×
Որոշ ժամանակակից ֆիզիկոսների Իսլամական քաղաքական գնահատման գաղափարները. Մաս Առաջին. տիեզերքի հավերժության և անկման խնդիրը և Մեծ Պայթյունի հետևանքները: Որոշ ժամանակակից ֆիզիկոսների Իսլամական քաղաքական գնահատման գաղափարները. Մաս Երկրորդ. Տարբեր վարկածներ, էակների և իրադարձությունների կայացման պատճառների մասին: Որոշ ժամանակակից ֆիզիկոսների Իսլամական քաղաքական գնահատման գաղափարները. Մաս Երրորդ. Պատճառների շարքի միակ եզրակացությունը այն է, որ գոյություն ունի մեկ վերջնական և արտաքին պատճառ , որը առաջնորդում է դեպի մյուսները:

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՖԻԶԻԿՈՍՆԵՐԸ և ԱՍՏԾՈ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ

ԽՆԴՐԻ ԱՆՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ

Անկախ նրանից, թե Աստված գոյություն ունի թե ոչ, այն չի հանդիսանում բնական կամ հասարակական կամ փորձառական գիտությունների խնդիր: Սակայն փաստերը, կամ այնպիսի բնական գիտությունների, ինչպիսիք են ֆիզիկայի և կենսաբանության ենթադրյալ փաստերը, հաճախ մեկնաբանվում են որպես մեկ այլ տեսակետի աջակցություն: Այս ֆիզիկայի մասին չէ, այլ ֆիզիկայի և Աստծո գոյության խնդրի հարաբերության: Ավելի առանձնակի, այն հանդիսանում է ժամանակակից աթեիստների Մեծ Պայթյունի տեսության մարտահրավերի ուղղիների բավարարման փորձերը ,որը գտնվում է Իսլամական ռացիոնալ քննադատության տակ: Այն չի զբաղվում Արարչի գոյության դրական ապացույցներով, այն միայն ապացուցում է ,փաստարկների անվավերությունը, որոնք նեցուկ են աթեիզմին:

Հիմնական փաստարկներից մեկը, որը աջակցում է որևէ տեսակետին կամ աթեիզմին այն հայտարարությունն էր , որ աշխարհը, կամ դրա մի մասը հավերժ է և որպես այդպիսին, կարիք չունի արարչի: Ուստի, որոշ Հույն մտածողներ հավատում էին, որ երկնային մարմինները , ինչպիսիք են արևը , հավերժ են: Նրանցից մեկի, Գալենի հիմնական փաստարկը , ըստ Ալ-Ղազլիի, այն էր, որ այն ունի իոնից իոն նույն շարունակական չափը , որը փաստում է դրա հավերժությունը: Հակառակ դեպքում, այն կքայքայվեր: Ալ- Ղազլին ասում է , որ այս լավ փաստարկ չէ, քանի որ .

Առաջին… մենք չենք թույլատրել նրան այն, որ որևիցե բան կարող է անհայտանալ միայն քայքայման միջոցով:Քայքայումը անհայտացման միայն մեկ ուղղի է, սակայն անհավանական չէ որպեսզի որևիցե բան հանկարծակի անհայտանա , քանի այն իր կատարյալ վիճակում է: Երկրորդը , նույնիսկ , եթե մենք թույլատրենք նրան, այն, որ գոյություն չունի անհայտացում առանց քայքայման , որտեղի՞ց նա գիտի , որ այն չի ենթարկվում քայքայման: Նրա դիտարկումների հղումը անընդունելի է , որովհետև նրանց քանակները ըստ նրանց իմացության ,հայտնի է միայն մոտավորապես: Այսպիսով, եթե արևը որը ըստ նրանց չափով հարյուրյոթանասուն անգամ ավելի է քան երկիրը[1], նվազեցնում են լեռների չափերի քանակը, որը բանականությանը մոտ չէ: Այսպիսով, այն հնարավոր է որ քայքայվում է և հնարավոր է որ ավելացնում է լեռների չափերը և այլն, սակայն բանականությունը չի կարող ընկալել այդ…՛՛ (Ալ-Ղազելի, 126)

Ինչպես մենք կարող ենք տեսնել, Ալ- Ղազելիի ենթադրությունը , որ արևի չափսերը կարող են քայքայվել, հազվագյուտ կանխատեսություն է , ինչը գիտությունը կարող է ապացուցել:Այժմ գիտնականները ասում են, որ արևը իրոք քայքայվում է , սակայն ավելի շատ, քան նա կարծում էր և որ այն ի վերջո կկորչի:

Արևի արձակած էներգիան այնպիսին է , որ նրա զանգվածը մեկ վայրկյանում նվազում է 4.3 բիլիոն կիլոգրամով: Սակայն սա , արևի զանգվածի այնպիսի փոքր մաս է, որ փոփոխությունը հազիվ թե նկատելի է…

Գոյություն ունի ենթադրություն, որ մեր արևը 4.5 բիլիոն տարեկան է և միգուցե կշարունակի իր ներկայիս գործունեությունը մեկ այլ 4.5 բիլիոն տարի: (Ուիլեեր ,596)

