×
Հեղինակը ասաց սկզբում. «Աստվածաշունչը ուշադիր և ամբողջական ընթերցելուց հետո , ես գտա , որ այն ներառում է հետևյալ տեքստերը.1-Կեղծ տեքստեր , որոնք աղճատում են Աստծո հատկանիշները. 2-Կեղծ տեքստեր, որոնք աղճատում են Մարգարեներին, կեղծորեն մեղադրելով նրանց դավաճանության, անբարոյականության և կռապաշտության մեջ: 3-Անպարկեշտ հեքիաթներ, որոնք լի են գրաֆիկական մարմնական մանրամասնություններով: 4-Տարօրինակ պատմություններ, ինչպիսիք են ծառերի պատմությունը, որոնք կոչ են անում ծառերին, իրենց իսկ միջից նախագահ ընտրել: Շատերը այս բաների մասին ոչինչ չգիտեն: Պատճառները կարող են հանդիսանալ. • Աստվածաշնչի ծավալը, ավելի քան 3000 էջ, որոնք շատերը դժվարանում են ընթերցել: • Փաստը, որ շատ քրիստոնյաներ չեն ընթերցում Աստվածաշունչը , սակայն ըստ սովորության հաստատում են այդ: • Քահանաների գործունեությունները , ովքեր մարդկանց համար ընթերցում են միայն այն, ինչ նրանք են ընտրում նրանց իմացության համար:

ԹՈՂ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԽՈՍԻ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Բովանդակությունը

Ներածություն

ԱՐՅՈՒՆԱՊՂԾՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ

Մարգարեները, սակայն մերկ

Անբարոյականներ

Ղովտի դուստրերը արյունապղծություն գործեցին նրա հետ

Յուդիթը իր հարսի հետ

Դավիթը իր հարևանի կնոջ հետ

Ինչպես Աստված պատժեց Դավիթին

Դավիթի որդին իր քրոջ հետ

Անբարոյական բերեք ձեզ համար

Կռապաշտ Մարգարեները

Հարունը պատրաստեց հորթ

Սեռական գրականությունը Աստվածաշնչի մեջ

Կանացի ստինքները Աստվածաշնչի մեջ

Սողոմոնի սաղմոսները և սիրախաղերի գիրքը

Զվարճացիր նրանց հետ

Սեռական լեզուն Եզեկիելի մեջ

Երկու անբարոյականների, Ոողայի և Ոողիբայի պատմությունը

Աստված մարդկանց դրդում է անբարոյականության

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԼԵԶՈՒՆ

Եզեկիելին ուղղված նողկալի հրամանը

Նրանք ուտում են կեղտ և ըմպում են մեզ

«Ապօրինածին» բառը Աստվածաշնչի մեջ

Ինչպես փրկել նրա ամուսնուն

Արտահայտման Աստվածաշնչյան ոճը

ԿԱՆԱՅՔ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԵՋ

Դաշտանը Աստվածաշնչի մեջ

Ծննդաբերության ցավերի պատճառը

Հետծննդաբերական շրջանը Աստվածաշնչի մեջ

Սեռական հարաբերությունից հետո

Կանանց քողը Աստվածաշնչի մեջ

Կինը Աստծո փառքը չէ

Նա, կինը, չարիք է

Քողարկեք Կնոջ Ձայնը

Պարտադրաբար ամուսնություն

Ի՞նչ կլինի, եթե նա մերժի իր եղբոր կնոջը

Վերջին Օրը կասկածի տակ առնելը

ՌԱՍՍԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԵՋ

Այլազգիները Աստվածաշնչի մեջ

200 թլպատներ, որպես Դավիթի օժիտ

Ընտրյալների ավետյաց երկիրը

Ռասսայականությունը Աստվածաշնչից

Նոյը հիմնում է ռասսայականությունը

Պողոսը և ռասսայականությունը

Հեթանոսները Աստվածաշնչի մեջ

Միայն հեթանոսներից վաշխառություն վերցնելը

Ովքե՞ր են շները և խոզերը

Միայն 144000 Սիոնիստների են փրկել և տեղափոխել Երկինք

Կանանց, երեխաների, կենդանիների սպանդը

Սպանդը, ստրկությունը, առևանգությունը

Կանանց առևանգությունը

Նրանց սպանությունը և ունեցվածքի հափշտակումը

Վրեժ, սուր, կրակ

Աստվածաշունչը սխալ է ներկայացնում Աստծո ողորմածությունը

Սուրը և կրակը Նոր Կտակարանի մեջ

Հիսուսը իր աշակերտների հետ

Հիսուսը իր մոր հետ

ԱՍՏԾՈ ԱԾԱԿԱՆՆԵՐԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԵՋ

Հակոբը ըմբշամարտի մեջ է մտնում Աստծո հետ

Արդյո՞ք Աստված հանգստի կարիք ունի

Արթնացիր Աստված

Արդյո՞ք Նա մոռանում է

Արդյո՞ք Նա ափսոսում է

Արդյո՞ք Նա նախատում է իրեն

Արդյո՞ք Նա մարդկանց պատվիրում է գողանալ

Արդյո՞ք Նա ծափ է տալիս

Նրա ողորմածությանը ժխտումը և Արդարությունը

Արդյո՞ք գոյություն ունի դատաստան

Մայրերն ուտում են իրենց իսկ զավակներին

Դավիթը ձևանում է անխոհեմ

Եվ նա մերկ պարում է Աստծո առջև

Փարիսեցություն

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Աստվածաշնչի վկայությունը ընդդեմ Գրերի

Հին և Նոր Կտակարանները ժամանակավոր են

Ապոկրիֆիկ գրքերը

Ապոկրիֆիկ գրքերը ժամանակակից Անգլերեն տարբերակով

Ապոկրիֆիկ տարբերակները ըստ Արքա Ջեյմսի

Տարբերակների փոփոխությունները

Կարմիր թանաքի փոխակերպումը սևի

Ինչու՞ Ղուկասը գրեց իր Ավետարանը

Արդյո՞ք Մովսեսն է գրել Երկրորդ Օրենքը

Արդյո՞ք Մատթեոսն է գրել իր Ավետարանը

Արդյո՞ք Հովհաննեսն է գրել իր Ավետարանը

Արդյո՞ք Աստված խոսում է այս տարբերակների մեջ

Պողոսի թողած վերարկուն

Աստծո, թե Պողոսի հայտնությունը

Պողոսը պատասխանատու է

Հիսուսի աշակերտները մեղադրում են Պողոսին

Պողոսը օրենքը անվանեց «Հին»

Վերջապես նա չեղյալ համարեց այն

Արդյո՞ք Պողոսը հարգում էր Հիսուսին

Արդյո՞ք Պողոսը մեղսագործ էր, թե անմեղ

Աստվածաշնչյան ապշեցուցիչ պատմությունները

Արտահայտման Աստվածաշնչյան ձևը

Բանավեճ ծառերի միջև

Հովհաննեսի ուշագրավ տեսիլքները

ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հիսուսի ծագումնաբանության հակասող անվանումները

Այս ծագումնաբանությունը պատկանում է Հովսեփին, ոչ թե Հիսուսին

Հիսուսի աշակերտների հակասող անվանումները

Այլ հակասություններ

Խաչելության հակասող պատումները

Ղուրանի և Աստվածաշնչի տարբերությունները

Մի կնոջ մեղադրել են անբարոյականության մեջ առանց վկաների. Աստվածաշնչյան և Ղուրանական լուծումները


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք ինքներդ ձեզ հարցնել. Ինչպե՞ս ես կարող եմ իմանալ,որ այս գիրքը,որին ես հետևում եմ Աստծո իրական խոսքն է: Ինչպե՞ս ես կարող եմ ասել, թե բազմաթիվ «Սուրբ Գրքերից» որն է Աստծո իրական խոսքը:

Արդյո՞ք իմ Սուրբ գիրքը կեղծ գրքերից մեկն է.

Ինչպե՞ս կարող եմ ես հավատալ մի ժամանակ իմացած կրոնին, որի գիրքը ըստ իս, Սուրբ չէ:

Ինչպե՞ս կարող է այս պատահել իրական հավատքի մեջ, որի գրքի կեղծությունը այնքան ակնհայտ է, գիրք, որը լի է սխալներով, հակասություններով և պատմական աղավաղումներով, որը գրվել է մարդու ձեռքով:

Ես կարիք ունեմ ընթերցելու այն, միայն գիտակցելու, որ այն Աստծո խոսք չէ:

Սակայն ինչպե՞ս ես կարող եմ արդարացիորեն դատել, քանի որ անկողմնակալ եմ և ի վիճակի չեմ ընդունել որևէ քննադատություն:

Արդյո՞ք ես իրոք փնտրում եմ ճշմարտություն, թե ես դրա թշնամին եմ:

Խնդիրը լուծելու համար, ճշմարտության փնտրողը պետք է լինի պարզ, հեռատես և արդարամիտ և պետք է ունենա.

· գիտական, ուշադիր և մտավոր վերաբերմունք

· ճշմարտությունը գտնելու ցանկություն, անկախ նրանից, թե որտեղ է այն.

· բաց միտք,զուրկ սնոտիապաշտությունից և մոլեռանդությունից:

Ճշմարտության փնտրողը պետք վախենա կեղծիքից, աջակցի ճշմարտությանը և ունենա հաստատուն հանձնառություն:

1. Մենք անկեղծորեն և ազնվորեն շրջվում ենք դեպի մեր Տերը, փնտրում ենք Նրա առաջնորդությունը, որպեսզի հասնենք ճշմարտությանը.

2. Որքա՞ն մենք կարիք ունենք ճշմարտության հաստատուն տեսիլքի և ամուր հանձնառության: Որքա՞ն հուսահատ է մեր ցանկությունը մեր Տիրոջից առաջնորդություն և ճշմարտությանը հետևելու օգնություն խնդրելը:

Քանի որ առանց Աստծո օգնության և առաջնորդության, ոչ ոք երբեք չի գտնի ճշմարտությունը:

Կասկած չկա, որ դժվար չէ գտնել Աստծո կրոնը: Իրոք, այդ ճիշտ է մեզ համար: Եթե այդպես չլիներ, ապա Դատաստանի օրը մարդիկ պետք է բողոքեին ասելով. «Օվ, Տեր, արդյո՞ք Դու ուղարկել ես Քո գիրքը, որին մենք պետք է հետևենք և թողնենք մեր կեղծ կրոնը:»

Մեր պարտքն է ուժերի ներածին չափով ապահովել մեր հաջողությունը Հետագա կյանքում:

Սակայն, մենք մրցում ենք մեկս մյուսի հետ, պայքարում ենք, վազելով այս կյանքի ետևից, փորձելով լիարժեք վայելել այն:

Այդ դեպքում, ինչու՞ մենք չենք վազում Դրախտի ետևից, որտեղ ոչ ոք չի տառապում կամ մահանում, կամ նրանց չի մոտենում աղետը կամ հոգնածությունը և որի հրճվանքը մարդկային աչքը երբեք չի տեսել, ականջը չի լսել և ոչ մի սիրտ չի երազել:

Ի՞նչ է կատարվում մարդկանց հետ, նրանք չեն պայքարում Հետագա կյանքի լավագույնի համար: Արդյո՞ք այդ ճիշտ չէ, որ մարդիկ Դատաստանի Օրը կբաժանվեն երկու խմբերի. Հավատացյալների և անհավատների:

Նրանց կտանեն երկու տարբեր ուղղություններով.

Մեկ ուղղությունը Դրախտ և մյուսը Դժոխք:

Որ նրանք կունենան երկու ավարտ.

Ուրախ և թշվառ.

Այսպիսով, ինչու՞ ենք մենք անտարբեր Հետագա Կյանքի նկատմամբ, որը հավիտյան բնակության վայր է: Հավերժություն կամ Դրախտում, կամ էլ Դժոխքում:

Պատկերացրեք, որ դուք մահվան շեմին եք, հաշվելով ձեր վերջին շունչը, հրաժեշտ տալով ձեր սիրելի կյանքին, որին ամրացված էր ձեր սիրտը, մինչ դեռ դուք համոզված եք, որ դուք ճիշտ կրոնի ուղղու վրա չեք, որ դուք հետևում եք կեղծ կրոն, որը չի գոհացնում ձեր Տիրոջը:

Մտածեք այս ծայրահեղ և սարսափելի վայրկայանի մասին, երբ դուք կթողնեք այս կյանքը, տանելով ձեր հետ կեղծ կրոնը և կեղծ հավատքը: Եվ հիշեք, որ չի լինի որևէ փրկություն որևէ մեկի համար, ով չի հետևի Աստծո իրական կրոնին:

Երկրային ամենակարևոր առաջադրանքն է գտնել այս իրական հավատքը, դուք փորձության եք ենթարկվում որպեսզի պարզ դառնա, թե արդյոք դուք գտել եք այդ, տեսնել արդյոք դուք կապված եք դրան, իրագործում եք այդ և հավատարիմ եք դրան, թե ոչ:

Այս է ձեր գոյության միակ պատճառը, փնտրել ճշմարտությունը և հավատարիմ մնալ : Սակայն, եթե դուք ձախողեք և գաք Աստծո մոտ ինչ որ այլ բանով քան Նրա կրոնն է, կռապաշտ կրոնով, բազմաստվածությամբ կամ ցեղային կրոնով:

Մենք պետք է աշխատենք մեր փրկության համար այսօր, լրջորեն, քանի որ վաղը կարող է շատ ուշ լինել:

Ճշմարտությունը հեշտ գտնելու համար, մենք պետք է հետևենք մի քանի պարզ կանոնների.

1-Մենք պետք է լինենք անկեղծ և ճշմարիտ, որպեսզի փնտրենք հենց ճշմարտությունը, այլ ոչ թե այլ բան:

2-Մենք պետք է հաճախ աղոթենք Աստծոն, որպեսզի բացենք մեր սրտերը ճշմարտության հանդեպ և չմոռանանք, որ մեր սրտերը Նրա ձեռքերում են, Նա կարող է փոխել այն, ինչ մեր սրտերում է ինչպես Նա է ցանկանում և գիտի, թե ինչ են մտադրվել մեր սրտերը,մինչ մեր ձեռքերը բարձացվել են դեպի Նա :

Աստված գիտի,թե երբ եք դուք անկեղծորեն փնտրում ճշմարտությունը և այսպիսով, Նա կլուսավորի ձեր սրտերը և կբացի այն ճշմարտության հանդեպ: Եվ, Նա գիտի, թե երբ դուք այդ չենք ցանկանում, այսպիսով Նա կկուրացնի ձեր սրտերը, որպեսզի դուք մնաք խավարի մեջ:

Մերօրյա խնդիրը այն չէ, որ մենք չենք կարդում, այլ որ մենք հպարտանում և անարդարաբար համոզված մեզ: Մենք հակված ենք ծայրահեղության և փնտրում ենք արդարացումներ կեղծիքին:

Որոշ մարդիկ տեսնում են սև և ասում են ՛սպիտակ՛: Ոմանք ամուր կառչում են իրենց ընտանիքների կրոնին, ոչ մի այլ պատճառ չունենալով, բացառությամբ նրա, որ նրանց ընտանիքներն են հետևում: Կրոնը դառնում է մի բան, որը նրանք ժառանգում են ինչպես անունը, գումարը, տները և կահույքը:

Երբեմն մարդիկ կարդում են որպեսզի միայն իմանան, սակայն առանց որևէ ցանկության օգուտ քաղելու իրենց գիտելիքներից և չնայած նրանք գիտեն, որ պետք է ուղղորդություն խնդրեն Աստծոց, նրանք չեն անում այդ:

Ընթերցելու ընթացքում դուք պետք է պատրաստ լինեք գտնելու ճշմարտությունը և փոխեք ձեզ, ըստ ձեռք բերվածի: Այս տեսակի ընթերցանությունը կարող է ի շահ գործել:

Ճշմարտությունը,գիտակցելու պահին, կարող է ձեզ շոկի մեջ թողնել, այն կարող է շատ ծանր և դաժան լինել ընկալման համար : Սակայն այն չի փոխի փաստը, որ ճշմարտությունն է,որը մենք պետք է ընդունենք:

Մինչ ժխտելը, մենք պետք է արտացոլենք այդ և գիտակցենք, որ եթե համբերատար չլինենք լսելու այսօր, մենք համբերատար չենք լինի պատժի ժխտման հետ վաղը:

Մտածեք դրա շուրջ: Որքան դուք կարող եք զղջալ սխալ որոշման համար վաղը, Դատսատանի օրը, երբ Աստծո դատը հասնի ձեզ և դուք ձախողեք: Ինչպիսին կլինի ձեր արձագանքը:

Մի խաբվեք մյուսների քաղցր խոսքերով, ովքեր հույս ունեն տանելլ ձեր մտքերը հեշտ ուղղու, ասելով. «Սպասեք վերջին օրվան, սպասեք ամպին, որը կտանի Դրախտ միայն այն պատճառով, որ դուք հավատացել եք, որ այս մարդը Աստված է:»

Գիտելիքի դարը չի վերացնում ծայրահեղությունը:

Անցյալում, գաղափարները կապված էին իրենց գյուտարարներից, եթե նա հայտնի գիտակ, փիլիսոփա է, նրա գաղափարները ընդունվում են, այլապես, նոր գաղափարները մերժվում են որպես կեղծ: Հանճարեղ մարդը ունի մեծ տեսություն, և աննշան մարդը ունի անօգուտ գաղափարներ:

Սխալ է կարծել, որ ծայրահեղությունը անցյալի բան է,որը մեր ժամանակներում և քաղաքակրթության մեջ այլևս գոյություն չունի:

Սխալ է կարծել, որ այն այսօրվա աշխարհում չի կարող տեղ գտնել և գիտելիքի դարը բոլոր մարդկանց դարձրել է ողջամիտ և լայնամիտ: Քսաներրորդ դարն է, վերլուծության և մտքի դարը, որտեղ արդեն իսկ որոշված է, որ ճշմարտության վերադարձը ավելի լավ է, քան խորտակիչ սխալը:

Փաստորեն, մեր մեջ դեռ գոյություն ունի ծայրահեղությունը, շատ մարդիկ իրենց ցանկությամբ շրջվում են դեպի քարերը, փակում են իրենց աչքերը և ականջները,ժխտում են գիտելիքի ամեն ուղղի, որը տանում է մարդկանց սրտերը:

Ունենալով լսողություն,նրանք խուլ են և ունենալով տեսողություն,կույր:

Այս մարդիկ ոչ սիրում են լսել ճշմարտությունը, ոչ էլ կարող են թողնել մյուսներին լսել:

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԸՆԹԵՐՑԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Աստվածաշունչը ուշադիր և լիարժեք ընթերցելուց հետո, ես գտա որ այն ներառում է հետևյալ տեքստերը.

1- Կեղծ տեքստեր, որոնք աղճատում են Աստծո հատկանիշները.

2-Կեղծ տեքստեր, որոնք աղճատում են Մարգարեներին, կեղծորեն մեղադրելով նրանց դավաճանության, անբարոյականության և կռապաշտության մեջ:

3-Անպարկեշտ հեքիաթներ, որոնք լի են գրաֆիկական մարմնական մանրամասնություններով:

4-Տարօրինակ պատմություններ, ինչպիսիք են ծառերի պատմությունը, որոնք կոչ են անում ծառերին, իրենց իսկ միջից նախագահ ընտրել:

Շատերը այս բաների մասին ոչինչ չգիտեն: Պատճառ կարող են հանդիսանալ.

· Աստվածաշնչի ծավալը, ավելի քան 3000 էջ, որը շատերը դժվարանում են ընթերցել:

· Փաստը, որ շատ քրիստոնյաներ չեն ընթերցում Աստվածաշունչը, սակայն ըստ սովորության հաստատում են այդ:

· Քահանաների գործունեությունները, ովքեր մարդկանց համար ընթերցում են միայն այն, ինչ նրանք են ընտրում նրանց իմացության համար:

· Այսպիսով, մինչ գրքի հաջորդ էջին անցնելը, ես խորհուրդ եմ ձեզ տալիս.

· Տեքստերին վերաբերել խոնարհաբար և խուսափել ծայրահեղությունների գիրկը ընկնելուց, քանի որ այն Սատանայի գայթակղությունն է,մարդկանց և ճշմարտության միջև:

· Դուք ձեր Տիրոջը կոչում եք բացել ձեր սրտերը դեպի ճշմարտությունը.

· Եկեք փորձենք երկուսն էլ, և հեղինակը, և ընթերցողը,խնդրել մեր Տիրոջը միշտ առաջնորդել մեզ դեպի ճշմարտությունը:

Ամեն.....


ՄԱՐԳԱՐԵՆԵՐԸ, ՍԱԿԱՅՆ ՄԵՐԿ

(Ծննդոց 9:21 -22) «Նա խմեց դրա գինուց, հարբեց ու մերկացաւ իր տան մէջ։ Քամը՝ Քանանի հայրը, տեսաւ իր հօր մերկութիւնն ու դուրս գնալով՝ այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին։»

(Թագավորություններ Ա 19:23-24) «Աստծու հոգին իջաւ նրա վրայ,... Նա հանեց իր զգեստները ու նրանց առջեւ մարգարէանում էր։ Ամբողջ գիշեր ու ցերեկ նա մերկ ընկած էր գետնին»

(Թագավորություններ Բ 6:20-21) «Դաւիթը յետ դարձաւ իր տունն օրհնելու. նրան ընդառաջ ելաւ Սաւուղի դուստր Մեղքողը եւ, ողջունելով նրան, ասաց. «Վայե՞լ էր Իսրայէլի արքային, որ այսօր իր աղախինների ու ծառաների առաջ մերկանայ, ինչպէս մերկանում են պարողները»։ Դաւիթն ասաց Մեղքողին. «Ես պիտի պարեմ Տիրոջ առջեւ.....»

(Ելք 15:20) Մարիամ մարգարէն « Ահարոնի քոյրը, իր ձեռքն առաւ թմբուկը, եւ բոլոր կանայք գնացին նրա յետեւից» թմբուկ խփելով ու պարելով։

ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՆԵՐ

(Դատավորներ 14:19) «Տիրոջ հոգին աջակցեց Սամփսոնին, նա իջաւ Ասկաղոն, այնտեղ երեսուն մարդ սպանեց...»

(Դատավորներ 15:5) «Նա ջահերը կրակով վառեց եւ արձակեց այլազգիների հնձի մէջ, այրեց ցորենի շեղջերը, առաջուց հնձուածները, դէզերն ու չհնձուած ցորենը, մինչեւ անգամ այգիներն ու ձիթենիները։»

(Դատավորաց 16:1) «Սամփսոնն այնտեղից գնաց Գազա, այնտեղ մի պոռնիկ կին տեսաւ եւ մտաւ նրա մօտ։»

ՂՈՎՏԻ ԴՈՒՍՏՐԵՐԸ ԱՐՅՈՒՆ ԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԵՑԻՆ ՆՐԱ ՀԵՏ

(Ծննդոց 19:30 -36) «Ղովտը ելաւ Սեգորից եւ լեռը բարձրացաւ, որովհետեւ վախենում էր մնալ Սեգորում։ Նրա հետ էին նաեւ իր երկու դուստրերը։ Ինքն ու իր երկու դուստրերը միասին բնակուեցին այդ լերան մի քարայրում։»

«Աւագ դուստրն ասաց կրտսերին. «Մեր հայրը ծերացել է, եւ երկրում չկայ մէկը, որ մեզ հետ պառկի, ինչպէս ողջ աշխարհի կարգն է։» «Արի գինի խմեցնենք մեր հօրը, պառկենք նրա հետ ու մեր հօրից զաւակ ունենանք»։ Նրանք իրենց հօրը գինի խմեցրին այդ գիշեր։ Աւագ դուստրն այդ գիշեր պառկեց իր հօր հետ, իսկ Ղովտը չիմացաւ նրա պառկելն ու վեր կենալը։»

«Առաւօտեան աւագն ասաց կրտսերին. «Ես երէկ պառկեցի իմ հօր հետ։ Նրան այս գիշեր էլ գինի խմեցնենք, եւ դու մտի՛ր, պառկի՛ր նրա հետ, որ զաւակ ունենանք մեր հօրից»։

«Այդ գիշեր էլ գինի խմեցրին իրենց հօրը, եւ կրտսերը պառկեց իր հօր հետ։ Ղովտը չիմացաւ նրա պառկելն ու վեր կենալը»

Ղովտի երկու դուստրերն էլ յղիացան իրենց հօրից:»

ՅՈՒԴԱՆ ԻՐ ՀԱՐՍԻ ՀԵՏ

Յուդան դավաճանեց իր հարսի, Թաքմարի հետ:

(Ծննդոց 38:15- 24) «Երբ Յուդան տեսաւ նրան, կարծեց, թէ բոզ է, որովհետեւ նա երեսը ծածկել էր, ուստի ինքը նրան չճանաչեց։ «Իր ճանապարհը թեքելով՝ Յուդան գնաց դէպի նա եւ ասաց. «Թո՛յլ տուր մտնեմ ծոցդ»։ Նա չգիտէր, որ դա իր հարսն է։ Սա ասաց. «Ի՞նչ կը տաս ինձ, եթէ մտնես ծոցս»։

Նա պատասխանեց. «Քեզ իմ հօտից այծի ուլ բերել կը տամ»։ Սա ասաց. «Իսկ մինչեւ բերել տալդ գրաւ կը տա՞ս»։ Նա ասաց. «Ի՞նչ գրաւ տամ քեզ»։ «Սա ասաց. «Տո՛ւր մատանիդ, մանեակդ եւ այն գաւազանը, որ քո ձեռքին է»։ Եւ նա մտաւ նրա ծոցը։ Թամարը յղիացաւ նրանից

....Երեք ամիս յետոյ Յուդային յայտնեցին, թէ՝ «Պոռնկացել է քո հարս Թամարը եւ ահա պոռնկանալու պատճառով յղիացել է»

ԴԱՎԻԹԸ ԻՐ ՀԱՐևԱՆԻ ԿՆՈՋ ՀԵՏ

(Թագավորություններ Բ 11:2-24) «Երեկոյեան կողմ, երբ Դաւիթն իր անկողնից ելնելով ման էր գալիս թագաւորական պալատի տանիքի վրայ, տեսաւ, որ մի կին լողանում էր տանիքի վրայ։

«Այդ կինը արտաքինով շատ գեղեցիկ էր։ Դաւիթը մարդ ուղարկեց ու հարցուփորձ արեց այդ կնոջ մասին։ Նրան ասացին. «Չէ՞ որ դա քետացի Ուրիայի կինն է, Եղիաբի դուստր Բերսաբէէն»։

....«Դաւիթը պատգամաւորներ ուղարկեց, բերել տուեց նրան եւ մտաւ նրա ծոցը։ Նա դաշտանից նոր էր մաքրուել։ Կինը վերադարձաւ իր տունը եւ յղիացաւ:..... Նամակում գրուած էր. «Ուրիային ուղարկի՛ր պատերազմի թէժ տեղերը, իսկ դուք յե՛տ քաշուեցէք նրանից, որ նա վիրաւորուի ու մեռնի»։......

.....«Երբ սուգն անցաւ, Դաւիթը մարդ ուղարկեց, նրան իր տունը բերեց, սա դարձաւ նրա կինը եւ նրա համար որդի ծնեց։ Դաւթի այս արածը չար բան երեւաց Տիրոջ աչքին:»

ԱՍՏՎԱԾ ՊԱՏԺՈՒՄ Է ԴԱՎԻԹԻՆ

(Թագավորություններ Բ 12-10-11) «Արդ, սուրը յաւիտեանս թող չհեռանայ քո տնից փոխարէնն այն բանի, որ ինձ անարգեցիր եւ քետացի Ուրիայի կնոջը քեզ կնութեան առար։

«Այսպէս է ասում Տէրը. «Ահա ես քո դէմ չարիք կը յարուցեմ քո տնից. աչքերիդ առաջ քո կանանց[1] պիտի վերցնեմ եւ տամ քո ընկերոջը, նա այս արեգակի լոյսի տակ պառկելու է քո կանանց հետ։»

ԴԱՎԻԹԻ ՈՐԴԻՆ ԻՐ ՔՐՈՋ ՀԵՏ

(ԹագավորություններԲ 13:1-14) «Դաւթի որդի Աբեսաղոմը ունէր շատ գեղեցիկ մի քոյր, որի անունն էր Թամար։ Դաւթի որդի Ամոնը սիրեց նրան։» Ամոնը նեղւում էր այն աստիճան, որ հիւանդացաւ իր քոյր Թամարի պատճառով։ Թամարը կոյս էր, եւ Ամոնի համար դժուար էր նրան մերձենալու որեւէ փորձ անել։

Ամոնն ունէր Յովնադաբ անունով մի ընկեր, որը Դաւթի եղբայր Սամաայի որդին էր։ Յովնադաբը շատ խորագէտ մարդ էր։

Սա ասաց Ամոնին. «Ինչո՞ւ ես դու այդպէս օրէցօր հիւծւում, ո՜վ արքայորդի, եւ ինձ չես պատմում»։ Ամոնը նրան ասաց. «Իմ եղբայր Աբեսաղոմի քրոջը՝ Թամարին եմ սիրում»։.....

Յովնադաբն ասաց նրան. «Պառկի՛ր քո անկողնում, հիւա՛նդ ձեւացիր, ու երբ հայրդ գայ քեզ տեսնելու, կ՚ասես նրան. «Թող իմ քոյր Թամարը գայ, իմ աչքերի առաջ ուտելիք պատրաստի, ինձ խաւիծ տայ, որպէսզի տեսնեմ եւ ուտեմ նրա ձեռքից»։ Ամոնը պառկեց ու հիւանդ ձեւացաւ։ Արքան եկաւ նրան տեսնելու։ Ամոնն ասաց արքային. «Թող իմ քոյր Թամարը գայ ինձ մօտ, իմ աչքի առաջ ուտելու համար բլիթներ պատրաստի, որ ես ուտեմ նրա ձեռքից»։

Դաւիթը մարդ ուղարկեց տուն, Թամարի մօտ՝ ասելով. «Գնա՛ քո եղբայր Ամոնի տունը եւ նրա համար կերակո՛ւր պատրաստիր»։.......

Նա բռնելով նրան՝ ասաց. «Եկ պառկի՛ր ինձ հետ, քո՛յր իմ»։ Թամարն ասաց նրան. «Ո՛չ, եղբա՛յր, ինձ մի՛ բռնացիր, քանզի Իսրայէլում այդպիսի բան չի արւում։.........

Ամոնը չուզեց լսել նրան ու ձեռքը գցելով բռնութիւն գործադրեց եւ պառկելով նրա հետ՝ բռնաբարեց նրան։»

ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ԲԵՐԵՔ ՁԵԶ ՀԱՄԱՐ

(Օսէէ 1:2) «Օսէէին տրուած Տիրոջ խօսքի սկիզբը։ Տէրը ասաց Օսէէին. «Դու գնա՛ եւ քեզ համար մի պոռնիկ կին ա՛ռ եւ պոռնկութեան որդիներ, որովհետեւ երկիրը չափից դուրս պիտի պոռնկանայ Տիրոջ դէմ»։

(Ծննդոց 35:22) «Երբ Իսրայէլը բնակուեց այդ երկրում, Ռուբէնը գնաց ու պառկեց իր հօր հարճի՝ Բալլայի հետ։ Իսրայէլն իմացաւ, եւ այդ բանը վատ թուաց նրան։ Յակոբն ունէր տասներկու որդի:»

(Ծննդոց 49: 4) «Ջրի նման մի՛ եռա, քանզի մտել ես մահիճը քո հօրու պղծել այնժամ մահիճը նրա։»

ԿՌԱՊԱՇՏ ՄԱՐԳԱՐԵՆԵՐԸ

(Թագավորություններ Գ 11:3) «Նա եօթը հարիւր կին եւ երեք հարիւր հարճ ունէր, եւ կանայք խոտորեցրին նրա սիրտը։»

ՀԱՐՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏԵՑ ՀՈՐԹ

(Ելք 32:2) «Ահարոնն ասաց նրանց. «Ձեր կանանց, ձեր տղաների ու աղջիկների ականջներից հանեցէ՛ք ոսկէ գինդերը եւ բերէ՛ք ինձ»։ Բոլորը իրենց ականջներից հանեցին ոսկէ գինդերը եւ բերեցին տուեցին Ահարոնին։ Ահարոնը դրանք առնելով նրանցից՝ կաղապարի մէջ ձուլեց եւ կերտեց ձուլածոյ մի հորթ։ Նրանք ասացին. «Սա՛ է քո աստուածը, Իսրայէ՛լ, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից»։

ՍԵՌԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԵՋ

(Առակներ 7:7-22) «նա նայում է անմիտ պատանիներին եւ թեթեւամիտ երիտասարդներին, որոնք գնում են փողոցներով, անցնում նրա տան անկեան մօտով.

նա խօսում է երեկոյի խաւարի միջից, երբ գիշերը մթնում, եւ դադարում է անցուդարձը։ Այդ կինը, պոռնիկի կերպարանքով, ընդառաջ է գալիս երիտասարդներին, որ բուռն հրայրքով ու պագշոտութեամբ խելքահան անի նրանց։ Նրա ոտքերը տանը դադար չեն առնում, եւ նա մերթ թափառում է դուրսը, մերթ անցնում է փողոց ու հրապարակ եւ դարանամուտ է լինում ամէն պատահած անկիւնում։

Ահա նա որսում է մէկին, գրկում եւ համբուրում նրան եւ լրբենի երեսով ասում է նրան անկողինս պատրաստել եմ ու քրքում ցանել վրան,բնակարանս խնկել եմ կինամոնով,...... ե՛կ մինչեւ առաւօտ սէր վայելենք եւ հեշտանքի յանձնուենք. իմ ամուսինը տանը չէ, հեռու ճանապարհ է գնացել, իր փողի քսակն էլ վերցրել է հետը եւ շատ օրեր անց, թերեւս, տուն գայ»։ Եւ այսպիսի բազում խօսքերով մոլորեցնում է նրան,խեղդող շուրթերով կաշկանդում նրան,

եւ նա յիմարացած գնում է կնոջ յետեւից, ինչպէս արջառը՝ սպանդանոց, կամ շունը՝ թոկը վզին:»

ԿԱՆԱՑԻ ՍՏԻՆՔՆԵՐԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԵՋ

(Երգ երգոց 1:13) «Իմ նարդոսը իր հոտը բուրեց. ստաշխի փունջ է իմ սիրեցեալն ինձ համար,որ պիտի հանգստանայ իմ ստինքների միջեւ[2]

(Երգ երգոց 3: 1-5) «Գիշերն անկողնուս մէջ փնտռեցի իմ հոգու սիրածին, փնտռեցի նրան, բայց չգտայ, կանչեցի, բայց ինձ ձայն չտուեց:» .....

«Երբ նրանցից փոքր-ինչ անցայ, ես գտայ իմ հոգու սիրածին։ «Բռնեցի նրան եւ բաց չթողեցի, մինչեւ որ նրան իմ մօր տունը չտարայ եւ այն սենեակը, ուր իմ մայրն յղիացել է ինձնով»։

«Երդուեցէ՛ք, ո՜վ Երուսաղէմի դուստրեր, հողի եւ հանդի զօրութեան վրայ, որ երբ վեր կենաք, դուք իմ սիրածին չէք արթնացնի, մինչեւ որ ինքը չկամենայ:»

ՍՈՂՈՄՈՆԻ ՍԱՂՄՈՍՆԵՐԸ և ՍԻՐԱԽԱՂԵՐԻ ԳԻՐՔԸ

(Երգ երգոց 4:1-17) «Թող ինձ համբուրի իր բերանի համբոյրներով։ Քո ստինքներն աւելի լաւ են գինուց, եւ քո օծման իւղերի հոտը՝ բոլոր խնկերից։ Քո անունը թափուած իւղ է անուշ. սրա համար էլ օրիորդները սիրեցին քեզ,

եւ դէպի իրենց ձգեցին քեզ։ Մենք կը գանք քո օծման իւղերի հոտի յետեւից»։ «Արքան ինձ իր սենեակը տարաւ»։ «Մենք պիտի ցնծանք եւ ուրախ լինենք քեզնով,եւ պիտի սիրենք քո ստինքները գինուց աւելի»։ «Արժանին սիրեց քեզ»։ «Ես սեւ եմ եւ գեղեցիկ, ո՜վ Երուսաղէմի դուստրեր, Կեդարի վրանների պէս եւ Սողոմոնի խորանի նման։Մի՛ նայէք ինձ, որ թխացել եմ ու սեւացել, քանզի խէթ նայեց արեգակն ինձ։ Իմ մօր որդիները կռուեցին ինձ հետ, ինձ այգեստանի պահապան դրին, բայց ես իմ այգին չպահպանեցի»։ «Պատմի՛ր ինձ, իմ հոգո՛ւ սիրած, ու՞ր ես քո հօտը հովուում, ո՞ւր ես հանգստի տանում միջօրէին, որ չմոլորուեմ քո ընկերների երամակների մէջ»։

«Եթէ չգիտես, ո՜վ գեղեցիկդ կանանց մէջ, թէ որտեղ կը գտնես ինձ, գնա՛ հօտերի ոտնահետքերովեւ քո ուլերն արածեցրո՛ւ հովիւների վրանների մօտ։ Ո՛վ իմ սիրելի, ես քեզ նմանեցրի փարաւոնի կառքին լծուած իմ երիվարներին»։ Գեղեցիկ են քո ծնօտները տատրակի ծնօտների նման[3],եւ գեղեցիկ է քո պարանոցը,ասես մանեակներով զարդարուած լինի։ Մենք քեզ կը զուգենք ոսկէ զարդի պէս,որ ընդելուզուած է արծաթէ կիտուածքներով, մինչեւ որ արքան քեզ իր գիրկն առնի»։

«Իմ նարդոսը իր հոտը բուրեց. ստաշխի փունջ է իմ սիրեցեալն ինձ համար,որ պիտի հանգստանայ իմ ստինքների միջեւ։ Նոճու ողկոյզ է իմ սիրեցեալն ինձ համար՝Ենգադդի այգիների մէջ»։ «Ահաւասիկ, ի՜նչ գեղեցիկ ես, ո՛վ իմ սիրելի, ի՜նչ գեղեցիկ ես. քո աչքերը նման են աղաւնիների»։ «Ի՜նչ բարետես ես, ահա, ո՛վ իմ սիրեցեալ, եւ որքա՜ն գեղեցիկ ես գահաւորակի վրայ՝[4] հովանու ներքոյ։ Մեր տան գերանները մայրիներ են, եւ նոճիներ են մեր առաստաղները»։

(Երգ երգեց 8:8-9) «Մեր քոյրը փոքրիկ է եւ դեռ չունի ստինքներ. ի՞նչ պիտի անենք այն օրը, երբ գան նրան ուզելու։

Եթէ պարիսպ լինէր նա,վրան արծաթէ աշտարակներ կը կանգնեցնէինք, եթէ դուռ լինէր նա, եղեւնափայտի տախտակներ կը շինէինք վրան»։

ԶՎԱՐՃԱՑԻՐ ՆՐԱՆՑ ՀԵՏ

(Առակներ 5:18) «Քո ջրի աղբիւրը թող առանձին լինի, եւ ուրա՛խ եղիր քո երիտասարդ օրերի կնոջ հետ։»

ՍԵՌԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ ՄԵՋ

(Եզեկիել 16:1-2) «Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, իրազե՛կ դարձրու Երուսաղէմին իր անօրէնութիւնների մասին եւ ասա՛.....

(Եզեկիել 16:15) «Եւ դու քո գեղեցկութեամբ պանծալի եղար, շնացար քո հոմանիների հետ ու պոռնկութիւնդ տարածեցիր բոլոր անցորդների վրայ, որոնց հետ առաջ այդպիսի բաներ չէին պատահել։»

(Եզեկիել 16:26) « Պոռնկացար նաեւ քեզ սահմանակից Եգիպտոսի մեծ առնանդամ ունեցող զաւակների հետ, պոռնկացար բազմապատիկ, որպէսզի ինձ զայրացնես »

(Եզեկիել 16:33) « Բոլոր պոռնիկները վարձ են առնում իրենց համար, մինչդեռ դու ինքդ էիր վարձ տալիս տարփածուներիդ եւ նուէրներով հրապուրում էիր նրանց, որ գային քեզ մօտ բոլոր կողմերից՝ քեզ հետ շնանալու։»

(Եզեկիել 16:36-37) «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. այն բանի համար, որ այլասերութեամբ թափեցիր քո դրամները, ու հոմանիներիդ առաջ բացայայտուեցին պոռնկութեանդ ամօթանքը, բոլոր պիղծ մտադրութիւններդ, ինչպէս նաեւ զաւակներիդ արեան համար, որ հոմանիներիդ էիր տալիս նրանց, - ահա սրանց համար ես քո դէմ եմ հաւաքելու բոլոր հոմանիներիդ, որոնց հետ խառնակուել ես, քո դէմ եմ հանելու քո բոլոր սիրելիներին ու ատելիներին, հաւաքելու եմ նրանց եւ շրջապատել եմ տալու քեզ, յայտնելու եմ նրանց առաջ քո բոլոր չարագործութիւնները, ու նրանք տեսնելու են քո բոլոր խայտառակութիւնները»

(Եզեկիել 16:39) «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. այն բանի համար, որ այլասերութեամբ թափեցիր քո դրամները, ու հոմանիներիդ առաջ բացայայտուեցին պոռնկութեանդ ամօթանքը, բոլոր պիղծ մտադրութիւններդ, ինչպէս նաեւ զաւակներիդ արեան համար, որ հոմանիներիդ էիր տալիս նրանց, - ահա սրանց համար ես քո դէմ եմ հաւաքելու բոլոր հոմանիներիդ, որոնց հետ խառնակուել ես, քո դէմ եմ հանելու քո բոլոր սիրելիներին ու ատելիներին, հաւաքելու եմ նրանց եւ շրջապատել եմ տալու քեզ, յայտնելու եմ նրանց առաջ քո բոլոր չարագործութիւնները, ու նրանք տեսնելու են քո բոլոր խայտառակութիւնները»

ԵՐԿՈՒ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՆԵՐԻ, ՈՈՂԱՅԻ և ՈՈՂԻԲԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

(Եզեկիել 23:2-4) «Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, երկու կանայք կային՝ մի մօր դուստրեր. «իրենց երիտասարդ հասակում պոռնկացան Եգիպտոսում։ Այնտեղ ճմռթուեցին նրանց ստինքները, այնտեղ նրանք զրկուեցին իրենց կուսութիւնից։» «Աւագ դստեր անունը Ոողա էր, քրոջ անունը՝ Ոողիբա։ Նրանք իմը եղան եւ տղաներ ու աղջիկներ ծնեցին. սրանց անուններն էին, Շամրինինը՝ Ոողա, Երուսաղէմինը՝ Ոողիբա։»

(Եզեկիել 23:11-22) «Այս բանը տեսաւ նրա քոյր Ոողիբան, իր ապականուած ցանկասիրութեան մէջ աւելի առաջ գնաց, քան քոյրը, նաեւ պոռնկութեան մէջ աւելի առաջ, քան քոյրը։

Գնաց ասորեստանցի իշխանների ու զօրավարների յետեւից, որոնք նրա մօտ էին. դրանք ազնիւ ծիրանիներ հագածներ, երիվարներ հեծած սպառազէններ, ամէն ինչով ընտրեալ երիտասարդներ էին։ Տեսայ, որ պղծութիւն էին անում. երկուսի էլ ճանապարհը նոյնն էր։

Սա խրուեց իր պոռնկութեան մէջ։ Երբ պատերին քաղդէացի տղամարդկանց պատկերներ էր տեսնում՝ նկարուած քերիչներով, մէջքներին տեսակ-տեսակ գօտիներ, գլուխներին՝ ներկուած խոյրեր (խայտաբղէտ գոյներ էին ցոլանում բոլորից էլ, ինչպէս լինում են Բաբելոնի զաւակները քաղդէացիների երկրում, իրենց երկրում), - աչք էր դնում նրանց վրայ՝ իր աչքերի հայեացքով, սուրհանդակներ ուղարկում քաղդէացիների երկիրը, նրանց մօտ։

Նրա մօտ եկան Բաբելոնի զաւակները նրա անկողնում հանգչելու, պղծեցին նրան իր պոռնկութեան մէջ։ Նա խառնակուեց նրանց հետ. մարմինը յագեցաւ նրանցից Բացայայտեց իր պոռնկութիւնը եւ պատմեց իր ամօթը։ Եւ ես հեռացայ նրանից, ինչպէս հեռացել էի նրա քրոջից։

Բայց դու սաստկացրիր պոռնկութիւնդ, որ յիշեցնում էր երիտասարդութեանդ օրերը, երբ պոռնկութիւն էիր անում Եգիպտոսում։ Աչքդ գցեցիր էշերի ու ձիերի անդամներ ունեցող քաղդէացիների վրայ։ Պատժելու եմ քեզ այն անիրաւութիւնների համար, որոնք գործեցիր երիտասարդութեանդ օրերին քո օթեւանում, Եգիպտացիների երկրում, ուր ճմռթուեցին ստինքներդ, ու խախտուեց կուսութիւնդ»։ «Ուստի, ո՛վ Ոողիբա, այսպէս է ասում Տէր Աստուածը. «Ահա քեզ վրայ ոտքի եմ հանելու հոմանիներիդ, որոնցից յագեցաւ ու զզուեց մարմինդ»

(Եզեկիել 23:32-33) «Քրոջդ բաժակն ես ըմպելու, մի խոր ու լայն բաժակ։ Ծաղր ու ծանակ ես դառնալու, կատարելապէս հարբելու ես։

«Բոլորովին թուլանալու ես։ Ըմպելու ես քո պոռնկութեան, Շամրին քրոջդ բաժակը եւ քամելու ես ցմրուր։»

ԱՍՏՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ԴՐԴՈՒՄ Է ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ

(Ամոս 7:16-17) «Արդ, լսի՛ր Տիրոջ պատգամները. դու ասում ես՝ «Մի՛ մարգարէացիր Իսրայէլի մասին, մարդ մի՛ հաւաքիր ու մի՛ խօսիր Յակոբի տան դէմ»։

«Դրա համար այսպէս է ասում Տէր Աստուածը. «Քո կինը այդ քաղաքում պիտի պոռնկանայ, եւ քո որդիներն ու դուստրերը սրով պիտի ընկնեն, քո երկիրը լարերով պիտի բաժանուի, ինքդ պիտի վախճանուես պիղծ երկրում, եւ Իսրայէլը գերուելով պիտի գերուի իր երկրից»։

(Երեմիա 8:9-10) «իմաստուններն ամօթահար եղան, զարհուրեցին ու պարտուեցին, որովհետեւ անարգեցին Տիրոջ խօսքը։ Նրանց մէջ ի՞նչ իմաստութիւն կայ որ։»

«Դրա համար էլ նրանց կանանց ուրիշներին պիտի տամ, իսկ նրանց ագարակները՝ օտար ժառանգներին, որովհետեւ նրանցից ամէն ոք, փոքրից մինչեւ մեծերը, չափից աւելի ագահութիւն է անում, իւրաքանչիւրը, մարգարէից մինչեւ քահանան՝ անիրաւութիւն։»

(Եսայի 3:16-17) «Այսպէս է ասում Տէրը. «Սիոնի դուստրերը հպարտացան, քայլում էին բարձրապարանոց, աչքով-ունքով էին անում, շարժուելիս իրենց քղանցքներն էին քարշ տալիս ու ոտքերով կաքաւում»։

«Դրա համար էլ Աստուած պիտի խոնարհեցնի Սիոնի իշխանուհի դուստրերին, այն օրը Տէրը պսակազերծ պիտի անի նրանց։»

(Երեմիա13:22) «Եւ եթէ քո սրտում ասես՝ «Ինչո՞ւ պատահեց այս բանը ինձ հետ»,ապա դա եղաւ քո բազում անիրաւութիւնների պատճառով, քանի որ քո քղանցքները բացուեցին քո յետեւից՝խայտառակելով քեզ»

(Երեմիա 13:26) «Ես պիտի մերկացնեմ քո յետեւը՝ փեշդ քաշելով քո գլխին ու երեսին,որ երեւան քո ամօթոյքը:»

(Նահում 3:4-5) «Գեղապանծ պոռնիկ, կախարդների գլխաւոր, որ վաճառում էր ազգը իր պոռնկութեամբ եւ տոհմերը՝ իր կախարդանքներով։»

«Ահա ես քեզ դէմ եմ, - ասում է Ամենակալ Տէր Աստուածը, - պիտի բացեմ քո յետնամասը, քօղ պիտի գցեմ քո դէմքին, ազգերին ցոյց պիտի տամ քո ամօթը եւ թագաւորութիւններին՝ քո անարգանքը։»

(Օսէէ 2:2-5) «Դա՛տ արէք ձեր մօր հետ, դա՛տ արէք, քանի որ նա իմ կինը չէ, եւ ես նրա ամուսինը չեմ։Ես կը վերացնեմ նրա պոռնկութիւնը իմ ներկայութիւնիցեւ շնութիւնը՝ իր ստինքների միջից,»

«որովհետեւ նրան կը մերկացնեմեւ նրան կ՚անեմ այնպէս, ինչպէս ծնուած օրը.նրան անբնակ կը դարձնեմ,կը վերածեմ անջուր հողի «եւ կը սպանեմ նրան ծարաւից։»

«Նրա որդիներին չեմ գթայ, քանի որ պոռնկութեան որդիներ են:»

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԼԵԶՈՒՆ

ԵԶԵԿԻԵԼԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆՈՂԿԱԼԻ ՀՐԱՄԱՆԸ

(Եզեկիել 4:12-13) «Կերակուրդ գարուց պատրաստուած նկանակի ձեւով կ՚ուտես. մարդկանց կղկղանքի վրայ կ՚եփես այն, նրանց աչքի առաջ։»

«Ու կ՚ասես. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. իսրայէլացիներն այսպէս են ուտելու իրենց հացը՝ իրենց պղծութեամբ, այն այլազգիների մէջ, ուր ցրելու եմ նրանց»։

(Եզեկիել 4:14-15) «Եւ ես ասում եմ. «Քա՛ւ լիցի, Իսրայէլի Տէ՛ր Աստուած, եթէ հոգիս երբեւէ ապականուի պղծութիւնների մէջ. ես մեռելոտի կամ գազանից յօշոտուած անասունի միս ծննդիցս ի վեր մինչեւ այժմ երբեք չեմ կերել, ու բերանս էլ որեւէ պիղծ միս չի մտել»։

«Եւ ասաց ինձ. «Ահա քեզ մարդու կղկղանքի փոխարէն արջառի քակոր եմ տուել. դրա վրայ կ՚եփես հացդ»։

ՆՐԱՆՔ ՈՒՏՈՒՄ ԵՆ ԿԵՂՏ և ԸՄՊՈՒՄ ԵՆ ՄԵԶ

(Թագավորություններ Դ 18:27) «Բայց Ռափսակը նրանց ասաց. «Միթէ իմ տէրն այս խօսքերը քո տիրո՞ջ ու քե՞զ ասելու համար ուղարկեց ինձ. չէ՞ որ պարսպի վրայ կանգնած մարդկանց համար, որպէսզի ձեզ հետ ուտեն իրենց կեղտը եւ խմեն իրենց մէզը»։

«ԱՊՕՐԻՆԱԾԻՆ» ԲԱՌԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԵՋ

(Երկրորդ Օրենք 23:2) «Պոռնկորդին իրաւունք չունի Տիրոջ ժողովարանը մտնելու։»

(Եբրայեցիներին 12:8) «Ապա դուք ապօրինածին եք, այլ ոչ թե որդիներ:»

(Եբրայեցիներ 12:8) «Այդ նշանակում է, որ դու իրական որդիներ չեք, այլ ապօրինածիներ:» Այս Արքա Ջեյմսի տարբերակի մեջ է, որը գոյություն չունի հայերեն թարջմանված աստվածաշնչի մեջ:

ԻՆՉՊԵՍ ՓՐԿԵԼ ՆՐԱ ԱՄՈՒՍՆՈՒՆ

(Երկրորդ Օրենք 25:11-12) «Եթէ երկու մարդ՝ երկու ազգակից իսրայէլացի եղբայրներ կռուեն միմեանց հետ, եւ նրանցից մէկի կինը իր ամուսնուն ազատելու նպատակով մօտենայ իր ամուսնու հետ կռուողին եւ ձեռքը մեկնելով՝ բռնի նրա ամորձիքներից,

«ապա առանց խղճալու պէտք է կտրես նրա ձեռքը։»

ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՃԸ

(Ժողովող 3:1-7) «Ամէն բանի ժամանակը կայ, եւ աշխարհում ամէն գործ ունի իր ժամանակը. ծնուելու ժամանակը եւ մեռնելու ժամանակը, տնկելու ժամանակը եւ տնկածը հանելու ժամանակը, սպանելու ժամանակը եւ բժշկելու ժամանակը, քանդելու ժամանակը եւ շինելու ժամանակը, լալու ժամանակը եւ ծիծաղելու ժամանակը, ողբալու ժամանակը եւ պարելու ժամանակը, քարեր կտրելու ժամանակը եւ քարերը հաւաքելու ժամանակը, գրկելու ժամանակը եւ գրկից հեռանալու ժամանակը, փնտռելու ժամանակը եւ կորցնելու ժամանակը, պահելու ժամանակը եւ դուրս նետելու ժամանակը, «պատռելու ժամանակը եւ կարկատելու ժամանակը, լռելու ժամանակը եւ խօսելու ժամանակը,»

(Ժողովող7:2-4) «Բարի անունը լաւ է հոտաւէտ իւղից, եւ մահուան օրը՝ ծննդեան օրից։ Խնջոյքի տուն գնալուց լաւ է սգոյ տուն գնալը, որովհետեւ դա է ամէն մարդու վախճանը, եւ դա կենդանի մարդու սրտին բարութիւն է տալիս։ Տխրութիւնը լաւ է ծիծաղից, որովհետեւ դէմքի վշտալի տեսքից զուարթանում է սիրտը։»

(Յոբ 35:10-11) «Սակայն մէկը չի ասել. « Ո՞ւր է Աստուած, որ այս ամէնն ստեղծել է, որ կարգում է գիշերային պահակութեան ժամերը, « որ ինձ զատում է երկրի չորքոտանիներից ու երկնքի թռչուններից:»

(Թագավորություններ Ա 2:1) « Աննան աղօթել սկսեց ու ասաց. «Սիրտս ամրացաւ իմ Տիրոջ շնորհիւ, գլուխս բարձր եմ պահում Տիրոջ շնորհիւ, բերանս լայն բացուեց իմ թշնամիների դէմ, ուրախ եղայ, որ փրկեցիր ինձ։»

ԿԱՆԱՅՔ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԵՋ

ԴԱՇՏԱՆԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԵՋ

(Ղևտական 15:19-29) «Այն կինը, որից արիւն է հոսում, եւ այդ արեան հոսումն իր մարմնից է, նա եօթն օր կը լինի իր դաշտանի մէջ։ Ով որ դիպչի նրան, անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։ Ինչի վրայ որ պառկի այդ կինն իր դաշտանի ընթացքում, եւ ինչի վրայ էլ նստի նա, անմաքուր է համարւում։ Ով որ դիպչի նրա անկողնին, պէտք է լուանայ իր զգեստները, իր մարմինը լուայ ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։ Ով որ դիպչի մի առարկայի, որի վրայ այդ կինը նստել է, պէտք է լուանայ իր զգեստները, լուացուի ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։ Եթէ որեւէ մէկը դիպչի այն անկողնին, որի վրայ պառկել է այդ կինը, կամ այն առարկային, որի վրայ նստել է նա, անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։ Եթէ որեւէ մէկը պառկի նրա հետ, երբ նրա անմաքրութիւնը դեռ իր մէջ է, եօթը օր թող անմաքուր համարուի։ Մինչեւ երեկոյ թող անմաքուր համարուի նաեւ այն անկողինը, որի վրայ այդ մարդը կը քնի։ Եթէ մի կնոջ դաշտանն անկանոն է, եւ արիւնը սահմանուած ժամանակից աւելի երկար է հոսում, նրա այդ բոլոր օրերը թող համարուեն որպէս դաշտանի օրեր։ Այդ բոլոր օրերի ընթացքում նա թող անմաքուր համարուի։ « Այն անկողինը, որի մէջ նա կը պառկի իր արիւնահոսութեան օրերին, կանոնաւոր դաշտանի օրերում իր պառկած անկողնի նման անմաքուր թող համարուի։ Ամէն առարկայ, որի վրայ նա կը նստի այս շրջանում, թող անմաքուր համարուի, ինչպէս որ անմաքուր էր համարւում իր կանոնաւոր դաշտանի օրերին։ Ով որ դիպչի նրան, թող անմաքուր համարուի։ Նա պէտք է լուանայ իր զգեստները եւ իր մարմինը լուայ ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։ Երբ դադարի կնոջ արիւնահոսութիւնը, նա պէտք է հաշուի եօթը օր, ապա մաքուր կը համարուի։ «Ութերորդ օրը պէտք է առնի երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ, բերի քահանայի մօտ, վկայութեան խորանի դուռը։»

ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՑԱՎԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ

(Ծննդոց 3:16) «Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցաւերն ու քո հառաչանքները։ Ցաւերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկուես, եւ նա պիտի իշխի քեզ վրայ»։»

ՀԵՏԾՆՆԴԱԲԵՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԵՋ

(Ղևտական 12:2 և 5) «Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ ասա՛ նրանց. «Եթէ որեւէ կին յղիանայ եւ արու զաւակ ծնի, թող նա անմաքուր համարուի եօթը օր, այսինքն՝ այնքան, ինչքան իր դաշտանի շրջանի համար է անմաքուր համարւում։ «Իսկ եթէ նա աղջիկ զաւակ ունենայ, թող եօթը օր անմաքուր համարուի, այսինքն՝ այնքան, ինչքան իր դաշտանի շրջանի համար է անմաքուր համարւում։ Դրանից յետոյ վաթսունվեց օր էլ նա պէտք է սպասի, որպէսզի մաքրուի իր արիւնը։»

ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

(Ղևտական 15:16-17) «Եթէ որեւէ տղամարդ սերմնահոսութիւն ունենայ, նա իր ամբողջ մարմինը պէտք է լուայ ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։»

« Ամէն հագուստ կամ մորթեղէն, որին կը դիպչի տղամարդու սերմը, պէտք է լուացուի ջրով։ Դա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։»

(Ղևտական22:17) «Երբ արևը մայր մտնի, նա կմաքրվի»

(Ղևտական15:18) «Երբ մի կին ընդունի տղամարդու սերմը, երկուսն էլ պէտք է լուացուեն ջրով։ Նրանք անմաքուր են համարւում մինչեւ երեկոյ:»

ԿԱՆԱՆՑ ՔՈՂԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԵՋ

(Կորնթացիներ Ա 11:5-6) «Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը. որովհետեւ այնպէս է համարւում, թէ իբր գլուխն ածիլուած լինի.

«քանզի, եթէ կինը քօղով չի ծածկւում, թող կտրի իր մազերը։ Իսկ եթէ ամօթ է կնոջ համար մազը կտրել կամ ածիլել, թող քօղով ծածկուի։

Դատեք ինքներդ, արդյո՞ք պատշաճ է կնոջը Աստծոն աղոթել իր բաց գլխով[5]

ԿԻՆԸ ԱՍՏԾՈ ՓԱՌՔԸ ՉԷ

(Կորնթացիներ Ա 11:7-9) «Պէտք չէ, որ տղամարդը իր գլուխը ծածկի, որովհետեւ նա պատկերն ու փառքն է Աստծու. իսկ կինը ի՛ր մարդու փառքն է. որովհետեւ ոչ թէ մարդն է կնոջից, այլ կինը՝ մարդուց. քանզի մարդը չստեղծուեց կնոջ համար, այլ կինը՝ մարդու համար։»

ՆԱ, ԿԻՆԸ, ՉԱՐԻՔ Է

(Զաքարիա 5:7-8) «Եւ ահա մի կապարէ կշեռք բարձրացաւ. մի կին նստած էր նրա մի թաթի մէջ։ Հրեշտակն ասաց. «Դա է անիրաւութիւնը»։ Եւ նրան գցեց կշեռքի մէջ ու կապարէ քարը դրեց նրա բերանին։»

ՔՈՂԱՐԿԵՔ ԿՆՈՋ ՁԱՅՆԸ

(ԿորնթացիներԱ14:34-35) «Ինչպէս որ է Աստծու բոլոր եկեղեցիներում, կանայք թող լուռ մնան եկեղեցու մէջ, որովհետեւ թոյլատրուած չէ նրանց խօսել, այլ՝ հնազանդ լինել, ինչպէս օրէնքն էլ ասում է։ Իսկ եթէ ուզենան մի բան սովորել, տանը թող իրենց մարդկանց հարցնեն. քանզի կին արարածի համար անպատեհ է խօսել եկեղեցում։»

(Տիմոթեոս 2:9) « Նոյնպէս եւ կանայք, համեստ զարդարանքով, ակնածութեամբ եւ պարկեշտութեամբ թող զարդարուեն. ոչ թէ մարգարտով ընդելուզուած ոսկեայ հիւսքերով կամ պճնազարդ զգեստներով,»

ՊԱՐՏԱԴՐԱԲԱՐ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

(Երկրորդ Օրենք 25:5) «Եթէ եղբայրներն ապրում են միասին, եւ նրանցից մէկը առանց զաւակ ունենալու մեռնի, ապա մեռած եղբօր կինը օտարի հետ թող չամուսնանայ։ Նրա ծոցը թող մտնի իր ամուսնու եղբայրը, սա թող կին առնի նրան ու ապրի այդ կնոջ հետ:»

Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՆԱ ՄԵՐԺԻ

(Երկրորդ օրենք 25:7-10) «Իսկ եթէ եղբայրը չցանկանայ ամուսնանալ իր մահացած եղբօր կնոջ հետ, ապա կինը թող դուրս գայ քաղաքի դարպասի մօտ, ծերերի առջեւ եւ ասի. «Իմ ամուսնու եղբայրը չի ուզում Իսրայէլի մէջ պահպանել իր եղբօր անունը։

«Այն ժամանակ իր քաղաքի ծերերը թող կանչեն մահացածի եղբօրը, խօսեն նրա հետ։ Եթէ նա կանգնի ու ասի՝ «Չեմ ուզում ամուսնանալ նրա հետ», ապա նրա եղբօր կինը մօտենալով ծերերին՝ նրա ոտքից թող հանի մի կօշիկը, թքի նրա երեսին եւ պատասխան տալով՝ ասի. «Այսպէս են վարւում այն մարդու հետ, որը վառ չի պահում իր եղբօր տունը»։

«Նրա անունն Իսրայէլի մէջ թող կոչուի ՚ բոբկացած մարդու տուն՚՛:»

ՎԵՐՋԻՆ ՕՐԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԱՌՆԵԼ

(Յոբ 14:14) «Մարդը թէ մեռնի՝ կ՚ապրի՞ նա դարձեալ՝ ամբողջացնելով օրերն իր կեանքի։ Պիտի սպասեմ, մինչեւ որ կրկին գոյութիւն առնեմ:»

(Ժողովող 11:9) «Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդութեամբ, թող սիրտդ քեզ զուարճացնի քո երիտասարդ օրերին։Գնա՛ քո սրտի անբիծ ճանապարհով եւ քո աչքերի տենչանքով, բայց եւ իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստուած պիտի քեզ դատաստանի ենթարկի։»[6]

ՌԱՍՍԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԵՋ

ԱՅԼԱԶԳԻՆԵՐԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԵՋ

(Դատավորներ 3:31) «Աւոդից յետոյ մէջտեղ ելաւ Անաթի որդի Սամեգարը, որն արօրի մաճով այլազգիներից վեց հարիւր մարդ կոտորեց, աւար առաւ չափազանց շատ արջառ եւ ոչխար՝ չհաշուած կովերի հորթերը։ Եւ նա՛ էլ փրկեց Իսրայէլը:»

(Դատավորներ 15:15) «Նա գետին տապալուած էշի մի ծնօտ գտաւ, երկարեց իր ձեռքը, վերցրեց այն եւ դրանով հազար մարդ սպանեց։»

200 ԹԼՊԱՏՆԵՐ, ՈՐՊԵՍ ԴԱՎԻԹԻ ՕԺԻՏ

(Թագավորություններ Ա 18:25-27) «Արքան գլխագին չի ուզում, այլ միայն այլազգիների հարիւր անթլփատութիւն, որպէսզի արքայի թշնամիներից վրէժ լուծի»։ Սաւուղը մտածում էր Դաւթին այլազգիների ձեռքը յանձնել։ «Սաւուղի ծառաներն այս խօսքերը հաղորդեցին Դաւթին, ու Դաւթին հաճելի թուաց արքային փեսայ դառնալը։ Պայմանաւորուած ժամկէտը դեռ չէր վերջացել, որ Դաւիթն իր մարդկանցով վեր կացաւ եւ այլազգիներից հարիւր մարդ սպանեց, բերեց նրանց չթլփատուած անդամները, լցրեց արքայի առջեւ եւ արքային փեսայ դարձաւ. Սաւուղն իր դուստր Մեղքողին նրան կնութեան տուեց:»

(Մնացորդաց Ա 11:20) «Յովաբի եղբայր Աբեսսան երեքի գլխաւորն էր։ Սա էր, որ միայնակ սուր էր բարձրացրել երեք հարիւր հոգու վրայ եւ նրանց միաժամանակ սպանել:»

ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻ ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐԸ

(Ծննդոց 26:2-3) «Իսահակը գնաց փղշտացիների արքայ Աբիմելէքի մօտ, Գերարա։ Նրան երեւաց Տէրն ու ասաց. «Եգիպտոս մի՛ իջիր, այլ բնակուի՛ր այն երկրում, որտեղ ասացի քեզ. իբրեւ պանդուխտ ապրի՛ր այս երկրում, որ ես լինեմ քեզ հետ եւ օրհնեմ քեզ, որովհետեւ քեզ ու քո սերունդներին եմ տալու այս ողջ երկիրը։ Ես հաստատ կը պահեմ այն երդումը, որ տուեցի քո հայր Աբրահամին։»

(Ծննդոց 35:9-12) «Աստուած երեւաց Յակոբին, երբ սա Լուզում էր։ Երբ Յակոբը Ասորիների Միջագետքից եկաւ Լուզ, Աստուած օրհնելով նրան՝ «ասաց. «Քո անունը Յակոբ է, բայց այլեւս Յակոբ չես կոչուելու, այլ Իսրայէլ կը լինի քո անունը»։ Եւ նա կոչուեց Իսրայէլ։ Աստուած ասաց նրան. «Ես եմ քո ամենակարող Աստուածը։ Աճի՛ր եւ բազմացի՛ր։ Ցեղեր ու ցեղախմբեր պիտի ծնուեն քեզնից, եւ թագաւորներ պիտի ելնեն քո կողից։ Այն երկիրը, որ տուել եմ Աբրահամին ու Իսահակին, քեզ եմ տալու, քոնը թող լինի։ Քեզնից յետոյ քո սերնդին եմ տալու այդ երկիրը:»

(Ծննդոց 28:13-14) «Տէրը կանգնած էր սանդուղքի վրայ։ Նա ասաց. «Ես Տէրն եմ, քո հայր Աբրահամի Աստուածը եւ Իսահակի Աստուածը։ Մի՛ վախեցիր, որովհետեւ այն հողը, որի վրայ քնել ես դու, քեզ եմ տալու եւ քո սերունդներին։ Քո սերունդները երկրի աւազի չափ շատ են լինելու, տարածուելու են դէպի ծովակողմ, դէպի արեւելք, դէպի հիւսիս ու հարաւ։ Քո շնորհիւ եւ քո սերունդների շնորհիւ օրհնուելու են աշխարհի բոլոր ազգերը։»

(Ծննդոց13:14-17) «Ղովտի հեռանալուց յետոյ Աստուած Աբրամին ասաց. «Կանգնածդ տեղից քո աչքերով նայի՛ր դէպի հիւսիս ու հարաւ, դէպի արեւելք ու ծով։ Որքան աչքդ կտրում է, այդ ողջ երկիրը յաւիտեան քեզ եմ տալու եւ քո սերունդներին։[7] Քո յետնորդներին պիտի բազմացնեմ երկրի աւազի չափ. եթէ որեւէ մէկը ի վիճակի լինի հաշուելու երկրի աւազը, ապա քո յետնորդներն էլ թիւ կ՚ունենան։ Իսկ արդ, արի շրջի՛ր այդ երկիրն իր երկարութեամբ ու լայնութեամբ, որովհետեւ այն քեզ եմ տալու:»

(Երկրորդ օրենք 32:49) «Բարձրացի՛ր Մովաբի երկրում Երիքովի դիմաց գտնուող Աբարիմ լեռը՝ Նաբաւ լեռը, եւ դիտի՛ր այն երկիրը, որ տալու եմ իսրայէլացիներին իբրեւ սեփականութիւն»

ՌԱՍՍԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ

(Թագավորություններ Դ 5:15) «Դրանից յետոյ նա իր ամբողջ բանակով վերադարձաւ Եղիսէէի մօտ ու կանգնելով նրա առջեւ՝ ասաց. «Հիմա համոզուեցի, որ չկայ Աստուած ամբողջ աշխարհում, այլ միայն՝ Իսրայէլում։ Արդ, ընծա՛յ ընդունիր քո ծառայից:»

(Երկրորդ օրենք 7:6) «Դու ես քո Տէր Աստծու սուրբ ժողովուրդը, եւ քո Տէր Աստուածը քե՛զ է ընտրել, որ դու լինես իր սեփական ժողովուրդը, քան թէ երկրի վրայ ապրող մնացած բոլոր ազգերը:»

(Եսայի 43:4) «Ուստի թանկ եղար ինձ համար, իմ առաջ փառաւորուեցիր, ու ես սիրեցի քեզ. մարդիկ կը տամ քո փոխարէն, իշխաններ՝ քո գլխի դիմաց։»

ՆՈՅԸ ՀԻՄՆՈՒՄ Է ՌԱՍՍԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

(Ծննդոց 9:21-26) «Նա խմեց դրա գինուց, հարբեց ու մերկացաւ իր տան մէջ։ ՛՛Քամը՝ Քանանի հայրը, տեսաւ իր հօր մերկութիւնն ու դուրս գնալով՝ այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին։ «Սէմն ու Յաբէթը, երկուսն էլ, հագուստներ առան իրենց ուսերին եւ, յետ-յետ գնալով, ծածկեցին իրենց հօր մերկութիւնը։ Նրանք մէջքով էին կանգնած, այնպէս որ իրենց հօր մերկութիւնը չտեսան։ «Նոյը սթափուելով գինովութիւնից՝ իմացաւ, թէ ինչ է արել իր նկատմամբ իր կրտսեր որդին, եւ ասաց. «Անիծեալ լինի ստրուկ Քանանը եւ իր եղբայրների ծառան թող լինի»։ Նա աւելացրեց. «Օրհնեալ լինի Տէր Աստուած՝ Սէմի Աստուածը, իսկ Քանանը թող լինի նրա ծառան։»

ՊՈՂՈՍԸ և ՌԱՍՍԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

(Գաղատացիներ 2:15) «Իսկ մենք, որ իսկական հրեաներ ենք եւ ոչ թէ այդ հեթանոս մեղաւորներից»

(Գաղատացիներ 4:22-23) «որովհետեւ գրուած է, թէ՝ «Աբրահամը երկու որդի ունէր, մէկը՝ ծնուած աղախնից եւ մէկը՝ ազատ կնոջից»։ Բայց նա, որ աղախնից էր, մարմնական ծնունդ էր, իսկ նա, որ ազատ կնոջից էր, ծնուել էր խոստման համաձայն:»

ՀԵԹԱՆՈՍՆԵՐԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԵՋ

(Եսայի 49:22-23) «Այսպէս է ասում Տէր Աստուածն. «Ահա իմ ձեռքը պիտի բարձրացնեմ ազգերի վրայ եւ իմ դրօշը կանգնեցնեմ կղզիներում, ու քո որդիներին, իրենց գիրկն առած, եւ քո դուստրերին, իրենց ուսերին դրած, պիտի բերեն։ Թագաւորները քո խնամակալներն են դառնալու, իսկ նրանց կանայք՝ քո ծծմայրերը, երկրի երեսին քեզ են երկրպագելու եւ լիզելու քո ոտքերի փոշին. պիտի գիտակցես, որ ես եմ Տէրը, ու ինձ ապաւինողները չպիտի ամաչեն։»

(Եսայի 60:4 և 10-12և 16) «Աչքերդ բարձրացրո՛ւ եւ շո՛ւրջդ նայիր ու տե՛ս մօտդ հաւաքուած քո բոլոր մանուկներին. քանզի որդիներդ եկան հասան հեռուներից եւ, իրենց ուսերին առած, բերում են քո դուստրերին։»

«Օտարազգիների որդիները պիտի շինեն քո պարիսպները,[8] ու նրանց թագաւորները պիտի ծառայեն քեզ, որովհետեւ իմ բարկութեան պատճառով հարուածեցի քեզ եւ իմ գթասրտութեան համար սիրեցի քեզ։ Քո դռներն օր ու գիշեր միշտ բաց պիտի լինեն եւ չպիտի փակուեն, որպէսզի քո մէջ տեղափոխեն ազգերի[9] հարստութիւնը եւ նրանց թագաւորներին բերեն քեզ մօտ։ Իսկ այն ազգերն ու թագաւորները, որոնք քեզ չեն ծառայելու, կորչելու են. ազգերը բոլորովին պիտի կործանուեն։ Դու պիտի ծծես հեթանոսների[10] կաթը եւ ուտես թագաւորների հարստութիւնը, պիտի գիտակցես, որ ես եմ Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, որ ազատում ու փրկում եմ քեզ:»

(Եսայի 61:5-7) «Օտարածինները պիտի գան ու լինեն քո ոչխարների հօտերի հովիւները, այլազգիները՝ քո մաճկալներն ու այգեգործները։ «Իսկ դուք Տիրոջ քահանաներ պիտի կոչուէք, մեր Աստծու պաշտօնեաներ պիտի անուանուէք, ազգերի հարստութիւնը պիտի ուտէք եւ նրանց մեծութեամբ պիտի փառաւորուէք։ Ձեր ամօթի փոխարէն՝ կրկնակի ուրախութիւն, ձեր անարգանքի փոխարէն ցնծութիւն պիտի վայելէք եւ ապա դարձեալ պիտի ժառանգէք երկիրը, եւ յաւիտենական ուրախութիւն պիտի լինի ձեզ համար։»[11]

ՄԻԱՅՆ ՀԵԹԱՆՈՍՆԵՐԻՑ ՎԱՇԽԱՌՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼԸ

ՎԵՐՑՐԵՔ ՎԱՇԽԱՌՈԻԹՅՈՒՆ ՄԻԱՅՆ ՀԵԹԱՆՈՍՆԵՐԻՑ

(Երկրորդ Օրենք 23:19-20) «Քո եղբօրը վաշխով արծաթ չտաս, կամ շահ ստանալու ակնկալիքով ու տոկոսներով՝ կերակուր «Ամէն ինչ կարող ես փոխ տալ օտարին ու քո եղբօրը[12], որպէսզի քո Տէր Աստուածը օրհնի քեզ քո բոլոր գործերում այն երկրում, ուր դու մտնելու ես այն ժառանգելու համար:»

(Երկրորդ Օրենք 15:2-3) «Թողութեան կարգն այս է. եթէ քո մերձաւորին պարտք ես տուել, եւ նա պէտք է վերադարձնի դա, ապա կը զիջես, չես պահանջի դա քո մերձաւորից ու եղբօրից, որովհետեւ թողութիւնը յանուն քո Տէր Աստծու է։ «Քեզ պատկանող, բայց օտար մարդու փոխ տրուած բանը կը պահանջես, բայց ինչ որ եղբայրդ քեզ պարտք է, այն կը զիջես։»

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՇՆԵՐԸ և ԽՈԶԵՐԸ

(Մարկոս 7:27) «Եւ Յիսուս նրան ասաց. «Թո՛յլ տուր, որ նախ մանուկները կշտանան, քանի որ լաւ չէ մանուկների հացը առնել եւ շների առաջ գցել:»

(Մատթեոս7:6) «Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն:»

ՄԻԱՅՆ 144000 ՍԻՈՆԻՍՏՆԵՐԻ ԵՆ ՓՐԿԵԼ և ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՐԿԻՆՔ

(Յայտնություն 14:1-4) «Եւ ես տեսայ. ահա Գառը կանգնած էր Սիոն լերան վրայ. եւ նրա հետ՝ հարիւր քառասունչորս հազար հոգի, որոնք նրա եւ նրա Հօր անունն ունէին գրուած իրենց ճակատների վրայ։ Եւ երկնքից մի ձայն լսեցի, որ նման էր առատահոս ջրերի եւ ուժեղ որոտի ձայնի. եւ իմ լսած ձայնը նման էր իրենց քնարները հնչեցնող քնարահարների նուագի ձայնին։ Նրանք նոր երգեր էին երգում գահի առաջ, չորս կենդանիների առաջ եւ երէցների առաջ. եւ ոչ ոք չի կարող սովորել նրանց երգերը, այլ միայն՝ այն հարիւր քառասունչորս հազարը, որոնք փրկուած են երկրից: «Սրանք այն մարդիկ են, որոնք չխառնակուեցին կանանց հետ եւ կոյսեր են. սրանք գնում են Գառան յետեւից, ուր էլ նա գնայ։ Սրանք ընտրուեցին մարդկանց միջից Աստծու եւ Գառան[13] առաջ։»

ԿԱՆԱՆՑ, ԵՐԵԽԱՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԸ

(Եզեկիել 9:5-6) «Միւսներին էլ ինձ լսելի ձեւով ասաց. «Նրա յետեւից քաղա՛ք գնացէք ու կոտորեցէ՛ք։ Գթասիրտ աչքով մի՛ նայէք. մի՛ խղճաք ծերին ու մանկան, կոյսին ու երիտասարդին։ Կանանց էլ կոտորեցէ՛ք-ջնջեցէ՛ք։ Բայց ում վրայ որ նշան կայ՝ չմօտենա՛ք։ Սկսեցէ՛ք իմ սրբարանից»։ Եւ սկսեցին ծեր մարդկանցից, որոնք տաճարի ներսում էին։

(ԹՈՒԵՐ 31:1-3 և 9-11 և 14-18) «Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Իսրայէլացիների վրէժը մադիանացիներից ա՛ռ եւ դրանից յետոյ միացի՛ր քո ժողովրդի մեռելներին»։ Մովսէսը, դիմելով ժողովրդին, ասաց. «Ձեր միջից մարդկանց զինեցէ՛ք, որ պատերազմեն մադիանացիների դէմ Տիրոջ առաջ, որպէսզի լուծուի մադիանացիների դէմ Տիրոջ վրէժը,

«գերեվարեցին Մադիամի կանանց, նրանց զաւակներին, քշեցին տարան նրանց անասունները, նրանց ամբողջ ունեցուածքն ու գոյքը աւար առան։ Հրկիզեցին նրանց բոլոր քաղաքները՝ տներով հանդերձ, ինչպէս նաեւ նրանց աւանները։ Գերեվարեցին ու աւար առան նրանց ամէն ինչը՝ մարդ թէ անասուն։

«Մովսէսը բարկացաւ զօրահրամանատարների՝ ռազմադաշտից վերադարձած հազարապետների ու հարիւրապետների վրայ՝ ասելով. «Ինչո՞ւ էք կենդանի թողել բոլոր կանանց։ Չէ՞ որ սրանք էին, որ Բաղաամի խորհրդով կոտորեցին իսրայէլացիներին, որոնք յանուն Փոգորի շեղուեցին Տիրոջից եւ արհամարհեցին նրա խօսքը, եւ Տիրոջ ժողովուրդն ստացաւ այդ պատիժը։ « Արդ, կոտորեցէ՛ք արական սեռի բոլոր մարդկանց, նաեւ այն բոլոր կանանց, որոնք կենակցել են տղամարդու հետ։ «Կը խնայէք միայն այն կանանց, որոնք տղամարդու հետ չեն կենակցել։»

(Յեսու 6:16-19 և 21) «Եօթներորդ անգամ պտտուելիս քահանաները հնչեցրին փողերը, եւ Յեսուն ասաց իսրայէլացիներին. «Հիմա աղաղակեցէ՛ք, որովհետեւ Տէրն այս քաղաքը մեր ձեռքը մատնեց։ «Քաղաքն ու նրա մէջ եղած ամէն ինչ նզովուած պիտի լինի զօրութիւնների Տիրոջից։ Ազատեցէ՛ք միայն պոռնիկ Ռահաբին եւ այն ամէնը, ինչ նրա տանը կայ, որովհետեւ նա թաքցրեց մեր ուղարկած լրտեսներին։

«Բայց դուք զգուշացէ՛ք նզովքից. չլինի, թէ ցանկանաք մի բան առնել այդ նզովուածից. իսրայէլացիների բանակատեղին նզովքի կ՚ենթարկէք եւ կը կործանէք մեզ։» «Ամբողջ ոսկին, արծաթը, պղինձը եւ երկաթը Տիրոջ սրբութիւնը պիտի լինեն եւ Տիրոջ գանձարանը պիտի մտնեն:»

«Ինչ որ կար քաղաքում՝ տղամարդ թէ կին, երիտասարդ թէ ծեր, արջառ, ոչխար եւ էշ, բոլորը սրի քաշեցին:»

ՍՊԱՆԴԸ, ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆԸ, ԱՌևԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

(Յեսու16:9) «Սահմանները հարաւային կողմից իջնում են Կանայի ձորը, Յայիրի ձորի դիմաց. եւ Եփրեմի բեւեկնի ծառը ընկնում է Մանասէի քաղաքի մէջ։ Մանասէի սահմանը հիւսիսից գնում է մինչեւ հեղեղատը եւ վերջանում է ծովում։»[14]

(Դատավորներ 21:10-14) « Ժողովուրդն այնտեղ ուղարկեց տասներկու հազար զօրաւոր մարդիկ, նրանց պատուիրեցին եւ ասացին. «Գնացէ՛ք եւ Գաղաադի երկրի Յաբիս բնակավայրի բնակիչներին՝ ե՛ւ կանանց, ե՛ւ մանուկներին կոտորեցէ՛ք սրով։ «Ահա թէ ինչ պիտի անէք. բոլոր արուներին եւ արուի հետ անկողին մտած կանանց կոտորեցէ՛ք»։ «Եւ Գաղաադի երկրի Յաբիս բնակավայրի բնակիչների մէջ նրանք գտան չորս հարիւր կոյս աղջիկ, որոնք տղամարդու հետ անկողնում չէին պառկել։ Նրանց բերին բանակատեղի՝ Սելով, որ Քանանացիների երկրում է։ «Եւ ամբողջ ժողովուրդը մարդ ուղարկեց, որ խօսեն Բենիամինի ցեղի որդիների հետ, որոնք Ռեմոնի քարայրում էին, եւ նրանց խաղաղութեան կոչեցին։ «Այն ժամանակ Բենիամինի ցեղի մարդիկ վերադարձան իսրայէլացիների մօտ։ Իսրայէլացիները նրանց կնութեան տուին Գաղաադի երկրի Յաբիս բնակավայրի աղջիկներին. եւ դա նրանց հաճելի թուաց:»

ԿԱՆԱՆՑ ԱՌևԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

(Դատավորներ 21:20-22) «Նրանք Բենիամինի ցեղի որդիներին պատուիրեցին եւ ասացին. «Գնացէ՛ք, դարա՛ն մտէք այգիներում։ «Երբ տեսնէք, որ Սելովի աղջիկները, պար բռնած, խմբերով դուրս են գալիս, դո՛ւրս եկէք այգիներից, թող ամէն տղամարդ մի կին յափշտակի Սելովի աղջիկներից, եւ գնացէ՛ք Բենիամինի ցեղի երկիրը։»

ՆՐԱՆՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ և ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒՄԸ

(Երկրորդ Օրենք 20:10-14) «Եթէ մօտենաս մի քաղաքի, նախ նրա բնակիչներին խաղաղութեան կոչ կ՚անես, «Եթէ խաղաղութիւնն ընդունեն եւ քո առջեւ բաց անեն դարպասները, ապա այդ քաղաքի մէջ գտնուող ամբողջ ժողովուրդը հարկատու եւ հնազանդ թող լինի քեզ։ «Իսկ եթէ չհնազանդուեն քեզ եւ պատերազմեն քո դէմ, ապա կը պաշարես քաղաքը, « մինչեւ որ քո Տէր Աստուածը այն մատնի քո ձեռքը. եւ դու սրակոտոր կ՚անես նրա բոլոր արական սեռի բնակիչներին, «կը խնայես կանանց, ապրանքներն ու բոլոր անասունները։ Քաղաքում գտնուող ամէն ինչ ու մնացած մարդկանց աւար կը վերցնես եւ կը սեփականացնես քո Տէր Աստծու՝ քեզ յանձնած թշնամիներիդ ամբողջ աւարը:»

ՎՐԵԺ, ՍՈՒՐ, ԿՐԱԿ

(Եբրայեցիներին 12:28) «քանզի մեր Աստուածը ոչնչացնող կրակէ:»

(Սաղմոսներ 93:1) «Աստուած՝ վրէժխնդի՛ր Տէր, Աստուա՛ծ վրէժխնդիր, դու յայտնուեցիր։»

(Յոբ7:21) «Ինչո՞ւ չես ներել դու յանցանքներս, չես թողել մեղքերն իմ։ Եւ ահա երկիր եմ դառնում ես շատ կանուխ. այլեւս չեմ լինի:»

(Եզեկիել 11:8) «Դուք վախենում էիք սրից, սուր եմ բերելու ձեզ վրայ, - ասում է Ամենակալ Տէրը։»

(Ամոս 9:1) «Տեսայ Տիրոջը. նա զոհասեղանի վրայ էր եւ ասաց. «Հարուածի՛ր այդ զոհասեղանին,եւ թող շարժուեն դրանդիները. կտրիր գցի՛ր դրանք բոլորի գլուխներին,իսկ մնացածներին ես սրով պիտի կոտորեմ.նրանցից փախածը չի փրկուի,եւ չի ազատուի նրանցից ազատուածը։»

(Երեմիա 49:41) «Նրանց պիտի սարսափեցնեմ իրենց թշնամիների առաջ, որոնք պահանջում էին նրանց հոգիները։ Նրանց վրայ պիտի բերեմ իմ բարկութիւնն ու ցասումը, - ասում է Տէրը, - եւ իմ սուրը պիտի արձակեմ նրանց յետեւից, մինչեւ որ այն սպառի նրանց։»[15]

(Եզեկիել 12:14 և 16) «Եւ նրա բոլոր օգնականներին, որոնք նրա շուրջն են, նրա բոլոր պաշտպաններին ցրելու եմ բոլոր հողմերին ու սուր եմ քաշելու նրանց յետեւից։»

«Սակայն նրանցից սակաւաթիւ մարդկանց զերծ եմ թողնելու սովից, սրից ու համաճարակից, որպէսզի պատմեն իրենց բոլոր անօրէնութիւնները ա՛յն ազգերի մէջ, ուր որ մտնեն։ Ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը:»

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՍԽԱԼ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՍՏԾՈ ՈՂՈՐՄԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Մայրերը եփում են իրենց իսկ երեխաներին

(Երեմիա 19:9) «Նեղութեան ու պաշարման մէջ՝ նրանք ուտելու են իրենց որդիների մարմինները եւ մարմինները դուստրերի, իւրաքանչիւրը՝ իր ընկերոջ մարմինը։ Նրանց պաշարելու են իրենց թշնամիները, որոնք ցանկանում էին տիրել նրանց հոգիներին։»

(Ղևտական 26:14 և 21 և 29) «Բայց եթէ չլսէք ինձ եւ չկատարէք իմ այս բոլոր հրամանները,»

«Իսկ եթէ դուք շարունակէք շեղուել ուղիղ ճանապարհից ու չկամենաք լսել ինձ, ձեր գործած մեղքերի համեմատ եօթնապատիկ աւելի պիտի պատժեմ ձեզ։»

«Դուք պիտի ուտէք ձեր տղաների ու ձեր աղջիկների միսը։»

(Ողբ 2:20) «Տե՛ս, ո՛վ Տէր, նայի՛ր՝ ո՞ւմ այսպէս ճռաքաղ արիր, որ կանայք ուտեն իրենց որովայնի պտուղը, ճռաքաղ արիր, ներս տարար, տուիր խոհարարներին, որ ներսում, Տիրոջ սրբարանի մէջ, մորթեն ծծկեր մանուկներին, քահանային ու մարգարէին։»

(Ողբ 4:10) « Գթասիրտ կանանց ձեռքերը եփեցին իրենց մանուկներին, որոնք իմ ժողովրդի դստեր կործանման ժամանակ նրանց համար կերակուր դարձան։»

ՍՈՒՐԸ և ԿՐԱԿԸ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ՄԵՋ

(Մատթեոս 10:34-35) «Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ. չեկայ հաստատելու խաղաղութիւն, այլ՝ սուր. « քանի որ եկայ, որ բաժանեմ որդուն իր հօրից, եւ դստերը՝ իր մօրից, եւ հարսին՝ իր կեսուրից։» ասաց Հիսւսը:

(Ղուկաս 12:49-53) «Երկրի վրայ կրակ գցելու եկայ. եւ ինչքա՜ն եմ կամենում, որ արդէն իսկ բորբոքուած լինի։ «Եւ մի մկրտութիւն ունեմ մկրտուելու եւ ինչպէ՜ս եմ շտապում, որ կատարուի։ «Կարծում էք, թէ երկրին խաղաղութի՞ւն տալու եկայ. ո՛չ, ասում եմ ձեզ, այլ՝ բաժանում. «որովհետեւ մէկ տան մէջ այսուհետեւ հինգ հոգի իրարից բաժանուած պիտի լինեն. երեքը՝ երկուսի դէմ, եւ երկուսը՝ երեքի։ « Հայրը պիտի բաժանուի որդու դէմ, եւ որդին՝ Հօր, մայրը՝ աղջկայ դէմ, եւ աղջիկը՝ մօր, կեսուրը՝ հարսի դէմ, եւ հարսը՝ իր կեսրոջ»։ ասաց Հիսւսը

(Ղուկաս 19:27) «Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագաւորեմ իրենց վրայ, բերէ՛ք այստեղ եւ սպանեցէ՛ք իմ առաջ:»

(Ղուկաս 14:26) «Եթէ մէկը ինձ մօտ գայ եւ չնախընտրի ինձ իր հօրից ու մօրից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քոյրերից, նոյնիսկ իր անձից անգամ, չի կարող իմ աշակերտը լինել.»

ՀԻՍՈՒՍԸ ԻՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ

(Մատթեոս 14:31) «Եւ իսկոյն Յիսուս երկարեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահաւա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։

(Մատթեոս 16:22) «Եւ նա դառնալով Պետրոսին՝ ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, դու գայթակղութիւն ես ինձ համար. որովհետեւ քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը:»

ՀԻՍՈՒՍԸ ԻՐ ՄՈՐ ՀԵՏ

(Հովհաննես 2:4) «Եւ Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել:»[16]

(Մատթեոս 12:43-44) «Եւ մէկն ասաց նրան. «Ահա քո մայրն ու քո եղբայրները դրսում կանգնած են եւ ուզում են քեզ հետ խօսել: « Նա այդ ասողին պատասխանեց ու ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»։

ԱՍՏԾՈ ԱԾԱԿԱՆՆԵՐԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԵՋ

ՀԱԿՈԲԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՄԵՋ Է ՄՏՆՈՒՄ ԱՍՏԾՈ ՀԵՏ[17]

(Ծննդոց 32:26-30) «Մարդն ասաց նրան. «Թո՛յլ տուր գնամ, որովհետեւ արդէն լուսացաւ»։ Յակոբը պատասխանեց. «Թոյլ չեմ տայ, որ գնաս, մինչեւ ինձ չօրհնես»։ «Մարդն ասաց նրան. «Ի՞նչ է քո անունը»։ Նա պատասխանեց նրան՝ Յակոբ։ «Մարդն ասաց նրան. «Այսուհետեւ քեզ Յակոբ թող չկոչեն, այլ Իսրայէլ թող լինի քո անունը, որովհետեւ դիմացար Աստծու հետ մաքառելիս, ուստի մարդկանց նկատմամբ էլ ուժեղ լինես:»

« Յակոբը հարց տուեց. «Ասա՛ ինձ քո անունը»։ Նա ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը»։ Եւ նա տեղնուտեղը օրհնեց նրան։ ՛՛Յակոբն այդ տեղն անուանեց Երեւումն Աստուծոյ, որովհետեւ, - ասում է, - Աստծուն տեսայ դէմ առ դէմ, եւ փրկուեց հոգիս:»

Այստեղ թարգմանված է մարդ, որը Աստվածն է, մարդու կերպարով, իսկ անգլերեն տարբերակի մեջ գրված է Աստված:

ԱՐԴՅՈ՞Ք ԱՍՏՎԱԾ ՀԱՆԳՍՏԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

(Ելք 31:17) «իմ ու Իսրայէլի որդիների միջեւ։ Դա իմ յաւիտենական պայմանն է, որովհետեւ Տէրը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, իսկ եօթներորդ օրը դադար տուեց եւ հանգստացաւ:»

ԱՐԹՆԱՑԻՐ ԱՍՏՎԱԾ

(Սաղմոս 44:23) «Զարթնի՛ր, ինչո՞ւ ես ննջում, Տէ՛ր. ելիր եւ մի՛ մերժիր մեզ իսպառ:» (Սաղմոս 78:64) «էրը կարծես քնից արթնացաւ, ինչպէս գինուց սթափուող հսկայ»

ԱՐԴՅՈ՞Ք ՆԱ ՄՈՌԱՆՈՒՄ Է

(Սաղմոս 13:1) «Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, պիտի մոռանաս ինձ իսպառ, մինչեւ ե՞րբ պիտի շրջես երեսդ ինձնից։»

(Ողբ 5:20) «Ինչո՞ւ իսպառ մոռացար մեզ, պատժեցիր, թողեցիր ու երկար ժամանակով լքեցիր մեզ:»

ԱՐԴՅՈ՞Ք ՆԱ ԱՓՍՈՍՈՒՄ Է

(Ծննդոց 6:6) «զղջաց Աստուած, որ մարդ է ստեղծել երկրի վրայ, եւ տրտմեց իր հոգու խորքում։»

(Ծննդոց 6:7) «Տէր Աստուած ասաց. «Երկրի երեսից վերացնելու եմ իմ ստեղծած ամէն մի էակ՝ մարդուց մինչեւ անասուն եւ սողուններից մինչեւ երկնքի թռչունները, որովհետեւ զղջացել եմ, որ ստեղծել եմ նրանց:»

ԱՐԴՅՈ՞Ք ՆԱ ՆԱԽԱՏՈՒՄ Է ԻՐԵՆ

(Երեմիա 10:19) «Վա՜յ քո կործանումին, քանզի ցաւալի են քո վէրքերը. իսկ ես ասում եմ. «Արդարեւ հէնց դրանք են իմ վէրքերը, որ վիճակուեցին ինձ.»

ԱՐԴՅՈ՞Ք ՆԱ ՄԱՐԴԿԱՆՑ ՊԱՏՎԻՐՈՒՄ Է ԳՈՂԱՆԱԼ

(Ելք 3:21) «Ամէն մի կին իր հարեւանից կամ իր հարեւանութեամբ բնակուողից թող ուզի ոսկէ ու արծաթէ անօթներ եւ զգեստներ։ Դուք կը զարդարէք ձեր տղաներին ու ձեր աղջիկներին եւ այդպիսով կողոպտած կը լինէք եգիպտացիներին:»[18]

ԱՐԴՅՈ՞Ք ՆԱ ԾԱՓ Է ՏԱԼԻՍ

(Եզեկիել 21:17) «ես էլ այնտեղ եմ լինելու, ծափ եմ զարնելու եւ թռչկոտելու եմ, բարձրացնելու եմ ձայնս. ես՝ Տէրս խօսեցի:»

(Եզեկիել 22:13) «Ահա ծափ եմ զարնելու քո կատարած գործերին ի տես եւ ի տես քո մէջ կատարուած արիւնահեղութեան։»[19]

ՆՐԱ ՈՂՈՐՄԱԾՈՒԹՅԱՆԸ ԺԽՏՈՒՄԸ և ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ

(Զաքարիա 1:12) «Պատասխանեց Հրեշտակը եւ ասաց. «Տէ՛ր Ամենակալ, մինչեւ ե՞րբ չես ողորմելու Երուսաղէմին եւ Յուդայի երկրի քաղաքներին, որոնց այս եօթանասուն տարի է, ինչ անտես ես արել:»

(Սաղմոս 81:2) «Մինչեւ ե՞րբ պիտի անիրաւութեամբ դատէք. եւ աչառութիւն անէք մեղաւորներին:»

(Յոբ 12:21-25) «Անարգանք թափում իշխանի գլխին եւ խոնարհներին բժշկում է նա։ «Երեւան հանում խորքը խաւարի եւ լոյսի բերում ստուերը մահի։ «Թափառական է դարձնում ազգերին, կործանում նրանց. սփռում է նրանց, եւ՝ առաջնորդում։ «Երկրի իշխանաց սիրտն է շուռ տալիս, մոլորեցնում է ճանապարհներին, որոնց ծանօթ չեն։ «Խաւարի միջին միշտ կը խարխափեն ու չեն տեսնի լոյս եւ հարբածի պէս միշտ կը մոլորուեն։»

ԱՐԴՅՈ՞Ք ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԴԱՏԱՍՏԱՆ

(Յոբ 19:6-8) «Արդ, իմացէ՛ք դուք, որ իմ Տէրն է ինձ տակնուվրայ արել, վրաս անխնայ պատնէշ բարձրացրել։ «Ահա ծաղրւում եմ նախատինքներով՝ բերան չեմ բացում. աղաղակեմ էլ՝ եւ ոչ մի տեղից ինձ համար արդար դատաստան չկայ։ «Շրջապատուած եմ՝ չեմ կարող խոյս տալ։ Խաւարն է չոքել համակ ինձ վրայ։»

ՄԱՅՐԵՐՆ ՈՒՏՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՍԿ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ

(Ողբ 2:20) «Տե՛ս, ո՛վ Տէր, նայի՛ր՝ ո՞ւմ այսպէս ճռաքաղ արիր, որ կանայք ուտեն իրենց որովայնի պտուղը, ճռաքաղ արիր, ներս տարար, տուիր խոհարարներին, որ ներսում, Տիրոջ սրբարանի մէջ, մորթեն ծծկեր մանուկներին, քահանային ու մարգարէին:»

(Ողբ 3:18 և 42-44) «կորաւ իմ արիութիւնը, եւ իմ յոյսը՝ առ Տէր։[20] «Մեղք գործեցինք, ամբարիշտ դարձանք, դրա համար էլ մեր հանդէպ, բարեհաճ չեղար։ «Պատժելու եկար ցասումով ու բարկութեամբ եւ հալածեցիր մեզ, կոտորեցիր ու չխնայեցիր. «երկինքն ամպերով ծածկեցիր, որ մեր աղօթքները քեզ չհասնեն.»

(Ողբ 4:4 և 8 և 10-11) «Ծարաւից կաթնակեր մանուկների լեզուներն իրենց քիմքերին կպան. երեխաները հաց խնդրեցին, բայց նրանց հաց կտրող չեղաւ։»

« այժմ նրանց տեսքն ածուխի նման սեւացաւ, ու ոչ ոք չէր ճանաչում նրանց. նրանց դրել էին ճանապարհների խաչմերուկներում։ նրանց կաշին ոսկորներին էր կպել. նրանք կոշտացել ու չորացած փայտ էին դարձել։»

«Գթասիրտ կանանց ձեռքերը եփեցին իրենց մանուկներին, որոնք իմ ժողովրդի դստեր կործանման ժամանակ նրանց համար կերակուր դարձան:» «Տէրն ի կատար ածեց իր ցասումն ու բարկութիւնը, թափեց իր ցասումն ու բարկութիւնը եւ կրակ բորբոքեց Սիոնում, որը լափեց նրա հիմքերը։»

ԴԱՎԻԹԸ ՁևԱՆՈՒՄ Է ԱՆԽՈՀԵՄ

(Թագավորություններ Ա 21:12-13) « Դաւիթն այս խօսքերը պահեց իր յիշողութեան մէջ եւ սաստիկ վախեցաւ Գէթի արքայ Անքուսից։ «Նա իր դէմքն այլակերպեց, այդ օրը նրանց առջեւ խելագար ձեւացաւ։ Նա նուագում պարում էր քաղաքի դռների մօտ, լորձունքները ծորեցնում իր մօրուքի վրայ, գլուխկոնծի տալիս:»

ԵՎ ՆԱ ՄԵՐԿ ՊԱՐՈՒՄ Է ԱՍՏԾՈ ԱՌՋև

(Թագավորություններ Բ 6:5 և 14-16 և 20-21) «Դաւիթն ու իսրայէլացիները Տիրոջ առաջ տաւիղներ, հնչեղ նուագարաններ, քնարներ, սրինգներ էին նուագում, թմբուկներ, ծնծղաներ զարկում ու փողեր էին հնչեցնում ու երգում։

«Դաւիթը Տիրոջ առաջ տաւիղ էր նուագում։ Նա պատմուճան էր հագել։ «Դաւիթն ու Իսրայէլի ամբողջ տունը Տիրոջ տապանակը հանեցին ուրախութեան աղաղակ արձակելով ու փող հնչեցնելով։» «Երբ տապանակը Դաւթի քաղաքին մօտեցաւ, Սաւուղի դուստր Մեղքողը նայում էր պատուհանից եւ տեսնելով, որ Դաւիթ արքան Տիրոջ առաջ պարում էր ու նուագարաններ նուագում, արհամարհեց նրան իր հոգում։»

«Դաւիթը յետ դարձաւ իր տունն օրհնելու. նրան ընդառաջ ելաւ Սաւուղի դուստր Մեղքողը եւ, ողջունելով նրան, ասաց. «Վայե՞լ էր Իսրայէլի արքային, որ այսօր իր աղախինների ու ծառաների առաջ մերկանայ, ինչպէս մերկանում են պարողները:»

«Դաւիթն ասաց Մեղքողին. «Ես պիտի պարեմ Տիրոջ առջեւ։ Օրհնեալ է Տէր Աստուածը, որն ինձ ընտրեց եւ ոչ թէ քո հօրն ու նրա ամբողջ տունը։ Նա ինձ Իսրայէլի իր ժողովրդի վրայ առաջնորդ կարգեց։»

ՓԱՐԻՍԵՑՈՒԹՅՈՒՆ

(Թագավորություններ Բ 22:27) «Ընտրեալի հետ ընտրեալ պիտի լինես, իսկ ծուռի հետ ծուռ։»

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԴԵՄ ԳՐԵՐԻ

(Երեմիա 8:8) «Ինչո՞ւ էք ասում, թէ՝ «Մենք իմաստուն ենք, եւ Աստծու օրէնքները մեր մէջ են». ահա դրա համար էլ սուտ դուրս եկաւ օրէնսգէտների կարգը:»

(Երեմիա 6:10-11) «Արդ, ո՞ւմ հետ խօսեմ եւ ո՞ւմ մօտ վկայութիւն անեմ, որ լսի. ահաւասիկ նրանց ականջներն անթլփատ են, եւ նրանք չեն կարողանում լսել։ Ահա Տիրոջ խօսքը նրանց համար նախատինք եղաւ, եւ այլեւս նրանց ախորժելի չի լինելու այն։»

«Ես լցուեցի բարկութեամբ ու զսպեցի այն իմ մէջ, բայց նրանց չմեռցրի։ «Ես այն դուրս պիտի թափեմ տղաների վրայ, նաեւ՝ երիտասարդների բազմութեան վրայ. այր ու կին առհասարակ գերեվարուելու են, ծերը եւ հասուն տարիք ունեցողները քշուելու են:»

(Երեմիա 14:14) «Տէրն ինձ ասում է. «Մարգարէներն իմ անունով սուտ մարգարէութիւն են անում. ես ո՛չ ուղարկել եմ նրանց, ո՛չ պատուէր եմ տուել նրանց եւ ո՛չ էլ խօսել եմ նրանց հետ. նրանք ձեզ մարգարէանում են սուտ տեսիլներ, սնոտի գուշակութիւններ ու հմայութիւններ եւ իրենց սրտի ցանկութիւնները:»

(Երեմիա 23:31) «Ահա դրա համար էլ ես դէմ եմ այդ մարգարէներին, - ասում է Տէրը,[21] - նրանցից ամէն մէկն իմ խօսքերն է գողանում:»

(Երեմիա 23:37) «Այլեւս մի՛ անուանէք Տիրոջ պատգամ, քանզի մարդու համար Տիրոջ պատգամ է դառնում իր իսկ խօսքը։ Դուք աղաւաղել էք տուել կենդանի Աստծու՝ Զօրութիւնների Տէր մեր Աստծու պատգամները։»

ՀԻՆ և ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԵՆ

(Կորնթացիներ Ա 13:9-10) «քանզի շատից քիչը գիտենք եւ շատից քիչն ենք մարգարէանում։» «Իսկ երբ գայ կատարեալը, շատից քիչը կ՚անհետանայ։[22]

ԱՊՈԿՐԻՖԻԿ ԳՐՔԵՐԸ[23]

1- Տոբիթ

2- Յուդիթ

3- Եսթեր

4- Իմաստություն Սողոմոնի

5- Բարուք

6- Մակաբայեցիներ Ա

7- Մակաբայեցիներ Բ

ԱՊՈԿՐԻՖԻԿ ԳՐՔԵՐԸ [24] ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՆԳԼԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

1- Սիրաք

2- Երեմիայի Նամակը

3- Ազարիայի աղոթքը և երեք երիտասարդների երգը

4- Սուսաննա

5- Վիշապի Զանգը

6- Եզրաս Ա

7- Եզրաս Բ

8- Մանասեյի աղոթքը

ԱՊՈԿՐԻՖԻԿ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ ԸՍՏ ԱՐՔԱ ՋԵՅՄՍԻ[25]

Աստվածաշնչի թարգմանությունների տարբերությունները.

Մատթեոս 17:21

Արքա Ջեյմսի Տարբերակ

Հոբիթը, այս տեսակը չի անցնում, բացառությամբ աղոթքով և պահքով:

Վերանայված Ստանդարտ Տարբերակ

Բաց թողնված

Նար Միջազգային Տարբերակ

Բաց թողնված

Ավետիսի Աստվածաշունչ

Բաց թողնված

Կենդանի Աստվածաշնչյան տարբերակ[26]

Բաց թողնված

Մարկոս 9:44

Արքա Ջեյմսի Տարբերակ

Որտեղ նրանց որդերը չեն մահանում և կրակը չի հագենում:

Վերանայված Ստանդարտ Տարբերակ

Բաց թողնված

Ավետիսի Աստվածաշունչ

Բաց թողնված

Նոր Միջազգային Տարբերակ

Բաց թողնված

Կենդանի Աստվածաշնչյան տարբերակ

Բաց թողնված

Մարկոս 9:46

Արքա Ջեյմսի Տարբերակ

Որտեղ նրանց որդերը չեն մահանում և կրակը չի հագենում

Վերանայված Ստանդարտ Տարբերակ

Բաց թողնված

Նոր Միջազգային Տարբերակ

Բաց թողնված

Ավետիսի Տարբերակ

Բաց թողնված

Կենդանի Աստվածաշնչյան տարբերակ

Բաց թողնված

Մարկոս 16:9 -20

Արքա Ջեյմսի Տարբերակ

Բոլոր հատվածները սկսած 9-ից մինչ 20

Վերանայված Ստանդարտ Տարբերակ

Բաց թողնված է 1952 թվականի հրատարակությունից և վերականգնված է վերջին հրատարակությունը :[27]

Ղուկաս 9:56

Արքա Ջեյմսի Տարբերակ

Քանի որ մարդու որդին չի եկել կործանելու մարդկանց կյանքը, այլ փրկելու:

Վերանայված Ստանդարտ Տարբերակ

Բաց թողնված

Նոր Միջազգային Տարբերակ

Բաց թողնված

Ավետիսի Տարբերակ

Բաց թողնված

Կենդանի Աստվածաշնչյան տարբերակ

Բաց թողնված

Ղուկաս 17:36

Արքա Ջեյմսի Տարբերակ

Երկու մարդ կգտնվեն դաշտի մեջ, մեկին կտանեն իսկ մյուսը կմնա:

Վերանայված Ստանդարտ Տարբերակ

Բաց թողնված

Նոր Միջազգային Տարբերակ

Բաց թողնված

Ավետիսի Տարբերակ

Բաց թողնված

Հովհաննես 5:4

Արքա Ջեյմսի Տարբերակ

Քանի որ հրետակը իջավ որոշակի եղանակի ավազան և անհանգստացրեց ջուրը: Նա, ով դրանից հետո ընկմվում էր ջրի մեջ, բուժվում էր ախտից:

Վերանայված Ստանդարտ Տարբերակ

Բաց թողնված

Նոր Միջազգային Տարբերակ

Բաց թողնված

Ավետիսի Տարբերակ

Բաց թողնված

Հովհաննես Ա 5:7

Արքա Ջեյմսի Տարբերակ

Քանի որ գոյություն ունեն երեքը, ովքեր վկայություն են տալիս երկնքում, հայրը և խոսքը և Սուրբ Հոգին և այս երեքը մեկն են :

Վերանայված Ստանդարտ Տարբերակ

Բաց թողնված

Նոր Միջազգային Տարբերակ

Քանի որ գոյություն ունեն երեքը, ովքեր վկայում են . Ոգին ջուրը և արյունը և այս երեքը համաձայնության մեջ են:

Ավետիսի Տարբերակ

Գոյություն ունեն երեք վկա. Ոգի ջուրը և արյունը և բոլոր երեքն էլ նույնն են վկայում:

Կենդանի Աստվածաշնչյան տարբերակ

6,7 և 8 տարբերակները ամբողջովին բաց են թողնված:

« Միածին » -ը բաց է թողնված Հովհաննես 3:16-ում

Արքա Ջեյմսի Տարբերակ

Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ տվեց իր միածին որդուն

Վերանայված Ստանդարտ Տարբերակ

Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ նա տվեց իր միակ որդուն:

Նոր Միջազգային Տարբերակ

Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ նա տվեց իր միակ և մեկ որդուն:

Ավետիսի Տարբերակ

Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, այնքան շատ, որ տվեց իր միակ որդուն:

Կենդանի Աստվածաշնչյան տարբերակ

Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ նա տվեց իր միակ որդուն:

Հռոմեացիներ 7:15

Վերանայված Ստանդարտ Տարբերակ

Ես չեմ հասկանում իմ իսկ գործողությունները

Արքա Ջեյմասի Տարբերակ

Բաց թողնված

Մարկոս 16:19 և Ղուկաս 24:15 և Հովհաննես 8:1-10[28]

Արքա Ջեյմասի Տարբերակ

Այն բանից հետո, երբ Տերը խոսեց նրանց հետ, նրան ընդունեցին երկինք:

Վերանայված Ստանդարտ Տարբերակ

Բաց թողնված է 1952 թվականի տարբերակում և վերականգնվել է վերջին հրատարակությունների մեջ:

ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ղուկաս 22:70

Արքա Ջեյմսի Տարբերակ

Այնուհետ նրանք ասացին. « Արդյո՞ք դու Աստծո որդին ես: Նա ասաց նրանց. «Դուք ասում եք, որ ես եմ: »

Նոր Միջազգային Տարբերակ

Նրանք բոլորը հարցրեցին. «Արդյո՞ք դու Աստծո որդին ես, նա ասաց. «Դուք ճշմարիտ եք ասելով այդ:»

Կենդանի Աստվածաշնչի Տարբերակ

Նրանք բոլորը բղավեցին. «Ապա դու հայտնում ես որ դու Աստծո որդի՞ն ես: Եվ նա պատասխանեց, Այո, Ես ԵՄ:»

Երկրորդ Օրենք 23:2

Արքա Ջեյմսի Տարբերակ

Ապօրինածինը չպետք է մտնի Աստծո Արքայություն:

Նոր Միջազգային Տարբերակ

Արգելված ամուսնությունից ծնված ոչ մեկը չի կարող մտնել Աստծո Արքայություն:

Նոր Միջազգային Տարբերակ

Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ նա տվեց իր միակ և մեկ որդուն:

Ավետիսի Տարբերակ

Ամուսնությունից դուրս ծնված ոչ մեկը չի կարող ներառվել Տիրոջ Մարդկանց մեջ::

Եբրայցիներ 12:8

Արքա Ջեյմսի Տարբերակ

Դուք ապօրինածին եք, ոչ թե որդիներ::

Վերանայված Ստանդարտ Տարբերակ

Ապա դուք ապօրինի երեխաներ եք, այլ ոչ թե որդիներ::

Ավետիսի Տարբերակ

Այդ նշանակում է, որ դուք իրական որդիներ չեք, սակայն ապօրինածիներ:

Կենդանի Աստվածաշունչ

Այդ նշանակում է, որ դու բոլորովին Աստծո որդին չես:

Յոբ 13:15

Արքա Ջեյմսի Տարբերակ

Չնայած նա սպանեց ինձ, դեռ ես վստահում եմ նրան:

Վերանայված Ստանդարտ Տարբերակ

Նա ինձ կսպանի, ես ոչ մի հույս չունեմ:

Ավետիսի Աստվածաշունչ

Ես կոցրել եմ ամբողջ հույսը, ապա ինչ է եթե Աստված սպանի ինձ:

Կենդանի Աստվածաշնչի Տարբերակ

Աստված կարող է սպանել ինձ, փաստորեն այս ասելու համար, ես սպսաում եմ, որ նա կանի:

Սաղմոսներ 2:7

Արքա Ջեյմսի Տարբերակ

Դավիթն ասաց. «Աստված ասաց ինձ. Դու իմ որդին ես, այս օրը ես ծնել եմ քեզ:»

Նոր Միջազգային Տարբերակ

Դավիթն ասաց. «Աստված ասաց ինձ. Այսօր դու իմ որդին ես, ես դարձա քո հայրը:»

Հռոմեացիներ 7:15

Վերանայված Ստանդարտ Տարբերակ

Ես չեմ հասկանում իմ իսկ գործողությունները::

Արքա Ջեյմսի Տարբերակ

Քանի որ այն, ինչ ես անում եմ չի թույլատրվում::

Նոր Միջազգային Տարբերակ

Ես չեմ հասկանում, ինչ անել:

Կենդանի Աստվածաշնչի Տարբերակ

Ես ինձ բոլորովին չեմ հասկանում :

ՈՂԲ 3:18

Արքա Ջեյմսի Տարբերակ

Իմ հզորությունը և իմ հույսը անհայտացավ Տիրոջից::

Նոր Միջազգային Տարբերակ

Իմ հզորությունը գնացել է և այն ամենը, ինչ ես հույս ունեի Տիրոջից::

Ավետիսի Աստվածաշնչի տարբերակ

Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ նա տվեց իր միակ և մեկ որդուԵս շատ չունեմ ապրելու, իմ հույսը առ Աստված գնացել է : Գնացել է իմ փառքը և սպասումները Տիրոջից:

Կենդանի Աստվածաշնչի Տարբերակ

Ամբողջ հույսը գնացել է, իմ հզորությունը փոխվել է ջրի, քանի որ Տերը լքել է ինձ:

ԵԶԵԿԻԵԼ 16:25

Արքա Ջեյմսի Տարբերակ

Եվ բացել է ձեր ոտքերը ամեն մեկին, ով անցնում է:

Վերանայված Ստանդարտ Տարբերակ

Առաջարկել ձեզ ցանկացած անցորդի:

Նոր Միջազգային Տարբերակ

Առաջարկել ձեր մարմինը աճող խոսքով մեկին, ով անցել է:

Կենդանի Աստվածաշնչի Տարբերակ

Դուք առաջարկում եք ձեր գեղեցկությունը յուրաքանչյուր տղամարդու, ով եկել է:

Դուայ Ռեյմի Տարբերակ[29]

Եվ մարմնավաճառում եք ձեզ յուրաքանչյուրին, ով անցնում է:

Եսայի 49:24

Արքա Ջեյմսի Տարբերակ

Նրանք պետք է խոնարհվեն իրենց դեմքերով գետնին և լիզեն քո ատքերի փոշին:

Ավետիսի Աստվածաշունչ

Նրանք պետք հնազանդվեն ձեզ և հարգանք ցուցաբերեն :

ՂևԻՏԱՑԻՆԵՐ 15:20

Արքա Ջեյմսի Տարբերակ

Եվ ամենը,ինչ նա դնում է իր մեկուսացման մեջ, կլինի անմաքուր:

Վերանայված Ստանդարտ Տարբերակ

Եվ ամենի վրա, որ նա պառկում է իր անմաքրությամբ, կլինի անմաքուր:

Կենդանի Աստվածաշնչի Տարբերակ

Ամենի ինչ վրա նա պառկում կամ նստում է այդ ժամանակահատվածում, կլինի պղծված:

Գործք 9:3 և Գործք 22:9[30] ՄԻՋև

Արքա Ջեյմսի Տարբերակ

Նրանք տեսան լույսը, սակայն չլսեցին ձայնը:

Նոր Միջազգային Տարբերակ

Նրանք տեսան լույսը, սակայն նրանք չհասկացան ձայնը:

ՄԵԿ ԱՅԼ ԼՐԱՑՈՒՄ ԱՎԵՏԻՍԻ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԵՋ

Ավետիսի Աստվածաշունչ

Կանայք գնացին Պետրոսի և նրա ընկերների մոտ և հակիրճ հաշիվ տվեցին իրենց լսածների մասին:

Վերանայված Ստանդարտ Տարբերակ

Գոյություն չունի

Նոր Միջազգային Տարբերակ

Գոյություն չունի

Արքա Ջեյմսի Տարբերակ

Գոյություն չունի

ՓՈԽԵԼՈՎ ԿԱՐՄԻՐ ԹԱՆԱՔԸ ՍևԻ

Հովհաննես 17:12

Արքա Ջեյմսի Տարբերակ

Դրանք ինչ դուք տվել եք ինձ, ես չեմ կորցրել բացառությամբ մեկի: (Կարմիր)

Կենդանի Աստվածաշնչի Տարբերակ

Դրանք ինչ դու տվել ես ինձ, ես չեմ կորցրել բացառությամբ մեկի : (Կարմիր)

Հովհաննես 18:9

Արքա Ջեյմսի Տարբերակ

Դրանք ինչ դուք տվել եք ինձ, ես չեմ կորցրել (Կարմիր)

Կենդանի Աստվածաշնչի Տարբերակ

Դրանք ինչ դու տվել ես ինձ, ես չեմ կորցրել: (Սև)

ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայտնության Գրքի կարմիր թանաքի տարբերակների մոտավորապես 79, փոփոխվել են սևի:

ԻՆՉՈՒ՞ ՂՈՒԿԱՍԸ ԳՐԵՑ ԻՐ ԱՎԵՏԱՐԱՆԸ

(Ղուկաս 1:1-4) «Քանի որ շատերը ձեռնարկեցին շարադրել մեզանում կատարուած դէպքերի պատմութիւնը, «ինչպէս մեզ աւանդեցին նրանք, որ սկզբից Խօսքի ականատեսներն ու սպասաւորները եղան, «ես էլ, որ սկզբից ստուգութեամբ հետամուտ էի եղել ամէն բանի, կամեցայ կարգով քեզ գրել, ո՛վ գերազանցդ Թէոփիլէ[31], «որպէսզի ճանաչես ճշմարտութիւնն այն խօսքերի, որոնց աշակերտեցիր:»[32]

ԱՐԴՅՈ՞Ք ՄՈՎՍԵՍՆ Է ԳՐԵԼ ՕՐԻՆԱՑ ԳԻՐՔԸ

(Երկրորդ Օրենք 34:5-7) «Եւ Տիրոջ ծառայ Մովսէսը վախճանուեց Մովաբի երկրում, Տիրոջ խօսքի համաձայն, «Նրան թաղեցին Գայիում, Փոգորի տան մօտ, եւ ոչ ոք մինչեւ այսօր չգիտի, թէ որտեղ է նրա գերեզմանը։ «Երբ Մովսէսը վախճանուեց, հարիւր քսան տարեկան էր։ Այդ տարիքում ո՛չ նրա տեսողութիւնն էր վատացել, ո՛չ էլ դէմքը խորշոմել։»

ԱՐԴՅՈ՞Ք ՄԱՏԹԵՈՍՆ Է ԳՐԵԼ ԻՐ ԱՎԵՏԱՐԱՆԸ

(Մատթեոս 9:9) «Եւ Յիսուս այնտեղով անցնելով՝ տեսաւ Մատթէոս անունով մի մարդու, որ նստել էր մաքսատանը, ու նրան ասաց. «Իմ յետեւի՛ց արի»։ Եւ նա վեր կենալով՝ գնաց նրա յետեւից:»

ԱՐԴՅՈ՞Ք ՀՈՎՀԱՆՆԵՍՆ Է ԳՐԵԼ ԻՐ ԱՎԵՏԱՐԱՆԸ

(Յովնան 21:25) «Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որ եւ գրեց իսկ դրանք. եւ գիտենք, որ նրա վկայութիւնը ճշմարիտ է։»

ԱՐԴՅՈ՞Ք ԱՍՏՎԱԾ ԽՈՍՈՒՄ Է ԱՅՍ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ՄԵՋ

(Սաղմոս 10:22) «Ինչո՞ւ, Տէ՛ր, հեռու մնացիր, անտարբեր եղար նեղութեան ժամանակ։»

(Սաղմոս 89:46) «Մինչեւ ե՞րբ պիտի երեսդ շրջես իսպառ, եւ բարկութիւնդ պիտի բորբոքուի՞ հրի պէս։»

(Ողբ 3:18) «կորաւ իմ արիութիւնը, եւ իմ յոյսը՝ առ Տէր։»

(Յոբ 30:20-21) «Քեզ դիմեցի ես, բայց չլսեցիր. կանգնեցին նրանք ու դիտեցին ինձ։» « Իմ նկատմամբ դու անողորմ եղար. ինձ հզօր ձեռքովդ հարուածեցիր դու։ »

ՊՈՂՈՍԻ ԹՈՂԱԾ ՎԵՐԱՐԿՈՒՆ

(Տիմոթեոս Բ 4:9 և 13) «՛Տիմոթեոսի ՛ այս գիրքը, փաստորեն Պողոսի նամակն է իր մտերիմ ընկերոջը, Տիմոթեոսին, օրինակ, նա ասում է նրան » Ջանա՛ իսկոյն գալ ինձ մօտ,

«Տրովադայում թողեցի վերարկուն, Կարպոսի մօտ. երբ գաս, հետդ բե՛ր այն. բե՛ր նաեւ գրքերը, մանաւանդ՝ մագաղաթները։»

ԱՍՏԾՈ, ԹԵ ՊՈՂՈՍԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ

(Գաղատացիներ 5:2) «Ահա՛ւասիկ ես՝ Պօղոսը, ձեզ ասում եմ, որ, եթէ թլփատուէք, Քրիստոս ձեզ ոչնչով չի օգնի։»

(Կորնթացիներ Ա 7: 10 և 12 և 25) «Իսկ ամուսնացեալներին ոչ թէ ես, այլ Տէրն է պատուիրում. թող կինը ամուսնուց չբաժանուի։

«Բայց միւսներին ես եմ պատուիրում, ոչ թէ Տէրը. եթէ մի եղբայր անհաւատ կին ունենայ, եւ նրան հաճելի լինի ապրել նրա հետ, նրան թող չթողնի։

«Իսկ կոյսերի մասին Տիրոջից հրաման չունեմ. բայց խրատ եմ տալիս, որպէս Տիրոջից ողորմութիւն գտած մէկի, որ վստահելի է։»

ՊՈՂՈՍԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է

(Կորնթացիներ Ա 9:19-21) «թէպէտեւ ազատ էի բոլորից, բայց իմ անձը դրի բոլորի ծառայութեան համար, որպէսզի շահեմ շատերին։ « Հրեաների հետ եղայ ինչպէս հրեայ, որպէսզի շահեմ հրեաներին։ «Եղայ օրէնքի տակ, ինչպէս օրէնքի տակ եղածները. ոչ թէ նրա համար, որ օրէնքի տակ էի, այլ որպէսզի շահեմ նաեւ նրանց, որ օրէնքի տակ են։ Օրէնքի տակ չեղողների հետ եղայ ինչպէս օրէնքի տակ չեղող մարդ, ոչ թէ նրա համար, որ Աստծու օրէնքին ենթակայ չէի, այլ՝ Քրիստոսի՛ օրէնքի տակ էի, որպէսզի շահեմ օրէնքի տակ չեղողներին։»

ՀԻՍՈՒՍԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՊՈՂՈՍԻՆ

(Գործք 21:20-21) «Եւ նրանք, լսելով, փառաւորում էին Աստծուն ու նրան ասում. «Տեսնո՞ւմ ես, եղբա՛յր, հազարաւոր հաւատացեալ հրեաներ կան, եւ բոլորն էլ նախանձախնդիր են օրէնքին։

«Բայց քո մասին իրազեկ եղան, թէ հեթանոսների մէջ գտնուող բոլոր հրեաներին ուսուցանում ես հրաժարուել Մովսէսի օրէնքից. ասում ես, որ նրանք իրենց որդիներին չթլփատեն եւ կրօնի աւանդութիւնների համաձայն չգնան։»

Ուստի, նա բողոքում էր Տիմոթեոսին, որ նրանք բոլորը կասկածի տակ էին դնում նրան և լքում էին ասելով.

(Տիմոթեոս Բ 1:15) «Այս բանը իմացի՛ր, որ մեզնից հեռացան բոլոր նրանք, որ Ասիայից էին, որոնց թւում են Փիգեղոսը եւ Հերմոգենէսը։»

(Տիմոթեոս Բ 4:16- 17) «Առաջին ատեանի ժամանակ ոչ ոք ինձ թիկունք չկանգնեց. բոլորը լքեցին ինձ։ Այդ թող նրանց յանցանք չհամարուի։

«Բայց Տէրն օգնեց ինձ եւ զօրացրեց ինձ, որպէսզի ինձնով հաստատուի քարոզութիւնը, եւ բոլոր հեթանոսները լսեն այն։ Առիւծի բերանից փրկուեցի ես։»

ՊՈՂՈՍԸ ՕՐԵՆՔԸ ԱՆՎԱՆԵՑ «ՀԻՆ»

(Գաղատացիներ 5:4) «Դուք, որ օրէնքով էք արդարանում, Քրիստոսից կտրուած էք, շնորհից ընկած»

(Հռոմեացիներ 7:6) « Բայց այժմ բեռնաթափուեցինք օրէնքից, քանզի մեռա՛նք այն բանի նկատմամբ, որով բռնուած էինք, որպէսզի ծառայենք Հոգու նորոգութեամբ եւ ո՛չ գրուածքի հնութեամբ :»

(Գաղատացիներ 2:16) «գիտենք, որ մարդ չի արդարանայ օրէնքի գործերով, այլ միայն՝ Յիսուս Քրիստոսի[33] հաւատով. եւ մենք հաւատացինք Քրիստոս Յիսուսին, որպէսզի արդարանանք Քրիստոսի հաւատով եւ ո՛չ թէ օրէնքի գործերով. քանի որ ոչ մի մարդկային էակ չի արդարացուելու օրէնքի գործերով։»

(Գաղատացիներ 3:10) «Նրանք, որ օրէնքի գործադրողներն են, անէծքի տակ են, քանզի գրուած է, թէ՝ «Անիծեալ է ամէն մարդ, որ օրէնքի գրքում եղած բոլոր գրուածները չի պահում եւ չի գործադրում»։

(Կորնթացիներ Բ 3:6) «որը եւ կարող դարձրեց մեզ նոր Ուխտի պաշտօնեաներ լինելու՝ ոչ թէ գրով, այլ հոգով, քանի որ օրէնքը, որ գիր է, սպանում է, իսկ հոգին՝ կենդանացնում:»

ՎԵՐՋԱՊԵՍ ՆԱ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵՑ ԱՅՆ

(Եբրայեցիներին 8: 8 -9) «Եւ ահա մեղադրում է նրանց եւ ասում. « Արդ, նոր ուխտի մասին խօսելով՝ նա հին դարձրեց առաջինը. եւ ինչ հնանում է ու ծերանում, մօտ է անհետանալու։»

ԱՐԴՅՈ՞Ք ՊՈՂՈՍԸ ՀԱՐԳՈՒՄ ԷՐ ՀԻՍՈՒՍԻՆ

(Գաղատացիներին 3:13) «Քրիստոս մեզ վերստին գնեց օրէնքի անէծքից՝ անէծք դառնալով մեզ [34]համար (որովհետեւ գրուած է, թէ՝ «Անիծեալ է այն մարդը, որը կախուած է փայտից»),

ԱՐԴՅՈ՞Ք ՊՈՂՈՍԸ ՄԵՂՍԱԳՈՐԾ ԷՐ, ԹԵ ԱՆՄԵՂ

(Գաղատացիներ 2:15) «Իսկ մենք, որ իսկական հրեաներ ենք եւ ոչ թէ այդ հեթանոս մեղաւորներից:»

(Հռոմեացիներին 7:15- 24) «քանի որ չեմ իմանում, ինչ որ գործում եմ. ոչ թէ այն եմ անում, ինչ որ ուզում եմ, այլ գործում եմ այն, ինչ որ ատում եմ. «ապա եթէ անում եմ այն, ինչ որ չեմ կամենում, դրանով իսկ վկայում եմ, թէ օրէնքը բարի է։

«Իսկ արդ, ե՛ս չէ, որ գործում եմ այն, այլ՝ իմ մէջ բնակուող մեղքը։ «Գիտեմ, որ ոչ մի բարի բան չի բնակւում իմ մէջ, այսինքն՝ իմ մարմնի մէջ, որովհետեւ կամենալը կար իմ մէջ, իսկ բարին գործելը՝ ոչ. «որովհետեւ ոչ թէ անում եմ բարին, որ կամենում եմ, այլ գործում եմ չարը, որը չեմ կամենում։

«Իսկ եթէ անում եմ այն, ինչ որ չեմ կամենում, այլեւս ե՛ս չէ, որ անում եմ այն, այլ՝ իմ մէջ բնակուող մեղքը։

«Եւ արդ, գտնում եմ այն բանի օրէնքը, որ, երբ ես ուզում եմ բարին գործել, իմ դէմ չարն է ելնում.

«հաճելի է ինձ Աստծու օրէնքը՝ ներքին մարդու տեսակէտից, «բայց իմ մարմնի անդամների մէջ տեսնում եմ այլ օրէնք, որ պայքարում է իմ մտքի օրէնքին հակառակ եւ ինձ գերի է դարձրել մեղքի օրէնքին, որ կայ իմ մարմնի անդամների մէջ։

«Ի՜նչ խղճալի մարդ եմ ես։ Ո՞վ կը փրկի ինձ այս մարմնից, որ ինձ մահուան է տանում։[35]

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՊՇԵՑՈՒՑԻՉ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԲԱՆԱՎԵՃ ԾԱՌԵՐԻ ՄԻՋև

(Դատավորներ 9:8-15) «Ծառերը գնացին իրենց համար թագաւոր օծելու եւ ասացին ձիթենուն. «Թագաւորի՛ր մեզ վրայ»։

«Ձիթենին նրանց ասաց. «Թողնեմ իմ պարարտութիւնը, որով փառաւորում են ինձ Աստուած եւ մարդիկ, եւ գնամ ծառերի՞ վրայ իշխեմ»։

«Ծառերն ասացին թզենուն. «Եկ թագաւորի՛ր մեզ վրայ»։

«Թզենին նրանց ասաց. «Իմ քաղցրութիւնն ու իմ լաւ պտուղները թողած՝ գնամ ծառերի՞ վրայ իշխան լինեմ»։

«Ծառերն ասացին որթատունկին. «Եկ թագաւորի՛ր մեզ վրայ»։ ''Որթատունկը նրանց ասաց. «Իմ գինին եւ Աստծու ու մարդկանց ուրախութիւնը [36]թողած՝ գնամ ծառերի՞ իշխան լինեմ»։ ''Ծառերն ասացին փշին. «Եկ թագաւորի՛ր մեզ վրայ»։

«Փուշն ասաց ծառերին. «Եթէ իսկապէս դուք ինձ ձեզ վրայ թագաւոր էք օծում, եկէք ծածկուեցէ՛ք իմ հովանու տակ, եթէ ոչ՝ փշից կրակ դուրս կը գայ եւ կ՚այրի Լիբանանի մայրիները»։

ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՈՒՇԱԳՐԱՎ ՏԵՍԻԼՔՆԵՐԸ

(Յայտնություն 4:5-8) «Եւ այդ աթոռից ելնում էին փայլատակումներ, ձայներ եւ որոտներ. եւ աթոռի առաջ կային բորբոքուած կրակի եօթը ջահեր, որ Աստծու եօթը Հոգիներն են։

«Եւ աթոռի առաջ՝ ապակէ ծով, նման սպիտակ բիւրեղի, եւ աթոռի մէջտեղում ու աթոռի շուրջը՝ չորս կենդանիներ՝ առջեւից ու յետեւից աչքերով լի։

Եւ առաջին կենդանին նման էր առիւծի. եւ երկրորդ կենդանին՝ նման ցլի. եւ երրորդ կենդանին ունէր մարդու դէմք, իսկ չորրորդ կենդանին նման էր թռչող արծուի։

«Եւ չորս կենդանիները, որոնցից ամէն մէկը շուրջանակի ունէր վեց թեւ եւ ներսից լի էր աչքերով, զօր ու գիշեր չէին դադարում ասելուց. «Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Ամենակա՛լ Տէր Աստուած, դու, որ Է-ն ես եւ ես եւ որ գալու ես»։

(Յայտնություն 5:6-8 և 12 -13) «Եւ տեսայ, որ աթոռի եւ չորս կենդանիների ու երէցների միջեւ կար մի Գառ՝[37] մորթուած. նա ունէր եօթը եղջիւր եւ եօթը աչք, որ Աստծու եօթը Հոգիներն են՝ ուղարկուած ամբողջ երկրով մէկ։

«Եւ նա եկաւ վերցրեց գիրքը աթոռի վրայ նստողի աջ ձեռքից։

«Եւ երբ առաւ գիրքը, չորս կենդանիներն ու քսանչորս երէցներն ընկան Գառան առաջ. եւ իւրաքանչիւրն ունէր քնար եւ խնկով լի ոսկէ բուրվառ, որ սրբերի աղօթքներն են։

«Նրանք ասում էին բարձր ձայնով. «Արժանի է այդ մորթուած Գառը ընդունելու մեծութիւն, իմաստութիւն, զօրութիւն, պատիւ, փառք եւ օրհնութիւն:

«Լսեցի նաեւ, որ երկնքում, երկրի վրայ եւ ծովում եղած բոլոր արարածները, ինչպէս նաեւ դրանց մէջ եղած ամէն ինչ ասում էին. «Նա, որ նստած է աթոռի վրայ, ինչպէս եւ Գառը, թող օրհնեալ, բարձրացեալ եւ փառաւորեալ լինի յաւիտեանս յաւիտենից:»

(Յայտնություն 12:1-3 և 13-16) « Եւ երկնքում մեծ նշան երեւաց. մի կին՝ արեգակն իր վրայ առած, լուսինն իր ոտքերի տակ եւ իր գլխի վրայ մի պսակ՝ տասներկու աստղերից։

«Նա յղի էր ու ճչում էր երկունքի մէջ եւ բազում ցաւերով մօտ էր ծնելու։

«Եւ երկնքում երեւաց մի այլ նշան. ահա հրակարմիր մի մեծ վիշապ, որ ունէր եօթը գլուխ եւ տասը եղջիւր. նրա գլուխների վրայ կար եօթը խոյր։

«Եւ երբ վիշապը տեսաւ, թէ ինքը երկիր ընկաւ, հետապնդեց այն կնոջը, որ արու զաւակ էր ծնել։

«Եւ կնոջը տրուեց մեծ արծուի երկու թեւ, որպէսզի թռչի անապատ, իր տեղը, այնտեղ, ուր, հեռու օձից, կերակրւում էր երեք եւ կէս տարի։

«Ապա օձը իր բերանից հեղեղի պէս ջուր թափեց կնոջ յետեւից, որպէսզի նրան ընկղմի։

«Եւ երկիրն օգնեց կնոջը. բացեց իր բերանը եւ կուլ տուեց այն ջուրը, որը վիշապը թափել էր իր բերանից։»

(Յայտնություն 17:14) «Եւ սրանք պատերազմելու են Գառան դէմ, եւ Գառը նրանց յաղթելու է, քանի որ նա Տէրն է տէրերի եւ Թագաւորը՝ թագաւորների. եւ ովքեր նրա հետ են, կանչուածներ են, ընտրեալներ եւ հաւատարիմներ:»

ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՅՍ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՀՈՎՍԵՓԻՆ, ՈՉ ԹԵ ՀԻՍՈՒՍԻՆ

Մատթեոս 1:8

Ղուկաս 3:23

1 –Դավիթ

1-Դավիթ

29- Մատաթեի

2 – Սողոմոն

2 –Նաթան

30 –Մատտաթայի

3-Րոբովամ

3 –Մաաթի

31 –Նանգե

4 –Աբիա

4 -Մեննա

32-Եղսի

5 –Ասափ

5 -Մելլեի

33Նաւմ

6 -Յոսափաթ

6 -Եղիակիմ

34 -Բոոս

7 –Յորամ

7 -Յովնամ

35 -Մատտաթա

8 –Օզիա

8 –Յովսեփ

36 -Յովսեփ

9 -Յովաթամ

9 -Յուդա

37 -Յաննե

10 -Աքազ

10 -Սիմեոն

38 -Մեղքի

11- Եզեկիա

11 –Ղևիի

39-Ղևիի

12 -Մանասե

12 -Մատտաթ

40 -Մատտաթ

13 -Ամոս

13 -Յորամ

41 - Հեղի

14 -Յոսիա

14 -Էսղիի

42- Յովսեփ

15 -Յեքոնիա

15 -Յեսու

43 -Յեսուս

16 -Աքին

16 -Երեի

17 -Զորոբաբել

17 -Ելմոդադ

18 -Աբիուդ

18 -Կոսամ

19-Եղիակիմ

19 -Ադդէ

20 -Ազոր

20-Մելլէի

21 -Սադոկ

21 -Ների

22 -Աքին

22 -Սաղաթիել

23 -Եղիուդ

23 -Զորոբաբել

24 -Եղիազար

24 -Րեսա

25 -Մատթան

25 -Յովնան

26 -Յակոբին

26 -Յուդա

27 -Յովսեփին

27 -Յովսեփ

28 -Յիսուս

28 -Սիմեոն

(Մատթեոս 1 :8) «Հիսուսի» ծագումնաբանությունը ներառում է նախահայրերի 28 անուն:

(Ղուկաս 3:23) «Հիսուսի» ծագումնաբանությունը ներառում է 42 տարբեր նախահայրերի անվանումներ, որոնք տարբերվում են Մատթեոսից:[38]

ՀԻՍՈՒՍԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱԿԱՍՈՂ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ

(Մատթեոս 10:2) «Մատթեոսը տալիս է Հիսուսի աշակերտների անունները:»

(Ղուկաս 6:13) «Սակայն Ղուկասը Հիսուսի աշակերտներին տալիս է անուններ, որոնք հակասում են Մատթեոսի տված անուններից:»

Մատթեոս 10:2 և Մարկոս 3:16

Ղուկաս 6:14

1 – Սիմոն Քանանացին

Սիմոնը, որին կոչում են Պետրոս

2- Սիմոն, որին կոչում են Պետրոս

Անդրեասը, նրա եղբայրը

3- Անդրեոս

3- Ջեյմս Զաբադիի որդին

4- Ջեյմսը Զաբադիի որդին

4- Հովհաննեսը, նրա եղբայրը

5- Հովհաննես

5- Փիլիպոս

6- Փիլիպոս

6- Բարդուղեմեոս

7- Բարդողեմեոս

7- Մատթեոս տուրքահավաքը

8 -Մատթեոս

8- Թոմաս

9-Թոմաս

9-Ջեյմս, Ալփահոսի որդին

10-Ջեյմս Ալփահոսի որդին

10- Սիմոն Զեալոթցին

11-Լաբաոսը, որի կոչում են Թադեոս

11-Հուդա, Ջեյմսի որդին

12- Հուդա Իսկավորտարացին

12- Հուդա Իսկավորտացին[39]

ԱՅԼ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(Մատթեոս 1:16) «Մատթանը ծնեց Յակոբին. Յակոբը ծնեց Յովսէփին՝ Մարիամի մարդուն, որի նշանածն էր կոյս Մարիամը, որից ծնուեց Յիսուս, որ անուանուեց Քրիստոս:»

(Ղուկաս 3:28) «եւ սա՝ Սիմէոնի, եւ սա՝ Յուդայի, եւ սա՝ Յովսէփի, եւ սա՝ Յովնամի, եւ սա՝ Եղիակիմի,»

(Կորնթացիներ Ա 15:5) «եւ երեւաց Կեփասին եւ ապա՝ Տասներկուսին.»

(Մատթեոս 28:17) «Իսկ տասնմէկ աշակերտները գնացին Գալիլիա, այն լեռը, ուր Յիսուս իրենց հետ ժամադրուել էր։»

(Մատթեոս 19:28) «Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ յետեւից, երկրորդ գալստեան, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կը նստի, դուք էլ կը նստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին:»

(Հովհաննես 6:71) « Յիսուս նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ Տասներկուսիդ. եւ ձեզանից մէկը սատանայ է»։

(Հովհաննես 8:14) « Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Թէպէտ ես վկայում եմ իմ անձի մասին, իմ վկայութիւնը ճշմարիտ է, որովհետեւ գիտեմ, թէ որտեղից եկայ եւ ուր եմ գնում։ Բայց դուք չգիտէք՝ որտեղից եմ գալիս կամ ուր եմ գնում։»

(Հովհաննես 5:31) «Եթէ ես եմ վկայում իմ մասին, իմ վկայութիւնը հաւաստի չէ:»

(Հովհաննես 8:29) «Եւ ով ինձ ուղարկեց, ինձ հետ է. ինձ միայնակ չթողեց, որովհետեւ ես միշտ անում եմ, ինչ որ նրան է հաճելի»

(Մատթեոս 27:46) «Ժամը երեքի մօտ Յիսուս բարձր ձայնով գոչեց ու ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ։»

Ձկնորսի պատմությունը տեղի է ունենում Հիսուսի առաքելության սկզբում: (Ղուկաս 5:1) «Եւ մինչ ժողովուրդը խռնւում էր նրա շուրջը՝ լսելու Աստծու խօսքը, նա կանգնած էր Գեննեսարէթի ծովակի ափին:»

Նաև (Մատթեոս 4:18) «Մինչ Յիսուս Գալիլիայի ծովեզերքով քայլում էր, տեսաւ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս էր կոչւում, եւ նրա եղբայր Անդրէասին. ծովի մէջ ուռկան էին գցում, քանի որ ձկնորսներ էին:»

Ձկնորսի պատմությունը տեղի ունեցավ Հիսուսի համբարձումից հետո:

(Հովհաննես 21:1) «Սրանից յետոյ Յիսուս դարձեալ իրեն յայտնեց իր աշակերտներին Տիբերիայի ծովեզերքի մօտ. եւ յայտնեց այսպէս:»

Այստեղ Հիսուսը մաքրեց տաճարը վաճառականներից մինչ թզենու ծառի մոտով անցնելը, որը նա անիծեց:

(Մատթեոս 21:12) «Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների աթոռները։»

Այստեղ Հիսուսը մաքրեց տաճարը վաճառականներից այն բանից հետո, երբ նա անցավ թզենու մոտով, որը նա անիծեց:

(Մարկոս 11:13) «Եւ հեռուից մի տերեւալից թզենի տեսնելով՝ եկաւ, որ թերեւս նրա վրայ մի բան գտնի. եւ երբ նրան մօտեցաւ, ոչինչ չգտաւ, այլ միայն՝ տերեւ, որովհետեւ տակաւին թզի ժամանակը չէր։»

(Թագավորություններ Բ 24:1) «Տիրոջ բարկութիւնը դարձեալ բորբոքուեց Իսրայէլի վրայ։ Նա Դաւթին գրգռեց նրանց դէմ՝ ասելով. «Գնա՛ հաշուառում կատարի՛ր Իսրայէլում եւ Յուդայի երկրում:»

(Մնացորդաց Ա 21:1) «Սատանան ելաւ Իսրայէլի մէջ ու դրդեց Դաւթին մարդահամարի ենթարկելու Իսրայէլը։»

(Թագավորություններ Բ 10:18) «Ասորիները փախան իսրայէլացիների առաջից, եւ Դաւիթը ասորիների եօթը հարիւր մարտակառքերն ու քառասուն հազար հեծեալները ոչնչացրեց, զօրքի հրամանատար Սոբակին հարուածեց, ու սա տեղնուտեղը մեռաւ։»

(Մնացորդաց Ա 19:18) «Ասորիները փախան Դաւթի առջեւից։ Դաւիթը ասորիներից եօթը հազար մարտակառքի հեծեալներ ու քառասուն հազար հետեւակ կոտորեց, սպանեց զօրքի հրամանատար Սոփաքին։»

ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՍՈՂ ՊԱՏՈՒՄՆԵՐԸ

(Մարկոս 15:25) «Առաւօտեան ժամը ինն էր, երբ նրան խաչեցին։»

(Հովհաննես 19:15) «Զատկի նախօրէն էր, եւ կէսօրուայ մօտ էր։ Եւ նա հրեաներին ասաց. «Ահա ձեր թագաւորը՝ ձեզ:»

(Մատթեոս 27:32) «Եւ դուրս ելնելով՝ գտան կիւրենացի մի մարդ՝ Սիմոն անունով, ու նրան ստիպեցին, որ նա խաչը կրի։»

Նաև (Ղուկաս 23 :26) «Երբ նրան առան գնացին, բռնեցին Սիմոն Կիւրենացի անունով մէկին, որը հանդից էր գալիս. նրա վրայ դրեցին խաչը, որ այն բերի Յիսուսի յետեւից:»

և (Մարկոս 15:21) «Եւ ստիպեցին Սիմոն Կիւրենացուն՝ Ալեքսանդրի եւ Ռուփոսի հօրը, որը ագարակից էր գալիս ու այդ տեղով էր անցնում, որ Յիսուսի խաչափայտը կրի:»

(Հովհաննես 19:18) «Եւ նրանք առան Յիսուսին եւ տարան։ Եւ խաչափայտը նա ինքն էր վերցրել եւ բարձրացնում էր այն տեղը, որի անունն էր Գագաթ, իսկ եբրայերէն կոչւում էր Գողգոթա,»

(Մարկոս 15:24) «Եւ նրան խաչը հանեցին։ Եւ նրա հագուստները բաժանեցին՝ դրանց վրայ վիճակ գցելով, թէ ով ի՛նչ պիտի վերցնի։»

(Պետորոս Ա 2:25) «նա, որ մեր մեղքերը իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրայ, որպէսզի մենք, զերծ լինելով մեղքերից, ապրենք արդարութեան համար. նա, որի վէրքերով բժշկուեցիք դուք։»

Տես նույնպես (Գաղատացիներ 3:13) « Քրիստոս մեզ վերստին գնեց օրէնքի անէծքից՝ անէծք դառնալով մեզ համար (որովհետեւ գրուած է, թէ՝ «Անիծեալ է այն մարդը, որը կախուած է փայտից»

(Մարկոս 15:23) « Զմուռսով խառնուած գինի տուին նրան, բայց նա չվերցրեց։»

(Մատթեոս 27:34) « Յիսուսին լեղի խառնած գինի տուեցին խմելու, եւ երբ համտեսեց, չկամեցաւ խմել:»

(Մատթեոս 27:44) «Նրա հետ խաչուած աւազակներն էլ էին նոյն ձեւով նախատում նրան:»

(Ղուկաս 23:39-43) «Իսկ կախուած չարագործներից մէկը հայհոյում էր նրան եւ ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ եւ մեզ»։

«Նրա ընկերը նրան սաստելով՝ պատասխան տուեց եւ ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նոյն պատիժն ես կրում։ «Եւ մենք իրաւացիօրէն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որեւէ վատ բան չի արել»։ «Եւ ասաց Յիսուսին. «Յիշի՛ր ինձ, Տէ՛ր, երբ գաս քո թագաւորութեամբ»։ «Եւ Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կը լինես»։

(Մատթեոս 27:5) «Եւ արծաթ դրամները նետեց տաճարի մէջ եւ հեռացաւ ու գնաց ինքն իրեն կախեց:»

(Գործք 1:18) «Սա իր անիրաւութեան վարձով մի ագարակ գնեց եւ ուռչելով մէջտեղից պատռուեց, ու նրա ամբողջ փորը դուրս թափուեց:»

(Հովհաննես 20 :1) «Եւ կիրակի օրը Մարիամ Մագդաղենացին առաւօտեան արշալոյսին գերեզման է գալիս եւ տեսնում է, որ քարը գերեզմանի դռնից վերցուած է։»

(Մատթեոս 28:1) « Շաբաթ օրուայ երեկոյեան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։»

(Ղուկաս 24:10) «Եւ Մարիամ Մագդաղենացին, Յովհաննան, Յակոբի մայր Մարիամը եւ նրանց հետ ուրիշ կանայք էին, որ այս բաները պատմեցին առաքեալներին:»

(Մարկոս 16:1) «Եւ երբ շաբաթն անցաւ, Մարիամ Մագդաղենացին, Յակոբոսի մայր Մարիամը եւ Սաղոմէն գնացին խնկի պատրաստութիւն տեսան, որպէսզի գան եւ օծեն նրա մարմինը։»

(Հովհաննես 20:12) «եւ տեսաւ երկու հրեշտակներ՝ սպիտակների մէջ, որոնք նստել էին՝ մէկը՝ սնարին, եւ միւսը՝ ոտքերի մօտ, այնտեղ, ուր Յիսուսի մարմինն էր եղել։»

(Մատթեոս 28:2) «Եւ ահա մեծ երկրաշարժ եղաւ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը երկնքից իջնելով՝ մօտեցաւ, դռնից վէմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրայ։»

(Ղուկաս 24:4) «Եւ մինչ նրանք զարմացած էին այդ բանի վրայ, ահա լուսաւոր զգեստներով երկու մարդիկ հասան նրանց մօտ։»

(Մարկոս 16:5) «Եւ ներս, գերեզման մտնելով՝ տեսան մի երիտասարդի, որ նստած էր աջ կողմը՝ սպիտակ պատմուճան հագած. եւ զարհուրեցին։»

(Ղուկաս 24:9) «Եւ վերադարձան ու պատմեցին այս ամէնը Տասնմէկին եւ բոլոր միւսներին։»

(Մարկոս 16:8) «Եւ երբ այս լսեցին, ելան ու փախան գերեզմանից, քանի որ սարսափահար էին եղել. եւ ոչ ոքի բան չասացին, որովհետեւ վախենում էին։»

ՂՈՒՐԱՆԻ և ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(Ելք 31:17) «իմ ու Իսրայէլի որդիների միջեւ։ Դա իմ յաւիտենական պայմանն է, որովհետեւ Տէրը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, իսկ եօթներորդ օրը դադար տուեց եւ հանգստացաւ»։

(Ղուրան 50:38) «Մենք արարեցինք երկինքները և երկիրը և ամբողջը նրանց միջև վեց օրվա ընթացքում, ոչ մի հոգնածության զգացում չպատեց մեզ:»

(Ծննդոց 1:1-5 և12 և 16) «Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը։

«Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ։

«Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի»։ Եւ լոյս եղաւ։

« Աստուած տեսաւ, որ լոյսը լաւ է, եւ Աստուած լոյսը բաժանեց խաւարից։ « Աստուած լոյսը կոչեց ցերեկ, իսկ խաւարը կոչեց գիշեր։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր առաջին։»

« հողը ամբողջ երկրի վրայ ցանելու սերմը իր մէջ պարունակող դալար բոյս եւ իր տեսակի սերմը իր մէջ պարունակող, միրգ տուող ծառ աճեցրեց։ Աստուած տեսաւ, որ լաւ է։»

« Աստուած ստեղծեց երկու մեծ լուսատուներ. մեծ լուսատուն՝ ցերեկն իշխելու, իսկ փոքր լուսատուն՝ գիշերն իշխելու համար, ինչպէս նաեւ աստղեր։»

(Ղուրան 21:30) « Արդյո՞ք անհավատները չեն տեսնում, որ երկինքները և երկիրը միացած են միմյանց, որպես արարման մեկ միավոր, մինչ մենք պատռելով նրանց անջատում ենք:»

(Ծննդոց 1:26) « Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ:»»

(Ղուրան 42:11) «Գոյություն չունի ոչինչ նմանությամբ նրա և նա Միակն է, որ լսում և տեսնում է:»

(Ղուրան 112:3-4) «Նա չի ծնում ոչ էլ ծնվում և ոչինչ չկա նմանությամբ նրա:»

(Սաղմոս 12:1) «Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, պիտի մոռանաս ինձ իսպառ, մինչեւ ե՞րբ պիտի շրջես երեսդ ինձնից։»

(Ղուրան 20:52) «Իմ Տերը ոչ սխալվում է, ոչ էլ մոռանում:»

(Սաղմոս 43:23) «Զարթնի՛ր, ինչո՞ւ ես ննջում, Տէ՛ր. ելիր եւ մի՛ մերժիր մեզ իսպառ։»

(Սաղմոս 78:64) «Տէրը կարծես քնից արթնացաւ, ինչպէս գինուց սթափուող հսկայ։» (Ղուրան 2:225) «Ալլահ, Չկա աստված բացառությամբ Նրա, ամեն կենդանիի Ինքնատիրապետողը: Ոչ նինջը, ոչ էլ քունը չի պատում Նրան:»

(Ամբակում 1:2) «Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, աղօթեմ, բայց դու չլսես, զրկուած՝ ձայն տամ քեզ, եւ դու չփրկես:»

(Ղուրան 14:39) «Իրավմամբ, իմ Տերը նա է, աղոթքին Ունկնդրողը:»

(Ղուրան 20:17) «Եթե դուք բարձրաձայն արտաբերեք խոսքը, կարևոր չէ, քանի որ իրոք, Նա գիտի գաղտնին և ինչը դեռ թաքնված է:»

(Զաքարիա 1:12) «Պատասխանեց Հրեշտակը եւ ասաց. «Տէ՛ր Ամենակալ, մինչեւ ե՞րբ չես ողորմելու Երուսաղէմին եւ Յուդայի երկրի քաղաքներին, որոնց այս եօթանասուն տարի է, ինչ անտես ես արել»։

(Սաղմոս 7:8-10) «Միթէ յաւէտ մերժելո՞ւ է Տէրն ինձ, եւ այլեւս չի՞ շարունակելու բարեհաճ լինել։»

«Կամ ընդմի՞շտ զրկելու է ինձ իր ողորմութիւնից, եւ դադարեցնելո՞ւ է խօսքն իր սերնդից սերունդ։

«Կամ այլեւս մոռանալո՞ւ է Աստուած գթալ ինձ, եւ բարկութեամբ մերժելո՞ւ է գթութիւնն իր Հանգիստ։»

(Ողբ 3:18) «կորաւ իմ արիութիւնը, եւ իմ յոյսը՝ առ Տէր։»

(Ղուրան 39:53) «Օվ, իմ ծառաներ, ովքեր ոտնահարել են իրենց հոգիները. Մի խուսափեք Ալլահի ողորմածությունից, քանի որ Ալլահը ներում է բոլոր մեղքերը, քանի որ նա Ամենաներող, Ամենաողորմածն է:»

(Թագավորություններ Դ 19:16) «Տէ՛ր, ակա՛նջ դիր ու լսի՛ր, բա՛ց աչքերդ ու տե՛ս, լսի՛ր Սենեքերիմի խօսքերը, որ մարդ էր ուղարկել նախատելու կենդանի Աստծուն:»

(Ղուրան 49:18) «Իրավմամբ, Ալլահը տեղյակ է երկինքների և երկրի անտեսանելիին և Ալլահը լավատեղյակ է ամենին, ինչ դուք գործում եք:»

(Ղևտական 26:44) «Երբ նրանք իրենց թշնամիների երկրում էին, ես նրանց անտես չարեցի եւ ոչ էլ զզուեցի նրանցից նրանց հետ իմ կապած ուխտը լուծելու համար, որպէսզի չոչնչացնեմ նրանց, քանզի ես եմ նրանց Տէր Աստուածը։ »

(Սաղմոս 88:35և 89:39-40 և 47) «Ոչ էլ իմ ուխտը կ՚անարգեմ,կամ կ՚արհամարհեմ այն, ինչ դուրս է գալիս իմ շրթունքներից։»

«Բայց արդ, դու մերժեցիր, անարգեցիր ու գետին տապալեցիր քո օծեալին։

«Հրաժարուեցիր քո ծառայի ուխտից, նրա սրբութիւնը հողին հաւասարեցրիր:

«Մինչեւ ե՞րբ պիտի երեսդ շրջես իսպառ, եւ բարկութիւնդ պիտի բորբոքուի՞ հրի պէս:»

(Ղուրան 30:6) «Այն Ալլահի խոստումն է: Ալլահը երբեք չի ձախողում Իր խոստումը, սակայն մարդկանց մեծամասնությունը չգիտեն:»

(Փագավորություններ Բ 22:27) «Ընտրեալի հետ ընտրեալ պիտի լինես, իսկ ծուռի հետ՝ ծուռ։»

(Ղուրան 4:135) «Օվ դուք, ովքեր հավատացել են, ամուր կանգնենք արդարությանը որպես Ալլահի վկաներ, նույնիսկ ընդդեմ ձեզ կամ ձեր ծնողների կամ ազգականների:»

(Եբրայեցիներ 5:5) «Արդարեւ, հրեշտակներից որի՞ն երբեւէ ասաց. Դու իմ որդին ես,այսօր ես ծնել եմ քեզ:»

(Սաղմոս 2:7) « Տէրն ասաց ինձ. «Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ։»

(Ղուրան 112:1) «Ասա. Նա Ալլահն է Միակը, Ալլաը, Հավերժ Կատարյալ, Նա չի ծնում, ոչ էլ Ծնվում է և չկա ոչինչ Նրա Նմանությամբ:»

(Ղուրան 23:91) «Ոչ մի որդի Ալլահը չի ծնել, ոչ էլ գոյություն ունի որևէ աստված նրա հետ:Եթե այդպես, ապա զգուշացեք, յուրաքանչյուր աստված կվերցներ այն, ինչ նա արարել էր և ոմանք կկառավարեյին մյուսներին:» Փառք Ալլահին: Նա զերծ է ամեն տեսակի բաներից, որոնք վերագրում են Նրան:»

(Ղուրան 19:88) «Եվ նրանք ասացին.՛՛Ամենափառավորը Ծնել է որդի:»

«Իրավմամբ, դուք առաջ եք դրել մի հրեշավոր բան:Երկինքները պատրաստ են այրվել, երկիիրը ճեղքվել և լեռները ընկնել ավերակների, որ նրանք վերագրում են որդի Ամենափառահեղին:

Քանի որ Ամենափառահեղին հավասարազոր չէ, որ Նա որդի ծնի: Բոլորը երկինքների և երկրի վրա եկել են Ամենափառահեղին ծառա: Նա հաշիվ է առնում նրանցից, բոլորից և ճշգրիտ հաշվարկում է նրանց և նրանցից յուրաքանչյուրը միայնակ կգա Նրա մոտ դատաստանի օրը:»

(Ղուկաս 1:34-35) «Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպէ՞ս այդ կը պատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»։ « Հրեշտակը պատասխանեց եւ նրան ասաց. «Սուրբ Հոգին կը գայ քո վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը հովանի կը լինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնուելու, սուրբ է եւ Աստծու որդի կը կոչուի:»

(Ղուրան 19:20) «Ապա Մարիամն ասաց. «Ինչպե՞ս ես կարող եմ որդի ունենալ, քանի որ ոչ մի տղամարդ ինձ չի մերձեցել և ես պատվազրկված չեմ: »

Նա ասաց. «Այսպիսով, այդպես կլինի», Քո Տերը ասաց. «Այդ հեշտ է ինձ համար և մենք ցանկանում ենք նշել նրան որպես նշան մարդկանց և ողորմածություն մեզանից: Այդ խնդիր է, այդպես է որոշված:»

(Ելք 3:22 և 12:35-36) «Ամէն մի կին իր հարեւանից կամ իր հարեւանութեամբ բնակուողից թող ուզի ոսկէ ու արծաթէ անօթներ եւ զգեստներ։ Դուք կը զարդարէք ձեր տղաներին ու ձեր աղջիկներին եւ այդպիսով կողոպտած կը լինէք եգիպտացիներին»։

« Իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս իրենց հրամայել էր Մովսէսը. եգիպտացիներից նրանք ուզեցին ոսկեայ, արծաթեայ զարդեր ու զգեստներ։ ՛՛Տէրը շնորհ պարգեւեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ. սրանք զարդեր տուին նրանց։ Այսպիսով նրանք կողոպտեցին եգիպտացիներին:»

(Ղուրան 7:28) «Ասա. ՛Ոչ, Ալլահը երբեք չի պատվիրում, ինչ անվայել է. Արդյո՞ք դուք ասում եք Ալլահի,մասին այն, ինչ դուք չգիտեք:»

(Երկրորդ օրենք 5:9) «դրանց չերկրպագես ու դրանց չծառայես, որովհետեւ ես եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած։ Ես հայրերի գործած մեղքերի համար հատուցում եմ պահանջում նրանց որդիներից, ինձ ատողների երրորդ ու չորրորդ սերունդներից։»

(Եսայի 14:21) « Չա՛ր զաւակ, պատրաստի՛ր քո որդիներին՝ իրենց հայրերի մեղքերի պատճառով սպանուելու համար, որպէսզի ոտքի չելնեն նրանք, չնուաճեն երկիրը եւ այն չլցնեն պատերազմներով»։

(Ղուրան 6 :164) « Յուրաքանչյուր ոգի ինքն իր արարքների արժանին է ստանում, ոչ ոք չի կրում մեկ ուրիշի լուծը:»

(Եզեկիել 9:5-6) «Միւսներին էլ ինձ լսելի ձեւով ասաց. «Նրա յետեւից քաղա՛ք գնացէք ու կոտորեցէ՛ք։

« Գթասիրտ աչքով մի՛ նայէք. մի՛ խղճաք ծերին ու մանկան, կոյսին ու երիտասարդին։ Կանանց էլ կոտորեցէ՛ք-ջնջեցէ՛ք։ Բայց ում վրայ որ նշան կայ՝ չմօտենա՛ք։ Սկսեցէ՛ք իմ սրբարանից»։ Եւ սկսեցին ծեր մարդկանցից, որոնք տաճարի ներսում էին։»

(Թուեր 31:2 և7 -10 և 15-18) «Իսրայէլացիների վրէժը մադիանացիներից ա՛ռ եւ դրանից յետոյ միացի՛ր քո ժողովրդի մեռելներին»

« Եւ նրանք ճակատամարտ մղեցին մադիանացիների դէմ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ Նրանք կոտորեցին արական սեռի բոլոր մարդկանց. « բացի սրախողխող եղած մադիանացիներից, նրանք սպանեցին նաեւ մադիանացիների թագաւորներ Եւինին, Սուրին, Րոկոմին, Ուրին եւ Ռոբոքին՝ Մադիամի հինգ թագաւորներին։ Բացի նրանց կոտորելուց, սրախողխող արեցին Բէորի որդի Բաղաամին,

«գերեվարեցին Մադիամի կանանց, նրանց զաւակներին, քշեցին տարան նրանց անասունները, նրանց ամբողջ ունեցուածքն ու գոյքը աւար առան։

«Հրկիզեցին նրանց բոլոր քաղաքները՝ տներով հանդերձ, ինչպէս նաեւ նրանց աւանները։

«Ինչո՞ւ էք կենդանի թողել բոլոր կանանց։

«Չէ՞ որ սրանք էին, որ Բաղաամի խորհրդով կոտորեցին իսրայէլացիներին, որոնք յանուն Փոգորի շեղուեցին Տիրոջից եւ արհամարհեցին նրա խօսքը, եւ Տիրոջ ժողովուրդն ստացաւ այդ պատիժը։

«Արդ, կոտորեցէ՛ք արական սեռի բոլոր մարդկանց, նաեւ այն բոլոր կանանց, որոնք կենակցել են տղամարդու հետ։

«Կը խնայէք միայն այն կանանց, որոնք տղամարդու հետ չեն կենակցել։»

(Հադիս) Մարգարե Մուհամմեդը ասաց իր բանակին, մինչ մարտի գնալը. «Մեկնեք հանուն Ալլահի և Նրա օգնությամբ և մի սպանեք որևէ տարեցի ոչ երիտասարդի,ոչ երեխայի, ոչ կնոջ: Սակայն բարիք գործեք, քանի որ Ալլահը սիրում է նրանց,ով բարիք է գործում:»

(Հռոմեացիներ 2:28) «Եւ ի բնէ անթլփատ մարդը, օրէնքը կատարելով, պիտի դատի քե՛զ, որ, գրաւոր օրէնքն ունենալով եւ թլփատուած լինելով հանդերձ, մեղանչել ես օրէնքի դէմ:»

(Ղուրան 29:1) «Արդյո՞ք մարդիկ մտածում են, որ նրանք հանգիստ կմնան ասելով Մենք հավատում ենք և նրանք փորձության չեն ենթարկվի: Սակայն Մենք փորձել ենք նրանցից առաջ գտնվողներին և Ալլահը անշուշտ գիտի նրանց, ովքեր անկեղծ են նրանցից, ովքեր կեղծ են:»

(Մատթեոս 5:39-40) «Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ. այլ եթէ մէկը քո աջ ծնօտին ապտակ տայ, նրան մի՛ւսն էլ դարձրու։ «Եւ եթէ մէկը կամենայ քեզ բռնադատել եւ քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող։»

(Ղուրան 42:40) «Վնասի փոխհատուցումը վնասն է, որը աստիճանով հավասար դրան, սակայն, եթե անձը ներում է և հաշտվում, նրա պարգևն է Ալլահի մոտ, քանի որ Ալլահը չի սիրում նրանց, ովքեր չարիք են գործում:»

(Ղուրան 24:22) «Թող նրանք ներեն և ներողամիտ լինեն, արդյո՞ք դուք չեք ցանկանում, որ Ալլահը ների քեզ: Քանի որ Ալլահը ամենաներող, ամենաողորմածն է:»

ՄԻ ԿՆՈՋ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՆՑ ՎԿԱՆԵՐԻ.

Աստվածաշնչյան, թե՞ Ղուրանական լուծումը.

(Ղուրան 24:6-9) «Իսկ ինչ վերաբերում է նրանց, ովքեր մեղադրանք են ներկայացնում իրենց կողակիցների դեմ և իրենց վկայությունից բացի ուրիշ ոչ մի օժանդակություն չունեն – Նրանց միակ վկայությունը կարող է ընդունվել, եթե նրանցից մեկը վկայում է չորս անգամ, Ալլահի անունով երդվելով, որ նա միայն ճշմարտությունն է ասում. Եվ հինգերորդ երդումը պետք է լինի, որ թող նա ենթարկվի Ալլահի ցասումին, եթե նա ստում է: Սակայն, եթե այդ կկասեցնի նրա պատիժը[40], եթե նա երդում տա չորս անգամ Ալլահի անունով, որ նա սուտ է ասում: Եվ հինգերորդ երդումը պետք է լինի, որ թող Ալլահի ցասումը [41] լինի նրան, եթե նա սուտ է ասում:[42]

Ասվածաշնչյան լուծումը:

(Աստվածաշունչ) «Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ, ասելով, խոսիր Իսրայելի զավակների հետ և ասա նրանց, եթե որևէ տղամարդու կին շեղվում է և ոտնահարություն է գործում ընդդեմ նրա և տղամարդը մարմնավոր մերձենում է նրան և այդ նրա ամուսնու աչքից թաքուն է և նա մերձենում է և կինը պղծվում է և գոյություն չունի վկա ընդդեմ նրա, ոչ էլ նրան տեսել են վարքով և տղամարդու մոտ աճում է խանդի ոգին և նա խանդում է իր կնոջը և կինը պղծվում է :Կամ, եթե խանդի ոգին գալիս է նրան և նա խանդում է իր կնոջը և կինը պղծության չի ենթարկվում, ապա տղամարդը բերում է իր կնոջը քահանայի մոտ, նա պետք է առաջարկի նրա համար սննդի մեկ տասներորդ մասը : Տղամարդը չպետք է ձեթ լցնի դրա վրա, ոչ էլ դնի կնդրուկ, քանի որ այդ խանդի ներկայացում է, որը հանդիսանում է դավաճանության հիշողության ներկայացում:

Եվ քահանան պետք կնոջը մոտ բերի և նստեցնի Տիրոջ առջև. և քահանան պետք է վերցնի սուրբ ջուր խեցեղեն տարրայով և վերցնի հող, որը գետնին է և դնի այդ ջրի մեջ:

Քահանան պետք է նստեցնի կնոջը Տիրոջ առջև և բացի կնոջ մազերը և դնի հիշողության առաջարկը նրա ձեռքերի մեջ, որը հանդիսանում է խանդի առաջարկությունը և քահանան իր ձեռքերի մեջ պետք է ունենա դառը ջուր, որը հանդիսանում է անեծքի պատճառ:

Եվ քահանան պետք է մեղադրի նրան երդման միջոցով և ասի կնոջը, եթե ոչ մի տղամարդ չի մերձեցել քեզ, և եթե դու չես աղտոտվել մեկ ուրիշի հետ բացառությամբ քո ամուսնու, ապա զերծ մնա այս դառը ջրից, որը անեծքի պատճառ է:

Սակայն, եթե դու շեղվել ես մեկ այլ տղամարդու կողմ, բացառությամբ քո ամուսնու և եթե դու պղծվել ես և մեկ այլ տղամարդ մերձեցել է քեզ, բացառությամբ քո ամուսնու, ապա քահանան պետք է մեղադրի կնոջը անեծքի երդումով և քահանան պետք է ասի կնոջը. Տերը քեզ անեծք է տվել և խոսք քո մարդկանց, որ Տերը նեխման կենթարկի քո սրունքները և քո որովայնը կուռչի:

Եվ այս ջուրը, որը անեծքի պատճառ է, կանցնի քո սրվակներով, որպեսզի ուռճացնի քո որովայնը և նեխման կենթարկի սրունքները և կինը պետք է ասի Ամեն, Ամեն:

Եվ քահանան պետք է գրի այս անեծքները գրքի մեջ և պետք է ցողի դրանք դառը ջրով:

Եվ նա պետք է խմեցնի կնոջը դառը ջուրը, որը անեծքի պատճառ է և ջուրը, որը անեծք է տալիս պետք է թափանցեն նրա մեջ և դառնան դառը:

Այնուհետ քահանան պետք վերցնի խանդի առաջարկությունը կնոջ ձեռքից և պետք է թափահարի այն Տիրոջ առջև և առաջարկի այդ զոհասեղանի առջև:

Եվ քահանան պետք է առաջարկության պատառից մի բուռ վերցնի, նույնիսկ եթե այն հիշողություն է և այրի այն զոհասեղանի մոտ և այուհետ պետք է կնոջը խմեցնի այն:

Եվ նա պետք է խմեցնի ջուրը, այուհետ պետք է սպասել, որ եթե կինը պղծության է ենթարկվել և ոտնահարել է ամուսնուն, ջուրը, որը անեծքի պատճառ է պետք է անցնի նրա մեջ և դառնա դառը և նրա որովայնը պետք է ուռչի և սրունքները նեխի և կինը պետք է իր ազգակիցների մեջ դառնա անիծված:

Եվ, եթե կինը պղծության չի ենթարկվել, մաքուր է, ապա նա պետքէ ազատ արձակվի և պետք է մտածի արդյունքի մասին:

ՅՈԲԸ ԱՆԻԾՈՒՄ Է ԱՍՏԾՈՆ

Յոբը անիծում է իր Տիրոջը, համբերությունը կորցնելուց հետո.

(Յոբ 4:18) «եթէ չի հաւատում իր ծառաներին, իսկ հրեշտակների վրայ խոտոր բաներ է նկատում։»

(Յոբ 7 :17-21) «Եւ ի՞նչ է մարդը, որ դու այդքան մեծարել ես նրան, կամ էլ՝ որ միտքդ ես սեւեռում իր վրայ,

«կամ էլ՝ որ քննում ես նրան մինչ առաւօտ, հանգստի ժամերին, փորձում միշտ։ «Մինչեւ ե՞րբ դու ինձ չես թողնելու, արձակելու չես ինձ, մինչեւ որ ցաւերով կուլ տամ ես լորձունքս։

«Թէ ես մեղք գործեցի՝ ի՞նչ կարող եմ անել քեզ, որ միտքն ես մարդկանց քննում միշտ։ Ինչո՞ւ ես ինձ դարձրել քեզ ոսոխ, որ լինեմ քեզ համար ես մի բեռ։

«Ինչո՞ւ չես ներել դու յանցանքներս, չես թողել մեղքերն իմ։ Եւ ահա երկիր եմ դառնում ես շատ կանուխ. այլեւս չեմ լինի»։

(Յոբ 9: 27-28 և 32-34) «Եթէ ասեմ, թէ մոռանալու եմ գանգատուելը, երեսս գետին խոնարհելով՝ հեծեծեմ,

« դողը կը պատի իմ բոլոր անդամները, քանզի գիտեմ, որ ինձ անմեղ չես համարելու։

«քանզի դու մարդ չես ինձ նման, որի հետ դատ անէի ես, եւ որպէս հաւասար դատաստանի գայինք։

«Ո՜ւր է թէ մի միջնորդ լինէր, դիմացս գար ու դատ անէր երկուսիս միջեւ։ «Նա անպայման կը հեռացնէր ինձանից խարազանը, եւ դրա ահն ինձ չէր սարսափեցնի.»

(Յոբ 10:1-2) «Հծծիւնով կը հասցնեմ նրան իմ խօսքերը. կը խօսեմ թախծոտած իմ հոգու դառնութեամբ։

«Ու կ՚ասեմ. «Տէ՛ր, մի՛ սովորեցրու ինձ, որ լինեմ ամբարիշտ». եւ ինչո՞ւ դատեցիր[43] այսպէս ինձ։»

(Յոբ 10:8 և 14-16) « Քո ձեռքն է արարել ու ինձ ձեւ է տուել, բայց յետոյ դարձել ես, զարկել ինձ

«Մեղանչեմ թէկուզ ես՝ կը պահես. չես պահել զերծ դու ինձ՝ մեղքերից։ « Ամբարիշտ թէ եղայ՝ օ՜, վա՜յ ինձ. արդար էլ թէ լինեմ՝ չեմ կարող հայեացքս բարձրացնել, զի մէջս անարգանք կայ լեցուն։

«Որսուած եմ իբր առիւծ, որին պիտ սպանեն։ Ինձ դարձեալ չարաչար ջնջում ես:»

(Յոբ 12:6) «Բայց ով որ չար լինի՝ թող երբեք չյուսայ, թէ անպարտ կը լինի։ Եւ ով որ բարկացնի Տիրոջը, նրանից մի՞թէ չի պահանջուի պատասխան։»

(Յոբ 12:21-25) « Անարգանք թափում իշխանի գլխին եւ խոնարհներին բժշկում է նա։

« Երեւան հանում խորքը խաւարի եւ լոյսի բերում ստուերը մահի։ « Թափառական է դարձնում ազգերին, կործանում նրանց. սփռում է նրանց, եւ՝ առաջնորդում։

« Երկրի իշխանաց սիրտն է շուռ տալիս, մոլորեցնում է ճանապարհներին, որոնց ծանօթ չեն։

« Խաւարի միջին միշտ կը խարխափեն ու չեն տեսնի լոյս եւ հարբածի պէս միշտ կը մոլորուեն։»

(Յոբ 13:3 և 7) «Սակայն Տիրոջ հետ պիտի խօսէի, ես նրա առաջ պիտի կանգնէի, թէ որ կամենար,

« Չէ՞ որ մեր Տիրոջ առաջ էք խօսում, նրա յանդիման նենգ բարբառում էք։»

(Յոբ 13:13) «Լռեցէ՛ք, զի ես եմ խօսելու, գտնելու անդորր իմ զայրույթից:»

(Յոբ 13:21) «Ե՛տ քաշիր ինձնից ձեռքդ. եւ ահդ թող ինձ չսարսափեցնի:»

(Յոբ 16:12-18) « Տէրն ինձ մատնել է ձեռքն անիրաւի, ամբարիշտների մէջ է գցել ինձ։

« Մինչ խաղաղ էի՝ քայքայել է ինձ, քաշել մազերիցս ու փետել դրանք։ « Թիրախ կանգնեցրել, տէգեր են պատել։ Երիկամներս են խոցել անխնայ, գետին են թափել մաղձն իմ.

ինձ կործանել են՝ հարուած հարուածի վրայ իջեցնելով։ Վրաս են թափուել զօրաւորները, « եւ քուրձ են կարել մորթիս վրայ նրանք։ « Հանգել է գետնին զօրութիւնը իմ. լալուց խաշուել են աղիքները իմ. մահուան ստուերն է իջել կոպերիս։ « Անիրաւութիւն չկար իմ ձեռքին,եւ անարատ էր աղօթքն իմ հոգու։»

(Յոբ 19:6-11) «Արդ, իմացէ՛ք դուք, որ իմ Տէրն է ինձ տակնուվրայ արել, վրաս անխնայ պատնէշ բարձրացրել։

« Ահա ծաղրւում եմ նախատինքներով՝ բերան չեմ բացում. աղաղակեմ էլ՝ եւ ոչ մի տեղից ինձ համար արդար դատաստան չկայ։

«Շրջապատուած եմ՝ չեմ կարող խոյս տալ։ Խաւարն է չոքել համակ ինձ վրայ։ « Մերկացրել է ինձ փառքերից բոլոր, հանել իմ գլխից պսակը նաեւ։ « Պաշարել է ինձ բոլոր կողմերից, ու կործանուած եմ. յոյսս կտրել է յաւէտ՝ ծառի պէս։

« Սաստիկ բարկութեամբ է վարուել ինձ հետ ու իր թշնամին է համարել ինձ:»

(Յոբ 21:7 -9 և 14) « Այդ ինչպէ՞ս է, որ ամբարիշտները միշտ ողջ են մնում, տարիքը առնում, նոյնիսկ լողում են հարստութեան մէջ։ « Նրանց սերունդը ըստ ցանկութեան է, եւ զաւակները՝ աչքների առաջ։ «Նրանց տները՝ երջանկութեան մէջ, եւ ոչ մի տեղից՝ դոյզն ինչ երկիւղ։ Տիրոջից տանջանք չի հասնում նրանց։

«Եւ Տիրոջ կ՚ասեն. «Հեռո՛ւ ինձանից. քո ուղիները չեմ կամենում ես ճանաչել հիմա։»

(Յոբ 21:19) « Իր ունեցուածքը վերջ կը տայ մի օր իր որդիներին. կը հատուցի եւ ճանաչել կը տայ Տէրը հէնց իրեն։»

(Յոբ 24:2-4 և 12) «Հօտը հովուի հետ յափշտակեցին, «որբուկի էշը քշեցին տարան ու իւրացրին այրու եզն անգամ։ «Շեղեցին խեղճին ուղիղ շաւիղից. երկրի հեզերին, բոլորին մէկտեղ, ընկճեցին նրանք, ու սրանք դարձան մի-մի վայրի էշ դաշտերի վրայ։

«Մարդիկ զրկուեցին քաղաքից, տնից. հոգիներն մանկանց խիստ հեծեծեցին։ Իսկ Նա ինչո՞ւ չի այցելում սրանց։»

(Յոբ 30:20-21) «Քեզ դիմեցի ես, բայց չլսեցիր. կանգնեցին նրանք ու դիտեցին ինձ։ « Իմ նկատմամբ դու անողորմ եղար. ինձ[44] հզօր ձեռքովդ հարուածեցիր դու։»



[1] ՆԱ պատժեց Դավիթին իր դստեր և որդու, այլ ոչ թե իր կնոջ միջոցով:

Մեր մահիճը

[3] Վերանայված Ստանդարտ Տարբերակ. «ուղղակի»

[4] Վերանայված Ստանդարտ Տարբերակ. «անուղղակի»

[5] Թվում է, որ Քրիստոնյաները անտեղյակ են Աստվածաշնչի մեջ գոյություն ունեցող քողի մասին, որը ինձ ստիպեց գրառել նրանց տարբերակները և նրանք, ովքեր պախարակում են Իսլմում գոյություն ունեցող քողը, պետք է դիտեն իրենց իսկ Աստվածաշնչի տարբերակները և հաշվի առնեն նաև «Մի դատիր, որ չդատվես:Քանի որ Դատով դու հայտարարում ես, որ դու կդատվես և չափանիշները, որը դու տալիս է, կլինի քոնը:

[6]Աստվածաշնչի Հին Կտակարանը չի նում վերջին օրվա մասին, բացառությամբ մեկ տարբերակի մեջ: Աստված չի վախեցնում թույլերին Դժոխքի կրակով, սակայն, Նա վերցնում է նրանց երկիրը ամեն անգամ, երբ նրանք չեն ենթարկվում Նրան և վերադարձնում է, երբ նրանք մեղանչում են, որպես պարգև և պատիժ միայն աշխարհիկ կյանքում:

[7] Երկու որդիներն էլ:

[8] «Ազգերի ունեցվածքը պետք է գա քեզ ...» Արքա Ջեյմսի տարբերակի մեջ այս խոսքերը գոյություն ունեն, իսկ տվյալ Աստվածաշնչի մեջ ոչ:

[9] Արքա Ջեյմսի Տարբերակ;

[10] Արքա Ջեյմսի Տարբերակ:

[11] Արքա Ջեյմսի տարբերակ;

[12] Այստեղ ըստ Ավետիսի Աստվածաշնչի պետք է լինի «Իսրայելցի» բառը:

[13]Այս արտահայտությունը հակասում էմարդկության համար Հիսուսի վճարման գաղափարին:Եվ ժխտում է որոշ մարգարեների միանալը այս 144000 սիոնիստներին, այդ մարգարեներից են Դավիթը, Ղևտը, Հուդան, որոնք ըստ Աստվածաշնչի, անբարոյականությամբ են զբաղվել իրենց դուստրերի, հարսի և հարևանների հետ, ինչպես նշվել է գրքույկի սկզբում:

[14] Նույնպես տես Յեսու 17:3 և Դատավորներ 1:30

[15] Թող նրանք, ովքեր ասում են, որ Իսլամը սրի կրոն է, իմանան, որ «Սուր» բառը երբեք չի գործածվել Ղուրանի մեջ, մինչ դեռ Աստվածաշնչի մեջ այն գործածվել է մի քանի անգամ, և տարբեր եղանակներով, ինչպես երևում է:

[16] Այստեղ ես միայն մեջբերում եմ այն ինչին չեմ հավատում, որովհետև ես հավատում եմ, որ Հիսուսը, Աստծո ամենամեծ Մարգարեն ավելի բարի և սիրալիր էր իր մոր հետ, քան Աստվածաշունչն է նկարագրում:

[17] Այս վերնագիրը համապատասխանում է Աստվածաշնչի Նոր Միջազգային Տարբերակին:

[18] Տես մանրամասները Ելք 3:22 և 12:35

[19] Արքա Ջեյմսի տարբերակի մեջ գրված է «Զարկ» բառը:

[20] Ըստ Ավետիսի Աստվածաշնչի, այն բնորոշ է ժամանակակից անգլերեն լեզվին:

[21] Որքան է այն համապատասխանում Ղուրանի տարբերակներին, որտեղ Ալլահը մեղադրում է գրերը նույն կերպ, որը մենք ընթերցում ենք. «Նանց մեջ գոյություն ունի աղանդ, որը աղճատում է գիրքը իր լեզվով, որպեսզի դուք կարծեք որ այն գրքի մի մաս է, հայտնություն, սակայն, այն գրքի մաս չէ և նրանք ասում են, որ այն Ալլահից է, սակայն այդ այդպես չէ, նրանք են ստում և նրանք լավ գիտակցում են այդ :» (3:78)

[22] Պողոսը մարգարեություն է անում կատարյալ մարգարեյի գալստյան մասին,ով հետաձգում է իր մարգարեությունը և գիտելիքը մեկ այլ բառով, Այն Հին և Նոր Կտակարանները դարձնում է հին և այլևս անվավեր: Մենք կարող ենք ասել, որ Պողոսը գրել է իր նամակները Հիսուսի համբարձումից շատ ավելի հետո, և նա չի խոսում Սուրբ Հոգու մասին, ով ենթադրաբար պետք է գար Հիսուսի համբարձումից անմիջապես հետո:

Ամեն դեպքում, Քրիստոնյաները պետք փնտրեն կատարյալ տարբերակ, որը ժխտում է «Նախորդ կարծիքը և Պողոսի հայտնությունը:

[23] «Ապոկրիֆիկ» տերմինը վերաբերում է Կաթոլիկ յոթ գրքերին, որոնք մերժում են բողոքականները, ովքեր հեռացրել են այն իրենց արքա Ջեյմսի Աստվածաշնչի միջից: Հետևյալ մեջբերումները Հովհաննես 14:25, կանխորոշում են Սուրբ Հոգու գալստյան մասին, որը տեղի կունենա Հիսուսի հեռանալուց հետո, որպեսզի բոլոր քրիստոնյաներին սովորեցնի ամենը:Սակայն ապոկրիֆիկ գրքերը մնում են Աստվածաշնչի մեջ 16 հարյուր տարի, քանի որ Սուրբ Հոգին, չի զգուշացրել նրանց այն երկար ժամանակահատվածի մասին, որ իրենց Աստվածաշունչը ներառում է յոթ ապոկրիֆիկ գրքեր:

Արքա Ջեյմսի Աստվածաշունչը գրվել և հեղինակվել է 1611 թվականին մեր թվարկության, որը նշանակում է, որ բոլոր Քրիստոնյաները խաբվել են և որ Սուրբ Հոգու գալուստը ոչ մի դեր չի խաղում:Ում պետք է մ,ենք հավատանք: Կաթոլիկներին, որոնց Աստվածաշունչւ ներառում է 73 գիրք, թե Բողոքականներին, ում Աստվածաունչւ ներառում է 65 գիրք:Եթե մենք հաշվի առնենք Աստվածաշնչից նույնիսկ մի փոքր մաս անգամ, ապա ովքեր են ճիշտ, նրանք, ովքեր ավելացրել են այս յոթ գրքերը սկզբից, թե նրանք, ովքեր հեռացրել են դրանք:

[24] Գոյություն ունեն երկու տարբեր և հակասող տարբերակներ, մեկը ներառում է այդ լրացուցիչ գրքերը, դարձնելով դրանք 81, մյուս օրինակը չի ներառում այդ լրացուցիչ գրքերը:

[25]Կաթոլիկ Աստվածաշնչի յոթ գրքերի հեռացումից հետո, հերթը հասավ Արքա Ջեյմսի տարբերակին, որը հանդիսացավ երկրորդ զոհը, և որը նույնպես ենթարկվեց բազմաթիվ քննադատությունների և կասկածների: Քրիստոնեական յուրաքանչյուր նոր աղանդ իր կասկածն էր արտահայտում ընդդեմ այդ տարբերակի: Այն վերանայել են 32 տարբեր գիտնականներ, ովքեր ներկայացրել են 15 ներկայացումներ: Նրանք բոլորը համամիտ են ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ՍՏԱՆԴԱՐՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ հետ, որը ասում է. «Արքա Ջեյմսի տարբերակը ներառում է շատ աղավաղումներ, որոնք շատ և լուրջ են:» Ուստի, նրանք թույլատրեցին հեռացնել շատ տարբերակներ, որոնք ակնհայտ են: Մորմոնները չեն վստահում Արքա Ջեյմսի Տարբերակին, նրանք այդ դիտում են իրենց Մորմոնների Գրքի տեսանկյունից, Եհովայի Վկաները պնդում են, որ այն ներառում է 50,000 սխալ, ինչպես պնդում է 1957թվականի, սեպտեմբերի 8 –ին տպագրված «Աուայք» ամսագիրը և ուստի նրանք ունեն իրենց «Աստվածաշունչը:» Այուամենայնիվ, մենք հարց ենք ուղղում, որտե՞ղ է Սուրբ Հոգու դերը, որը պետք է որ նրանց դուրս բերեր այդ կասկածից:

[26] Աստվածաշունչը հայտնի է որպես Կենդանի Աստվածաշունչ: Նախկինում տպագրված միայն 1962 թվականին: Այն ներկայացնում է այլ տարբերություններ այս տարբերակի մեջ և արտահայտություններ ի տարբերություն Աստվածաշնչի այլ տարբերակների: Ըստ որո քրիստոնյա հեղինակությունների, այն համարվում է ամոթալի Աստվածաշունչ:

[27]Վերջին հրատարակչությունների մեկնաբանները բաց են թողել նշումները, Նոր Միջազգային Տարբերակի, Վերանայված Ստանդարտ Տարբեակի և Կենդանի Աստվածաշնչից ասելով, որ այս տարբերակները ենթարկվել են տարբեր լրացումների և ավելացումների ասելով.

· Ամենա հավաստի գրերը և այլ հնագույն վկայություններ չունեն Մարկոսի 16:9-20: նոր Միջազգային Տարբերակ

· Ամենահնագույն գրերում չեն գտնվել 9-20 տարբերակները, սակայն կարող են համարվել լրացում, տվյալ փաստերին: ՛՛Կենդանի Աստվածաշունչ

· Որոշ ամենահնագույն հեղինակություններ գիրքը բերում են 8 տարբերակին մոտ: Մի հեղինակություն եզրակացնում է գիրքը տարբերակ 8-ին ավելացնելով հետևյալը.

« Սակայն նրանք հակիրճ հաղորդել են Պետրոսին և նրա հետ գտնվողներին, որ նրանց ասել են:» Մեկ այլ հեղինակություններ եզրակացնում են, վերոհիշյալ հատվածը և շարունակում են 9-20 տարբերակներով: Ամենահեղինակային 9-20 տարբերակները հետևում են անմիջապես տարբերակ 8-ին և շատ քիչ հեղինակություններ ներգրավում են տարբերակ 14-ին լրացուցիչ նյութեր:՛՛Վերանայված Ստանդարտ Տարբերակ:

[28] Վերանայված Ստանդարտ Տարբերակի մեջ այս տարբերակները բաց են թողնված, որը հրատարակվել է 1952 թվականին, նույն տարբերակները վերականգնվել են 1971 թվականի հաջորդ հրատարակությունների մեջ, մեծ տարբերություններով:

Այս տարբերակները խոսում են Հիսուսի խաչելության մասին և կանանց, ում վերցրել են մարմնավաճառության :Կենդանի Աստվածաշնչի մեկնաբանները հաղորդում են, որ էջ. 79, որ հնագույն գրերի մեծամասնությունը բաց են թողել Հովհաննես 7:53- 8:-1-11

[29] Ի. Դուայ Ռեյմսի Տարբերակ

[30] Այս տարբերակի փոփոխության պատճառն է Գործք 9:3 և Գործք 22:9 – միջև եղած տարբերությունները, որոնք ծածկում են : Մենք գտնում ենք այդ փաստարկը Նոր Միջազգային Տարբերակի մեջ:

[31] Եկեղեցին փոչձեց պարզել, թե ով էր այդ Թեոֆիլոսը, Ղուկասի մտերիմ ընկերը : Ամեն դեպքում, այսօր գոյություն ունեն շատ քրիստոնյաներ, ովքեր պնդում են, որ այս անհատի անուն չէ, այլ հունական բառ, որը նշանակում է «Մարդիկ»:

· Ես չեմ հասկանում, թե ինչու է ամբողջ Աստվածաշունչը թարգմանվել անգլերեն, բացառությամբ այս բառի:

· Եվ, եթե այդպիսին է, ո՞րն է դրա պահպանման արժեքը:

· Եվ նրանք սկսել են ՛այդպես կոչված ՛ հունարեն բառը մեծատառով:

· Եվ ո՞վ է ՛ձերդ գերազանցությունը՛ Ղուկասի համար: Մարդիկ, թե՞ նրա ընկեր Թեոֆիլուսը:

Այդպես են նրանք պաշտպանում սխալը,սխալի ետևից, փաստորեն այդ մեկ այլ փորձ է : Սրանով նրանք փորձում են խուսափել այն դժվարություններից, որոնք առաջացնում է այս հատվածը: Ղուկասի Կտակարանի այս տարբերակը այն դարձնում է ոչ ավելին, քան անձնական նամակ:

[32] Այս հատվածը նշում է երեք հիմնական կետ.

· Ղուկասը Հիսուսին Խ.Ա.Ո.Ն ականատես չէր:

· Նա չի հայտարարել, որ նա հայտնություն է ստացել, սակայն լավ միտք է հղացել գրել իր գիրքը:

· Նրա գիրքը հանդիսանում է ուղերձ իր ընկերոջը, այլ ոչ թե աշխարհին:

[33] Պողոսի այս գաղափարը ամբողջովին հակասում է Ջեյմս 20:1 –ի և Եզեկիել 14:14-ին: «Նրանք պետք է բաժանեն միայն իրենց հոգիներով և իրենց արժանապատվությամբ:» Այն նույնիսկ հակասում է Պողոսի իսկ խոսքերին, որը ասում է. «Աստված կվարձատրի յուրաքանչյուր մարդու, ըստ իր արարքների:» (Հռոմեացիներ 2:6)

[34] Թող նրանք, ովքեր իրոք սիրում են Հիսուս Քրիստոսին, հիշեն, որ այդ մեծ Մարգարեն անիծվել է իրենց իսկ Աստվածաշնչի մեջ: Քանի որ Իսլամի մեջ այն բավարար և մեծ ամոթ է, այսպիսի նկարագրություն տալ Հիսուսին: Բարձր է Հիսուսը այն ամենից, ինչպես որ նրանք նկարագրում են նրան:

[35] Ես առաջարկություն կանեմ, որ դուք, ներկայացնեք Պողոսի խոստովանությունը, Նորաստեղծ գործոններին և հարց ուղղեք նրանց, թե ինչպե՞ս է Չարիքի ոգին համապատասխանում սրբի սուրբ մարմնին և խոչընդոտում է բարիքից, քանի որ ունի Աստծո ոգին իր մեջ, որը միևնույն ժամանակ հայտնություն է ձեր Աստվածաշնչի մեջ, որը դուք ընթերցում եք այսօր: Ո՞րն է Սուրբ Հոգու օգտակարությունը, եթե այն չի հաղթում մարմնի մեջ գտնվող չարիքը և ի՞նչ է կատարվում ձեր նման Քրիստոնյաների հետ: Նրա համար դժվարություն է հանդիսանում ձերբազատվել չար հոգուց, կամ հնարավոր չէ խաբել Սուրբ Հոգուն: Ուստի, ձեր մարմինների մեջ գոյություն չունի Սուրբ Հոգի, այլ «Ոգր»:

[36]Ինչու՞ է այն ուրախացնում Աստծոն:

[37]՛ Գառ ՛բառը գրվում է մնեծատառով, որովհետև այն վերաբերում է Հիսուսին, ում ընդունում են որպես աստվածային և ով մարմնավորվում է կենդանու, ինչպես հավատում են նաև Հինդուսները: Նրանք հավատում են, որ Աստված մարմնավորվել է կենդանու, մասնավորապես կովի :

Քրիստոնյաները գործածում են մեծատառը, որպես երեք անձի աստվածայնության գաղափար . Հայր, Որդի կամ գառ և Սուրբ Հոգի, մինչ դեռ Իսլամի մեջ, միայն մեկըն է արժանի մեծատառի, այն է ամենակարող Ալլահը:

[38] Եթե Քրիստոնյաները փորձեն ներողամտությամբ վերաբերել այս սխալին ասելով, որ մյուս հետևորդները պատկանում են Հիսուսին մորական կողմից, ապա այս մեծ վիրավորանք կլինի նրա նկատմամբ, քանի որ այս ծգումնաբանությունը պատկանում է հյուսն Հովսեփին: Եվ վերլուծելով հակասությունները, մենք կարող ենք տեսնել, որ հյուսն Հովսեփի երկու տարբեր հայրերին:Ըստ Մատթեոսի նրա հայրն է Յակուբը, մինչ ըստ Ղուկասի նրա հայրն է Հելլը:

[39] Մարկոսը և Մատթեոսը ավելացնում են. Լաբաոսը և սիմոն Քանանացին բաց են թողնված. Սիմոն խանդոտը և Հուդան Ջեյմսի եղբայրը: Մինչ Ղուկասը ավելացնում է . Սիմոն խանդոտը և Հուդան, Ջեյմսի եղբայրը: Նա բաց է թողնում. Լաբոսը և Սիմոն քանանացին:

[40] Այս կյանքում քարկոծումից;

[41] Ցասումը ավելի լուրջ է, քան անեծքը:

[42] Դրանից հետո, դատավորը նրանց կառանձնացնի և եթե հղիանա, նա կկրի մոր ընտանիքի անունը:

[43]Այստեղ գործածվել Նոր Թարգմանության տարբերակը, քանի որ հեղինակը գտել է այն ավելի դյուրամարս, քան Արքա Ջեյմսի տարբերակը:

[44]Ուստի դուք տեսաք Աստվածաշունչը խոսելիս, մի՞թե դուք մինչ այժմ կարծում եք, որ այս Նրա Աստվածաշունչն է:

· Մենք ձեր հայեցողության ենք թողնում, որպեսզի դուք ինքներդ պատճառաբանեք:

· Ինչպե՞ս կարող է Աստծո գիրքը պարունակել անեծք ընդդեմ Աստծո:

· Մեր կողմից բավական ծայրահեղ կթվա պաշտպանել այս սխալները, քանի որ մենք ավելի լավ գիտենք, որ այս խոսքերը երբեք չեն կարող արտաբերվել Աստծո կողմից, պարզապես այն պատճառով, որ Աստված Իր Գրքի մեջ փառաբանում է Իրեն, քանի որ Նա արժանի է ամեն փառաբանության, ուստի Նա երբեք չի պախարակել Իրեն կամ ուրիշներին թույլ տվել անիծել Իրեն Իր գրքի մեջ:

· Այս ամոթալի խոսքերը գրել է որևէ խաբեբա, թող Աստված այրի նրա մատները, որոնք գրել են այս կեղծ խոսքերը:

· Երբ Պողոսը հայտնել է, որ ՛՛Բոլոր գրերը ոգեշնչվել են Աստծո կողմից, նա չէր կարող տեսնել Աստծո դեմ այս խոսքերը, որոնք հասցեագրվել են նրան, այլ ոչ թե Նրանից: