի արանքը
և խորանում է նրա մեջ, ղուսլ պարտադիր է , անկախ նրանից սերմնազատում
եղել է , թե ոչ :» (Մուսլիմ )
· Ամսականների, հետծննդյան արյան դադարման դեպքում :
Ղուրանը ասում է .
«Նրանք հարցնում են քեզ կապված ամսականների հետ :
Ասա, Այն հարամ, (անթույլատրելի) է , այսպիսով հեռու մնացեք կանանցից այդ
ժամանակ և մի մերձեցեք նրանց մինչ նրանք մաքրվեն: Եվ , երբ նրանք
մաքրել են իրենց , ապա գնացեք նրանց մեջ , ինչպես Ալլահը պատվիրել է
ձեզ : Իրոք, Ալլահը սիրում է նրանց, ովքեր շրջվում են դեպի Նա և
սիրում է նրանց, ովքեր մաքրում են իրենց :» (Ալ- Բակարա :222)
Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց Ֆաթիմա Բինթ Աբի
Հուբեյշին
« Թող աղոթքը ամսականի օրերին, հետո ղուսլ արա և
հետո աղոթիր :» (Համաձայնեցված)
· Մահվան դեպքում. Այսպիսով, եթե Մուսուլմանը մահանում է
, կենդանի մուսուլմանները պետք է լողացնեն նրան : Ում Աթիյան, (թող
Ալլահը գոհանա նրանով ), հաղորդեց.
«« Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) եկավ մեզ մոտ , երբ
նրա դուստրը մահացավ և ասաց. « Լվացեք նրան երեք, հինգ կամ ավել
անգամներ ջրով և սիդրի տերևներով , եթե կարծեք , որ պետք է , վերջում
ցողացեք կամֆորա կամ դրա նման մի բան , նրա վրա :» Երբ մենք
ավարտեցինք , մենք տեղեկացրեցինք նրան և նա տվեց մեզ իր գոտկասավանը և
ասաց մեզ փաթաթել նրան դրա մեջ :»» (Համաձայնեցված )
« Այն դեպքում, երբ անհավատը ընդունում է Իսլամ,
նա պիտի ծիսական լոգանք ընդունի : Այս հիմնված է Քեյս իբն Ասիմի հաղորդած
սովորույթի վրա .
«Ես եկա Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) մոտ , ընդունելու
Իսլամ , այսպիսով նա հրամայեց ինձ լոգանք ընդունել ջրով և սիդրի
տերևներով :» (Աբու Դաուդ և Նասայի)
Աբու Հուրեյրան հաղորդեց , որ
««Երբ Թումամա ալ- Հանաֆին ընդունեց իսլամ ,
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ուղարկեց նրան Աբու Տալհայի ագարակ և պատվիրեց նրան
անել ծիսական լոգանք : Այնտեղ նա լոգանք ընդունեց և երկու ռաքյաթ,
կքանիստ աղոթք արեց , որին Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. ''Քո եղբոր
հավատքը աճել է :»» ( Ահմեդ)
ԼԻԱՐԺԵՔ ԾԻՍԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ. (ՂՈՒՍԼ)
· Նա մտադրվում է , իր սրտում, ներկայացնել ղուսլ , հեռացնելու մեծ ծիսական անմաքրությունը (ջանաբան), ամսականից կամ հետծննդյան ժամանակաշրջանից հետո , առանց արտաբերելու այսպիսի մտադրությունը , որովհետև ոչինչ չի հաղորդվել , որը ապացուցի
, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) արտաբերել է մտադրությունը ներկայացնելու ղուսլ,
վուդու , աղոթք կամ երկրպագման մեկ այլ գործողություն :
Բացի
այդ , Ալլահը Քաջատեղյակ է, թե ինչ է կատարվում մարդկանց մտքերում :
Այս հիմնված է Մարգարեյի սովորության վրա, որը հաղորդել է Օմարը, (թող
Ալլահը գոհանա նրանով) .
«Գործողությունները
հիմնված են մտադրության վրա : Յուրաքանչյուրը ունի իր մտադրությունների
պտուղը :» (Համաձայնեցված )
· Նա ասում էր «Բիսմիլեհ» այսինքն, Ալլահի
Անունով : Հետո նա լվանում էր իր ձեռքերը , հետո իր մասնավոր մասերը և
հեռացնում էր աղտը : Աիշան, (թող Ալլահը գոհանա նրանով) , հաղորդեց.
«Երբ
Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) լոգանք էր ընդունում սեռական հարաբերությունից
հետո , նա սկզբում լվանում էր իր ձեռքերը , հետո նա իր աջ ձեռքով
ջուր էր լցնում իր ձախ ձեռքին և լվանում էր իր մասնավոր մասերը :
Հետո նա լվացում էր անում , այնպես , ինչպես աղոթքի ժամանակ: Հետո նա
վերցնում էր ջուր ձեռքի ափով և լցնում էր իր գլխին և մատները
սահեցնում էր մազարմատներով : Եվ , երբ նա գտնում էր , որ դրանք
բավականին թրջվել են , դրանից հետո նա լցնում էր երեք ափաչափ ջուր իր
գլխին և հետո լցնում էր ջուր իր մարմնին և հավասարաչափ լվանում էր
իր ոտքերը :» (Մուսլիմ )
· Հետո, նա կատարում էր լիարժեք վուդու , այնպիսին, ինչպիսին աղոթքի ժամանակ , բացի իր ոտքերից , որը նա հետաձգում էր մինչ լոգանքի ավարտը : Այս հիմնված է վերը նշված սովորության վրա
, որը հաղորդեց Աիշան, ( թող Ալլահը գոհանա նրանով ), որտեղ նա ասաց.
«Նա,
հետո կատարում էր լվացում, այնպես , ինչպես աղոթքի ժամանակ :»
· Նա լցրեց երեք ափաչափ ջուր իր գլխին և սահեցրեց մատները մազերի և մորուքի միջով , այնպես , որ ջուրը հասնի
գլխամաշկին : Մայմունան , թող Ալլահը գոհանա նրանով, հաղորդեց.
« Ես
տեղավորեցի ջուր Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) համար լոգանք ընդունելու : Նա լցրեց
ջուր իր ձեռքերին և լվաց դրանք մեկ կամ երկու անգամ : Հետո , նա
լցրեց ջուր իր աջ ձեռքով իր ձախ ձեռքին և լվաց իր մասնավոր մասերը :
Նա տրորեց իր ձեռքերը գետնին և լվաց : Նա ողողեց իր բերանը և լվաց
իր քիթը , ջուր լցնելով և թափելով նրա միջից : Նա լվաց իր երեսը և
արմունկները երեք անգամ , հետո իր գլուխը երեք անգամ : Նա լցրեց ջուր
իր մարմնին և հետո ոտքի կանգնեց իր տեղից և լվաց իր ոտքերը : Ես
բերեցի նրան կտոր , ( սրբիչ ), բայց նա վերադարձրեց այն : Նա միայն թափ
տվեց ձեռքերի ջուրը :» (Համաձայնեցված )
· Պետք է ջուր լցնել ամբողջ
մամնին , տրորելով այն մասերը , որը ի վիճակի է , սկսելով աջ կողմից ,
հետո ձախ : Պետք է ուշադիր լինել, որ ջուրը հասնի թևատկերին ,
ականջներին , պորտին և մաշկի ծալքերին , ինչպես լինում է գեր մարդկանց
մոտ , որոնց մամնի վերին մասերը խաթանում են հասնելու մարմնի այն
մասերին, որոնք գտնվում են գեր մասերի տակ : Աիշան, (թող Ալլահը գոհանա
նրանով), հաղորդեց .
«Երբ
Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) լոգանք էր ընդունում սեռական
հարաբերությունից հետո , նա բերում էր անոթ և վերցնում էր ափաչափ
ջուր դրանից և սկզբում լվանում էր իր գլխի աջ կողմը , ձախը և հետո
վերցնում էր ափաչափ ջուր և լցնում էր իր գլխին :» (Համաձայնեցված )
ԲԱՎԱՐԱՐՈՂ ՂՈՒՍԼ
· Պետք է մաքրել աղտը ջրով:
· Պետք է մտադրվել սրտում , ոչ լեզվով, հեռացնել մեծ
ծիսական անմաքրությունը , հադաթը:
· Պետք է լցնել ջուր ամբողջ մամնով կամ մտնել ջուրը այնպես, որ այն հասնի թևատակերին , ականջներին , պորտին և մաշկի ծալքերին, որը վերաբերվում
է գեր մարդկանց : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց Ումմ Սալամային, թող Ալլահը
գոհանա նրանով, ղուսլի մասին
«Բավական
է ձեզ համար լցնել երեք ափաչափ ջուր ձեր գլխին և հետո լցնել ջուր
ձեր վրա և դուք կմաքրվեք :» (Մուսլիմ)
ԴԵՊՔԵՐ, ԵՐԲ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՐՎՈՒՄ ՂՈՒՍԼ .
· Ուրբաթ Օրվա աղոթքի դեպքում.
Աբու Հուրեյրան , (թող Ալլահը գոհանա նրանով), հաղորդեց
«Մարգարեն
(Խ.Ա.Ո.Ն) ասաց. Նա, ով լոգանք է ընդունում , հետո գալիս է Ալ-Ջումա (
Ուրբաթօրյա) աղոթքի և հետո աղոթում է ինչ սահմանված է իրեն , հետո
լռում է մինչ Իմամը ավարտում է ճառը և հետո աղոթում է նրա հետ , նրա
մեղքեր այդ ժամանակաընթացքից մինչ հաջորդ Ուրբաթ , ներվում են և
ավելացրած երեք օր :» (Մուսլիմ)
· Երկու տոների աղոթքների դեպքում , որը հիմնված է սովորության վրա, հաղորդված Ալ- Ֆակեհ Իբն
Սաադի կողմից .
«Մարգարեն
(Խ.Ա.Ո.Ն ) սովորություն ուներ ղուսլ անել Ուրբաթ օրը և Ֆիտր և Ադհա
տոներին :» (Ահմեդ Իբն Մաջահ և Բազզար )
· Իհրամի վիճակ մտնելու դեպքում Ումրայի և Հաջի համար :
«Զեյդ
Իբն Թաբիթը տեսավ Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) հագուստը հանելուց և լոգանք
ընդունելուց , Իհրամի համար :» (Թիրմիզի, Դարքութնի, Բայհակի և Թաբարանի )
· Մեքքա մտնելու դեպքում.
« Երբ
Իբն Օմարը ցանկանում էր մտնել Մեքքա , նա քնում էր Դհու Թուվայում
մինչ առավոտ , լոգանք էր ընդունում և հետո գնում էր Մեքքա ցերեկը: Նա
նշեց, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) այդպես արեց :» (Մուսլիմ )
ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԲՈՒ ՋԵՆԵԲԱՅԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ.
· Աղոթք (Սալահ) . Ղուրանը
ասում է .
«Օ, դուք,
ովքեր հավատցել եք : Մի մոտեցեք աղոթքին, (սալաթ) , երբ դուք հարբած
վիճակում եք , մինչ չիմանաք ձեր արտաբերածի իմաստը , ոչ էլ, երբ դուք
սեռական անմաքրության (ջանաբայի ) վիճակում եք , մի մոտեցեք աղոթքի
վայրին, մինչ դուք չեք լվացել եք ձեր ամբողջ մարմինը :» (Ալ- Նիսա: 43)
· Սուրբ Տան (Քաբբայի)
շուրջայց. Աիշան , ( թող Ալլահը գոհանա նրանով ), ասաց.
«« Ես
եկա Մեքքա , երբ ամսականի մեջ էի, այսպիսով , ես չէի կարող շուրջայց
կատարել Սուրբ Տան շուրջ, կամ Սաֆա և Մարվա : Ես բողոքեցի Ալլահի
Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) : Նա ասաց ինձ. « Արա այն ինչ ուխտագնացն է անում ,
բացի Սուրբ Տան շուրջ այցից, մինչ դու կավարտես ամսականը :»» (Բուխարի
և Մուսլիմ )
· Սուրբ Գրքին, (Ղուրանին) հպվելը կամ վերցնելը , ինչպես նշված է Աբու Բաքր
Իբն Մուհամեդ իբն Ամերի սովորությունում .
««Մարգարեն
( Խ.Ա.Ո.Ն) գրեց Յեմենցիներին նամակ, որը ներառում էր կանոն. « Ոչ ոք
չպիտի հպվի Ղուրանին , մինչ նա չմաքրվի:»» (Նասայի , Դարքութնի և Բայհաքի
)
· Սուրբ Ղուրանի ընթերցումը.
Ալին, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց.
« Ես
տեսա Ալլահի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն ) վուդու անելուց , հետո նա ընթերցեց
որոշ հատվածներ Ղուրանից : Նա ասաց. '' Այս նրանց համար է , ովքեր
ջանաբայի վիճակում չեն : Նրանք , ովքեր ջանաբայի վիճակում են , չի
թույլատրվում ընթերցել նույնիսկ մեկ տարբերակ :» (Ահմեդ և Աբու Յալա[3])
· Մզկիթում մնալ. Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
«Մզկիթը
արգելված է կնոջ համար , ամսականի ընթացքում և տղամարդու և կնոջ համար,
ով ջանաբայի վիճակում է :» (Իբն Մաջահ և Տաբրանի )
ՈՐՈՇ ՍԽԱԼՆԵՐ և ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾԻՍԱԿԱՆ
ԼՎԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ (ՂՈՒՍԼ)
· Մարդ կարող է արհամարհել լոգանք ընդունելը, սեռական հարաբերությունից հետո և նույնիսկ չասել իր կնոջը լոգանք ընդունել , մինչ նա
չի սերմնաժայթքում : Փաստորեն , երկուսն էլ պետք է ծիսական լոգանք
(ղուսլ) ընդունեն : Այս պարզ է , վերոհիշյալ սովորությունից .
«Եթե
նա, (ամուսինը ) նստում է նրա, (կնոջ) ոտքերի միջև և մերձենում է նրան,
(ղուսլ) լոգանքը պարտադիր է , անկախ նրանից նա սերմնաժայթքում է , թե ոչ:»
(Մուսլիմ )
· Մարդը կարող է
հարաբերություն ունենալ կնոջ հետ , հետո հետաձգել ղուսլը, մինչ լուսաբաց ,
այսպիսով նա քնում է առանց վուդու : Այս հակամարտում է Մարգարեյի
Սուննային : Ամմար Իբն Յասերը , (թող Ալլահը գոհանա նրանով ) ասաց.
«Ալլահի
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) խորհուրդ է տվել մարդուն, ով Ջանաբայի վիճակում է ,
վուդու անել , ինչպես աղոթքի ժամանակ, այն դեպքում երբ նա ցանկանում է
սնվել, ընմպել կամ քնել:» (Ահմեդ և Թիրմիզի)
· Ոմանք կարող են քնել մեծ ծիսական անմաքրության ,(ջանաբայի)
վիճակում , հետո , եթե արթնանում են արևածագից մի փոքր առաջ , տայամմում
են անում ղուսլի փոխարեն , որը համապատասխան կամ թույլատրելի չէ : Շեյխ
Աբդուլ Ազիզ Իբն Բազը, ( թող Ալլահը գթա նրան) , նկարագրեց ճիշտ
գործողությունը այս պարագայում , պատասխանելով նրան , ով հարցրեց այս
մասին. « Դու պետք է ղուսլ անես և ավարտես քո մաքրությունը , հետո
աղոթես , տայամմումը չի խրախուսվում այս պարագայում : Այս կատարվում է այն
պատճառով , երբ անձը, ով քնել է կամ մոռացել է պահանջվող աղոթքը ,
շտապի կատարել այդ իր բոլոր նախապայմաններով, անմիջապես հիշելու կամ
արթնանալու դեպքում : Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.
«Երբ
մարդը քնում է առանց աղոթելու կամ մոռանում է անել այդ , նա պիտի
աղոթի երբ հիշի : Այս միակ քավությունն է :»
Հայտնի
է, որ աղոթքը չի կարող ընդունվել առանց մաքրության , որը հիմնված է
Մարգարեյի սովորության վրա .
«
Աղոթքը անընդունելի է առանց մաքրության:»
Եթե
կա ջուր , պետք է օգտագործել այն մաքրության համար , այլապես ,
տայամմումն է համապատասխան աղոթքի համար : Ալլահն ասաց.
«Եվ,
եթե դուք չեք գտնում ջուր , տայամմում արեք մաքուր հողով և սրբեք ձեր
դեմքերը և ձեռքերը : Իրոք, Ալլահը Ամենաներողն է :» (Ալ-Նիսա :43) , (Իսլամական
վճիռ , մի խումբ գիտնականների կողմից էջ.1/ 199)
· Որոշ կանայք , ովքեր մաքրվում են հետծննդյան արյունահոսությունից, մինչ քառասուն
օրը, չեն ընդունում լոգանք (ղուսլ) և չեն աղոթում կամ պահք պահում
Ռամադանին : Այս պարագայում , Շեյխ Աբդուլ Ազիզ իբն Բազը , (թող Ալլահը
գոհանա նրանով) ասաց. « Եթե կինը , ով ծննդաբերել է , մաքրվում է
քառասուն օրից առաջ , նա պիտի լոգանք ընդունի (ղուսլ ) և աղոթի , ինչպես
նաև պահք պահի Ռամադան ամսում : Թույլատրելի է նրա ամուսնուն մերձենալ
կնոջը, և այս ամենը համաձայնեցվել է շատ մուսուլման գիտնականների կողմից
: Գոյություն չունի հետծննդյան ժամանակաշրջանի նվազագույնը:» (Իսլամական վճիռ
մի խումբ գիտնականների կողմից էջ.1/ 225)
· Որոշ տղամարդիկ մերձենում են իրենց կանանց իրենց սեռական պահումից հետո , բայց մինչ ղուսլը: Շեյխ Աբդուլ Ազիզ իբն Բազը ասաց այդ մասին. Սեռական հարաբերությունը կնոջ հետ ամսականի ժամանակ արգելվում է :
Ալլահը , (փառք լինի Նրան), ասաց.
«Նրանք
հարցրեցին ամսականի մասին: Ասա. Այդ վնասակար բան է , այսպիսով, հեռու
մնացեք կնոջից ամսականի ժամանակ և մերձեցեք նրանց , երբ նրանք մաքուր
են ամսականից :» (Ալ- Բաքարա: 222)
Եթե մարդ
այդպես է վարվում , նա պետք է Ալլահից թողություն խնդրի և տա կես
դինար բարեգործություն , որպես սխալի քավություն : Ահմեդը և Սուննայի
այլ կարգավորողները, հաղորդեցին Իբն Աբբասի պատասխանատվությամբ , որ
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց այն մարդու մասին, ով մերձենում է կնոջը
ամսականի ժամանակ.
«Թող
նա տա մեկ կամ կես դինար : Նա կարող է նվիրատվություն տալ երկու
արժեքներից մեկը :»
Ամեն
դեպքում , նա պետք է սեռական հարաբերություն չունենա մինչ կինը կավարտի
արյունահոսությունը և լոգանք կընդունի : Այս հիմնված է Ղուրանի
տարբերակում, որի իմաստը հետևյալն է .
«Եվ,
մի մերձեցեք նրանց, մինչ նրանք չեն մաքրվում ամսականներից : Եվ , երբ
նրանք մաքրել են իրենց , մերձեցեք նրանց ինչպես Ալլահն է հրահանգել
ձեզ:» (Ալ- Բաքարա:222)
Այսպիսով,
Ալլահը չի թույլատրել սեռական հարաբերություն , մինչ ամսականի
արյունահոսությունը չավարտվի և նա լոգանք չընդունի: Եթե սեռական
հարաբերությունը տեղի է ունեցել լոգանքից առաջ , ամուսինը մեղք է
գործում և պետք է վճարի գինը : Եթե կինը երեխա է ունենում ամսականի
ընթացքում կատարված սեռական հարաբերության արդյունքում , նրա երեխան չի
կարող ապօրինի լինել , այն օրինական զավակ է : ( Իսլամական վճիռ մի
խումբ գիտնականներից էջ. 1/ 218)
· Որոշ մարդիկ կարծում են, որ կինը չպիտի դուրս գա տանից մինչ չավարտի հետծննդաբերական շրջանը : Իրականությունը այն է, որ նա , ինչպես ցանկացած այլ կին, կարող է դուրս գալ տանից , եթե կարիք ունի : Եթե նա կարիք չունի դուրս գալու, ապա
ավելի լավ կլինի չանի այդ : Ղուրանը ասում է .
«Եվ
մնացեք ձեր տներում և մի ցուցադրեք ձեզ , ինչպես տգիտության
ժամանակաշրջանում :» (Ալ- Ահզաբ :33) (Իսլամական վճիռ , մի խումբ
գիտնականների կողմից էջ.1/223)
· Որոշ կանայք կարծում են
, որ Հադիթի գիրք կամ Ղուրան ընթերցելը այդ ժամանակ , մեղք է : Շեյխ
Իբն Բազը ասաց իր պատասխանում . Մեղք չէ կնոջ համար իր ամսականի կամ
հետծննդյան շրջանում , ընթերցել մեջբերումներ Ղուրանից , առանց հպվելու դրան
: Այս ասվում է , հիմնված մուսուլման գիտնականների ավելի ճշգրիտ վճիռների
վրա: Ինչ վերաբերվում է ջանաբայի վիճակում գտնվող մարդուն , նա չպիտի
ընթերցի Ղուրան , մինչ լոգանք չընդունի : Նա կարող է ընթերցել Հադիթի
մասին գրքեր և մեջբերվող գրքեր, առանց տարբերակների ներառման : Հաղորդվում
է , որ ոչինչ ետ չէր պահում Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) Ղուրան ընթերցելուց
,բացի ջանաբայից: Մեկ այլ սովորությունում , հաղորդված Իմամ Ահմեդից,
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.
«Ինչ
վերաբերվում է նրան, ով ջանաբայի վիճակում է , նա չի կարող ընթերցել
նույնիսկ մեկ տարբերակ :» (Իսլամական վճիռ , մի խումբ գիտնականների
կողմից էջ.1/ 223)
· Որոշ կանայք , ում ամսականեը ավարտվում է հետաձգում են լոգանքը, մինչ աղոթքի
սահմանված ժամանակը լրանում է : Շեյխ Մուհամեդ Իբն Ութեյմեն ասաց. Կինը կարող
է մաքրել իրեն ամսականներից օրվա հինգ աղոթքներից մեկի ընթացքում ,
բայց նա հետաձգում է լոգանքը ուշ ժամի , այն հուսով, որ մնացած ժամը
չի թույլ տա ավարտին հասցնել մաքրումը : Այսպիսի հետաձգումը անընդունելի
է , քանի որ, նա կարող է ներկայացնել նվազագույն պահանջները մաքրման և
աղոթել ժամանակին : Հետո, նա կարող է ունենալ բավական ժամանակ
երկարաձգելու կամ ավարտելու մաքրումը : '' (Կնոջ բնական արյունը էջ.41)
· Որոշ կանայք , իրենց ամսականներից հետո , լոգանք են ընդունում , չեն աղոթում բաց թողնված աղոթքները : Շեյխ Մուհամեդ Իբն Ութայմինն ասաց. Եթե ամսականը սկսվում է աղոթքը սկսելուց հետո , (օրինակ կեսօրվա աղոթքից կես ժամ հետո ), նա
կարող է աղոթել , իր ամսականի ավարտից հետո : Ղուրանը ասաց.
«Իրոք,
աղոթքը որոշված է հավատացյալի համար , սահմանված ժամանակ :» ( Ալ- Նիսա
:103) , (Ֆատուա կնոջ մասին էջ.25)
· Կինը, ով մաքրվել է իր ամսականից կարող է չաղոթել այդ
ժամանակ , նրան պարտադրված աղոթքը , նա աղոթում է հաջորդը : Շեյխ Իբն
Ութայմին ասաց. Եթե նա, (կինը) մաքրվում է ամսականից և դեռ կա բավական
ժամանակ մեկ կքանիստի համար , մինչ կսկսի հաջորդ աղոքը , նա պիտի աղոթի
այն աղոթքը, որի ընթացքում նա մաքրվել է : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.
«Նա,
ով մեկ կքանիստ աղոթում է Ալ- Ասր , կեսօրվա աղոթքից մինչ արևի մայր
մտնելը , նա ունի ամբողջ աղոթքը այդ ժամանակի ընթացքում :» (Բուխարի
և Մուսլիմ )
Այսպիսով,
եթե նրա ամսականը ավարտվել է կեսօրվա աղոքի ընթացքում կամ արևածագից
առաջ , և կա ժամանակ մեկ կքանիստ անելու մինչ կեսօրվա աղոթքի ժամանակը
կավարտվի , կամ արևը կծագի, նա աղոթում է կեսօրվա աղոթքը առաջինը և
առավոտյան աղոթքը երկրորդը : (Ֆատուա Կնոջ մասին էջ. 25)
ԹԱՅԱՄՄՈՒՄ
Այն մաքրության մի տեսակ է , որը փոխարինում է վուդույին
կամ ղուսլին , ջրի բացակայության դեպքում : Այն հնարավորություն է մեզ
տալիս անելու , այն ինչ վուդուն կամ ղուսլն են թույլ տալիս , ներառելով
աղոթքը , Ղուրանին հպվելը և այլն : Ղուրանը ասում է .
«Եվ
, եթե դուք տկար եք , կամ ճամփորդում եք , կամ որևէ մեկը պատասխանել է
բնության կանչին , կամ մերձեցել է կնոջը և ջուր չի գտել , արեք
թայամմում մաքուր հողով և քսեք ձեր դեմքերին և ձեռքերին : Իրոք, Ալլահը
Ամենաներողն է :» (Ալ- Նիսա: 43)
ԳՈՐԾՈՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ԹԱՅԱՄՄՈՒՄԸ
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ
· Ջրի պակասը. Ումրան Իբն Ալ- Հուսեյնը հաղոդեց , որ
«Ալլահի
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) տեսավ մի մարդու նստած մենակ և որ նա չաղոթեց
միասնական ձևով : Նա հարցրեց նրան, թե ինչը կանխեց նրան միանալու
աղոթքին : Մարդը ասաց նրան, որ նա ուներ մեծ ծիսական անմաքրություն
(ջանաբա) ջրի բացակայության դեպքում : Մարգարեն ասաց. Օգտվիր հողից ,
քանի որ այն օգտակար է քեզ համար :» (Համաձայնեցված )
· Այն դեպքում , երբ ջուրը վնասակար է մարմնին, հիվանդության կամ վերքի պատճառով, և ջուրը կարող է երկարաձգել բուժումը կամ ավելացնել տկարությունը : Ջաբիրն ասաց.
«Մենք
գնացինք ճամփորդության : Մեզանից մեկի գլուխը վնասեցին քարով , հետո նա
ունեցավ թաց երազ : Նա հարցրեց իր ուղեկցորդներին , եթե թույլատրելի է
նրա համար , թայամմում անել : Նրանք ասացին. Մենք չենք կարծում , որ
դու կարող ես օգտագործել հողը , մինչ ջուրը հասանելի է , այսպիսով նա
լոգանք ընդունեց և մահացավ : Երբ մենք վերադարձանք Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)
մոտ , պատմեցինք պատմությունը : Նա ասաց. « Նրանք սպանեցին նրան: Թող
Ալլահը սպանի նրանց : Ինչու՞ նրանք չհարցրեցին, եթե չգիտեյին :
Տեղեկանալը, տգիտության բուժումն է : Բավական կլիներ նրան Թայամմում անել
, կամ կապել իր վերքը , սրբել վիրակապի վրա և լվանալ մարմնի մնացած
մասերը :» (Աբու Դաուդ , Իբն Մաջահ և Դարքութնի)
· Եթե կա ջուր ,
բայց կարիք կա հետագայում ըմպելու կամ պատրաստելու , այս դեպքում
կարելի է թայամմում անել և պահել ջուրը : Աբու Դհարը լսեց, որ Մարգարեն
(Խ.Ա.Ո.Ն) ասաց.
«Մաքուր
հողը մաքրության աղբյուր է մուսուլմանի համար , նույնիսկ եթե նրանք մնան
առանց ջրի տաս տարի : Երբ նրանք ջուր գտնեն , նրանց համար լավ կլինի
օգտագործել այն :» (Թիրմիզի, Նասայի , Աբու Դաուդ )
Ալի
Իբն Աբի Տալիբը, պատասխանելով մի անցորդի հարցին կապված ջանաբայի և
ջրի պակասության մասին, ասաց.
«Նա
պիտի թայամմում անի և չպիտի լվացվի ջրով :» (Դարաքութնի)
· Եթե ջուր փնտրելը վտանգի տակ կդնի կյանքը, պատիվը կամ ունեցվածքը , այնպես , ինչպես, եթե կա թշնամու, վայրի կենդանիների առկայություն, կամ հեռավորություն :
· Այն դեպքում , երբ այն սառն է և հնարավոր չէ տաքացնել, և համոզված ես , որ օգտագործելը կվնասի : Ամր Իբն Ալ Ասը ասաց.
« Մի
շատ ցուրտ գիշեր , Դհաթ Ալ- սալասել հետախուզության ժամանակ, ես թաց
երազ ունեցա : Ես վախեցա վտանգել իմ կյանքը , եթե լոգանք ընդունեմ ,
այսպիսով, ես Թայամմում արեցի և առաջնորդեցի իմ ուղեկցորդներին աղոթքի :
Նրանք ասեցին Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) միջադեպի մասին , որից հետո նա
կանչեց ինձ և հարցրեց . «Օ, Ամր. Արդյո՞ք դու առաջնորդել ես քո
ուղեկցորդներին աղոթքի ջանաբայի վիճակում : Ես ասացի նրան պատճառը, որը
ինձ կանգնեցրեց լոգանք ընդունել և ասացի նրան . Ես լսեցի , որ Ալլահը,
(փառք լինի Նրան) , ասաց. «Մի սպանեք ձեզ:» Իրոք, Ալլահը Ամենագթասիրտն
է առ մեզ: Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ծիծաղեց և ոչինչ չասաց:
Մարգարեյի լռությունը խրախուսանքի նշան էր , որովհետև նա երբեք չէր
ընդունում կամ լռում , եթե տեսնում էր սխալ արարք:» (Աբու Դաուդ )
ԹԱՅԱՄՄՈՒՄԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Անձը,
ով ցանկանում է Թայամմում անել , պետք է մտադրվի մաքրության , կամ
ծիսական անմաքրության հեռացման : Հետո պիտի ասի 'Բիսմիլեհ' և հպվի
մաքուր հողին մեկ անգամ ձեռքի ափով , մինչ մատները բացված են : Հետո
, նա պիտի սրբի դեմքը օգտագործելով մատների ներսի կողմը և սրբի
ձեռքերը ափերով, մինչ դաստակները : Ինչպես երևում է Ամմարի հաղորդման մեջ
.'' Ես ունեցա սերմնաժայթքում և չգտա ջուր , լոգանք ընդունելու, ես
թավալվեցի փոշու մեջ և աղոթեցի : Ես ասացի այդ Ալլահի Մարգարեյին
(Խ.Ա.Ո.Ն ) և նա ասաց.
«Բավական
էր քեզ համար անել այդ « Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) կպավ գետնին իր ձեռքի
ափերով և հետո փչեց փոշին և հետո սրբեց իր դեմքը և ձեռքի ափերը :» (Համաձայնեցված
)
Դարքութնիի
մեկ այլ հաղորդման մեջ ասվում է . «Բավական է քեզ համար խփել ձեռքի
ափերը գետնին , հետո փչել և հետո սրբել քո դեմքը և ձեռքի ափերը :»
ԲԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՆՎԱՎԵՐ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԹԱՅԱՄՄՈՒՄԸ
· Ամենը, ինչ անվավեր է դարձնում վուդուն , նույնապես անվավեր է դարձնում Թայամմումը :
· Ջուր գտնելը , (նրանց համար
, ովքեր ջուր չունեն վուդույի համար) :
· Երբ հանգամանքները կամ խոչընդոտները ջուր օգտագործելու , ավարտվում է :
ՆՇՈՒՄՆԵՐ.
· Եթե մարդը թայամմում է արել և աղոթել , հետո գտել է ջուր կամ խոչընդոտները ավարտվել են աղոքից
հետո , նրանից չի պահանջվում կրկնել այդ աղոթքը , նույնիսկ եթե դեռ
ժամանակ կա : Աբու Սաիդ Ալ- Քուդրի ասաց.
««Երկու
մարդ գնացին ճամփորդության : Երբ հասավ աղոթքի ժամը , նրանք ջուր
չունեյին , այսպիսով նրանք թայամմում արեցին և աղոթեցին: Ավելի ուշ,
նրանք ջուր գտան , նրանցից մեկը կրկին աղոթեց, մինչ մյուսը , ոչ: Երբ
նրանք հանդիպեցին Ալլահի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն ) և ասացին իրենց պատահածի
մասին, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց վերջինին. «Դու սուննան ես արել » և ասաց
մյուսին. « Դու ունես կրկնակի պարգև :»» (Աբու Դաուդ և Նասայի)
· Ամեն դեպքում, եթե նա գտնում է ջուր կամ արգելքը անցնում է աղոթքի ընթացքում , նրա աղոթքը դառնում է անվավեր և նրանից պահանջվում է վուդու անել և կրկնել
աղոթքը : Աբու Դհարը ասաց. Ես լսեցի Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
«Մաքուր
հողը մուսուլմանի համար մաքրության աղբյուր է , եթե նա ջուր չի գտնում
, նույնիսկ տաս տարի : Երբ նա գտնում է այն, ապա պիտի օգտագործի,
քանի որ այդ ավելի լավ կլինի նրա համար :» (Թիրմիզի , Աբու Դաուդ ,
Նասայի և այլոք)
· Նա, ով թայամմում է արել մեծ ծիսական անմաքրության պարագայում և կան ընդունելի պատճառներ , որոնք արդարացնում են թայամմումը , չի պահանջվում կրկնել աղոթքը : Ջուր
գտնելու կամ պատճառների վերացման դեպքում , պետք է լոգանք ընդունի ,
հեռացնելու ծիսական անմաքրությունը: Օմրան Իբն Ալ- Հուսեյնը հաղոդեց , որ
«Ալլահի
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մի մարդ տեսավ , ով մենակ էր նստած և չաղոթեց
միասնական ձևով : Նա հարցրեց նրան , թե ինչը խոչընդոտեց նրան միանալ
աղոթքին : Մարդը պատասխանեց , որ նա ուներ մեծ ծիսական անմաքրություն, (ջանաբա)
, ջրի բացակայության դեպքում : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. ; Օգտվիր հողից,
որը օգտակար է : «Օմրանն ավելացրեց, որ ջուր գտնելուց հետո , Ալլահի
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) տվեց ջրի տարրան մարդուն, ով ջանաբայի վիճակում էր
և ասաց նրան. Գնա և լցրու այդ քեզ վրա :» (Համաձայնեցված)
ՈՐՈՇ ՎՃԻՌՆԵՐ ԿԱՊՎԱԾ ԹԱՅԱՄՄՈւՄԻ ՀԵՏ
Հարց.
Մարդ հիվանդանոցում չի կարող ջուր օգտագործել վուդույի համար, այսպիսով
նա թայամմում է անում , հարվածելով գորգին ձեռքերով : Արդյո՞ք այդ աղոթքը
վավերական է :
Պատասխան.
Հիվանդը հնարավորության դեպքում պիտի վուդու անի , սակայն դրա
բացակայության դեպքում , նա պիտի օգտագործի փոշոտ հողը թայամմումի համար
, եթե կրկին դա հնարավոր է , այլապես նա կարող է օգտագործել իր անկողինը
, հատակը , կամ որևէ ուրիշ բան , եթե այն պատված է փոշով : Ղուրանը
ասում է .
«Այսպիսով
, պահեք ձեր պարտականությունները Ալլահի նկատմամբ և վախեցեք Նրանից , այնքան
, որքան հնարավոր է :»
«Ալլահը
չի ծանրաբեռնում հոգին, բացի նրա հնարավորությունների չափով :» (Իսլամական
վճիռ , մի խումբ գիտնականների կողմից էջ. 1/197)
Հարց.
Մարդը, ում ձեռքը վնասված է և նա չի կարող ջուր օգտագործել ,
թայամմում է անում : Մեկ անգամ նա մոռացավ և աղոթեց առանց թայամմում :
Աղոթքի ընթացքում , նա հիշեց , այսպիսով նա թայամմում արեց առանց աղոթքը
ընդհատելու : Արդյո՞ք աղոթքը վավերական է :
Պատասխան.
Եթե որևէ մեկի վուդույի համար նախատեսված մասերը վնասված են և այն չի
կարելի լվալ կամ սրբել , բուժումը չկանխելու համար , ապա թայամմումը
պահանջվում է : Եթե նա վուդու անի առանց լվալու վնասված տեղը կամ
թայամմում չանի և աղոթի , որից հետո հիշի , ապա նա պիտի թայամմում անի
և կրկնի աղոթի , քանի որ մինչ այդ արած աղոթքը անվավեր է : Մաքրությունը
աղոթքի նախապայման է և մարմնի որևէ չլվանալը, դարձնում է ամբողջ վուդուն
անվավեր : «Դրա ապացույցն է Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) հրահանգը այն
մարդուն , ով վուդու արեց և թողեց 'դիրհամի' չափով մասը չոր: Մարգարեն
(Խ.Ա.Ո.Ն) հրահանգեց նրան կրկնել վուդուն:»
Մինչ
հնարավոր չէ լվալ կամ սրբել այդ մասը ջրով , պահանջվում է թայամմում
: Ղուրանը ասում է .
«Եվ,
եթե դուք տկար եք , կամ ճամփորդում եք , կամ ձեզանից մեկը պատասխանել
է բնության կանչին , կամ մերձեցել է կնոջը և ջուր չի գտել , արեք
թայամմում մաքուր հողով և սրբեք ձեր երեսները և ձեռքերը : Իրոք, Ալլահը
Ամենաներողն է :» ( Ալ- Նիսա :43)
Իբն
Աբբասը հաղոդեց, որ
««Մարգարեն
(Խ.Ա.Ո.Ն ) ասաց մարդու մասին , ում գլուխը վնասվել էր, նա լվաց իր
մամինը , բացի գլխից , որը վնասված էր:» Աբու Դաուդի հաղորդածում , որը
նա վերագրում է Ջեբերին, որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Նրան
բավական կլիներ անել թայամմում : Այսպիսով , նա պահանջվում է կրկնել
այն:»» (Իսլամական վճիռ մի խումբ գիտնականների կողմից էջ. 1/ 197)
ՄԱՔՐԵԼԸ ԲԵԿԱԿԱԼՆԵՐԻ և ՎԻՐԱԿԱՊԵՐԻ ՎՐԱ
Բեկակալները, վիրակապերը և դրա նման բաները պետք է
սրբել ջրով: Ջաբիրն ասաց.
««Մենք
ճամփորդության մեջ էինք : Մեզնից մեկին հարվածեցին քարով , որը վնասեց
նրա գլուխը , հետո նա թաց երազ ունեցավ : Նա հարցրեց իր ուղեկցորդներին
, արդյոք թույլատրելի է նրա համար թայամմում անել : Նրանք պատասխանեցին
. մենք չենք կարծում , որ դու կարող ես հողը օգտագործել, մինչ ջուրը հասանելի
է », այսպիսով նա լոգանք ընդունեց և մահացավ : Երբ մենք վերադարձանք
Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) մոտ ,նրան ասեցին պատմությունը : Նա ասաց.
'Նրանք սպանեցին նրան: Թող Ալլահը սպանի նրանց : Ի՞նչու նրանք
չհարցրեցին եթե չգիտեյին : Տեղեկանալը տգիտության բուժում է : Նրան
բավական կլիներ թայամմում անել, կամ վիրակապել իր վերքը , սրբել
վիրակապը և լվալ մարմնի մնացած մասերը :» ( Աբու Դաուդ , Իբն Մաջահ և
Դարքութնի)
Բեկակալների
կամ վիրակապերի սրբելը պարտադիր է վուդու, ղուսլ , անելուց վնասված
մասը լվալու փոխարեն : Եթե մարդը ունի կոտրվածք և ցանկանում է վուդու
կամ ղուսլ անել , նա պիտի լվանա իր վուդույի համար նախատեսված մասերը
մանրակրկիտ : Եթե նա վախենում է վնասել վնասված մասը , նա պիտի սրբի
այն ջրով : Եթե ջրով սրբելը կարող է վնասել , նա կարող է վիրակապել
վնասված մասը և սրբել վիրակապը : Չի պահանջվում ղուսլ անել վիրակապների
առկայության դեպքում : Նա շարունակում է սրբել դրանք այնքան ժամանակ,
որքան վնասվածքը առկա է : Ամեն դեպքում , եթե վնասը անցնում է մարմնի
պահանջվող մասից, ապա այն պիտի լվացվի ջրով :
ՈՐՈՇ ՎՃԻՌՆԵՐԻ ԲԵԿԱԿԱԼՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆԸ.
Հարց.
Կա՞ն արդյոք իրավիճակներ բեկակալների վրա մաքրելու, օրինակ , ավելորդ
պահանջմունքների դեպքում:
Պատասխան.
Բեկակալների սրբելը պետք է լինի պահանջվող մանրակրկիտությամբ : Վուդույի
կամ ցավի մասը միակ մասը չէ ծածկելու վիրակապերով կամ բեկակալներով ,
այլև շջապատող մասերը պետք է վիրակապերի համար , սոսնձվող ժապավեն և
այլն : (Ֆետուա Քուֆեյնի սրբելու համար էջ. 26)
Հարց.
Արդյո՞ք այդ վիրակապերը և բեկակալները ներառում են հագնելու կտորները,
ինչպիսիք են գաուզը և այլն :
Պատասխան.
Այո, բեկակալների շուրջ սրբելը նույնը չէ , ինչպես գուլպաների սրբելը,
այսպիսով , այն չունի ժամանակի սահմանափակում և կարող է տևել այնքան
ժամանակ , որքան պահանջվում է : Բեկակալները տարբերվում են գուլպաներից
և կարող են սրբվել և վուդույի և ղուսլ դեպքերում : (Ֆետուա Քուֆայնի
սրբելու համար էջ. 26 )
Հարց.
Ինչպե՞ս սրբել բեկակալները : Կարելի է սրբել դրանք ամբողջովին , թե
դրանց մի մասը միայն :
Պատասխան.
Այո , դրանք պիտի ծածկել փոխարինող բաներով : Այսինքն, ինչպես ամբողջ
մասը պիտի լվացվի , և ամբողջ բեկակալը պիտի սրբվի : Ինչ վերաբերվում է
գուլպաների մաքրմանը , այն միայն զիջում է և Սուննան ասում է , որ
ավելի նպատակահարմար է սրբել գուլպաների մի մասը : (Ֆատուա Քուֆեյն
մաքրելու համար էջ. 27)
ԻՆՉՊԵՍ ՄԱՔՐԵԼ ՏԿԱՐ ՄԱՐԴՈՒՆ
Հիմնված Իսլամական
վճիռների վրա , մի խումբ գիտնականներից
· Տկար մարդուց պահանջվում է օգտագործել ջուր, մաքրվելու համար: Այս վերաբերվում է և վուդույին , և ղուսլին:
· Եթե տկար մարդը չի կարող օգտագործել ջուր , վախի , ցավի կամ հիվանդության պատճառով , նա պիտի անի թայամմում :
· Եթե նա չի կարող մաքրել իրեն , մեկ այլ մեկը կարող է օգնել լվալու վուդույի մասերը , կամ սրբելու դեմքը և ձեռքերը , թայամմումի դեպքում :
· Եթե վուդույի կամ ղուսլի մասերից մեկը վնասված է , նա պիտի լվա այն ջրով: Եթե ջուրը կարող
է վնասել , նա պիտի սրբի այն: Եթե սրբելը ազդում է վերքի վրա , նա
կարող է անել թայամմում , վնասված մասում :
· Եթե նա ունի կոտրված ոսկոր կամ մարմնի մաս բեկակալի , վիրակապի մեջ, ապա նա պիտի ջրով սրբի դրանց շուրջ : Նա կարիք
չունի լվացում անել, քանի որ սրբելը փոխարինում է դրան :
· Թայամմումի համար , նա կարող է հպվել մաքուր պատին կամ ուրիշ փոշոտ առարկայի իր ձեռքերով : Եթե պատը պատված է որևէ այլ բանով և նման չէ գետնի, , ապա նա չպիտի
օգտագործի այն թայամմումի համար , մինչ այն չփոշոտվի :
· Եթե Թայամմումը չի լինում գետնին , պատին կամ մեկ այլ փոշոտ առարկային հարվածելով , կարելի է բերել հող տարրայով կամ անձեռնոցիկով և օգտագործել թայամմումի համար :
· Եթե նա թայամմում է անում որևէ աղոթքի ժամանակ և պահում է այն մինչ հաջորդ աղոթքը , նա կարող է աղոթել նույն թայամմումի առկայության դեպքում , քանի որ նա ունի ծիսական մաքրություն և ոչինչ չի արել վնասելու այն :
· Պետք է մաքրել աղտը և
անմաքրությունները մարմնից : Եթե նա չի կարող , նա աղոթում է այնպես,
ինչպես որ կա , և այդ դեպքում նրա աղոթքը վավերական է և չի
պահանջվում նրանից ավելի ուշ կրկնել :
· Պետք է հագնել մաքուր հագուստ
աղոթքի համար : Եթե նրա հագուստը աղտոտվում է , նա պիտի մաքրի կամ
փոխի այն , այլապես նա պիտի աղոթի նույն հագուստով, առանց հետագայում
կրկնելու իր աղոթքը :
· Աղոթքը պիտի կատարվի մաքուր վայրում : Եթե վայրը աղտոտվում է , ապա անձը պետք է մաքրի այն կամ տեղափոխվի
, կամ նա կարող է որևէ մաքուր բանով ծածկել այն : Այլապես, նա կարող
է աղոթել այդ մասում , և նրա աղոթքը կլինի վավեր և չի պահանջվում
կրկնել այն :
· Անթույլատրելի է հետաձգել աղոթքը սահմանված ժամից , անմաքրության պատրվակով:
Հակառակը, պետք է մաքրվել որքան հնարավոր է , հետո աղոթել ժամանակին ,
նույնիսկ եթե մարմնի վրա կա աղտ , որը հնարավոր չէ մաքրել :
· Անձը, ով ունի մեզի խնդիրներ և չնայած դեղօրայքի , չի բուժվում , պետք է նոր վուդու անի ամեն
աղոթքի համար : Նա պիտի լվա մարմնի աղտոտված մասերը և հագնի մաքուր
հագուստ աղոթքի ժամանակ, եթե դա դժվար չէ , այլապես նա կազատվի դրանից :
Նա նաև պիտի հսկի մեզի տարածվելը հագուստի , մարմնի կամ աղոթքի վայրի
վրա : (Իսլամական վճիռ մի խումբ գիտնականներից էջ.1/1173 Շեյխ իբն Բազ)
- Մաքրությունը (Տահարան ) գեղեցիկ խոսք է, որը հաճույք է պատճառում սրտին և հատկանիշ, որ բոլորը ցանկանում են ունենալ : Իսլամական տեսանկյունից , մաքրությունը ունի ընդհանուր իմաստ : Այսպիսով, այն կարող է նշանակել , մի կողմից ֆիզիկական մաքրություն , որը հանդիսանում է մարմնի մաքրությունը կարիքները հոգալուց հետո, կամ ծիսական մաքրություն : Մյուս կողմից , այն կարող է նշանակել հոգևոր մաքրություն , որը հանդիսանում է հոգևոր մաքրությունը ամեն աղտից , մեղքերից և ճնշող անհնազանդությունից և ուսմունք լավ արարքներին և խոսքերին : Մաքրության այս համապարփակ իմաստը արտահայտվում է Մարգարե Մուհամեդի (Խ.Ա.Ո.Ն) խոսքերում , ինչպես հաղորդել է Աբու Հուրեյրան, թող Ալլահը գոհանա նրանով ասաց. ««Ինչ եք դուք կարծում , եթե մեկի դռան մոտ կա գետակ , որտեղ նա հինգ անգամ լողանում է , կլինի՞ որևէ կեղտ նրա վրա : Նրանք պատասխանեցին . « Ոչ, ոչինչ չի մնա:» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Այդ նման է հինգ աղոթքների, որոնց միջոցով Ալլահը հեռացնում է մեղքերը :»» (Բուխարի և Մուսլիմ)
- Ծիսական մաքրությունը աղոթքի (Սալահ ) նախապայմանն է , որը կազմված է կամ լվացումից, (Վուդու) փոքր անմաքրությունների դեպքում , կամ ծիսական լոգանք (Ղուսլ ) , մեծի դեպքում : Եթե մուսուլմանը մաքրում է իրեն ըստ Ալլահի պատվիրանների և Մարգարեյի հրահանգների, նրա աղոթքը կմաքրի նրան մեղքերից : Իսլամը ներքին և արտաքին մաքրության կրոն է : Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) զգուշացրել է նրանց, ովքեր աչքաթող են անում ֆիզիկական մաքրությունը , որը համարվում է որոշ գործողությունների նախապայման , այդպիսիք են աղոթքը , Սուրբ Ղուրանի ընթերցելը, հպվելը նրան և այլն : Իբն Աբբասը, հաղորդեց Ալլահի Մարգարեյի խոսքերը, երբ նա անցնում էր երկու գերեզմանների մոտով . ««Նրանք պատիժ են կրում մի բանի համար , որը նրանց չնչին էր թվում . այս մեկը սովորություն ուներ չմաքրել իրեն մեզից , մինչ մյուսը , սովորություն ուներ պոչ կրել :» Հետո նա խնդրեց թաց ճյուղ, որը նա կոտրեց երկու մասի և դրեց ամեն կեսը մի գերեզմանի վրա , հետո նա ասաց. «Այսպիսով, պատիժը կնվազի , մինչ նրանք , (ճյուղերը ), կչորանան :»» (Բուխարի և Մուսլիմ )
- Սովորացնելով իր ուղեկցորդներին սիրել մաքրություն, նա սովորություն ուներ ասել հետևյալը.
- «Օ, Ալլահ , Փառք լինի քեզ այնքան շատ, որքան լրացնում է երկինքը և երկիրը և այնքան շատ , որքան Դու ցանկանում ես : Օ, Ալլահ, մաքրիր ինձ ձնով , կարկուտով և պաղ ջրով: Օ, Ալլահ, մաքրիր ինձ իմ մեղքերից , ինչպես ճերմակ զգեստ մաքրվում է աղտից :» (Ահմեդ )
- Իսլամի ուսմունքը կոչում է մաքրության : Ջաբիրը ասաց, որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մեկ անգամ եկավ նրանց մոտ և տեսավ մի մարդու , գզգզված մազերով : Նա ասաց.
- ««Չե՞ր կարող նա գտնել որևէ բան, մազերը կարգավորելու:» Երբ նա մեկ ուրիշ մեկին տեսավ կողտոտ հագուստով, նա ասաց. «Չե՞ր կարող այս մարդը գտնել որևէ բան մաքրելու իր հագուստը:»» (Ահմեդ, Նասայի և Աբու Դաուդ )
- ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿՆԵՐԸ
- ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ ՇՈՇԱՓԵԼԻ ԱՆՄԱՔՐՈՒԹՅՈՒՆՆՆԵՐԻՑ
- Ի՞ՆՉ Է ՎՈՒԴՈՒՆ.
- ՎՈՒԴՈՒՅԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
- ՎՈՒԴՈՒՅԻ ԳԵՐԿԱՐևՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- ԲԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ՎՈՒԴՈՒՆ ԱՆՎԱՎԵՐ
- Վուդուն խորհուրդ է տրվում հետևյալում
- ՈՐՈՇ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՎՈՒԴՈՒՅԻ ԺԱՄԱՆԱԿ
- ՈՐՈՇ ՎՃԻՌՆԵՐ ՎՈՒԴՈՒՅԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
- ԳՈՒԼՊԱՆԵՐԻ ՎՐԱ ՄԱՔՐԵԼԸ.
- ՀԻՄՆԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ (ՂՈՒՍԼ)
- ԼԻԱՐԺԵՔ ԾԻՍԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ. (ՂՈՒՍԼ)
- ԲԱՎԱՐԱՐՈՂ ՂՈՒՍԼ
- ԴԵՊՔԵՐ, ԵՐԲ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՐՎՈՒՄ ՂՈՒՍԼ .
- ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԲՈՒ ՋԵՆԵԲԱՅԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ.
- ՈՐՈՇ ՍԽԱԼՆԵՐ և ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾԻՍԱԿԱՆ ԼՎԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ (ՂՈՒՍԼ)
- ԹԱՅԱՄՄՈՒՄ
- ԳՈՐԾՈՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ԹԱՅԱՄՄՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ
- ԹԱՅԱՄՄՈՒՄԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
- ԲԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՆՎԱՎԵՐ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԹԱՅԱՄՄՈՒՄԸ
- ՆՇՈՒՄՆԵՐ.
- ՈՐՈՇ ՎՃԻՌՆԵՐ ԿԱՊՎԱԾ ԹԱՅԱՄՄՈւՄԻ ՀԵՏ
- ՄԱՔՐԵԼԸ ԲԵԿԱԿԱԼՆԵՐԻ և ՎԻՐԱԿԱՊԵՐԻ ՎՐԱ
- ՈՐՈՇ ՎՃԻՌՆԵՐԻ ԲԵԿԱԿԱԼՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆԸ.
- ԻՆՉՊԵՍ ՄԱՔՐԵԼ ՏԿԱՐ ՄԱՐԴՈՒՆ
ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ
Փառք Ալլահին! Թող Ալլահը նարձրացնի Մարգարե Մուհամեդի անունը և պահպանի նրան, նրա ընտանիքը և ուղեկցորդներին ամեն չարիքից :
Մաքրությունը (Տահարան ) գեղեցիկ խոսք է, որը հաճույք է պատճառում սրտին և հատկանիշ, որ բոլորը ցանկանում են ունենալ : Իսլամական տեսանկյունից , մաքրությունը ունի ընդհանուր իմաստ : Այսպիսով, այն կարող է նշանակել , մի կողմից ֆիզիկական մաքրություն , որը հանդիսանում է մարմնի մաքրությունը կարիքները հոգալուց հետո, կամ ծիսական մաքրություն : Մյուս կողմից , այն կարող է նշանակել հոգևոր մաքրություն , որը հանդիսանում է հոգևոր մաքրությունը ամեն աղտից , մեղքերից և ճնշող անհնազանդությունից և ուսմունք լավ արարքներին և խոսքերին : Մաքրության այս համապարփակ իմաստը արտահայտվում է Մարգարե Մուհամեդի (Խ.Ա.Ո.Ն) խոսքերում , ինչպես հաղորդել է Աբու Հուրեյրան, թող Ալլահը գոհանա նրանով ասաց. ««Ինչ եք դուք կարծում , եթե մեկի դռան մոտ կա գետակ , որտեղ նա հինգ անգամ լողանում է , կլինի՞ որևէ կեղտ նրա վրա : Նրանք պատասխանեցին . « Ոչ, ոչինչ չի մնա:» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Այդ նման է հինգ աղոթքների, որոնց միջոցով Ալլահը հեռացնում է մեղքերը :»» (Բուխարի և Մուսլիմ)
Ծիսական մաքրությունը աղոթքի (Սալահ ) նախապայմանն է , որը կազմված է կամ լվացումից, (Վուդու) փոքր անմաքրությունների դեպքում , կամ ծիսական լոգանք (Ղուսլ ) , մեծի դեպքում : Եթե մուսուլմանը մաքրում է իրեն ըստ Ալլահի պատվիրանների և Մարգարեյի հրահանգների, նրա աղոթքը կմաքրի նրան մեղքերից : Իսլամը ներքին և արտաքին մաքրության կրոն է : Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) զգուշացրել է նրանց, ովքեր աչքաթող են անում ֆիզիկական մաքրությունը , որը համարվում է որոշ գործողությունների նախապայման , այդպիսիք են աղոթքը , Սուրբ Ղուրանի ընթերցելը, հպվելը նրան և այլն : Իբն Աբբասը, հաղորդեց Ալլահի Մարգարեյի խոսքերը, երբ նա անցնում էր երկու գերեզմանների մոտով . ««Նրանք պատիժ են կրում մի բանի համար , որը նրանց չնչին էր թվում . այս մեկը սովորություն ուներ չմաքրել իրեն մեզից , մինչ մյուսը , սովորություն ուներ պոչ կրել :» Հետո նա խնդրեց թաց ճյուղ, որը նա կոտրեց երկու մասի և դրեց ամեն կեսը մի գերեզմանի վրա , հետո նա ասաց. «Այսպիսով, պատիժը կնվազի , մինչ նրանք , (ճյուղերը ), կչորանան :»» (Բուխարի և Մուսլիմ )
Սովորացնելով իր ուղեկցորդներին սիրել մաքրություն, նա սովորություն ուներ ասել հետևյալը.
«Օ, Ալլահ , Փառք լինի քեզ այնքան շատ, որքան լրացնում է երկինքը և երկիրը և այնքան շատ , որքան Դու ցանկանում ես : Օ, Ալլահ, մաքրիր ինձ ձնով , կարկուտով և պաղ ջրով: Օ, Ալլահ, մաքրիր ինձ իմ մեղքերից , ինչպես ճերմակ զգեստ մաքրվում է աղտից :» (Ահմեդ )
Իսլամի ուսմունքը կոչում է մաքրության : Ջաբիրը ասաց, որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մեկ անգամ եկավ նրանց մոտ և տեսավ մի մարդու , գզգզված մազերով : Նա ասաց.
««Չե՞ր կարող նա գտնել որևէ բան, մազերը կարգավորելու:» Երբ նա մեկ ուրիշ մեկին տեսավ կողտոտ հագուստով, նա ասաց. «Չե՞ր կարող այս մարդը գտնել որևէ բան մաքրելու իր հագուստը:»» (Ահմեդ, Նասայի և Աբու Դաուդ )
Իբն Ալ- Քայումը ասաց. «Եթե մարդը մաքրում է իրեն և հետո հանդիպում Ալլահին , հետագա կյանքում նա կմտնի Դրախտ, առանց խոչընդոտների : Ամեն դեպքում , եթե նա իրեն չի մաքրում այս աշխարհում , եթե նրա ամնաքրությունը մնում է , ինչպես անհավատներինը , նրան չի թույլատրվի մտնել Դրախտ , սակայն , եթե նրա անմաքրությունը անցողիկ է , նրան կթույլատրվի մտնել Դրախտ , այն բանից հետո , երբ նա մի որոշ ժամանակ կմաքրվի այդ անմաքրությունից Դժոխքում :» (Իգաթաթուլահֆան1 /57)
Իսլամական հեռանկարում ցուցադրվող մաքրության իմաստը , մի փաստ է , որը արտահայտված է Ղուրանում մեկ բառով, (Տահարա) , որը ինքնին ունի մի քանի իմաստ .
1. ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՂՔԵՐԻՑ. Ղուրանը ասում է , կապված սրա հետ .
«Վերցրեք ողորմություն նրանց ունեցվածքից , որպեսզի մաքրեք նրանց և սրբացնեք նրանց դրանով :» (9 : 103)
Ըստ Իբն Աբբասի , (թող Ալլահը գոհանա նրանով),
« Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սահմանեց Զաքյաթուլ-Ֆտրը , որպես մաքրում պահք պահող անձի, դատարկ ու ամոթալի զրույցներից և որպես սնունդ աղքատներին : Եթե որևէ մեկը վճարում է մինչ Այիդի աղոթքը , այն կընդունվի որպես Զաքյաթ , և եթե որևէ մեկը վճարում է այն աղոթքից հետո , այն կհամարվի ողորմություն , ինչպես ցանկացած ուրիշ ողորմություն :» (Աբու Դաուդ և Իբն Մաջահ)
2. ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ (ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ) ԿՈՒՌՔԵՐԻՑ , ԻՆՉՊԵՍ ՆՇՎԵԼ Է ԱՄԵՆԱԲԱՐՁՐՅԱԼ ԱԼԼԱՀԻ ԽՈՍՔԵՐՈՒՄ , ՈՐԻ ԻՄԱՍՏՆ Է.
« Մաքրեք Իմ Տունը նրանց համար , ովքեր տավաուֆ (շուրջայց) են անում և նրանց համար , ովքեր մնում են այնտեղ երկրպագության համար և նրանց , ովքեր խոնարհվում են գետնին և տարածվում երկրպագության մեջ :»( 2 : 125)
3. ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՌԱԲԱՆՄԱՆ և ՊԱՇՏԱՆՄՈՒՆՔԻ ԻՄԱՍՏՈՎ.
« Նրանք, ովքեր Գրերի մարդկանց միջից չեն հավատացել և կռապաշտները, չեն կարող չմոլորվել, մինչ պարզ ապացույցները չգան նրանց , մարգարե Ալլահից , ով ընթերցում է անբիծ գրերը:» (98 :1-3)
4. ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ , ՆԱև ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՆ.
« Նրանց վրա կլինեն հագուստ նուրբ մետաքսից և հաստ մետաքսից : Նրանք զարդարված կլինեն արծաթյա ապարանջաններով և իրենց Տերը կտա նրանց մաքրող ըմպելիք:» ( 76 : 21)
5. ՍՐՏԻ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԿԱԾՆԵՐԻՑ.
« Եվ , երբ դուք հարցնեք նրանց (Մարգարեյի կանանց) ինչ ցանկանում եք , հարցրեք նրանց միջնորմից ետևից , այդ ավելի մաքուր է ձեր սրտերի և նրանց սրտերի համար :»( 33 : 53)
6. ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ .
«Եվ հիշիր, երբ հրեշտակները ասացին. Օ, Մարիամ , իրոք, Ալլահը ընտրել է քեզ և մաքրազերծել է քեզ և գերադասել է քեզ աշխարհի (բոլոր) կանանցից (իր ժամանակների) : » (3 :43)
7. ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ ԱՂՏԻՑ և ԱՐՏԱԹՈԱՐՆՔԻՑ.
« Ինչ վերաբերվում է նրանց , ովքեր հավատում և բարիք են գործում , Մենք նրանց թույլ կտանք մտնել այգիներ , որի ներքևը գետեր են հոսում , նրանք կբնակվեն այնտեղ հավերժ , այնտեղ նրանց համար կան մաքուր կողակիցներ (կանայք ) և Մենք թույլ կտանք նրանց մտնել բերքառատ երանգ :» (4 : 57)
8. ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ ԾԻՍԱԿԱՆ ԱՆՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԻՑ
« Օ, դուք , ովքեր հավատացել եք : Երբ դուք արթնանում եք աղոթելու , լվացեք ձեր երեսները և ձեր ձեռքերը մինչ արմունկները և սրբեք ձեր գլուխները թաց ձեռքերով և լվացեք ձեր ոտքերը մինչ կոճերը : Եվ , եթե դուք մեծ ծիսական անմաքրության մեջ եք (Ջանաբա) , մաքրեք ձեզ , լոգանք ընդունելով : Եվ, եթե դուք հիվանդ եք կամ ճամփորդում եք , կամ պատասխանել եք բնության կանչին , կամ մերձեցել եք կնոջը և դուք ջուր չեք գտել , ապա գնացեք դեպի մաքուր հողը, և սրբեք ձեր երեսները և ձեռքերը դրանով : Ալլահը չի ցանկանում դնել ձեզ դժվարության մեջ , բայց Նա ցանկանում է մաքրել ձեզ և կատարյալ դարձնել Իր օրհնությունը ձեզ , որպեսզի , դուք կարողանաք շնորհակալ լինել :» (5 : 6)
Աիշան, թող Ալլահը գոհանա նրանով , ասաց. Ասմեն հարցրեց Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն ) ամսականից հետո լվացվելու մասին : Նա պատասխանեց .
« Ձեզանից բոլոր պիտի օգտագործեն ջուր , խառնած սիդար ծառի տերևների հետ և իրենց լավ մաքրեն և հետո , լցնեն ջուր իրենց գլխին և տրորեն ակտիվորեն , մինչ այն հասնի մազարմատներին : Հետո , նրանք պետք է լվանան իրենց այդ մասում : Հետո , նրանք պետք է վերցնեն բամբակի կտոր թաթախված մուշկով և մաքրեն իրենց դրանով :»
Ասմեն ասաց. Ինչպե՞ս պետք է նա մաքրի իրեն դրանից : Որին Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) նկատեց.
« Շատ հեռու է Ալլահը ամեն անկատարությունից : Նա պիտի մաքրի իրեն : Ասմեն հետո հարցրեց սեռական հարաբերությունից հետո մաքրվելու մասին : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. Նա պիտի լվա իրեն լավ կամ ավարտի լվացումը և հետո լցնի ջուր իր գլխին և հետո լվա մարմնի մնացած մասերը : Աիշան ասաց. Ի՞նչ լավն են Անսար կանայք : Նրանց ամաչկոտությունը չի խանգարում նրանց կրոնը սովորելու:» (Բուխարի և Մուսլիմ)
ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿՆԵՐԸ
· Գերազանցությամբ , այն հավասար է կես կրոնի: Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց դրա կապակցությամբ .
«« Մաքրությունը հավասար է կրոնի կեսին և խոսքերը . « Փառք Ալլահին, այսինքն Ալհամդու Լիլեհ, դարձնում են բարի գործերի կշիռը ավելին : «Սուբհան Ալլահ» խոսքերը, որը նշանակում է Ալլահը հեռու է անկատարելությունից և « Ալհամդու Լիլեհ» , որը նշանակում է փառք Ալլահին , լցնում են տարածքը երկրի և երկնքի միջև օրհնանքով : Սալաթը , (աղոթքը ) թեթև է , տրվող ողորմությունը ապացույց է մարդու հավատքի և Սուրբ Ղուրանը խնդրանք է քեզ համար կամ դեմ : Յուրաքանչյուրը սկսում է իր առավոտը պատրաստ է իր հոգու գործարքի, ինչպես ոստ և ազատում կամ կորցնում է այն :» (Մուսլիմ)
· ՄԱՔՐՎԵԼԸ ՍԻՐԵԼԻ Է և ԳՈՀԱՑՆՈՒՄ Է ԱՍՏԾՈՆ. Աբու Հուրեյրան , թող Ալլահը գոհանա նրանով , հաղորեդեց մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) խոսքերը.
«« Հետևյալ տարբերակը լուսաբանվել է , կապված Քուբա մարդկանց հետ . « Ահա մարդիկ, ովքեր սիրում են մաքրել իրենց :» Նրանք սովորություն ունեն մաքրել իրենց հոգով և ջրով , (բնության կանչին պատասխանելուց հետո) , այսպիսով , այս տարբերակը լուսաբանվել է նրանց մասին :»» ( Աբու Դաուդ և Թիրմիզի)
· Այն հավատացյալների հատկանիշներից մեկն է , որովհետև այն երկրպագության տեսակ է , որը տեսանելի է Ալլահին : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.
« Դուք պիտի իմանաք , որ աղոթքը ձեր արարքներից լավագույնն է : Միայն հավատացյալն է պահպանում վուդուն : » ( Իբն Մաջահ , Դարմի և Բայհակի )
· Մաքրությունը պահպանելը մի գործողություն է , որը առաջնորդում է խոսքերի հաստատմանը : Առաքինի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
« Եթե մուսուլմանը քուն է մտնում , մինչ նա մաքուր է , (այսինքն լվացում է արել ), ապա , երբ նա արթնանում է գիշերվա ընթացքում , նա հիշատակում է Ալլահի անունը և խնդրում է Ալլահին որևէ լավ բան այս կյանքում և Հետագա , Ալլահը անկասկած տալիս է նրան խնդրածը :» (Ահմեդ և Տաբրանի )
· Այն նաև , Աստծո հայացքում մեկ աստիճան բարձրացնում է մարդուն : Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն ) ասաց Բիլալին , Ֆաջր, առավոտյան աղոթքի ժամանակ :
« Օ, Բիլալ, ասա ինձ ամենախոստումնալից արարքի մասին, որ դու արել ես Իսլամում , քանի որ , ես լսեցի քո կոշիկների ձայնը Դրախտային Այգիներում : Բիլալը պատասխանեց . Ես չեմ արել ոչ մի արարք ավելի հուսալի քան այս . ես միշտ լվացում եմ արել օրվա ընթացքում և գիշերը , որից հետո կամավոր աղոթել եմ :» (Բուխարի և Մուսլիմ )
· Մաքրության պահպանումը հեռացնում է մեղքերը : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.
« Երբ համապատասխան աղոթքի ժամը գալիս է , եթե ցանկացած մուսուլման կատարյալ ձևով լվացվում է , հնազանդորեն խոնարհվում է , ապա , այն դառնում է նրա անցյալ մեղքերի քավություն , այնքան ժամանակ , մինչ նա չի գործել մեծ մեղք և այս վերաբերվում է բոլոր ժամանակներին :»
« Կարո՞ղ եմ ես ասել մի բան, որի շնորհիվ Ալլահը ջնջում է մեղքերը և բարձրացնում է մարդու աստիճանը : Նրանք ասացին. « Այո, Օ, Ալլահի Մարգարե :» Նա ասաց. Կատարել լվացում, անկախ տարաձայնությունների, առարկել ավելի շատ տեղերի համար մզկիթում և սպասել հաջորդ աղոթքին , աղոթելուց հետո : Այս այնքան լավ է որքան Ռաբաթը (հանուն Ալլահի գիշերը արթուն մնալը) :» (Մուսլիմ )
· Ամր Իբն Աբսահը , հարցրեց Ալլահի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) լվացման մասին : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
« Ինչ վերաբերվում է լվացմանը , երբ դուք լվանում եք ձեր ձեռքերը , ձեր մեղքերը դուրս են գալիս ձեր եղունգներից և մատների ծայրերից : Եթե դուք ողողեք ձեր բերանը և քթանցքները, լվանաք ձեր դեմքը և ձեռքերը և թևերը մինչ արմունկները , սրբեք ձեր գլուխը և լվանաք ձեր ոտքերը մինչ կոճերը , դուք կունենաք ձեր բոլոր մեղքերը լվացված : Երբ դուք դնում եք ձեր դեմքը գետնին երկրպագելու Ալլահին , դուք կմաքրվեք ձեր բոլոր մեղքերից , կարծես լինեք ձեր ծնված օրը :» (Նասայի )
· Այն իրական բնույթի հատկանիշներից է : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
« Տաս գործողություններ են պահանջվում իրական բնույթին: Դրանք են , բեղերը կտրելը , մորուք աճեցնելը , միսվակով ատամներ մաքրելը, քթի մեջ ջուր քաշելը , եղունգներ կտրելը , մատների արանքները լվալը , թևատակերի մազերի հեռացնելը , սեռական օրգանների շուրջ մազերի սափրելը և բնական ամեն կարիքից հետո մասնավոր մասերը ջրով լվալը : Հաղորդողը ասաց. Ես մեռացա տասներրորդը , բայց այն կարող է բերանի ողողելը լինել:» (Մուսլիմ)
· Աբու Հուրեյրայի կողմից ևս մեկ այլ հատկանիշ է նշված , կապված լվացման հետ : Մեկ անգամ Ալլահի Մարգարեն այցելեց գերեզմանոց և ասաց.
« Խաղաղություն քեզ : Հավատացյալ մարդկանց բնակավայր և մենք , եթե Ալլահը այդպես ցանկանա , կմիանանք ձեզ : Ես սիրում եմ տեսնել իմ եղբայրներին : Նրանք , ( նրա ուղեկցորդները) ասացին . « Մի՞թե մենք քո եղբայրները չենք , Ալլահի Մարգարե :» Նա ասաց. « Դուք իմ ուղեկցորդներն եք և մեր եղբայրները նրանք են , ովքեր չեն եկել աշխարհ :' Նրանք ասացին. Ալլահի Մարգարե , ինչպե՞ս դու կճանաչես քո Ումմայի այն մարդկանց , ովքեր դեռ չեն ծնվել : Նա ասաց. պատկերացրեք մի մարդու , ով ունի ձիեր սպիտակ կետերով ճակատներին և ոտքեր այն ձիերի մեջ , որոնք ամբողջովին սև են , ասեք ինձ , արդյո՞ ք նա չի ճանաչի իր իսկ ձիերին : Նրանք ասեցին . իհարկե , Ալլահի Մարգարե : Նա ասաց. Նրանք կգան սպիտակ դեմքերով և թևերով և ոտքերով լվացում կատարած և ես կհասնեմ Սիստերնին (ավազան , որից Մարգարեն տալիս է իր հետևորդներին թարմ ջուր ըմպելու Դատաստանի Օրը ) նրանցից առաջ : Որոշները կհեռացվեն իմ Սիստերնից , ինչպես թափառող ուղտ : Ես կբղավեմ . Եկեք , եկեք : Հետո ինձ կասվի . Այս մարդիկ փոխել են իրենց , քեզանից հետո և ես կասեմ . հեռացեք , հեռացեք :» (Մուսլիմ )
Մաքրություն պահպանելը վարակներից պաշտպանվելու ամենամեծ ձևն է : Տարածված կարծիք է , որ «Կանխարգելումը բուժումից լավ է :» Հին ժամանակներում ասվել է . « Մեկ դիրհամ կանխարգելումը ավելի լավ է , քան հարյուր քաշ բուժումը :»
Այս գիրքը կվերաբերվի մաքրությանը շոշափելի կամ անտեսանելի անմաքրությունններից : Ես աղոթում եմ Ալլահին , որ այն լինի օգտակար : Ամեն:
Աբդուլռահմեն Ալ- Շիհա
ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ ՇՈՇԱՓԵԼԻ ԱՆՄԱՔՐՈՒԹՅՈՒՆՆՆԵՐԻՑ
Յուրաքանչյուրի համար , ով մտադրվել է աղոթել «վուդուն» (լվացումը) , պարտադիր է , քանի որ , այն հանդիսանում է դրա նախապայման : Եթե մարդ ցանկանում է աղոթել , նա առաջինը պիտի լվացվի , եթե ունի փոքր անմաքրություններ , կամ ծիսական լոգանք ( ղուսլ ), եթե առկա են մեծ անմաքրությունններ ( ջանաբա): Թեթևանալուց հետո , մեզից կամ կղղանքից , անհրաժեշտ է մաքրվել ջրով , կամ անձեռոցիկով կամ քարերով : Եթե մարդ ընտրում է դրանցից մեկը, ապա ջուրը ավելի լավ է , որովհետև այն մաքրում է արդյունավետ և հեռացնում է աղտը .
· Մեզը և մարմնի այլ արտաթորանքները , պետք է մաքրվեն ջրով մինչ , անմաքուր տարրը հեռացված է :
· Այսպիսի անմաքուր տարրի հեռացումը ,կարելի է կատարել քարերի , կտորի , թղթի, նմանատիպ բաների միջոցով : Քարերի օգտագործման դեպքում, քանակը պիտի լինի առնվազն երեքը [1]: Եթե այն չի հեռացվում , ապա քարերի քանակը պիտի շատացվի , մինչ մաքրությունը կատարյալ լինի : Սովորաբար , գերադասելի է քարերի կենտ քանակ , քանի որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
« Եթե մարդ օգտագործում է քարեր , թող օգտագործի երեք անգամ :» Նա նույնպես ասաց. « Եթե մարդ պատասխանում է բնության կանչին , նա պիտի օգտագործի երեք քար մաքրվելու , այն կլինի արդյունավետ :» (Ահմեդ , Աբու դաուդ և Նասայի )
· Աջ ձեռքը չպիտի օգտագործվի մաքրելու մասնավոր մասերը , քանի որ այդ արգելված է : Այս , հաղորդված է Աբդուռ- ռահմեն իբն Զեյդի, (թող Ալլահը գոհանա նրանով) , կողմից .
«Սալմանին հարցրեցին, արդյո՞ք Մարգարեն սովորեցրել է նրանց ամենը , ներառյալ կարիքներից հետո մաքրվելը , որին նա պատասխանեց . « Այո, նա արգելեց մեզ շրջվել Քիբլայի ուղղությամբ կարիքները հոգալու ժամանակ , օգտագործել աջ ձեռքը , մաքրվելուց , օգտագործել ամենաքիչը երեք քար , կամ մաքրել մեզ ոսկորով կամ պարարտանյութով :» (Մուսլիմ , Աբու Դաուդ և Թիրմիզի )
Ի՞ՆՉ Է ՎՈՒԴՈՒՆ.
Այն մարմնի որոշակի մասերի ջրով լվանալն է : Այդ մասերից են դեմքը, երկու ձեռքերը և երկու ոտքերը : Այն նախապայման է և պարտադիր, և կամավոր աղոթքների համար փոքր անմաքրությունններից հետո: Փոքր անմաքրություններից են միզելը, կղղանքը, ուղտի միս ուտելը: Վուդուն սահմանվել է աղոթքի հետ , Հիջրայից մեկ ամիս առաջ և այն մուսուլման ազգի առավելությունն է մյուս ազգերի նկատմամբ :
Լվացումը հետևյալ գործողությունների նախապայմանն է .
· Աղոթք (Սալահ ), անկախ պարտադիր է , թե կամավոր : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
« Ոչ ոքի աղոթքը չի ընդունվի անմաքրության վիճակում , մինչ չկատարվի լվացում :» (Բուխարի և Մուսլիմ )
· Տաուաֆ (Քաբբայի շուրջայց) . Ինչպես Մարգարե Մուհամեդը (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.
« Սուրբ Տան շուրջայցը աղոթք է , միակ բացառությամբ , որ Ալլահը թույլատրել է խոսել դրա ընթացքում :» (Մուսնադ Շաֆայի )
· Հպումը Սուրբ Գրքին (Ղուրանին ) . Աբու բաքր իբն մուհամեդ իբն Ամրը ասաց.
«« Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) գրեց նամակ , Յեմենի մարդկանց , որտեղ ասվում էր . « Ոչ ոքի չի թույլատրվում հպվել Ղուրանին , մինչ նա մաքուր չէ :»» (Նասայի, Դարքունթնի և Բայհակի)
ՎՈՒԴՈՒՅԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
· Մտադրությունը , ( նիյե) , սրտի գործողություն է , որը ոչ մի կապ չունի լեզվի հետ : Այն նշում է ցանկություն կամ ծրագիր , որևէ բան անելու : Այսպիսով, մարդը մտադրված է իր սրտում ներկայացնելու վուդու ( լվացում ) , որպեսզի կարողանա անել գործողություններ , որոնք պահանջում են այդ : Այդպիսի գործողություններից են աղոթքը , տաուաֆը և Ղուրանին հպվելը : Նա, նաև , կարող է հեռացնել անմաքրությունը առանց այդպիսի մտադրության : Չկա ոչ մի հադիթ, որտեղ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հայտնում է մտադրության մասին , վուդույի , աղոթքի կամ որևէ այլ երկրպագության դեպքերում : Բացի այդ, Ալլահը քաջատեղյակ է մարդու սրտի մտադրություններին : Մտադրության անհրաժեշտության ապացույցը հաղորդվել է Օմարի , (թող Ալլահը գթա նրան), կողմից, ով ասաց.
« Գործողությունների ամբողջականությունը հիմնված է մտադրությունների վրա և յուրաքանչյուրը կպարգևատրվի ըստ իր մտադրությունների :» (Համաձայնեցված )
· Պետք է արտաբերել «Բիսմիլեհ» խոսքը , որը թարգմանվում է ինչպես « Ալլահի Անունով» : Այդ նշում է Աբու Հուրեյրայի հադիթը , որը ասում է .
« Ոչ մի աղոթք վավերական չէ առանց վուդու և ոչ մի վուդու վավերական չէ առանց Ալլահի Անունը հիշատակելու :» (Ահմեդ , Աբու Դաուդ , Իբն Մաջահ )
Առաքինի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նույնպես ասաց.
« Ցանկացած կարևոր բան կլինի թերի , կամ քիչ օրհնված, եթե այն չի սկսվել Ալլահի Անունով :» (Ահմեդ )
· Անհրաժեշտ է լվալ ձեռքի ափերը երեք անգամ վուդու անելուց առաջ : Աուս Իբն Աուս Ալ- Թակաֆին , ( թող Ալլահը գոհանա նրանով ), ասաց.
« Ես տեսա, որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) լվաց իր ձեռքի ափերը երեք անգամ , երբ վուդու արեց :» (Ահմեդ և Նասայի )
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) նույնպես ասաց.
« Եթե ձեզանից ցանկացած մեկը արթնանում է , նա չպիտի իր ձեռքերը մտցնի տարրայի մեջ , մինչ չլվանա երեք անգամ , քանի որ նա չգիտի , թե որտեղ էին դրանք կամ ինչին էին հպվում , երբ քնած էին գիշերվա ընթացքում :» (Համաձայնեցված )
· Պետք է ողողել բերանը և քթանցքները երեք անգամ
« Ալին, ( թող Ալլահը գոհանա նրանով) , ջուր ուներ բերված իրեն , որից նա ողողեց իր բերանը և քթածակերը, հետո նա մաքրեց իր քիթը ձախ ձեռքով : Նա արեց այդ երեք անգամ , հետո ասաց. Այսպիսին էր Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) լվացումը :» (Ահմեդ և Նասայի)
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նույնպես ասաց.
« Եթե մարդ վուդու է անում , թող մաքրի քիթը և ,եթե նա մաքրում է իրեն քարախճով միզելուց կամ կղղանքից հետո , թող անի այդ կենտ քանակով :» (Բուխարի )
Աիշան , ( թող Ալլահը գոհանա նրանով) , ասաց Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) խոսքերը.
« Բերանի և քթանցքների ողողումը վուդույի կարևոր մասն է :» ( Դարքութնի )
Խորհուրդ է տրվում օգտագործել աջ ձեռքը, բերանը և քթանցքները ողողելուց , այսինքն, ջուր ներս քաշելուց և ձախը, այն դուրս հանելուց : Այս հիմնված է Ալի Իբն Աբի Տալիբի , (թող Ալլահը գոհանա նրանով ) , վարվելաձևի վրա :
« Երբ նա մտցրեց իր ձեռքը տարրայի մեջ և վերցրեց մի ափի չափ ջուր , նա ,հետո , ողողեց իր բերանը և քթանցքները և մաքրեց դրանք իր ձախ ձեռքով : Նա արեց այդպես երեք անգամ : Դրանից հետո նա ասաց. Այս է Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) վուդուն :» (Նասայի )
· Անհրաժեշտ է լվանալ երեսը ամենաքիչը մեկ անգամ : Ավելի լավ է անել այդ երեք անգամ , երեսին ջուր լցնելով : Երեսը պետք է ջրով պատվի վերևի մասից, որտեղից աճում են մազերը , մինչ կզակը կամ մորուքը և աջ ականջի բլթակից մինչ ձախը : Ղուրանը ասում է .
« Օ, դուք , ովքեր հավատում եք : Երբ դուք արթնանում եք աղոթելու , լվացեք ձեր երեսները և ձեռքերը մինչ արմունկները , սրբեք ձեր գլուխները , անց կացնելով թաց ձեռքերը մազերի միջով և լվացեք ձեր ոտքերը մինչ կոճերը :» ( Ալ-Մեյիդահ : 6)
· Լվանալ ձեռքերը մատների ծայրերից մինչ արմունկը , ներառելով այն, ամենաքիչը մեկ անգամ , սակայն երեք անգամ ավելի լավ է : Խորհուրդ է տրվում սկսել աջ ձեռքից , հետո ձախից և անել այդ առանց մատանու կամ ժամացույցի , որպեսզի ջուրը հասնի ամեն մասի : Այս մասին նշվում է .
« Աբու Հուրեյրան , ( թող Ալլահը գոհանա նրանով) , լվաց իր աջ ձեռքը մինչ արմունկը , հետո ձախը նույն ձևով : Նա լվաց իր աջ ոտքը մինչ կոճը , հետո ձախը նույն ձև : Հետո նա ասաց. Ես տեսա Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) լվացվել է այսպես :» ( Մուսլիմ )
· Թաց ձեռքերով գլուխը սրբելը առջևից ետ , հետո դրա շուրջ , խրախուսելի է : Աբդուլլահ Իբն Զեյդ , (թող Ալլահը գոհանա նրանով) , ասաց.
« Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սրբում էր իր ճակատը գլխի ետևից և հետո ճակատից ետ , իր թաց ձեռքերով :» (Սուննայի հաղորդողներ)
· Մարգարեյի վուդույի մեկ այլ նկարագրության մեջ, նշվում է , որ .
« Նա սրբում էր իր գլուխը ջրով միայն մեկ անգամ :» (Համաձայնեցված )
· Ականջները մաքրելը մեկ անգամ , ևս խրախուսելի է : Այն արվում է ցուցամատը ականջի ներսից և բթամատը ետևից : Իբն Աբբասը, (թող Ալլահը գոհանա նրանով), Մարգարեյի վուդույի նկարագրությունում ասաց.
« Նա սրբեց իր գլուխը և ականջները մեկ անգամ :»
Մեկ այլ հաղորդման մեջ նա ասաց.
« Նա սրբեց իր գլուխը և հետո իր ականջները ցուցամատը ներսի և բթամատը դրսի կողմից :» (Ահմեդ & Աբու Դաուդ )
· Լվալ ոտքերը ամենաքիչը մեկ անգամ , խրախուսելի է : Սակայն ավելի լավ է , լվանալ երեք անգամ , մատներից մինչ կոճերը : Կոճերը անհրաժեշտ է լվանալ նույնպես : Իբն Ամրը , (թող Ալլահը գոհանա նրանով ) ասաց.
« Մենք ճամփորդության մեջ էինք Մարգարեյի հետ և Ալ- Ասր աղոթքը անցել էր : Մենք լվացվում էինք և սրբում թաց ձեռքերով մեր ոտքերը, չէինք լվանում դրանք մանրակրկիտ , երբ նա ասաց մեզ բարձրաձայն . Անեծք կրունկներին , դժոխքի կրակների պատճառով :» (Համաձայնեցված )
· Անհրաժեշտ է անել վերոհիշյալ քայլերը կարգով և իրավահաջորդությամբ , ինչպես նշվել է Սուրբ Ղուրանում , որի իմաստը թարգմանվում է հետևյալ կերպ.
« Օ, դուք , ովքեր հավատացել եք : Երբ դուք արթնանում եք աղոթելու , լվացեք ձեր երեսները , ձեռքերը մինչ արմունկները և թեթևակիորեն սրբեք ձեր գլուխները և լվացեք ձեր ոտքերը մինչ կոճերը :» (Ալ- Մեյիդահ : 6)
Իրավահաջորդություն նշանակում է , որ չպետք է հետաձգել մարմնի մի մասի լվանալը, մինչ մյուսը չորացել է: Օմարը, (թող Ալլահը գոհանա նրանով), հաղորդեց, որ .
« Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) տեսավ մի մարդու աղոթելիս , սակայն , նրա ոտքերի մի մասին , այնքան մեծ որքան դիրհամը, ջուր չեր կպել : Այսպիսով , Մարգարեն կարգադրեց նրան կրկնել վուդուն և աղոթքը :»
ՎՈՒԴՈՒՅԻ ԳԵՐԿԱՐևՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
· Անհրաժեշտ է սկսել ամենը աջ կողմից: Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց, որ
« Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սիրում էր սկսել աջ կողմից , երբ հագնում էր կոշիկ , սանրում էր մազերը , լվացվում էր և իր ամեն գործողությունները :» (Համաձայնեցված )
Նա ( Խ.Ա.Ո.Ն) նույնպես ասաց.
«Լվացում կատարելուց , սկսեք ձեր աջ կողմից :» (Իբն Մաջահ )
· Անհրաժեշտ է լվալ մարմնի մասերը երեք անգամ , բացի գլխից, որը սրբում են մեկ անգամ :
« Մի բեդվին եկավ Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) մոտ , հարցնելու վուդույի մասին : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ցույց տվեց նրան երեք անգամ ամեն գործողություն և ասաց. Այս է վուդուն : Եթե որևէ մեկը սրանից ավելին է անում , նա սխալ արարք է գործում :» (Ահմեդ և Նասայի )
· Անհրաժեշտ է օգտագործել միսվակ կամ ատամի փայտիկ: Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն ) ասաց.
« Եթե ես չծանրաբեռնեյի իմ մարդկանց , ես կհրահանգեյի նրանց , օգտագործել ատամի փայտիկներ , ամեն վուդույի ժամանակ :» (Ահմեդ )
· Անհրաժեշտ է նաև մատները անց կացնել մորուքի միջով : Անասը , ( թող Ալլահը գոհանա նրանով) , ասաց, որ
« Մարգարեն , երբ վուդու էր անում, սովորություն ուներ վերցնել ափով լի ջուր և լցնել մորուքի վրա , և մատները անց կացնել դրա միջով և հետո ասել. Այսպես է , իմ Տերը , փառք լինի Նրան , հրամայել է ինձ :» (Աբու Դաուդ , Բայհաքի և Հակիմ )
· Տրորել , լվացված մասերը խրախուսելի է : Աբդուլահ իբն Զեյդը , (թող Ալլահը գոհանա նրանով ), ասաց.
« Մարգարեյին ( Խ.Ա.Ո.Ն) բերում էին Մուդի մեկ երրորդը, այսինքն, մոտ վեց հարյուր գրամ ջուր : Նա լվացում էր անում և տրորում էր իր ձեռքերը :» (Իբն Խուզեյմա )
· Որպեսզի ավելացվի ճակատի պայծառությունը, պետք է լվալ դրա վերին մասից , մինչ մազարմատները , այս պետք է անել, երբ լվանում ենք դեմքը , ինչպես նաև ձեռքերը մինչ արմունկները և ոտքերը մինչ կոճերը : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.
« Իմ մարդիկ կգան Դատաստանի Օրը պայծառ երեսներով , ձեռքերով և ոտքերով , վուդույի հետքերով : Եթե ձեզանից մեկը կարող է երկարացնել պայծառությունը , թող անի այդ:» ( Համաձայնեցված )
· Անհրաժեշտ է Մատները անց կացնել ձեռքերի և ոտքերի մատների արանքով : Իբն Աբբասը , ( թող Ալլահը գոհանա նրանով) , հաղորդեց մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) խոսքերը.
« Երբ դու վուդու ես անում, անց կացրու մատները ձեռքերի և ոտքերի մատների արանքով :» (Ահմեդ , Թիրմիզի և Իբն Մաջահ)
· Անհրաժեշտ է հանել մատանին, այնպես որ ջուրը հասնի այնտեղ : Աբու Ռաֆեան, (թող Ալլահը գոհանա նրանով) , ասաց, որ
« Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն ուներ հանել իր մատանին, երբ վուդու էր անում :»
· Խրախուսելի է նաև քթի մեջ ջուր քաշել , բացի նրանցից , ովքեր պահքի մեջ են : Լաքիթ իբն Սաբուրան ասաց.
«« Օ, Ալլահի Մարգարե (Խ.Ա.Ո.Ն) ,ասա ինձ վուդույի մասին : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) պատասխանեց . Կատարիրի կատարյալ վուդու , անց կացրու քո մատները ձեռքի և ոտքի մատների արանքով և ջուր քաշիր քթի մեջ , եթե պահք չես պահում :»» (Սուննայի հաղորդողներ )
· Անհրաժեշտ է նաև զուր չվատնել ջուրը : Աբդուլահ իբն Մուղաֆալը , ( թող Ալլահը գոհանա նրանով ) , լսեց , որ իր որդին ասաց. « Օ, Ալլահ, ես խնդրում եմ Քեզ , տալ ինձ սպիտակ ապարանք Դրախտի աջ կողմում , եթե ես մտնեմ այդտեղ :» Նա ասաց նրան . « Զավակս, Խնդրիր Ալլահից Դրախտ և ապաստան Դժոխքից : Ես լսեցի, որ Ալլահի Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն) ասաց.
« Այս ազգի մեջ կլինեն մարդիկ, ովքեր ոտնձգություն են արել մաքրման և խնդրանքների հարցում :» ( Աբու Դաուդ )
Այս հարցում մեր օրինակն է մեր Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն ):
« Նա սովոր էր լոգանք ընդունել Սաայով[2] , (մոտ 2.5 լիտր ջրով ) մինչ հինգ Մուդ և վուդու անել մուդով ( մոտ 0.6 լիտր)» ( Համաձայնեցված )
· Խոսքեր , որոնք նախոչդում են դրան : Օմարը, (թող Ալլահը գոհանա նրանով), ասաց, որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) աաց.
«« Եթե որևէ մեկը կատարյալ ձևով լվացվում է և հետո ասում է . « Ես վկայում եմ , որ չկա ոչ մի իրական աստված քան Ալլահը, Միակը , ով չունի զուգընկեր իր հետ և վկայում եմ , որ Մուհամեդը Իր ստրուկն է և Մարգարեն », ապա Դրախտի ութ դարպասները կբացվեն նրա համար , մտնելու ցանկացած մեկով :»» (Մուսլիմ )
· Խրախուսելի է ներկայացնել երկու ռաքյաթ վուդույից հետո, որը կոչվում է վուդու աղոթք , և որը հիմնված է Մարգարեյի սովորության վրա , որի մասին հաղորդել է Ուքբահ Իբն Ամերը, (թող Ալլահը գոհանա նրանով) .
« Եթե մարդ լվացվում է լավ, հետո աղոթում է երկու ռաքյաթ նվիրվածությամբ իր մամնով և սրտով , նա , անկասկած , տեղ կունենա Դրախտում :» (Մուսլիմ )
ԲԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ՎՈՒԴՈՒՆ ԱՆՎԱՎԵՐ
· Մարմինը որևէ բանից դատարկելը, ինչպես միզելը, կեղտոտելը , կամ քամի բաց թողնելը :
Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.
«... կամ , մեկը գալիս է բնական կարիքներից հետո :» (Ալ- Մայդահ :6)
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.
« Ձեզանից ցանկացածի աղոթքը, ով անմաքրության վիճակում է , (հադաթ), չի ընդունվի , մինչ չկատարվի լվացում :»
Մի մարդ հարցրեց Աբու Հուրեյրային, (թող Ալլահը գոհանա նրանով) . Ի՞նչ է «Հադաթը» Աբու Հուրեյրա : Նա պատասխանեց . « Քամի բաց թողնելը :» (Համաձայնեցված )
· Ուրետրալ ելքի կամ նախասերմնային հեղուկի ( մադհի) և շագանակագեղձի սեկրեցիայի (վադի ) դեպքերում : Ալին ասաց.
« Ես մի մարդ էի, ում նախասերմնային հեղուկը հեշտությամբ հոսում էր : Այսպիսով , ես խնդրեցի մի մարդու այդ մասին հարցնել Ալլահի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն), (քանի որ նա կապ ուներ նրա դստեր հետ) : Երբ նա հարցրեց Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) , նա ասաց. Լվա քո սեռական օրգանը և լվացում արա :» (Բուխարի )
· Կատարյալ քնի դեպքում , որի ժամանակ մարդը անգիտակից է : Ալին, (թող Ալլահը գոհանա նրանով ), հաղորդեց , որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
« Աչքը , երբ արթնանում է , կանխում է քամու բաց թողումը : Եթե որևէ մեկը քնում է , նա պետք է կատարի լվացում :» ( Ահմեդ , Աբու Դաուդ և Իբն Մաջահ )
Ամեն դեպքում , քնկոտությունը , որի ընթացքում մարդ գիտակից է , անվավեր չի դրաձնում վուդուն :
· ՈՒղտի մսի օգտագործման դեպքում: Ջաբիր Իբն Սամուրահը, (թող Ալլահը գոհանա նրանով) , հաղորդեց , որ մի մարդ հարցրեց Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն )
«« Անհրաժե՞շտ է , արդյոք լվացում անել ոչխարի մսի օգտագործումից հետո :» Նա պատասխանեց . « Եթե դու ցանկանում ես լվացում անել , այլապես, մի արա այդ :» Մարդը կրկին հարցրեց. « Անհրաժե՞շտ է լվացում անել ուղտի մսի օգտագործումից հետո :» Նա ասաց. « Կարո՞ղ ենք մենք աղոթել ուղտի մնացած մասերի վրա :» Նա պատասխանեց .« Ոչ:»» (Մուսլիմ և Ահմեդ )
· Զգայության կորուստների դեպքում, որոնք կարող են պատճառ լինել լուսնոտության , էպիլեպսիայի , գիտակցության կորստի, թմրամոլության և հարբեցողության: Գիտակցության առկայությունը վուդույի վավերականության նախապայմանն է :
· Ձեռքի ափով սեռական օրգաններին հպվելու դեպքում : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.
« Եթե տղամարդը ձեռք է տալիս իր առնանդամը , նա պիտի վուդու անի և եթե կինն է ձեռք տալիս իր ցայքլը, նա նույնպես պիտի վուդու անի :» ( Ահմեդ )
· Փսխելու դեպքում : Հաղորդվել է , որ
« Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) փսխեց և այնուհետ վուդու արեց :» (Ահմեդ )
· Անկանխատեսված արյունահոսության դեպքում: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.
« Ով փսխում, քթից արյունահոսում է աղոթքի ժամանակ , պետք է վուդու անի :»
· Կնոջը հպվելու դեպքում, որը կատարվում է ցանկությամբ և հաջորդում է սերմնաժայթքումով: Իբն Աբբասը ասաց. Սերմնաժայթքումը ունի լողանալու կարիք : Ինչ վերաբերվում է նախասերմնային հեղուկին, (մադհի) և շագանակագեղձի սեկրեցիային (վադի) , նա ասաց. Լվացեք ձեր առնանդամը և վուդու արեք , ինչպես պահանջվում է աղոթքի ժամանակ :
Վուդուն խորհուրդ է տրվում հետևյալում
· Քնելուց առաջ : Ալ- Բարա Իբն Ազիբ , (թող Ալլահը գոհանա նրանով ), հաղորդեց .Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.
« Անկողին մտնելուց առաջ լվացում արեք , այնպես , ինչպես աղոթքից առաջ , պառկեք աջ կողմի վրա և ասեք.« Ալլահումա ասլամթու ուաջհի իլեյք , ուա ֆաուադաթի ամրի իլայք , ուա ալջաթու Զահրի իլայք , ռաղբաթան ուա ռահբաթան իլայք , լա մալջա ուա մանջա մինկա իլլա իլայք : Ալլահումա ամանթու բիկիթաբիքալ լադհի անզալթա , ուա բինաբիյիքալ լադհի առսալթա .» , որը թարգմանաբար նշանակում է . Օ, Ալլահ , ես անձնատուր եմ լինում Քեզ և վստահում եմ ամենը Քեզ և կախված եմ լինում Քո օրհնանքից, Քո և վախով ,և հույսով : Չկա փախուստ Քեզանից և չկա պաշտպանության որևէ վայր և ապահովություն , բացի Քեզանից : Օ, Ալլահ , ես հավատում եմ Քո Գրքին, (Ղուրանին) , որը Դու լուսաբանել ես և Քո Մարգարեյին ((Մուհամեդին) (Խ.Ա.Ո.Ն)) , որին Դու ուղարկել ես : Ապա , եթե դու մահանաս այդ գիշեր , դու կմահանաս իրական կրոնում , (այսինքն , Իսլամում) : Թող հետևյալ խոսքերը լինեն քնելուց առաջ քո վերջին խոսքերը :'' (Բուխարի )
· Մեծ ծիսական անմաքրության (Ջանաբայի) դեպքում, եթե մարդ ցանկանում է սնվել, ըմպել , քնել կամ նորից սեռական հարաբերություն ունենալ : Ամմար Իբն Յասերը ասաց.
« Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) խորհուրդ տվեց մարդուն, ով Ջանաբայի մեջ է , վուդու անել , ինչպես անում է աղոթքի դեպքում , եթե նա ցանկանում է սնվել, ըմպել կամ քնել :» (Ահմեդ և Թիրմիզի)
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նույնպես ասաց.
« Եթե մարդը գնում է անկողին կնոջ հետ և հետո մտադրվել է նորից մերձենալ , թող վուդու անի :» (Հաղորդված բոլորի կողմից, բացի Բուխարիից)
· Ծիսական լոգանքից առաջ, ջանաբայի և ամսականներից և հետծննդյան ժամանակների դեպքում : Աիշան, ( թող Ալլահը գոհանա նրանով), ասաց, որ
«Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) , Ջանաբայի լոգանքից առաջ , սովորություն ուներ լվալ իր ձեռքերը և օգտագործում էր իր աջը լցնելու ջուր իր ձախ ձեռքին, լվալու իր մասնավոր մասերը, հետո վուդու էր անում , այնպես , ինչպես աղոթքի համար :» (Համաձայնեցված բոլորից )
· Վուդույի թարմացում ամեն աղոթքի դեպքում : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
« Եթե դժվար չլիներ իմ ազգի համար , մուսուլմանների , ես հրաման կտայի նրանց վուդու անել ամեն աղոթքի ժամանակ և օգտագործել ատամի փայտիկ ամեն վուդույի հետ :» (Ահմեդ )
Նա նույնպես ասաց.
« Եթե մարդ վուդու է անում, մինչ նա ծիսականորեն մաքուր է , նրա վուդույի պարգևը կլինի տաս բարիք, (այսինքն տաս հասանեթ կգրվի նրան) :» (Աբու Դաուդ , Թիրմիզի և իբն Մաջահ )
ՈՐՈՇ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՎՈՒԴՈՒՅԻ ԺԱՄԱՆԱԿ
· Մտադրվելով վուդու անել : Ըստ Իբն Ալ- Քայումի , Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն չուներ բարձրաձայն ասելու վուդույի սկզբում . «Ես մտադրվել եմ հեռացնել ծիսական փոքր անմաքրությունը կամ դարձնել աղոթքը թույլատրելի :» Ոչ էլ նրա ուղեկցորդները արել են այդ , ոչ մի խոսք չէր ասվել , լինի դա հաստատուն, կամ կասկածելի շղթայից :
Իմամ Իբն Տայմիյան ասաց. Մտադրությունը, անելու լվացում (այսինքն վուդու , մեծ ծիսական մաքրում , (ծիսական լոգանք) , Տայամում , աղոթք (սալաթ), պարտադիր բարեգործություն (զաքյաթ ), քավություն և ուրիշ երկրպագություններ) , չի պահանջում արտաբերել որևէ բան, ինչպես համաձայնեցված է իսլամի Իմամների կողմից : Մտադրությունը սրտում է : Եթե մարդ արտաբերում է անմտադրված , հակառակը, ինչ նա մտադրվել էր իր սրտում , ապա ինչ նա մտադրվել է, այդ վավեր կլինի : (Ֆատուա Քուբրա էջ.213, Մաքրման Գիրք )
· Արտահայտություններ , վուդու անելու ժամանակ, երբ մարդ լվանում է մարմնի մասերը , ինչպես օրինակ, երբ լվանում են աջ ձեռքը ասեն. « Օ, Ալլահ , Տուր ինձ իմ Գրառումներիի Գիրքը Դատաստանի Օրը աջ ձեռքը:» « Երեսը լվալուց պետք է ասել .» Օհ, Ալլահ , Դարձրու իմ դեմքը պայծառ այն օրը , երբ որոշ դեպքեր կպայծառանան և մյուսները կմթագնեն :» Ըստ Իբն Քայումի , ապացուցված է , որ ոչինչ չի ասվել Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) կողմից վուդույի ժամանակ , բացի «Բիսմիլեհ»-ից, որպես սկիզբ և վկայություն : » Չկա ոչ մի իրական աստված բացի Ալլահից և Մուհամեդը (Խ.Ա.Ո.Ն ) Իր Մարգարեն է: Օ, Ալլահ , Դարձրու ինձ նրանցից, ովքեր շրջվում են դեպի Քեզ քավությամբ և նրանցից, ովքեր մաքրում են իրենց :»
Մեկ այլ սովորությունում, հաղորդված Նասայի կողմից , նշվել է հետևյալ արտահայտությունները.
« Օ, Ալլահ, Փառք և Գովք լինի Քեզ : Ես վկայում եմ , որ չկա իրական աստված , քան Դու : Ես փնտրում եմ Քո թողությունը և շրջվում եմ առ քեզ քավությամբ :»
Պետք է սրբել պարանոցը , գլուխը սրբելուց հետո : Իմամ իբն Տայմիյան , (թող Ալլահի գութը լինի նրան) , ասաց. Չկա որևէ ապացույց , որ Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն) սրբեց իր պարանոցը վուդույում , և ոչ մի Հադիթ չի հաղորդվում : Ոչ մի սովորություն , որը նկարագրում է Մարգարեյի վուդուն , չի պարունակում նշում, որ նա սրբում է իր պարանոցը : Այսպիսով , մուսուլմանական գիտնականների մեծամասնությունը չեն խրախուսում այս գործողությունը : Նրանք, ովքեր խրախուսում են , հիմնվում են Աբու Հուրեյրայի հաղորդած սովորության վրա , որը թույլ է : Եթե մարդ չի սրբում իր պարանոցը , նրա վուդուն համարվում է վավեր : (Ֆատուա Քուբրա , էջ. 280, Մաքրության Գիրք)
· Վուդույի համար նախատեսված մասերի անկատար լվացման դեպքում.
«Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) տեսավ աղոթող մարդու և նկատեց , որ նրա ոտքերի դիրհամի չափով մասը չուներ ջրի հետքեր : Այսպիսով, նա հրահանգեց նրան կրկնել իր վուդուն :» ( Հաղորդված Իմամ Ահմեդի, Աբու Դաուդի կողմից, ով ավելացրեց 'և աղոթքը' բառերը և Ալ Հակիմի կողմից.)
· Վուդույի կրկնության դեպքում, առանց աղոթքի (սալաթի), երկու վուդուների միջև . Իմամ Իբն Տայմիյան ասաց. Իրավաբանները միայն քննարկում են մարդու վիճակը , ով աղոթում է առաջին վուդույից հետո, արդյոք խրախուսելի է վերականգնել վուդուն : Այն դեպքում, երբ նա չի աղոթում դրանից հետո , չի խրախուսվում նրան վերականգնել վուդուն : Այսպիսի վուդուն կարող է նույնիսկ հանդիսանալ հերետիկության գործողություն , որը Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) Սուննայի և մինչ օրս բոլոր մուսուլմանների գործնականի հետ հակամարտության մեջ է :
· Գերազանցել երեք անգամից ավել վուդուն, նույնպես Մարգարեյի հրահանգներին դեմ է: Նա ասաց.
«Եթե մարդ նորարարություն արեց իր կրոնում մի բան , որը դրան չի պատկանում , ապա այն կմերժվի:» (Համաձայնեցված )
· Որոշ մարդիկ, ունենալով աղտ մարմինների կամ հագուստի վրա , ոչ միայն չեն հեռացնում այն լվալով, այլև կարծում են, որ պետք է կրկնեն վուդուն : Շեյխ Սալեհ Ալ- Ֆոզանսը պատասխանելով տվյալ խնդրին վերաբերվող հարցին , ասաց. Եթե աղտ կա մարդու մարմնի կամ հագուստի վրա , նրա վուդու անելուց հետո , ապա այն չի ազդում դրա վրա , քանի որ նա ոչինչ չի արել անվավեր համարելու այն: Միակ բանը, որ նա պիտի անի այն է, որ լվանա աղտը մարմնից և հագուստից և աղոթի և ոչ մի սխալ բան չկա այստեղ : (Ֆատուա նուրուն ալա- Դարբ , էջ. 107)
· Երեսը լվալու դեպքում , պետք է լվալ ամբողջ երեսը ներառելով մորուքի և ականջների եղած տարածքը :
· Որոշ կանայք , վուդույից հետո , կարող են մաքրել փոքրիկ երեխաների մասնավոր մասերը ձեռքերով , հետո գնալ աղոթելու , չնայած այն բանի , որ իրենց վուդուն անվավերական է դարձել, իրենց երեխաների մասնավոր մասերին հպվելուց հետո :
· Որոշ կանայք ունեն մատնահարդարանք : Պետք է նշել , որ այս կկանխի ջրի հասնելը եղունգների, այսպիսով կդարձնի վուդուն անկատար, անվավեր և աղոթքը կդառնա անվավեր : Այսպիսի կանայք պետք է կրկին աղոթեն, վավեր վուդու անելուց հետո : Նույնը վերաբերվում է մարմնի որևէ մասի ներկին կամ շպարին , որը պետք է լվալ, եթե չկա թույլատրելի բացատրություն :
· Որոշ մարդիկ կարծում են , որ մասնավոր մասերի լվանալը պահանջվում է ամեն վուդույի հետ, որը ճիշտ չէ : Այն պահանջվում է մարդուց, ով պատասխանում է բնության կանչին : Քնի կամ քամու բաց թողման դեպքում , չի պահանջվում լվալ մարմնի այդ մասերը , կարելի է անմիջապես անել վուդու :
· Որոշ մարդիկ կարող են կարծել , որ կենդանիների մասնավոր մասերին հպումը անվավերականացնում է վուդուն : Ըստ Իմամ Իբն Տայմիյայի, կենդանի կամ մեռած կենդանու մասնավոր մասերին հպումը չի անվավերականացնում վուդուն : (Ֆատուա Քուբրա էջ. 280 , Մաքրման Գիրք)
ՈՐՈՇ ՎՃԻՌՆԵՐ ՎՈՒԴՈՒՅԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
Հարց. Եթե մարդ վուդու է արել , այնուհետ գնացել աղոթելու , արդյո՞ք նրա աղոթքը անվավեր է դառնում, այն դեպքում, երբ նա զգում է , որ կարծես որևէ բան, ինչպես մեզը, կաթում է :
Պատասխան. Սոսկ զգացումը, որը հիմնված է կասկածի վրա, չի անվավերականացնում աղոթքը , այսպիսով, նա չպիտի դադարեցնի իր աղոթքը :
«Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) հարցրեցին մի մարդու մասին, ով զգում էր, թե ինչ որ բան է կատարվում իր հետ աղոթքի ժամանակ և նա պատասխանեց .« Նա չպիտի դադարեցնի իր աղոթքը մինչ չլսի ձայն կամ չզգա վատ հոտ :» (Բուխարի, Մուսլիմ , Թիրմիզի , Իբն Մաջահ և Ահմեդ )
Ամեն դեպքում , եթե նա համոզված է , որ մեզի կաթիլները իրոք, թափվում են , նրա վուդուն կլինի անվավեր և պահաջվում է լվալ այն, մինչ մաքրվելը (և հետո նրա աղոթքը անվավեր չի լինի , եթե նա անի, ինչ պահանջվում է) : (Ֆատուա Քուբրա էջ. 281 Մաքրման Գիրք)
Հարց. Եթե մարդ համբուրում կամ գրկում է կնոջը և արտազատում է նախասերմնային հեղուկ, արդյո՞ք պահանջվում է կրկնել վուդուն, թե ոչ :
Պատասխան. Նրա վուդուն դառնում է անվավեր: Նա պետք է մաքրի իր մասնավոր մասերը և կատարի վուդու : (Ֆատուա Քուբրա էջ. 294, Մաքրման Գիրք)
Հարց. Եթե թարախը անդադար հոսում է տղամարդու առնանդամից , արդյո՞ք նրա աղոթքը վավեր է:
Պատասխան. Նա չպիտի դադարի իր աղոթքը , բայց նա պիտի աղոթի ինչպես հարմար է նրան : Եթե թարախի արտահոսքը չի դադարում վուդու և աղոթք կատարելու ժամանակահատվածում , նա պիտի աղոթի թարախի առկայության դեպքում : Ամեն դեպքում, նա պիտի օգտագործի որոշ պահպանիչ միջոցներ , թարախի տարածումը կանխելու համար : (Ֆատուա Քուրբրա , էջ . 310 Մաքրման Գիրք )
Հարց. Բավակա՞ն է արդյոք, ծիսական լոգանքը (Ղուսլ) , որպեսզի վուդու չարվի :
Պատասխան. Եթե մարդուց պահանջվում է ծիսական լոգանք , նրան խորհուրդ է տրվում նախորոք վուդու անել : Այսպիսով, նա կատարյալ վուդու է անում , հետո լոգանք ընդունում : Երբ նա ավարտում է լոգանքը , նրանից չի պահանջվում անել վուդու : Սակայն, եթե նա ծիսական լոգանք է ընդունում միայն , առանց վուդույի, հետևելով դրա հերթականությանը , ապա այս դեպքում վուդուն անհրաժեշտ չէ : (Իսլամական վճիռ որոշ գիտնականներից էջ. 1/ 191)
ԳՈՒԼՊԱՆԵՐԻ ՎՐԱ ՄԱՔՐԵԼԸ.
Այս գործողության թույլտվությունը և վավերականությունը հիմնված է Ջարիր Իբն Աբդուլայի սովորույթի վրա .
«Ես տեսա, որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) միզեց և հետո վուդու արեց և սրբեց իր Քուֆերը գուլպաները :» (Համաձայնեցված )
Լվացվել, հետո գուլպա հագնելը և հետո դրանց վրա սրբելը մյուս լվացման համար , ավելի լավ է , քան դրանք հագնելը առանց լվացման և հանելը հաջորդի համար : Ալ- Մուղիրահ Իբն Շուբահը ասաց.
««Ես Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) հետ ճամփորդության մեջ էի : Ես մտադրվեցի հանել իր կաշվե գուլպաները , բայց նա ասաց. «Թող, քանի որ ես դրանք հագել եմ վուդու անելուց հետո » և նա սրբեց դրանց վրա :»» (Համաձայնեցված )
ՄԱՔՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՍԵՐԸ.
Պետք է մաքրել, սրբել գուլպաների մակերեսը , ինչպես արել է Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն): Ալին, թող Ալլահը գոհանա նրանով ասաց.
«Եթե կրոնը հիմնված լիներ անձնական կարծիքի վրա , ապա գուլպաների խորը մակերես մաքրելը, սրբելը կլիներ ավելի համապատասխան : Ես տեսա Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սրբեց իր կաշվե գուլպաների մակերեսը :» (Աբու Դաուդ և Տաբրանի )
ԳՈՒԼՊԱՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ.
1. Կաշվե գուլպաները և դրա նման բաները , պետք է հագնել վուդույից հետո : Այս հիմնված է Ալի Մուղիրահի վերոհիշյալ սովորության վրա :
2. Գուլպաները պիտի մաքուր լինեն աղտից : Եթե դրանք մաքուր չեն, ապա չի կարելի օգտագործել , սրբելու կամ աղոթքի համար :
« Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մեկ օր առաջնորդում էր իր ուղեկցորդներին աղոթքում, իր գուլպաները հագին : Աղոթքի ընթացքում նա հանեց դրանք , որովհետև Ջիբրիլը, Գաբրիելը ասաց, նրան , որ դրանք մաքուր չեն:»
3.Կաշվե գուլպաների և դրա նման բաների սրբելը պահնջվում է միայն վուդույի դեպքում, այլ ոչ թե ծիսական լոգանքի ղուսուլ: Սաֆուան Իբն Ասսալը ասաց.
«Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց մեզ , չհանել մեր գուլպաները մինչ մենք ճամփորդում էինք երեք օր և գիշեր, բացառության այն դեպքերի , երբ գտնվում ենք մեծ ծիսական անմաքրության (ջանաբա ) մեջ : Միայն միզելու , կղղանքի և քնելու դեպքում , մենք կարող ենք սրբել դրանք :» (Ահմեդ , Թիրմիզի և Նասայի )
4. Գուլպաների սրբելը պիտի լինի որոշակի ժամանակի սահմաններում , որը մեկ օր և գիշեր է բնակիչների և երեք օր ու գիշեր ճանապարհորդների համար : Ալի Իբն Աբի Տալիբը հարցրեց սրբելու ժամանակի սահմանումների մասին և Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց
«Ճանապարհորդողի համար . Երեք օր ու գիշեր , բնակչի համար , մեկ օր ու գիեր :» (Մուսլիմ և ուրիշներ )
5. Գուլպաները պետք է ծածկեն ոտքերի այն մասերը , որոնք պետք է լվալ:
ԳՈՒԼՊԱՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ .
Հագնելով մաքուր գուլպաներ կամ կոշիկներ լվացումից հետո , մուսուլմանը կարող է սրբել դրանք ջրով , հանելու և ոտքերը լվալու փոխարեն : Նա պետք է անց կացնի իր թաց աջ ձեռքը իր աջ ոտքով, ոտնաթաթերից մինչ վերին մասերը , հետո թաց ձախ ձեռքը ,ձախ ոտքին նույնապես: Ալ-Մուհիրա Իբն Շուբահը, ( թող Ալլահը գոհանա նրանով ), նկարագրեց Մարգարեյի վուդուն ասելով.
« Հետո նա վուդու արեց և սրբեց գուլպաները դնելով իր աջ ձեռքը աջ գուլպային և իր ձախ ձեռքը ձախ գուլպային , հետո սրբեց նրանց մակերեսը մեկ անգամ, կարծես ես տեսնում եմ նրա մատների հետքերը գուլպաների վրա հիմա :»
ԺԱՄԱՆԱԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ.
· Երեք օր ու գիշեր ճանապարհորդի և մեկ օր ու գիշեր բնակչի համար, ըստ Ալիի վերոհիշյալ սովորության :
· Ժամանակահատվածը սկսվում է առաջին մաքրումից , փոքր ծիսական անմաքրությունից (հադաթ ) հետո , որը հիմնված է գիտնականների վճռի վրա և ավարտվում է 24 ժամում բնակչի և 72 ժամում ճանապարհորդի համար :
ԲԱՆԵՐ , ՈՐՈՆՔ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՔՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ.
Դրանցից են.
· Մեծ ծիսական անմաքրությունը, ջանաբա, հիմնված վերը հիշված սովորության վրա ,հաղորդված Սաֆուանից :
· Մաքրելու կամ սրբելու նշված ժամանակահատվածի ավարտի դեպքում , որն է մեկ օր ու գիշեր բնակչի համար և երեք օր ու գիշեր ճանապարհորդի համար, ինչպես նել է Ալի Իբն Աբի Տալիբը , (թող Ալլահը գոհանա նրանով) :
· Երկու կամ մեկ գուլպայի հանելու դեպքում:
ՀԻՄՆԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ (ՂՈՒՍԼ)
Այն նշանակում է լվալ ամբողջ մարմինը ջրով : Այն անհրաժեշտությունն է .
· Սերմնահեղուկի զատման դեպքում, ինքնաբավարարման , թաց երազների և հարաբերությունների հետևանքով :
«Եթե դու ջանաբայի վիճակում ես , (այսինքն, սեռական հարաբերությունից հետո ), մաքրիր քեզ ( լվա քո ամբողջ մարմինը) :» (Ալ- Մայիդահ: 6)
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.
« Ղուսլ, (հիմնական ծիսական լոգանքը) պարտադիր է սերմնազատումից հետո :» (Թիրմիզի, Իբն Մաջահ և Ահմեդ)
· Սեռական հարաբերության դեպքում, նույնիսկ եթե սերմնազատում տեղի չի ունեցել : Տվյալ դեպքում երկու ամուսիններն էլ պիտի լոգանք ընդունեն ղուսլ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
«Եթե ամուսինը նստում է նրա, (կնոջ) ոտքերի արանքը և խորանում է նրա մեջ, ղուսլ պարտադիր է , անկախ նրանից սերմնազատում եղել է , թե ոչ :» (Մուսլիմ )
· Ամսականների, հետծննդյան արյան դադարման դեպքում : Ղուրանը ասում է .
«Նրանք հարցնում են քեզ կապված ամսականների հետ : Ասա, Այն հարամ, (անթույլատրելի) է , այսպիսով հեռու մնացեք կանանցից այդ ժամանակ և մի մերձեցեք նրանց մինչ նրանք մաքրվեն: Եվ , երբ նրանք մաքրել են իրենց , ապա գնացեք նրանց մեջ , ինչպես Ալլահը պատվիրել է ձեզ : Իրոք, Ալլահը սիրում է նրանց, ովքեր շրջվում են դեպի Նա և սիրում է նրանց, ովքեր մաքրում են իրենց :» (Ալ- Բակարա :222)
Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց Ֆաթիմա Բինթ Աբի Հուբեյշին
« Թող աղոթքը ամսականի օրերին, հետո ղուսլ արա և հետո աղոթիր :» (Համաձայնեցված)
· Մահվան դեպքում. Այսպիսով, եթե Մուսուլմանը մահանում է , կենդանի մուսուլմանները պետք է լողացնեն նրան : Ում Աթիյան, (թող Ալլահը գոհանա նրանով ), հաղորդեց.
«« Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) եկավ մեզ մոտ , երբ նրա դուստրը մահացավ և ասաց. « Լվացեք նրան երեք, հինգ կամ ավել անգամներ ջրով և սիդրի տերևներով , եթե կարծեք , որ պետք է , վերջում ցողացեք կամֆորա կամ դրա նման մի բան , նրա վրա :» Երբ մենք ավարտեցինք , մենք տեղեկացրեցինք նրան և նա տվեց մեզ իր գոտկասավանը և ասաց մեզ փաթաթել նրան դրա մեջ :»» (Համաձայնեցված )
« Այն դեպքում, երբ անհավատը ընդունում է Իսլամ, նա պիտի ծիսական լոգանք ընդունի : Այս հիմնված է Քեյս իբն Ասիմի հաղորդած սովորույթի վրա .
«Ես եկա Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) մոտ , ընդունելու Իսլամ , այսպիսով նա հրամայեց ինձ լոգանք ընդունել ջրով և սիդրի տերևներով :» (Աբու Դաուդ և Նասայի)
Աբու Հուրեյրան հաղորդեց , որ
««Երբ Թումամա ալ- Հանաֆին ընդունեց իսլամ , Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ուղարկեց նրան Աբու Տալհայի ագարակ և պատվիրեց նրան անել ծիսական լոգանք : Այնտեղ նա լոգանք ընդունեց և երկու ռաքյաթ, կքանիստ աղոթք արեց , որին Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. ''Քո եղբոր հավատքը աճել է :»» ( Ահմեդ)
ԼԻԱՐԺԵՔ ԾԻՍԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ. (ՂՈՒՍԼ)
· Նա մտադրվում է , իր սրտում, ներկայացնել ղուսլ , հեռացնելու մեծ ծիսական անմաքրությունը (ջանաբան), ամսականից կամ հետծննդյան ժամանակաշրջանից հետո , առանց արտաբերելու այսպիսի մտադրությունը , որովհետև ոչինչ չի հաղորդվել , որը ապացուցի , որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) արտաբերել է մտադրությունը ներկայացնելու ղուսլ, վուդու , աղոթք կամ երկրպագման մեկ այլ գործողություն :
Բացի այդ , Ալլահը Քաջատեղյակ է, թե ինչ է կատարվում մարդկանց մտքերում : Այս հիմնված է Մարգարեյի սովորության վրա, որը հաղորդել է Օմարը, (թող Ալլահը գոհանա նրանով) .
«Գործողությունները հիմնված են մտադրության վրա : Յուրաքանչյուրը ունի իր մտադրությունների պտուղը :» (Համաձայնեցված )
· Նա ասում էր «Բիսմիլեհ» այսինքն, Ալլահի Անունով : Հետո նա լվանում էր իր ձեռքերը , հետո իր մասնավոր մասերը և հեռացնում էր աղտը : Աիշան, (թող Ալլահը գոհանա նրանով) , հաղորդեց.
«Երբ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) լոգանք էր ընդունում սեռական հարաբերությունից հետո , նա սկզբում լվանում էր իր ձեռքերը , հետո նա իր աջ ձեռքով ջուր էր լցնում իր ձախ ձեռքին և լվանում էր իր մասնավոր մասերը : Հետո նա լվացում էր անում , այնպես , ինչպես աղոթքի ժամանակ: Հետո նա վերցնում էր ջուր ձեռքի ափով և լցնում էր իր գլխին և մատները սահեցնում էր մազարմատներով : Եվ , երբ նա գտնում էր , որ դրանք բավականին թրջվել են , դրանից հետո նա լցնում էր երեք ափաչափ ջուր իր գլխին և հետո լցնում էր ջուր իր մարմնին և հավասարաչափ լվանում էր իր ոտքերը :» (Մուսլիմ )
· Հետո, նա կատարում էր լիարժեք վուդու , այնպիսին, ինչպիսին աղոթքի ժամանակ , բացի իր ոտքերից , որը նա հետաձգում էր մինչ լոգանքի ավարտը : Այս հիմնված է վերը նշված սովորության վրա , որը հաղորդեց Աիշան, ( թող Ալլահը գոհանա նրանով ), որտեղ նա ասաց.
«Նա, հետո կատարում էր լվացում, այնպես , ինչպես աղոթքի ժամանակ :»
· Նա լցրեց երեք ափաչափ ջուր իր գլխին և սահեցրեց մատները մազերի և մորուքի միջով , այնպես , որ ջուրը հասնի գլխամաշկին : Մայմունան , թող Ալլահը գոհանա նրանով, հաղորդեց.
« Ես տեղավորեցի ջուր Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) համար լոգանք ընդունելու : Նա լցրեց ջուր իր ձեռքերին և լվաց դրանք մեկ կամ երկու անգամ : Հետո , նա լցրեց ջուր իր աջ ձեռքով իր ձախ ձեռքին և լվաց իր մասնավոր մասերը : Նա տրորեց իր ձեռքերը գետնին և լվաց : Նա ողողեց իր բերանը և լվաց իր քիթը , ջուր լցնելով և թափելով նրա միջից : Նա լվաց իր երեսը և արմունկները երեք անգամ , հետո իր գլուխը երեք անգամ : Նա լցրեց ջուր իր մարմնին և հետո ոտքի կանգնեց իր տեղից և լվաց իր ոտքերը : Ես բերեցի նրան կտոր , ( սրբիչ ), բայց նա վերադարձրեց այն : Նա միայն թափ տվեց ձեռքերի ջուրը :» (Համաձայնեցված )
· Պետք է ջուր լցնել ամբողջ մամնին , տրորելով այն մասերը , որը ի վիճակի է , սկսելով աջ կողմից , հետո ձախ : Պետք է ուշադիր լինել, որ ջուրը հասնի թևատկերին , ականջներին , պորտին և մաշկի ծալքերին , ինչպես լինում է գեր մարդկանց մոտ , որոնց մամնի վերին մասերը խաթանում են հասնելու մարմնի այն մասերին, որոնք գտնվում են գեր մասերի տակ : Աիշան, (թող Ալլահը գոհանա նրանով), հաղորդեց .
«Երբ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) լոգանք էր ընդունում սեռական հարաբերությունից հետո , նա բերում էր անոթ և վերցնում էր ափաչափ ջուր դրանից և սկզբում լվանում էր իր գլխի աջ կողմը , ձախը և հետո վերցնում էր ափաչափ ջուր և լցնում էր իր գլխին :» (Համաձայնեցված )
ԲԱՎԱՐԱՐՈՂ ՂՈՒՍԼ
· Պետք է մաքրել աղտը ջրով:
· Պետք է մտադրվել սրտում , ոչ լեզվով, հեռացնել մեծ ծիսական անմաքրությունը , հադաթը:
· Պետք է լցնել ջուր ամբողջ մամնով կամ մտնել ջուրը այնպես, որ այն հասնի թևատակերին , ականջներին , պորտին և մաշկի ծալքերին, որը վերաբերվում է գեր մարդկանց : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց Ումմ Սալամային, թող Ալլահը գոհանա նրանով, ղուսլի մասին
«Բավական է ձեզ համար լցնել երեք ափաչափ ջուր ձեր գլխին և հետո լցնել ջուր ձեր վրա և դուք կմաքրվեք :» (Մուսլիմ)
ԴԵՊՔԵՐ, ԵՐԲ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՐՎՈՒՄ ՂՈՒՍԼ .
· Ուրբաթ Օրվա աղոթքի դեպքում. Աբու Հուրեյրան , (թող Ալլահը գոհանա նրանով), հաղորդեց
«Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. Նա, ով լոգանք է ընդունում , հետո գալիս է Ալ-Ջումա ( Ուրբաթօրյա) աղոթքի և հետո աղոթում է ինչ սահմանված է իրեն , հետո լռում է մինչ Իմամը ավարտում է ճառը և հետո աղոթում է նրա հետ , նրա մեղքեր այդ ժամանակաընթացքից մինչ հաջորդ Ուրբաթ , ներվում են և ավելացրած երեք օր :» (Մուսլիմ)
· Երկու տոների աղոթքների դեպքում , որը հիմնված է սովորության վրա, հաղորդված Ալ- Ֆակեհ Իբն Սաադի կողմից .
«Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) սովորություն ուներ ղուսլ անել Ուրբաթ օրը և Ֆիտր և Ադհա տոներին :» (Ահմեդ Իբն Մաջահ և Բազզար )
· Իհրամի վիճակ մտնելու դեպքում Ումրայի և Հաջի համար :
«Զեյդ Իբն Թաբիթը տեսավ Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) հագուստը հանելուց և լոգանք ընդունելուց , Իհրամի համար :» (Թիրմիզի, Դարքութնի, Բայհակի և Թաբարանի )
· Մեքքա մտնելու դեպքում.
« Երբ Իբն Օմարը ցանկանում էր մտնել Մեքքա , նա քնում էր Դհու Թուվայում մինչ առավոտ , լոգանք էր ընդունում և հետո գնում էր Մեքքա ցերեկը: Նա նշեց, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) այդպես արեց :» (Մուսլիմ )
ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԲՈՒ ՋԵՆԵԲԱՅԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ.
· Աղոթք (Սալահ) . Ղուրանը ասում է .
«Օ, դուք, ովքեր հավատցել եք : Մի մոտեցեք աղոթքին, (սալաթ) , երբ դուք հարբած վիճակում եք , մինչ չիմանաք ձեր արտաբերածի իմաստը , ոչ էլ, երբ դուք սեռական անմաքրության (ջանաբայի ) վիճակում եք , մի մոտեցեք աղոթքի վայրին, մինչ դուք չեք լվացել եք ձեր ամբողջ մարմինը :» (Ալ- Նիսա: 43)
· Սուրբ Տան (Քաբբայի) շուրջայց. Աիշան , ( թող Ալլահը գոհանա նրանով ), ասաց.
«« Ես եկա Մեքքա , երբ ամսականի մեջ էի, այսպիսով , ես չէի կարող շուրջայց կատարել Սուրբ Տան շուրջ, կամ Սաֆա և Մարվա : Ես բողոքեցի Ալլահի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) : Նա ասաց ինձ. « Արա այն ինչ ուխտագնացն է անում , բացի Սուրբ Տան շուրջ այցից, մինչ դու կավարտես ամսականը :»» (Բուխարի և Մուսլիմ )
· Սուրբ Գրքին, (Ղուրանին) հպվելը կամ վերցնելը , ինչպես նշված է Աբու Բաքր Իբն Մուհամեդ իբն Ամերի սովորությունում .
««Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն) գրեց Յեմենցիներին նամակ, որը ներառում էր կանոն. « Ոչ ոք չպիտի հպվի Ղուրանին , մինչ նա չմաքրվի:»» (Նասայի , Դարքութնի և Բայհաքի )
· Սուրբ Ղուրանի ընթերցումը. Ալին, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց.
« Ես տեսա Ալլահի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն ) վուդու անելուց , հետո նա ընթերցեց որոշ հատվածներ Ղուրանից : Նա ասաց. '' Այս նրանց համար է , ովքեր ջանաբայի վիճակում չեն : Նրանք , ովքեր ջանաբայի վիճակում են , չի թույլատրվում ընթերցել նույնիսկ մեկ տարբերակ :» (Ահմեդ և Աբու Յալա[3])
· Մզկիթում մնալ. Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
«Մզկիթը արգելված է կնոջ համար , ամսականի ընթացքում և տղամարդու և կնոջ համար, ով ջանաբայի վիճակում է :» (Իբն Մաջահ և Տաբրանի )
ՈՐՈՇ ՍԽԱԼՆԵՐ և ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾԻՍԱԿԱՆ ԼՎԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ (ՂՈՒՍԼ)
· Մարդ կարող է արհամարհել լոգանք ընդունելը, սեռական հարաբերությունից հետո և նույնիսկ չասել իր կնոջը լոգանք ընդունել , մինչ նա չի սերմնաժայթքում : Փաստորեն , երկուսն էլ պետք է ծիսական լոգանք (ղուսլ) ընդունեն : Այս պարզ է , վերոհիշյալ սովորությունից .
«Եթե նա, (ամուսինը ) նստում է նրա, (կնոջ) ոտքերի միջև և մերձենում է նրան, (ղուսլ) լոգանքը պարտադիր է , անկախ նրանից նա սերմնաժայթքում է , թե ոչ:» (Մուսլիմ )
· Մարդը կարող է հարաբերություն ունենալ կնոջ հետ , հետո հետաձգել ղուսլը, մինչ լուսաբաց , այսպիսով նա քնում է առանց վուդու : Այս հակամարտում է Մարգարեյի Սուննային : Ամմար Իբն Յասերը , (թող Ալլահը գոհանա նրանով ) ասաց.
«Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) խորհուրդ է տվել մարդուն, ով Ջանաբայի վիճակում է , վուդու անել , ինչպես աղոթքի ժամանակ, այն դեպքում երբ նա ցանկանում է սնվել, ընմպել կամ քնել:» (Ահմեդ և Թիրմիզի)
· Ոմանք կարող են քնել մեծ ծիսական անմաքրության ,(ջանաբայի) վիճակում , հետո , եթե արթնանում են արևածագից մի փոքր առաջ , տայամմում են անում ղուսլի փոխարեն , որը համապատասխան կամ թույլատրելի չէ : Շեյխ Աբդուլ Ազիզ Իբն Բազը, ( թող Ալլահը գթա նրան) , նկարագրեց ճիշտ գործողությունը այս պարագայում , պատասխանելով նրան , ով հարցրեց այս մասին. « Դու պետք է ղուսլ անես և ավարտես քո մաքրությունը , հետո աղոթես , տայամմումը չի խրախուսվում այս պարագայում : Այս կատարվում է այն պատճառով , երբ անձը, ով քնել է կամ մոռացել է պահանջվող աղոթքը , շտապի կատարել այդ իր բոլոր նախապայմաններով, անմիջապես հիշելու կամ արթնանալու դեպքում : Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.
«Երբ մարդը քնում է առանց աղոթելու կամ մոռանում է անել այդ , նա պիտի աղոթի երբ հիշի : Այս միակ քավությունն է :»
Հայտնի է, որ աղոթքը չի կարող ընդունվել առանց մաքրության , որը հիմնված է Մարգարեյի սովորության վրա .
« Աղոթքը անընդունելի է առանց մաքրության:»
Եթե կա ջուր , պետք է օգտագործել այն մաքրության համար , այլապես , տայամմումն է համապատասխան աղոթքի համար : Ալլահն ասաց.
«Եվ, եթե դուք չեք գտնում ջուր , տայամմում արեք մաքուր հողով և սրբեք ձեր դեմքերը և ձեռքերը : Իրոք, Ալլահը Ամենաներողն է :» (Ալ-Նիսա :43) , (Իսլամական վճիռ , մի խումբ գիտնականների կողմից էջ.1/ 199)
· Որոշ կանայք , ովքեր մաքրվում են հետծննդյան արյունահոսությունից, մինչ քառասուն օրը, չեն ընդունում լոգանք (ղուսլ) և չեն աղոթում կամ պահք պահում Ռամադանին : Այս պարագայում , Շեյխ Աբդուլ Ազիզ իբն Բազը , (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. « Եթե կինը , ով ծննդաբերել է , մաքրվում է քառասուն օրից առաջ , նա պիտի լոգանք ընդունի (ղուսլ ) և աղոթի , ինչպես նաև պահք պահի Ռամադան ամսում : Թույլատրելի է նրա ամուսնուն մերձենալ կնոջը, և այս ամենը համաձայնեցվել է շատ մուսուլման գիտնականների կողմից : Գոյություն չունի հետծննդյան ժամանակաշրջանի նվազագույնը:» (Իսլամական վճիռ մի խումբ գիտնականների կողմից էջ.1/ 225)
· Որոշ տղամարդիկ մերձենում են իրենց կանանց իրենց սեռական պահումից հետո , բայց մինչ ղուսլը: Շեյխ Աբդուլ Ազիզ իբն Բազը ասաց այդ մասին. Սեռական հարաբերությունը կնոջ հետ ամսականի ժամանակ արգելվում է : Ալլահը , (փառք լինի Նրան), ասաց.
«Նրանք հարցրեցին ամսականի մասին: Ասա. Այդ վնասակար բան է , այսպիսով, հեռու մնացեք կնոջից ամսականի ժամանակ և մերձեցեք նրանց , երբ նրանք մաքուր են ամսականից :» (Ալ- Բաքարա: 222)
Եթե մարդ այդպես է վարվում , նա պետք է Ալլահից թողություն խնդրի և տա կես դինար բարեգործություն , որպես սխալի քավություն : Ահմեդը և Սուննայի այլ կարգավորողները, հաղորդեցին Իբն Աբբասի պատասխանատվությամբ , որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց այն մարդու մասին, ով մերձենում է կնոջը ամսականի ժամանակ.
«Թող նա տա մեկ կամ կես դինար : Նա կարող է նվիրատվություն տալ երկու արժեքներից մեկը :»
Ամեն դեպքում , նա պետք է սեռական հարաբերություն չունենա մինչ կինը կավարտի արյունահոսությունը և լոգանք կընդունի : Այս հիմնված է Ղուրանի տարբերակում, որի իմաստը հետևյալն է .
«Եվ, մի մերձեցեք նրանց, մինչ նրանք չեն մաքրվում ամսականներից : Եվ , երբ նրանք մաքրել են իրենց , մերձեցեք նրանց ինչպես Ալլահն է հրահանգել ձեզ:» (Ալ- Բաքարա:222)
Այսպիսով, Ալլահը չի թույլատրել սեռական հարաբերություն , մինչ ամսականի արյունահոսությունը չավարտվի և նա լոգանք չընդունի: Եթե սեռական հարաբերությունը տեղի է ունեցել լոգանքից առաջ , ամուսինը մեղք է գործում և պետք է վճարի գինը : Եթե կինը երեխա է ունենում ամսականի ընթացքում կատարված սեռական հարաբերության արդյունքում , նրա երեխան չի կարող ապօրինի լինել , այն օրինական զավակ է : ( Իսլամական վճիռ մի խումբ գիտնականներից էջ. 1/ 218)
· Որոշ մարդիկ կարծում են, որ կինը չպիտի դուրս գա տանից մինչ չավարտի հետծննդաբերական շրջանը : Իրականությունը այն է, որ նա , ինչպես ցանկացած այլ կին, կարող է դուրս գալ տանից , եթե կարիք ունի : Եթե նա կարիք չունի դուրս գալու, ապա ավելի լավ կլինի չանի այդ : Ղուրանը ասում է .
«Եվ մնացեք ձեր տներում և մի ցուցադրեք ձեզ , ինչպես տգիտության ժամանակաշրջանում :» (Ալ- Ահզաբ :33) (Իսլամական վճիռ , մի խումբ գիտնականների կողմից էջ.1/223)
· Որոշ կանայք կարծում են , որ Հադիթի գիրք կամ Ղուրան ընթերցելը այդ ժամանակ , մեղք է : Շեյխ Իբն Բազը ասաց իր պատասխանում . Մեղք չէ կնոջ համար իր ամսականի կամ հետծննդյան շրջանում , ընթերցել մեջբերումներ Ղուրանից , առանց հպվելու դրան : Այս ասվում է , հիմնված մուսուլման գիտնականների ավելի ճշգրիտ վճիռների վրա: Ինչ վերաբերվում է ջանաբայի վիճակում գտնվող մարդուն , նա չպիտի ընթերցի Ղուրան , մինչ լոգանք չընդունի : Նա կարող է ընթերցել Հադիթի մասին գրքեր և մեջբերվող գրքեր, առանց տարբերակների ներառման : Հաղորդվում է , որ ոչինչ ետ չէր պահում Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) Ղուրան ընթերցելուց ,բացի ջանաբայից: Մեկ այլ սովորությունում , հաղորդված Իմամ Ահմեդից, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.
«Ինչ վերաբերվում է նրան, ով ջանաբայի վիճակում է , նա չի կարող ընթերցել նույնիսկ մեկ տարբերակ :» (Իսլամական վճիռ , մի խումբ գիտնականների կողմից էջ.1/ 223)
· Որոշ կանայք , ում ամսականեը ավարտվում է հետաձգում են լոգանքը, մինչ աղոթքի սահմանված ժամանակը լրանում է : Շեյխ Մուհամեդ Իբն Ութեյմեն ասաց. Կինը կարող է մաքրել իրեն ամսականներից օրվա հինգ աղոթքներից մեկի ընթացքում , բայց նա հետաձգում է լոգանքը ուշ ժամի , այն հուսով, որ մնացած ժամը չի թույլ տա ավարտին հասցնել մաքրումը : Այսպիսի հետաձգումը անընդունելի է , քանի որ, նա կարող է ներկայացնել նվազագույն պահանջները մաքրման և աղոթել ժամանակին : Հետո, նա կարող է ունենալ բավական ժամանակ երկարաձգելու կամ ավարտելու մաքրումը : '' (Կնոջ բնական արյունը էջ.41)
· Որոշ կանայք , իրենց ամսականներից հետո , լոգանք են ընդունում , չեն աղոթում բաց թողնված աղոթքները : Շեյխ Մուհամեդ Իբն Ութայմինն ասաց. Եթե ամսականը սկսվում է աղոթքը սկսելուց հետո , (օրինակ կեսօրվա աղոթքից կես ժամ հետո ), նա կարող է աղոթել , իր ամսականի ավարտից հետո : Ղուրանը ասաց.
«Իրոք, աղոթքը որոշված է հավատացյալի համար , սահմանված ժամանակ :» ( Ալ- Նիսա :103) , (Ֆատուա կնոջ մասին էջ.25)
· Կինը, ով մաքրվել է իր ամսականից կարող է չաղոթել այդ ժամանակ , նրան պարտադրված աղոթքը , նա աղոթում է հաջորդը : Շեյխ Իբն Ութայմին ասաց. Եթե նա, (կինը) մաքրվում է ամսականից և դեռ կա բավական ժամանակ մեկ կքանիստի համար , մինչ կսկսի հաջորդ աղոքը , նա պիտի աղոթի այն աղոթքը, որի ընթացքում նա մաքրվել է : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.
«Նա, ով մեկ կքանիստ աղոթում է Ալ- Ասր , կեսօրվա աղոթքից մինչ արևի մայր մտնելը , նա ունի ամբողջ աղոթքը այդ ժամանակի ընթացքում :» (Բուխարի և Մուսլիմ )
Այսպիսով, եթե նրա ամսականը ավարտվել է կեսօրվա աղոքի ընթացքում կամ արևածագից առաջ , և կա ժամանակ մեկ կքանիստ անելու մինչ կեսօրվա աղոթքի ժամանակը կավարտվի , կամ արևը կծագի, նա աղոթում է կեսօրվա աղոթքը առաջինը և առավոտյան աղոթքը երկրորդը : (Ֆատուա Կնոջ մասին էջ. 25)
ԹԱՅԱՄՄՈՒՄ
Այն մաքրության մի տեսակ է , որը փոխարինում է վուդույին կամ ղուսլին , ջրի բացակայության դեպքում : Այն հնարավորություն է մեզ տալիս անելու , այն ինչ վուդուն կամ ղուսլն են թույլ տալիս , ներառելով աղոթքը , Ղուրանին հպվելը և այլն : Ղուրանը ասում է .
«Եվ , եթե դուք տկար եք , կամ ճամփորդում եք , կամ որևէ մեկը պատասխանել է բնության կանչին , կամ մերձեցել է կնոջը և ջուր չի գտել , արեք թայամմում մաքուր հողով և քսեք ձեր դեմքերին և ձեռքերին : Իրոք, Ալլահը Ամենաներողն է :» (Ալ- Նիսա: 43)
ԳՈՐԾՈՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ԹԱՅԱՄՄՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ
· Ջրի պակասը. Ումրան Իբն Ալ- Հուսեյնը հաղոդեց , որ
«Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) տեսավ մի մարդու նստած մենակ և որ նա չաղոթեց միասնական ձևով : Նա հարցրեց նրան, թե ինչը կանխեց նրան միանալու աղոթքին : Մարդը ասաց նրան, որ նա ուներ մեծ ծիսական անմաքրություն (ջանաբա) ջրի բացակայության դեպքում : Մարգարեն ասաց. Օգտվիր հողից , քանի որ այն օգտակար է քեզ համար :» (Համաձայնեցված )
· Այն դեպքում , երբ ջուրը վնասակար է մարմնին, հիվանդության կամ վերքի պատճառով, և ջուրը կարող է երկարաձգել բուժումը կամ ավելացնել տկարությունը : Ջաբիրն ասաց.
«Մենք գնացինք ճամփորդության : Մեզանից մեկի գլուխը վնասեցին քարով , հետո նա ունեցավ թաց երազ : Նա հարցրեց իր ուղեկցորդներին , եթե թույլատրելի է նրա համար , թայամմում անել : Նրանք ասացին. Մենք չենք կարծում , որ դու կարող ես օգտագործել հողը , մինչ ջուրը հասանելի է , այսպիսով նա լոգանք ընդունեց և մահացավ : Երբ մենք վերադարձանք Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) մոտ , պատմեցինք պատմությունը : Նա ասաց. « Նրանք սպանեցին նրան: Թող Ալլահը սպանի նրանց : Ինչու՞ նրանք չհարցրեցին, եթե չգիտեյին : Տեղեկանալը, տգիտության բուժումն է : Բավական կլիներ նրան Թայամմում անել , կամ կապել իր վերքը , սրբել վիրակապի վրա և լվանալ մարմնի մնացած մասերը :» (Աբու Դաուդ , Իբն Մաջահ և Դարքութնի)
· Եթե կա ջուր , բայց կարիք կա հետագայում ըմպելու կամ պատրաստելու , այս դեպքում կարելի է թայամմում անել և պահել ջուրը : Աբու Դհարը լսեց, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
«Մաքուր հողը մաքրության աղբյուր է մուսուլմանի համար , նույնիսկ եթե նրանք մնան առանց ջրի տաս տարի : Երբ նրանք ջուր գտնեն , նրանց համար լավ կլինի օգտագործել այն :» (Թիրմիզի, Նասայի , Աբու Դաուդ )
Ալի Իբն Աբի Տալիբը, պատասխանելով մի անցորդի հարցին կապված ջանաբայի և ջրի պակասության մասին, ասաց.
«Նա պիտի թայամմում անի և չպիտի լվացվի ջրով :» (Դարաքութնի)
· Եթե ջուր փնտրելը վտանգի տակ կդնի կյանքը, պատիվը կամ ունեցվածքը , այնպես , ինչպես, եթե կա թշնամու, վայրի կենդանիների առկայություն, կամ հեռավորություն :
· Այն դեպքում , երբ այն սառն է և հնարավոր չէ տաքացնել, և համոզված ես , որ օգտագործելը կվնասի : Ամր Իբն Ալ Ասը ասաց.
« Մի շատ ցուրտ գիշեր , Դհաթ Ալ- սալասել հետախուզության ժամանակ, ես թաց երազ ունեցա : Ես վախեցա վտանգել իմ կյանքը , եթե լոգանք ընդունեմ , այսպիսով, ես Թայամմում արեցի և առաջնորդեցի իմ ուղեկցորդներին աղոթքի : Նրանք ասեցին Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) միջադեպի մասին , որից հետո նա կանչեց ինձ և հարցրեց . «Օ, Ամր. Արդյո՞ք դու առաջնորդել ես քո ուղեկցորդներին աղոթքի ջանաբայի վիճակում : Ես ասացի նրան պատճառը, որը ինձ կանգնեցրեց լոգանք ընդունել և ասացի նրան . Ես լսեցի , որ Ալլահը, (փառք լինի Նրան) , ասաց. «Մի սպանեք ձեզ:» Իրոք, Ալլահը Ամենագթասիրտն է առ մեզ: Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ծիծաղեց և ոչինչ չասաց: Մարգարեյի լռությունը խրախուսանքի նշան էր , որովհետև նա երբեք չէր ընդունում կամ լռում , եթե տեսնում էր սխալ արարք:» (Աբու Դաուդ )
ԹԱՅԱՄՄՈՒՄԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Անձը, ով ցանկանում է Թայամմում անել , պետք է մտադրվի մաքրության , կամ ծիսական անմաքրության հեռացման : Հետո պիտի ասի 'Բիսմիլեհ' և հպվի մաքուր հողին մեկ անգամ ձեռքի ափով , մինչ մատները բացված են : Հետո , նա պիտի սրբի դեմքը օգտագործելով մատների ներսի կողմը և սրբի ձեռքերը ափերով, մինչ դաստակները : Ինչպես երևում է Ամմարի հաղորդման մեջ .'' Ես ունեցա սերմնաժայթքում և չգտա ջուր , լոգանք ընդունելու, ես թավալվեցի փոշու մեջ և աղոթեցի : Ես ասացի այդ Ալլահի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն ) և նա ասաց.
«Բավական էր քեզ համար անել այդ « Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) կպավ գետնին իր ձեռքի ափերով և հետո փչեց փոշին և հետո սրբեց իր դեմքը և ձեռքի ափերը :» (Համաձայնեցված )
Դարքութնիի մեկ այլ հաղորդման մեջ ասվում է . «Բավական է քեզ համար խփել ձեռքի ափերը գետնին , հետո փչել և հետո սրբել քո դեմքը և ձեռքի ափերը :»
ԲԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՆՎԱՎԵՐ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԹԱՅԱՄՄՈՒՄԸ
· Ամենը, ինչ անվավեր է դարձնում վուդուն , նույնապես անվավեր է դարձնում Թայամմումը :
· Ջուր գտնելը , (նրանց համար , ովքեր ջուր չունեն վուդույի համար) :
· Երբ հանգամանքները կամ խոչընդոտները ջուր օգտագործելու , ավարտվում է :
ՆՇՈՒՄՆԵՐ.
· Եթե մարդը թայամմում է արել և աղոթել , հետո գտել է ջուր կամ խոչընդոտները ավարտվել են աղոքից հետո , նրանից չի պահանջվում կրկնել այդ աղոթքը , նույնիսկ եթե դեռ ժամանակ կա : Աբու Սաիդ Ալ- Քուդրի ասաց.
««Երկու մարդ գնացին ճամփորդության : Երբ հասավ աղոթքի ժամը , նրանք ջուր չունեյին , այսպիսով նրանք թայամմում արեցին և աղոթեցին: Ավելի ուշ, նրանք ջուր գտան , նրանցից մեկը կրկին աղոթեց, մինչ մյուսը , ոչ: Երբ նրանք հանդիպեցին Ալլահի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն ) և ասացին իրենց պատահածի մասին, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց վերջինին. «Դու սուննան ես արել » և ասաց մյուսին. « Դու ունես կրկնակի պարգև :»» (Աբու Դաուդ և Նասայի)
· Ամեն դեպքում, եթե նա գտնում է ջուր կամ արգելքը անցնում է աղոթքի ընթացքում , նրա աղոթքը դառնում է անվավեր և նրանից պահանջվում է վուդու անել և կրկնել աղոթքը : Աբու Դհարը ասաց. Ես լսեցի Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
«Մաքուր հողը մուսուլմանի համար մաքրության աղբյուր է , եթե նա ջուր չի գտնում , նույնիսկ տաս տարի : Երբ նա գտնում է այն, ապա պիտի օգտագործի, քանի որ այդ ավելի լավ կլինի նրա համար :» (Թիրմիզի , Աբու Դաուդ , Նասայի և այլոք)
· Նա, ով թայամմում է արել մեծ ծիսական անմաքրության պարագայում և կան ընդունելի պատճառներ , որոնք արդարացնում են թայամմումը , չի պահանջվում կրկնել աղոթքը : Ջուր գտնելու կամ պատճառների վերացման դեպքում , պետք է լոգանք ընդունի , հեռացնելու ծիսական անմաքրությունը: Օմրան Իբն Ալ- Հուսեյնը հաղոդեց , որ
«Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մի մարդ տեսավ , ով մենակ էր նստած և չաղոթեց միասնական ձևով : Նա հարցրեց նրան , թե ինչը խոչընդոտեց նրան միանալ աղոթքին : Մարդը պատասխանեց , որ նա ուներ մեծ ծիսական անմաքրություն, (ջանաբա) , ջրի բացակայության դեպքում : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. ; Օգտվիր հողից, որը օգտակար է : «Օմրանն ավելացրեց, որ ջուր գտնելուց հետո , Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) տվեց ջրի տարրան մարդուն, ով ջանաբայի վիճակում էր և ասաց նրան. Գնա և լցրու այդ քեզ վրա :» (Համաձայնեցված)
ՈՐՈՇ ՎՃԻՌՆԵՐ ԿԱՊՎԱԾ ԹԱՅԱՄՄՈւՄԻ ՀԵՏ
Հարց. Մարդ հիվանդանոցում չի կարող ջուր օգտագործել վուդույի համար, այսպիսով նա թայամմում է անում , հարվածելով գորգին ձեռքերով : Արդյո՞ք այդ աղոթքը վավերական է :
Պատասխան. Հիվանդը հնարավորության դեպքում պիտի վուդու անի , սակայն դրա բացակայության դեպքում , նա պիտի օգտագործի փոշոտ հողը թայամմումի համար , եթե կրկին դա հնարավոր է , այլապես նա կարող է օգտագործել իր անկողինը , հատակը , կամ որևէ ուրիշ բան , եթե այն պատված է փոշով : Ղուրանը ասում է .
«Այսպիսով , պահեք ձեր պարտականությունները Ալլահի նկատմամբ և վախեցեք Նրանից , այնքան , որքան հնարավոր է :»
«Ալլահը չի ծանրաբեռնում հոգին, բացի նրա հնարավորությունների չափով :» (Իսլամական վճիռ , մի խումբ գիտնականների կողմից էջ. 1/197)
Հարց. Մարդը, ում ձեռքը վնասված է և նա չի կարող ջուր օգտագործել , թայամմում է անում : Մեկ անգամ նա մոռացավ և աղոթեց առանց թայամմում : Աղոթքի ընթացքում , նա հիշեց , այսպիսով նա թայամմում արեց առանց աղոթքը ընդհատելու : Արդյո՞ք աղոթքը վավերական է :
Պատասխան. Եթե որևէ մեկի վուդույի համար նախատեսված մասերը վնասված են և այն չի կարելի լվալ կամ սրբել , բուժումը չկանխելու համար , ապա թայամմումը պահանջվում է : Եթե նա վուդու անի առանց լվալու վնասված տեղը կամ թայամմում չանի և աղոթի , որից հետո հիշի , ապա նա պիտի թայամմում անի և կրկնի աղոթի , քանի որ մինչ այդ արած աղոթքը անվավեր է : Մաքրությունը աղոթքի նախապայման է և մարմնի որևէ չլվանալը, դարձնում է ամբողջ վուդուն անվավեր : «Դրա ապացույցն է Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) հրահանգը այն մարդուն , ով վուդու արեց և թողեց 'դիրհամի' չափով մասը չոր: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հրահանգեց նրան կրկնել վուդուն:»
Մինչ հնարավոր չէ լվալ կամ սրբել այդ մասը ջրով , պահանջվում է թայամմում : Ղուրանը ասում է .
«Եվ, եթե դուք տկար եք , կամ ճամփորդում եք , կամ ձեզանից մեկը պատասխանել է բնության կանչին , կամ մերձեցել է կնոջը և ջուր չի գտել , արեք թայամմում մաքուր հողով և սրբեք ձեր երեսները և ձեռքերը : Իրոք, Ալլահը Ամենաներողն է :» ( Ալ- Նիսա :43)
Իբն Աբբասը հաղոդեց, որ
««Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց մարդու մասին , ում գլուխը վնասվել էր, նա լվաց իր մամինը , բացի գլխից , որը վնասված էր:» Աբու Դաուդի հաղորդածում , որը նա վերագրում է Ջեբերին, որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Նրան բավական կլիներ անել թայամմում : Այսպիսով , նա պահանջվում է կրկնել այն:»» (Իսլամական վճիռ մի խումբ գիտնականների կողմից էջ. 1/ 197)
ՄԱՔՐԵԼԸ ԲԵԿԱԿԱԼՆԵՐԻ և ՎԻՐԱԿԱՊԵՐԻ ՎՐԱ
Բեկակալները, վիրակապերը և դրա նման բաները պետք է սրբել ջրով: Ջաբիրն ասաց.
««Մենք ճամփորդության մեջ էինք : Մեզնից մեկին հարվածեցին քարով , որը վնասեց նրա գլուխը , հետո նա թաց երազ ունեցավ : Նա հարցրեց իր ուղեկցորդներին , արդյոք թույլատրելի է նրա համար թայամմում անել : Նրանք պատասխանեցին . մենք չենք կարծում , որ դու կարող ես հողը օգտագործել, մինչ ջուրը հասանելի է », այսպիսով նա լոգանք ընդունեց և մահացավ : Երբ մենք վերադարձանք Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) մոտ ,նրան ասեցին պատմությունը : Նա ասաց. 'Նրանք սպանեցին նրան: Թող Ալլահը սպանի նրանց : Ի՞նչու նրանք չհարցրեցին եթե չգիտեյին : Տեղեկանալը տգիտության բուժում է : Նրան բավական կլիներ թայամմում անել, կամ վիրակապել իր վերքը , սրբել վիրակապը և լվալ մարմնի մնացած մասերը :» ( Աբու Դաուդ , Իբն Մաջահ և Դարքութնի)
Բեկակալների կամ վիրակապերի սրբելը պարտադիր է վուդու, ղուսլ , անելուց վնասված մասը լվալու փոխարեն : Եթե մարդը ունի կոտրվածք և ցանկանում է վուդու կամ ղուսլ անել , նա պիտի լվանա իր վուդույի համար նախատեսված մասերը մանրակրկիտ : Եթե նա վախենում է վնասել վնասված մասը , նա պիտի սրբի այն ջրով : Եթե ջրով սրբելը կարող է վնասել , նա կարող է վիրակապել վնասված մասը և սրբել վիրակապը : Չի պահանջվում ղուսլ անել վիրակապների առկայության դեպքում : Նա շարունակում է սրբել դրանք այնքան ժամանակ, որքան վնասվածքը առկա է : Ամեն դեպքում , եթե վնասը անցնում է մարմնի պահանջվող մասից, ապա այն պիտի լվացվի ջրով :
ՈՐՈՇ ՎՃԻՌՆԵՐԻ ԲԵԿԱԿԱԼՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆԸ.
Հարց. Կա՞ն արդյոք իրավիճակներ բեկակալների վրա մաքրելու, օրինակ , ավելորդ պահանջմունքների դեպքում:
Պատասխան. Բեկակալների սրբելը պետք է լինի պահանջվող մանրակրկիտությամբ : Վուդույի կամ ցավի մասը միակ մասը չէ ծածկելու վիրակապերով կամ բեկակալներով , այլև շջապատող մասերը պետք է վիրակապերի համար , սոսնձվող ժապավեն և այլն : (Ֆետուա Քուֆեյնի սրբելու համար էջ. 26)
Հարց. Արդյո՞ք այդ վիրակապերը և բեկակալները ներառում են հագնելու կտորները, ինչպիսիք են գաուզը և այլն :
Պատասխան. Այո, բեկակալների շուրջ սրբելը նույնը չէ , ինչպես գուլպաների սրբելը, այսպիսով , այն չունի ժամանակի սահմանափակում և կարող է տևել այնքան ժամանակ , որքան պահանջվում է : Բեկակալները տարբերվում են գուլպաներից և կարող են սրբվել և վուդույի և ղուսլ դեպքերում : (Ֆետուա Քուֆայնի սրբելու համար էջ. 26 )
Հարց. Ինչպե՞ս սրբել բեկակալները : Կարելի է սրբել դրանք ամբողջովին , թե դրանց մի մասը միայն :
Պատասխան. Այո , դրանք պիտի ծածկել փոխարինող բաներով : Այսինքն, ինչպես ամբողջ մասը պիտի լվացվի , և ամբողջ բեկակալը պիտի սրբվի : Ինչ վերաբերվում է գուլպաների մաքրմանը , այն միայն զիջում է և Սուննան ասում է , որ ավելի նպատակահարմար է սրբել գուլպաների մի մասը : (Ֆատուա Քուֆեյն մաքրելու համար էջ. 27)
ԻՆՉՊԵՍ ՄԱՔՐԵԼ ՏԿԱՐ ՄԱՐԴՈՒՆ
Հիմնված Իսլամական վճիռների վրա , մի խումբ գիտնականներից
· Տկար մարդուց պահանջվում է օգտագործել ջուր, մաքրվելու համար: Այս վերաբերվում է և վուդույին , և ղուսլին:
· Եթե տկար մարդը չի կարող օգտագործել ջուր , վախի , ցավի կամ հիվանդության պատճառով , նա պիտի անի թայամմում :
· Եթե նա չի կարող մաքրել իրեն , մեկ այլ մեկը կարող է օգնել լվալու վուդույի մասերը , կամ սրբելու դեմքը և ձեռքերը , թայամմումի դեպքում :
· Եթե վուդույի կամ ղուսլի մասերից մեկը վնասված է , նա պիտի լվա այն ջրով: Եթե ջուրը կարող է վնասել , նա պիտի սրբի այն: Եթե սրբելը ազդում է վերքի վրա , նա կարող է անել թայամմում , վնասված մասում :
· Եթե նա ունի կոտրված ոսկոր կամ մարմնի մաս բեկակալի , վիրակապի մեջ, ապա նա պիտի ջրով սրբի դրանց շուրջ : Նա կարիք չունի լվացում անել, քանի որ սրբելը փոխարինում է դրան :
· Թայամմումի համար , նա կարող է հպվել մաքուր պատին կամ ուրիշ փոշոտ առարկայի իր ձեռքերով : Եթե պատը պատված է որևէ այլ բանով և նման չէ գետնի, , ապա նա չպիտի օգտագործի այն թայամմումի համար , մինչ այն չփոշոտվի :
· Եթե Թայամմումը չի լինում գետնին , պատին կամ մեկ այլ փոշոտ առարկային հարվածելով , կարելի է բերել հող տարրայով կամ անձեռնոցիկով և օգտագործել թայամմումի համար :
· Եթե նա թայամմում է անում որևէ աղոթքի ժամանակ և պահում է այն մինչ հաջորդ աղոթքը , նա կարող է աղոթել նույն թայամմումի առկայության դեպքում , քանի որ նա ունի ծիսական մաքրություն և ոչինչ չի արել վնասելու այն :
· Պետք է մաքրել աղտը և անմաքրությունները մարմնից : Եթե նա չի կարող , նա աղոթում է այնպես, ինչպես որ կա , և այդ դեպքում նրա աղոթքը վավերական է և չի պահանջվում նրանից ավելի ուշ կրկնել :
· Պետք է հագնել մաքուր հագուստ աղոթքի համար : Եթե նրա հագուստը աղտոտվում է , նա պիտի մաքրի կամ փոխի այն , այլապես նա պիտի աղոթի նույն հագուստով, առանց հետագայում կրկնելու իր աղոթքը :
· Աղոթքը պիտի կատարվի մաքուր վայրում : Եթե վայրը աղտոտվում է , ապա անձը պետք է մաքրի այն կամ տեղափոխվի , կամ նա կարող է որևէ մաքուր բանով ծածկել այն : Այլապես, նա կարող է աղոթել այդ մասում , և նրա աղոթքը կլինի վավեր և չի պահանջվում կրկնել այն :
· Անթույլատրելի է հետաձգել աղոթքը սահմանված ժամից , անմաքրության պատրվակով: Հակառակը, պետք է մաքրվել որքան հնարավոր է , հետո աղոթել ժամանակին , նույնիսկ եթե մարմնի վրա կա աղտ , որը հնարավոր չէ մաքրել :
· Անձը, ով ունի մեզի խնդիրներ և չնայած դեղօրայքի , չի բուժվում , պետք է նոր վուդու անի ամեն աղոթքի համար : Նա պիտի լվա մարմնի աղտոտված մասերը և հագնի մաքուր հագուստ աղոթքի ժամանակ, եթե դա դժվար չէ , այլապես նա կազատվի դրանից : Նա նաև պիտի հսկի մեզի տարածվելը հագուստի , մարմնի կամ աղոթքի վայրի վրա : (Իսլամական վճիռ մի խումբ գիտնականներից էջ.1/1173 Շեյխ իբն Բազ)