Եթե երկնային մարմինները հավերժ չեն, ապա այդ դեպքում ի՞նչն է հավերժ, արդյոք այն տարրերը, որոնցից նրանք բաղկացած են: Սակայն ֆիզիկոսները հայտանաբերել են, որ նրանք բաղկացած են մոլեկուլներից: Արդյո՞ք մոլեկուլներն են հավերժ: Ոչ, որովհետև նրանք բաղկացած են ատոմներից: Իսկ ի՞նչ կասեք ատոմների մասին: Նախկինում ենթադրում էին, որ դրանք անտեսանելի են և որպես այդպիսին, անփոփոխ հարց է , որից բաղկացել են նյութերի բոլոր տեսակի անցողիկ ձևերը: Վերջապես , այս կարծես ամուր հիմք է, որի վրա հիմնված է ժամանակակից աթեիզմը:

Ամեն դեպքում ,գիտությունը շարունակեց զարգանալ և բավարարվել իր հաջողությունը շփոթեցնելով աթեիստին: Շուտով հայտնաբերեցին, որ ատոմները չեն հանդիսանում նյութի անփոփոխ պինդ , հիմնական և հավերժ բաղադրիչներ ինչպես ենթադրում էին մինչ այդ: Ինչպես ցանկանցած այլ բան, դրանք նույնպես բաժանելի են:Նրանք կազմված են ենթատոմային մասնիկներից , որոնք իրենց հերթին բաժանվում են ավելի փոքր մասնիկների: Արդյո՞ք գոյություն ունի ավարտ այս բաժանելիությանը: Ոչ ոք չգիտի, սակայն, նույնիսկ եթե գոյություն ունի , այն ոչինչ չի տա աթեիստներին, քանի որ գիտությունը ցույց է տալիս ոչ միայն ատոմները և նրանց բաղկացուցիչները որպես բաժանելի , այև նույնպես ջնջում է նյութի և էներգիայի միջև գոյություն ունեցող բաժանելիությունը: Ուստի, նյութի ցանկացած մասնիկ , նույնիսկ փոքր ոչ միայն տեսականորեն այլև գործնականորեն փոփոխվում է էներգիայի և հակառակը:Վերջնական արդյունքը այն է , որ այլևս գոյություն չունի որևէ փաստացի վկայություն , որը կարելի է նշել և ասել որևէ համոզվածությամբ. Այս միշտ եղել է այնպես, ինչպես այժմ է և հավերժ կլինի:

Այդ հայտագործությունը ինքնին պետք է բավարարի աթեիստների հուսախաբությունը ,որը կապված է նյութի հավերժության հետ: Եթե այն չի բավարարում ,ապա Մեծ Պայթյունի տեսությունը իրոք, անում է այդ:Այս տեսությունն էր, որը հանգեցրեց տիեզերքի ցանկացած մասի հավերժության գաղափարի վերջնական մահվան հարվածին: Ինչու՞:

Տիեզերագիտությունը հավատում է , որ մեծ պայթյունը ներկայացրեց ոչ միայն նյութի տեսքի և էներգիայի նախագոյության վավերականությունը, այլև , նույնպես ժամանակի և տարածության արարումը: Տիեզերքը չի արարվել տարածության և ժամանակի մեջ , տարածությունը և ժամանակը արարված տիեզերքի մասն են: (Դեյվիս, 123)

« Մեծ պայթյունի սխալ ընկալումը այն է, որ այն սկիզբ է առել որպես նյութի կույտ կորած տարածության որևէ մասի մեջ: Միայն նյութը չէ, որ արարվել է մեծ պայթյունի հետևանքով: Ժամանակը և տարածությունը նույնպես: Այսպիսով, քանի որ ժամանակը ունի սկիզբ, նույնպես տարածությունն էլ ունի սկիզբ:» (Բոսլոուհ 46)

Սկզբում ոչինչ գոյություն չուներ , ոչ ժամանակը, ոչ էլ տարածությունը, ոչ աստղերը ոչ էլ մոլորակները , ոչ ժայռերը, ոչ էլ բույսերը , ոչ կենդանիները ,ոչ էլ մարդկային արարածները: Ամենը ծագել է դատարկությունից: (Ֆրիցչ 3)

Ինչպես մենք ասացինք, խնդիրը Աստծո գոյության կամ Նրա ոչ գոյության մեջ չէ, ինչը կապված է փորձառական գիտության հետ:Սակայն, գիտնականները մարդկային արարածներ են: Նրանք չեն կարող դադարել մտածել իրենց գիտությունների ոչ գիտական կենսական հետևանքների մասին: Նրանք նույնիսկ չեն կարող դադարեցնել իրենց զգացմունքները կապված այս հետևանքների հետ:

Ջեսրոն, Էյնշտեյնի մասին ասում է.

«Նա մտահոգված էր տիեզերքի գաղափարով, որը պայթել էր, որովհետև այն ենթադրում է, որ աշխարհը ունի սկիզբ: Դե Սիթերին գրած նամակում Էնշտեյն ասում է.«Տիեզերքի ընդլայնվող հանգամանքը զայրացնում է ինձ:» Այն հանդիսանում է հետաքրքրաշարժ լեզու ,որը կարող է քննարկել մաթեմատիկայի որոշ բանաձևեր: Ես ենթադրում եմ ,որ ժամանակի սկիզբի գաղափարը անհանգստացնում էր Էյնշտեյնին, աստվածաբանական հետևանքների պատճառով: » (Ջասրոու 29)

Գասթրոն մեջբերում է նմանատիպ գիտնականների, ինչպիսին է Էդինգթոնը, ով ասաց, որ « սկզբի գաղափարը տհաճ է » նրան (122) և այն զուգակցվում է զգացմունքային ռեակցիայով դեպի այն փաստը, որ նրանք չեն « կրում բնական երևույթի գաղափարը , որը հնարավոր չէ բացատրել»[2] և պատասխանում է գիտնականների այսպիսի ռեակցիաներին , ասելով, որ նրանք ներկայացնում են.

…. Գիտական մտքի հետաքրքիր պատասխան – ենթադրաբար շատ օբյեկտիվ միտք – երբ վկայությունը ծածկվում է գիտությամբ, որը ինքնին առաջնորդում է մեր մասնագիտության մեջ հակամարտության կապված հավատքի հարցերի հետ: Ստացվում է, որ գիտնականները պահում են իրենց ինչպես մեզանից շատերը , երբ մեր հավատքները հակամարտում են վկայություններին: Մենք զայրանում ենք, ձևացնում ենք ,որ հակամարտություն գոյություն չունի , կամ մենք գրառում ենք անտեղի արտահայտություններ: (Ջեսթրոու 15-16)

ՄԻ ՇԱՐՔ ՊԱՏՃԱՌՆԵՐ

Եթե նյութը, ժամանակը և տարածությունը, բոլորը ունեն սկիզբ, ապա առաջին հարցը որ ծագում է այն է, թե ինչպե՞ս են նրանք առաջացել: Ղուրանը ասում է, որ եթե անհատը չի հավատում Աստծոն, ապա նա չի կարող բացատրել որևէ բանի առաջացումը , բացառությամբ երեք անկայուն բացատրությունների.

Ա. Կամ նա ասում է , որ այն առաջացել է ոչնչից. այսինքն, արդյո՞ք այն առաջացել է ոչնչից.

Բ. Կամ այն ինքն է իրեն արարել,

Գ. Կամ, այն արարվել է որևէ բանից, որը ինքն էլ արարման արդյուքն է:

Դիմելով աթեիստներին Ղուրանն ասում է.

«Արդյո՞ք նրանք արարվել են ոչնչից: Կամ արդյո՞ք նրանք են իրենց արարիչները: Կամ արդյո՞ք նրանք արարել են երկինքը և երկիրը: Ոչ, սակայն նրանք վստահ չեն:» (Ղուրան 52:35-36)

Ղուրանը չի ասում, որ արաբները, ում այս ուղղված էր , հավատում էին որ բաները արարվել էին ոչնչից, կամ նրանք էին իրենց արարել: Նրանք անշուշտ չէին հայտնել, որ իրենք են արարել երկինքները և երկրը ;ոչ մի առողջ դատող մարդ չի ասի: Ղուրանը միայն պարզաբանում է աթեիստներին իրենց տեսակետի անհեթեթությունը:

Ուշադիր ուսումնասիրելով շատ արևմտյան աթեիստ փիլիսոփաների և գիտնականների փաստարկներ, ես պարզեցի, որ նրանք իրոք, հակվել են այս երեք անհեթեթ դասակարգումներին: Ինչու՞ անհեթեթ:

ԱՐԴՅՈՔ ԱՅՆ ԱՐԱՐՎԵԼ Է ՈՉՆՉԻՑ

Ենթադրենք, որ դուք ինչ որ մեկին ասում եք, որ որոշակի շրջանում ընդհանրապես ոչինչ գոյություն չունի , այնուհետ հանկարծակի բադ է հայտնվում և թափահարում է ոտքերը: Ինչու նա չի հավատա քեզ, որքան էլ որ դու համոզես: Պատճառը միայն այն չէ, որ բադը չի առաջանում այդ կերպ , ինչպես ոմանք կարող են կարծել, այլ այն , որ դրան հավատալը ոտնահարում է բանականության հիմնական սկզբունքը: Ուստի, նրա վերաբերմունքը կլինի նույնը , նույնիսկ եթե ոչնչից եկածը մի բան է , որի մասին նա երբեք չի լսել: Այդ այն պատճառով է, որ մենք հավատում ենք , որ ոչինչը առաջացել է ոչնչից, որ մենք փնտրում ենք պատճառներ, որպեսզի բացատրենք դեպքերը բնական, հասարակական կամ հոգեբանական աշխարհում: Այդ ռացիոնալ սկզբունքի պատճառով է , որ գիտությունը հնարավոր է դառնում: Առանց դրա ոչ միայն մեր գիտությունը , այլև մեր բանականությունը ընկնում է փարձության: Ավելին, պատճառաբանության գաղափարը էական է , նույնիսկ առարկաների ինքնության համար , ինչպես նշել է մահմեդական փիլիսոփա Իբն Ռուշդը (Ավերրոեսը).

Ակնհայտ է, որ ամեն ինչ ունի ինքնություն, և որակներ, որում ,յուրաքանչյուրում գոյություն ունի իր գործողությունը և ամեն ինչ ունի տարբեր ինքնություն , անուն և սահմանում: Եթե չլիներ այնպես, որ ամեն անհատական բան ունենար գործողություն, որը բնորոշ է իրեն, այն չէր ունենա բնույթ , որը հատուկ է նրան և եթե այն չունենար հատուկ բնույթ, այն չէր ունենա -սահմանաման հատուկ անուն: (Տահաֆութ Ատտահաֆութ , 782-3)

ԱՐԴՅՈ՞Ք ԱՅՆ ԻՆՔՆ Է ԱՐԱՐԵԼ ԻՐԵՆ.

Որևէ բանի ինքնարարման գաղափարի անհեթեթությունը ակնհայտ է: Որևէ բան արարելու համար , պետք է որ այն արդեն գոյություն ունենա , սակայն արարման համար անհրաժեշտ է, որ այն գոյություն չունենա: Ուստի, ինքնարարաման գաղափարը տարօրինակ է:

ԱՐԴՅՈ՞Ք ԱՅՆ ԱՐԱՐՎԵԼ Է ՈՐևԷ ԲԱՆԻՑ , ՈՐԸ ԻՆՔՆ Է ԻՐԵՆ ԱՐԱՐԵԼ.

Կարո՞ղ է արդյոք ժամանակավոր բանի պատճառը ինքնին լինի ժամանակավոր: Այո, եթե մենք նկատի ունենք անմիջական, անկատար պատճառները, ինչպիսիք են սնվելը և սնուցումը, ջուրը և բողբոջումը, կրակը և այրելը և այլն: Սակայն, այս պատճառները ոչ կատարյալ են: Առաջին հերթին, նրանցից ոչ մեկը բավարար չէ ներկայացնելու ազդեցությունը , որը մենք ենք վերագրել , այսպիսի յուրաքանչյուր ժամանակավոր պատճառը կախված է իր մեկ այլ դրական և բացասական ազդեցությունների արդյունավետությունից: Երկրորդ, որպեսզի լինեն ժամանակավոր , նրանք պետք է ունենան պատճառ և ուստի, չեն կարող լինել վերջնական եկող պատճառներ , լինելով որևէ բան: Ենթադրենք հետևյալը պետք է լինի ժամանակավոր պատճառների և ազդեցությունների շարք. C1,C 2, C 3, C 4… Cn, այնպես, որ C 1 պատճառ է C 2, C 2 , C 3 և այլն: Այսպիսի ժամանակավոր պատճառները իրական են և շահեկան, առանձնապես գործնական նպատակների համար և ոչ կատարյալ բացատրությունների, սակայն եթե մենք փնտրում ենք վերջնական պատճառ , որը ուժի մեջ ՝ լինելու, ասենք C 1 այնուհետ C 2, որոնք իրոք պատճառ չեն , քանի դեռ այն ինքնին պատճառ չի հանդիսանում C 3-ի:Նույնը կարելի է ասել C 3-ի մասին և այլն: Այսպիսով, նույնիսկ, եթե մենք ունենք նման աշխարհիկ պատճառների անսահման շարք, այն դեռ չի տալիս մեզ վերջնական բացատրություններ , որոնք հանգելու են C 1: Եկեք այս ասենք այլ խոսքերով, ե՞րբ է C1 իրականանում: Միայն երբ C 2-ն է իրականանում: Ե՞րբ է C 2-ը իրականանում, միայն երբ C 3-ն է իրականանում և այսպես շարունակ, մինչ Cn: Ուստի, C1-ըչի իրականանա մինչ չիրականանա C 2: Միևնույն խնդիրը կշարունակվի , նույնիսկ, եթե ավելի հեռու գնանք քան Cn-ն է, նույնիսկ եթե մենք հասնենք անսահմանության: Այս նշանակում է , որ եթե C1 կախված է այսպիսի ժամանակավոր պատճառից, այն երբեք չի գա գոյության: Գոյություն չի ունենա իրական պատճառների շարք, այլ միայն ոչ գոյության շարք, ինչպես բացատրել է Իբն Թայմիյան[3]: Ամեն դեպքում փաստը այն է, որ կան առկայություններ մեր շուրջ, ուստի նրանց վերջնական պատճառը պետք է լինի մեկ այլ բան, քան ժամանակավոր պատճառները , այն պետք է լինի հավերժական և հետևաբար անպատճառ պատճառ:

Երբ որևէ մեկը, լինի նա գիտնական կամ ոչ , պնդում է իր սխալ համոզմունքները ընդդեմ բոլոր ապացույցների, ապա նրա համար չի կարող լինել այլ ուղղի , քան պաշտպանել համոզմունքները կասկածելի փաստարկներով , քանի որ ոչ մի կեղծիք հնարավոր չէ պաշտպանել իրական ապացույցներով:Այս է բոլոր աթեիստ գիտնականների և փիլիսոփաների իրավիճակը ,ովքեր հավատում են Մեծ Պայթյունի տեսությանը:

Ոմանք անշփոթ պնդում են , որ տիեզերքի բնօրինակ նյութը ծագել է ոչնչից: Ուստի, Ֆրեդ Հոյլը ,ով պաշտպանում էր կայուն տեսությունը, որը որոշ ժամանակ համարվում էր մեծ պայթյունի տեսության վստահելի մրցակիցը , որը պահանջում էր գործող անհրաժեշտություններ , գործածելով նոր նյութ , սովորաբար ասում էր[4].

Առավել ակնհայտ հարցը , որը ծագում է հետևյալն է. Որտե՞ղից է գալիս արարված նյութը: Այն չի գալիս որևէ տեղից: Նյութը ուղղակի հայտնվում է, այն արարվում է: Գոյություն ունեն դեպքեր, երբ տարբեր ատոմներ ,որոնք արարում են նյութը գոյություն չունեն, և ավելի ուշ դրանք գոյություն ունեն: Այս կարող է տաօրինակ գաղափար թվալ և ես համամիտ եմ որ այդ այդպես է , սակայն գիտության մեջ կապ չունի թե որքան տարօրինակ է թվում գաղափարը , քանի դեռ այն իրագործվում է: Այսինքն, քանի դեռ գաղափարը արտահայտվում է հստակ ձևով և այնքան ժամանակ որքան դրա հետևանքները համաձայնեցված են դիտարկումների հետ: (Հոյլե 112 )

Երբ Հոյլին ասաց այդ,նրա դեմ աղմուկ բարձրացավ: Նրան մեղադրեցին գիտության հիմնական սկզբունքը ոտնահարելու մեջ ,ասելով , որ ոչինչ չի դուրս գալիս ոչնչից և ուստի ՛բացում է կրոնի դարպասները ջրհեղեղներից՛ ինչպես ասել է մեկ գիտության փիլիսոփա: Ուստի, Մարիո Բանջը ասում է այդ մասին,

«Այս տեսությունը ներառում է նյութի արարման շարունակական վարկածը: Եվ այս այն չէ, ինչ սովորաբար նշանակում է հարգել գիտական դետերմինիզմը , նույնիսկ իր լայն առումով ,քանի որ ոչինչից հայեցակարգի առաջացման գաղափարը իր բնորոշմամբ աստվածաբանական է կամ հրաշք, նույնիսկ այն դեպքում, երբ ունի մաթեմատիկական ձև:» (Բունգե )

Այն որ արարման հիպոթեզը գիտական չէ, ճշմարիտ է,սակայն հայտարարությունը , որ այն իր բնորոշմամբ աստվածաբանական է , դուրս է ամենից: Թեիստական կրոնները չեն ասում , որ ամենը առաջացել է կատարյալ ոչնչից, որովհետև այդ հակասում է կրոնի հիմնական հայատարարությանը , որ նրանց արարել է Աստված: Աստծո արարած ամեն բան, ըստ շատ կրոնավոր մարդկանց . ոչնչից է և աշխարհում գոյություն ունի ամբողջական տարբերություն այդ երկու հասկացությունների միջև:

Եթե ավելի վաղ, ըստ աթեիստների ոչնչից արարումը ոչ գիտական էր և աստվածաբանական սկզբունք, այժմ ոմանք հայտնում են , որ այն ունի գիտական կարգավիճակ և գործածվում է վարկաբեկելու կրոնը:

Առաջին անգամ բոլոր արարածների միացյալ նկարագրությունը կլինի մեր ընկալման մեջ: Ոչ մի գիտական խնդիր ավելի հիմնական կամ վհատեցնող չէ, որքան տիեզերքի առաջացման գլուխկոտրուկը:Արդյո՞ք այս կարող էր իրականանալ առանց որևէ գերբնական ուժի: Քվանտային մեխանիկան պաշտպանում է հրակնատները հին ժամանակների համոզվածության, որ «դու ոչինչ չես կարող ունենալ ոչնչից:» Ֆիզիկոսները այժմ խոսում են «տիեզերքի ինքնարարման մասին». տիեզերք , որը հանկարծակի ժայթքել է , ավելի շատ քան ենթամիջուկային մասնիկները դուրս են եկել ոչ մի տեղից որոշակի բարձր էներգիայի գործընթացում: Հարցը թե արդյոք այս տեսության մանրամասները ճիշտ կամ սխալ են, կարևոր չէ: Ինչ էական է այն է, որ այժմ հնարավոր է հասկանալ բոլոր արարածների գիտական բացատրությունը: (Ջեսթրո viii)

Ի՞նչպիսի բացատրություն է այս: Արդյո՞ք դուք սկսում եք բացատրել որևէ բան ասելով, որ այն դուրս է թռչել ոչ մի տեղից: Արդյո՞ք գիտնականները իրոք հավատում են , որ ենթամիջուկային մասնիկները նշված են դուրս թռչելու ոչ մի տեղից, այն իմաստով, որ այն իրոք առաջացել է ոչնչից և ոչ մի կապ չունի որևէ բանի հետ, ինչ նախորդել է դրան: Մեջբերելով Դեվիսի հայտարարությունը , մի գիտնական ասել է. «Ամեն դեպքում այս իրադարձություն է , որը տեղի է ունեցել տարածության և ժամանակի մեջ , նյութի և ճառագայթման տիրույթում:» Ոչինչը «այս իրավիճակում ոչ մի տեղ գոյություն չունի:»[5]

Նույն մոլոր գաղափարը կրկնվում է ավելի ուշ, մեկ այլ աթեիստ գիտնականի, Թեյլորի գրքում.

Որպես այդպիսին, գոյություն ունի ոչ զրոյական հնարավորություն ,ասենք , այնպիսի մասնիկ, ինչպիսին է վակուումի մեջ հայտնված էլեկտրոնը: Փաստորեն, վակուումը լի է հնարավորություններով, որոնցից մեկը Տիեզերքի ինքնին հայտնվելն է: Այն արարվել է ոչնչից, ինչպես որ եղել է: (Թեյլոր 22)

Ի՞նչ տեսակի վակուումի մասին է խոսում Թեյլորը: Եթե նա գործածում է բառը իր տեխնիկական և գիտական իմաստով, ապա նա իրոք խոսում է իր լիարժեք հնարավորությունների մասին, կամ դրա էլեկտրոնային հայտնության մասին, որովհետև այս վակուումը , փաստորեն, ոչ դատարկ շրջան է: Այս , ամեն դեպքում, անկասկած ոչնչությունը չէ, որը վերագրվում է մեծ պայթյունի տեսությանը: Գոյություն չունի նույնսիկ նմանություն վակուումի մեջ հայտված մասնիկի և Տիեզերքի հայտնության , կատարյալ ոչնչությունից դուրս:

ԱՍՏԾՈ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Գաղափարը, որ որևէ բան չի արարվել որևիցե բանից , որը առաջացել է ոչնչից , տարբերվում է գաղափարից, որ այն ինքն է իրեն արարել: Ուստի տարօրինակ է , գտնել որոշ գիտնականներ, ովքեր իրենց մասին խոսում են որպես մեկ և միևնույն բան: Ինչպես մենք արդենք մեջբերեցինք ,Դեյվիսը միակը չէր , ով շփոթեց այս երկու հասկացությունները, այլև մյուսները նույնպես: Թեյլորը մեզ ասում է, որ էլեկտրոնները կարող են իրենց արարել ոչնչից նույն կերպ, ինչպես Բարոն Մյունհաուզենը փրկեց իրեն խեդվելուց, ինքն իրեն վեր քաշելով կոշիկի կապիչներից:

Կարծես այդ մասնիկները, հատուկ մասնիկները կարող են իրենց վեր քաշել իրենց կապիչներից, որը տվյալ դեպքում նրանց միջև գոյություն ունեցող ուժերն են, որպեսզի արարեն իրենց ոչնչից ,ինչպես Բարոն Մյունհաուզենը փրկեց իրեն առանց տեսանելի աջակցության միջոցների…Ենթադրվում է, որ այս հանգամանքը հանդիսանում է գիտականորեն հարգալի սցենար ,ոչնչից արարել բարձրակարգ Տիեզերք: (Թեյլոր 46)

Արդյո՞ք այս գիտություն, թե գիտական պատմություն է , որ մեզ պատմում են: Թեյլորը գիտի և ասում է , որ Մյունհաուզենի պատմությունը միակն է , որ նրա արարքը փաստորեն ֆիզիկապես անհնար է կատարել: Չնայած դրա, Թեյլորը ցանկանում է իր գաղափարով բացատրել մի բան, որը ոչ միայն իրական չէ, այլև չափազանց կարևոր է և ուստի, ավարտվում է խոսքերով , որոնք ավելի անհեթեթ են , քան Մյունհաուզենի կապիչներից քաշելով իրեն փրկելու պատմությունը: Վերջին հաշվով Մյունհաուզենը խոսում էր բաների մասին, որոնք արդեն գոյություն ունեին: Սակայն, Թեյլորի հատուկ մասնիկների գործում են մինչ իրենց գոյությունը: Նրանք «վեր են քաշում իրենց, իրենց իսկ կոշիկի կապիչներից … որպեսզի իրենց արարեն ոչնչից:»

ԿԵՂԾ ԱՍՏՎԱԾՆԵՐ

Երրորդ այլընտրանքը վերագրելու իրերի արարումը իրական Աստծոն, նրանց կեղծ աստվածներին վերագրելն է: Ուստի շատ աթեիստներ փորձում են վերագրել ժամանակավոր բաների արարումը մեկ այլ բաների, որոնք իրենք իսկ ժամանակավոր են: Դեյվիսն ասաց.

Ֆիզիկական համակարգի գաղափարը ,որը ունի իր պարունակության բացատրությունը, կարող է պարադոքսալ թվալ աշխահիկ մարդուն, սակայն այն մի գաղափար է , որը ֆիզիկայի մեջ ունի նախորդումներ: Մինչ մեկը կարող է զիջել այն գաղափարին ,արհամարհելով քվանտումի հետևանքները, որ յուրաքանչյուր իրադարձություն պատահական է և իր բացատրությամբ կախված է մեկ այլ իրադարձությունից , կարիք չունի հետևելու, որ այս շարքը կամ շարունակվում է անվերջ կամ ավարտվում է Աստծով: Այն կարող է փակվել հանգույցով: Օրինակ, չորս իրադարձություններ, կամ առարկաներ, կամ համակարգեր E1, E2, E3, E4, կարող են ունենալ հետևյալ կախվածությունը միմյանցից. (Դեյվիս 47)

Սակայն այս շատ արատավոր շրջանի օրինակ է: Վերցնենք այս ենթադրյալ իրադարձություններից , կամ առարկաներից կամ համակարգերից մեկը: Թող այն լինի E1 և այժմ հարցրեք ,թե ինչպես է այն առաջացել:Պատասխանն է , որ առաջացման պատճառն է E4, որը նախորդել է դրան, սակայն ո՞րն է E4-ի պատճառը:Պատճառը E3-ն է, իսկ E3-ի պատճառը E2-ն է և E2-ի պատճառը E1-ն է: Այսպիսով, E4-ի պատճառը E1-ն ՝ , որովհետև այն հանդիսանում է պատճառների պատճառը: Ուստի, E4-ը E1-ի պատճառն է և E1-ը պատճառ է E4-ի, որը նշանակում է , որ նրանցից յուրաքանչյուրը նախորդում և նախորդվում է մեկը մյուսով: Արդյո՞ք այն իմաստալից է: Եթե այս իրադարձությունները գոյություն ունեն ,ապա նրանց առաջացումը չէր կարող պատճառ լինել այն ձևին, որը ենթադրում էր Դեյվիսը: Նրանց վերջնական պատճառը պետք է դուրս լինի արատավոր շրջանից:

Եվ փիլիսոփա Փասսմորը մեզ խորհուրդ է տալիս .

Համեմատել հետևյալը.

1. Յուրաքանչյուր իրադարձություն ունի պատճառ

2. Իմանալ, որ իրադարձությունը տեղի է ունեցել, մենք պետք է իմանանք , դրա առաջացումը:

Առաջինը ուղղակի մեզ հայտնում է,որ եթե մենք հետաքրքրվել ենք իրադարձության պատճառով, ապա միշտ կլինի այդպիսի պատճառ հայտաբերելու: Սակայն, մենք հնարավորություն ունենք ընտրելու սկսել և դադարել այն ցանկացած պահին , մենք եթե ցանկանանք կարող ենք շարունակել փնտրել պատճառի պատճառը և այսպես շարունակ մինչ հավերժություն , սակայն , մենք պետք է անենք այդպես, եթե մենք գտնենք պատճառը,մենք գտնում ենք հնարավոր պատճառների պատճառը: Երկրորդ պնդումը , ամեն դեպքում, երբեք մեզ թույլ չի տա պնդել, այն ,որ մենք գիտենք , որ իրադարձությունը տեղի է ունեցել… Քանի որ, եթե մենք չենք կարող իմանալ , որ իրադարձությունը տեղի է ունեցել, մինչ մենք չենք իմանում , դրա պատճառը, այնուհետ հավասարապես, մենք չենք կարող իմանալ , որ իրադարձությունը տեղի է ունեցել մինչ չիմանանք դրա պատճառը և այսպես շարունակ հավերժություն: Հակիրճ, եթե տեսությունը իրականացնի իր խոստումը , շարքը կարող է կանգ առնել որևէ տեղ , սակայն տեսությունը այնպիսին է , որ շարքերը չեն կարող կանգ առնել որևէ տեղ, եթե արտոնության հայցը հաստատված է իրադարձության որոշակի տեսակով , այսինքն Տիեզերքի արարմամբ: ( Հատված 29)

Եթե դուք մտածում եք դրա մասին, ապա ըստ Իբն Թայմիայի այդ երկու շարքերի մեջ գոյություն չունի իրական տարբերություն: (Իբն Թայմիյա 436-83 ) Հնարավոր է դնել առաջին շարքը հետևյալ կերպ. Որպեսզի տեղի ունենա իրադարձություն, պետք է տեղի ունենա պատճառ: Այժմ, եթե պատճառը ինքնին տեղի չունենա , ապա իրադարձությունը նույնպես տեղի չի ունենա և այսպես շարունակ մինչ հավերժություն: Մենք չենք ունենա կատարվող իրադարձությունների շարք , այլ շարք որտեղ ոչ մի իրադարձություն տեղի չի ուենում: Եվ, քանի որ մենք տեղյակ ենք , որ գոյություն ունեն իրադարձություններ, մենք եզրակացնում ենք , որ իրենց իրական պատճառը չի կարող լինել ժամանակավոր բան կամ ժամանակավոր բաներ , անկախ ավարտուն են ,թե հավերժ: Հիմնական պատճառը կարող է լինել այն բնույթի , որը տարբերվում է ժամանակավոր հիմնական բաներից , այն կարող է լինել հավերժ: Ինչու՞ ես ասացի հիմնական: Որովհետև, ինչպես նշեցի մինչ այդ, իրադարձությունները կարելի է դիտել որպես իրական պատճառներ այլ իրադարձությունների, այնքան ժամանակ, որքան մենք ընդունում ենք նրանց, որպես անկատար և կախյալ պատճառներ և որպես այդպիսին, նրանք չեն կարող իրականացնել որևէ բան կատարյալ ձևով , որը ցույց է տալիս, որ նրանք չեն կարող գրավել Աստծո տեղը:

Վերջին հաշվով, ո՞րն է այս խոսակցության կապերի առնչությունը: Պետք է որ լինի որոշակի արդարացում, մինչ Մեծ Պայթյունի գալուստը, սակայն այն պետք է պարզ լինի Դեյվիսին մասնավորապես, որ այն տեղ չունի աշխարհի այն մարդու տեսանկյան մեջ, ով հավատում է տիեզերքի կատարյալ սկզբին:

Փաստը, որ մեզ շրջապատող ամեն բան ժամանակավոր է և որ այն չի կարող արարված լինել բացառությամբ հավերժ Արարչի, հայտնի է մարդուն նրա արարումից ի վեր , և մինչ այժմ այն աշխարհի մարդկային մեծամասնության հավատքն է:[6] Ուստի սխալ կլինի այս գրքից այն տպավորությունը ստանալ, որ այն կենտրոնանում է Աստծո գոյության գաղափարին, ավելի քան Մեծ Պայթյունի ճշմարտությանը: Այն իմ հավատքը չէ, ոչ էլ այս գրքի նպատակը:Գրքի հիմնական ետը այն է, որ եթե աթեիստը հավատում է մեծ պայթյունի տեսությանը , ապա, նա չի կարող խուսափել պնդելու, որ Աստված արարել է Տիեզերքը: Այս , փաստորեն այն է, ինչ որոշ գիտնականներ անկեղծորեն ընդունել են և ինչին մյուսները տատանվելով մոտենում են:

Չկա որևէ հիմք ենթադրելու, որ նյութը և էներգիան գոյություն են ունեցել մինչ այդ, և հանկարծակի գործողությամբ գալվանացել են: Ի՞նչը կարող է տարբերել վայրկյանը մյուս բոլոր վայրկյաններից հավերժության մեջ …. Ավելի դյուրին է ընդունել նախորդների գաղափարը, Աստվածայինը կազմում է բնույթ ոչնչից: (Ջասրոու 122)

Ինչ վերաբերում է տիեզերքի առաջին պատճառին իր ընդլայնման համատեքստում, այն մնում է ընթերցողին հայեցողությանը ,սակայն մեր պատկերածը անկատար է առանց Նրա: (Ջասրոու 122)

Այս նշանակում է, որ տիեզերքի սկզբնական վիճակը պետք է որ շատ զգույշ ընտրված լինի , եթե սկզբի ժամանակներից մեծ պայթյունի մոդելը ճիշտ է: Բավական դժվար կլիներ բացատրել ,թե ինչու տիեզերքը պետք է սկսեր հենց այս ձևով , բացառությամբ որպես Աստծո գործողություն, ով մտադրվել էր արարել մեզ պես էակներ: (Հաուքինգ 127)



[1]Այժմ մենք գիտենք, որ այն ավելի շատ է: Արևի զանգվածը 333, 000 անգամ մեծ երկրի մոլորակից և իր ռադիուսը 109 անգամ մեծ է երկրի ռադիուսից:

[2] Գասթրոն ավելի ճշգրիտ կլիներ, եթե ասեր. «ֆենոմեն, որը հնարավոր չէ բնականորեն բացատրել» , մինչ Աստվածային արարածը ունի բացատրություն և այսպիսի դեպքերը միակն են:

[3] Թաքի ալ- Դին Ահմեդ Իբն Թայմիյահ (1263-1328 )մահմեդական գիտնական , ով ծնվել է Հարրանում, այժմյան Սիրիայի տարածքում:

[4] Ավելի ուշ նա մտափոխվեց , ոչ միայն այս հարցում, այլ ամբողջ տեսության հարցում:

[5] Այս է գրել անձնական խոսակցության մեջ իմ ընկերը, Պրոֆեսոր Մահջուբ Օբեյդը, հայտի Սուդանցի ֆիզիկոսը

[6] «….առաջին տպագրված սպեկուլյատիվ աթեիզմի խոստովանություն, որը հայտնվել է 1770 թվականին մայրցամաքում և 1782 թվականին Բրիտանիայում» (Ռասսել, Աթեիզմ 3)

«Ամենավերջին սոցիոլոգիական հարցումը ասում է , որ Ամերիկացիների 96 տոկոսը հավատում են Աստծոն…» (Քարթեր , Մշակույթ 278) Տոկոսադրույթը կարող է ավելի մեծ լինել որ արևմտյան երկրներում: